Գտնվում է Նախիջևան գետի ձախ ափին, ՇահբուզիցՍիսիան տանող ճանապարհից 1 կմ հեռավորությնան վրա, դեպի աջակողմյան լեռները։ Գյուղը տեղադրված է Սալվարդ լեռան ներքին փեշի հարթությունում, լեռներով շրջապատված։
Կժաձորը հին հայկական գյուղ է և Շահապունիքի աչքի ընկնող բնակավայրերից մեկն է եղել։ Այժմյան գյուղի շրջակայքում գտնվում են մի քանի ամրոցների հետքեր, 500-600 տապանաքարերով հայկական գերեզմանատուն[1]։
Գյուղի շրջակայքում կան մի քանի հայկական սրբավայրեր, իսկ Խաչի ձոր կոչվող տեղամասի դաշտերում, բավական մեծ տարածության վրա տեսանելի են մի գյուղատեղի (գյուղաքաղաքի) հետքեր, որին տեղացիները կոչում են Դուքան-Բազար (նախև Չարսու-Բազար)։ Ըստ ավանդության այդտեղ եղել է հայկական հին գյուղաքաղաք[1]։
Գյուղի կենտրոնական թաղամասում կանգուն է Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին, որը թվագրվում է մոտավորապես 13-րդ դարի վերջին տասնամյակով։ Կժաձորի բնակչությունը հնուց հայկական է եղել[1]։