Արմավաշեն
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավաշեն (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Արմավաշեն/Կըզըլ Կըշլաղ | ||
| Qızıl Qışlaq | ||
| 39°28′43″N 45°35′51″E / 39.47861°N 45.59750°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահբուզի շրջան | |
| Համայնք | Շահբուզի շրջան | |
| ԲԾՄ | 1555 մետր | |
| Բնակչություն | 778 մարդ (2009) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Արմավաշեն[1] (այժմ կոչվում է՝ Կըզըլ Կըշլաղ, ադրբ.՝ Qızıl Qışlaq, մինչև 2003 թվականը՝ Աշաղի Ռամեշին կամ Ներքին Ռամեշին, ադրբ.՝ Aşağı Remeşin), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում[2]։ Տեղակայված է Կուքի գետի աջ ափին, Առինջ գյուղից մոտ 8 կմ դեպի Կուքի[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին գրավոր աղբյուրներ չեն պահպանվել։ Մինչև 19-րդ դարը գյուղում բնակվել է 100 տուն հայ բնակչություն[3]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմավաշենում կա 16-17-րդ դարերի միանավ մատուռ[2]։
Գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմավաշենի գերեզմատունը գտնվում է գյուղի հյուսիսային կողմում և վերաբերվում է 9-16-րդ դարերին։ Ունի 290 հարթ տապանաքարեր, խաչքարեր։ 1980-ականներին դրությամբ խաչքարերի և տապանաքարերի մի մասը տեղահան են արված, իսկ մի մասն էլ թաղված են հողի մեջ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
- 1 2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
|
| ||||||||||||||||||||||
