Արքոյքայ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Արքոյքայ | ||
| ադրբ.՝ Yuxarı Qışlaq | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահբուզի շրջան | |
| Համայնք | Շահբուզի շրջան | |
| Բնակչություն | 516 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Արքոյքայ[1] (այժմ կոչվում է՝ Վերին Ղշլաղ ադրբ.՝ Yuxarı Qışlaq), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Տեղակայված է Աղտավ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է միջին մեծության բնակավայր, որտեղից հայերը 19-րդ դարի կեսերից հետո տեղահան են արվել[2]։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի՝ Արքոյքայը 13-րդ դարում Տաթևի վանքին վճարել է 6 միավոր հարկ[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքոյքայի եկեղեցին և գերեզմանատունը ավերված են[2]։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքից հայտնաբերվել են բրոնզեդարյան իրեր և այլ առարկաներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
|
| ||||||||||||||||||||||
