Կուքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուքի (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնք (այլ կիրառումներ)
Գյուղ
Կուքի
Kükü
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
Այլ անվանումներԿոնք
Բնակչություն1․451 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Կուքի (Ադրբեջան)##
Կուքի (Ադրբեջան)

Կուքի կամ Կոնք[1] (այժմ կոչվում է՝ Կուքու ադրբ.՝ Kükü), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Պատմական աղբյուրներում հիշատակվում է XIII դարից։ Եղել է Շահապունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոնը (այստեղ գրված բազմաթիվ ձեռագրերից մի քանիսը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են)։ Կուքիում եղել են Ս. Նշան վանքը (XIII դ.), Ս. Հազարաղբյուրաց, Կաթողիկե, Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին և Ս. Վարդան եկեղեցիները։ Պահպանվել են միայն Ս. Նշան վանքի ավերակները, որի եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռաբսիդ, չորս անկյուններում ուղղանկյուն ավանդատներով, գմբեթավոր փոքր կառույց է։ Միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կից, երկու զույգ որմնամույթերով, թաղածածկ գավիթը (XIV դ.)։ Արևմտյան ավանդատների մուտքը գավթից է։ Եկեղեցուց հս–արմ. կա մի թաղածածկ շինություն (XIII դ.), որը հավանաբար եղել է վանքի գրատունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 37