Խնձրա
| Գյուղատեղի | ||
|---|---|---|
| Խնձրա | ||
| 39°28′0″N 45°45′0″E / 39.46667°N 45.75000°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահբուզի շրջան | |
| Համայնք | Շահբուզի շրջան | |
| Այլ անվանումներ | Խնձորակ, Խանղիրակ | |
| Բնակչություն | 436 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա մուսուլմաններ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Խնձրա (կամ Խնձորակ, Խանղիրակ), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Բջնակից 1,5-2 կմ ներքև, Նախիջևան գետի աջ ափին, գետից 2 կմ դեպի լեռնալանջերը, անտառով շրջապատված[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնձրայի անցյալի մասին գրավոր աղբյուրները լռում են։ Տեղանքի ուսումնասիրությունը թույլ է տալիս կարծելու, որ Խնձրան եղել է միջին մեծության գյուղ, տեղադրված անտառի բացատային մասում, շրջապատված անտառային խնձորենիներով, որի համար էլ անվանվել է Խնձորակ, Խնձրա։ Այդ գյուղատեղից սայլի ճանապարհ է գնում դեպի Բջնակի «Մարնի փոշտ» գյուղատեղին։ Գյուղի ավերակներում, կիսաքանդ վիճակում դեռ մնում է հայկական եկեղեցին, որի փլատակներում կան տասնյակ խոշոր (2-3 մ երկարությամբ) խաչքարեր, որոնցից մեկն ունի «ԹՃՀԶ» թվագրությունը[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919-1920 թվականներին Խնձրայի բնակչությունը տեղափոխվել է Բջնակ գյուղը, որից հետո Խնձրան այլևս չի բնակեցվել[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Արգամ Այվազյան Նյութեր Նախիջևանի պատմական գյուղերի տեղադրության և պատմական հուշարձանների վերաբերյալ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 258-266.
| ||||||||||||||||||||||
