Գտնվում է պատմական Կուքի գյուղից մոտ 5 կմ վերև, «Կարնի գյոլ» (ադրբ.՝ Ganligöl) լճակի մոտ։ Պատմական գյուղատեղին տեղադրված է բարձրաբերդ լեռների հարթ փեշերին, նախկին ԻԽՍՀ-ի և ՀԽՍՀ սահմանի շրջանում[1]։
Խոզրամիրի անցյալի մասին ոչինչ հայտնի չէ և վաղուց է, ինչ այն անմարդաբնակ է։ Փլատակներում մնացած խաչքար-տապանաքարերը վկայում են, որ այս գյուղը եղել է հին հայկական գյուղ, մոտավորապես 30-40 տուն ազգաբնակչությամբ[1]։