Թաթերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթերք (այլ կիրառումներ)
Գյուղ
Թաթերք/Թյուրքեշ
Türkeş
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
Բնակչություն399 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Թաթերք (Ադրբեջան)
Red pog.png

Թաթերք (հայտնի է նաև Թրքեշ, Թարքեշ, Թիրքաշ, Տիրկեշ, Տիրկաշ անուններով)[1] (այժմ կոչվում է՝ Թյուրքեշ ադրբ.՝ Türkeş), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Շահբուզ գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթերք գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում: Ներկայիս Թաթերք (Թրքեշ) գյուղի մոտ, Սիսիան մայրուղու ձախ կողմում, ճանապարհից մոտ 5-5.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գտնվում էր միջնադարյան հայաբնակ գյուղ[3]։ Այդ հին գյուղի տարածքը ընդգրկել է 70-75 բնակելի և այլ շինություններ։ Ներկա պահին այդ գյուղատեղին քայքայված է, ավերակներ է ներկայացնում։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադաում գյուղում կառուցվել էր եկեղեցի: 20-րդ դարում այն արդեն ավերակ էր[3]։ Գյուղում 19-20-րդ դարերում կառուցվել է նաև մսկիթ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթերք բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։ Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 454
  3. 3,0 3,1 Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները