Բաբոնք
Գյուղ | ||
---|---|---|
Բաբոնք/Կարաբաբա | ||
ադրբ.՝ Qarababa | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
ԲԾՄ | 105 մետր | |
Բնակչություն | 878 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքսներ | AZ7117[1] | |
|
Բաբոնք[2], Բաբանք, Բաբունք, Գարաբալա, Գարապապա, Կարաբբա, Ղարաբաբա, Ղարաբաղլար[3] (այժմ կոչվում է՝ Կարաբաբա ադրբ.՝ Qarababa), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Տեղակայված է Նախիջևան գետի ձախ ափին, 100-110 մ բարձրություն ունեցող լայնարձակ հարթությունում[4]։ Շահբուզ շրջկենտրոնից 20 կմ հյուսիս, Նախիջևան—Սիսիան խչուղու աջ կողմում, այգեվետ վայրում։ Գյուղի մոտ կա հանքային ջուր։ Գյուղացիներ զբաղվում են այգեգործությամբ, անտառաբուծությամբ, անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական գյուղը Շահապոնքի ամենամեծ գյուղերից մեկն է եղել։ 13-րդ դարում Տաթևի վանքին վճարել է 8 միավոր հարկ։ Գյուղն ունեցել է մոտ 500-550 տուն բնակչություն, ամրոցներ, եկեղեցի, վանք, ձիթհաններ, կամուրջ։ Զարգացած է եղել առևտուրը և կավագործությունը։ Վերջին հայ ընտանիքները գյուղից հեռացել են 1980-ական թվականներին[4]։
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից քիչ հյուսիս գտնվում է հայկական հին և մեծ գերեզմանատունը[4]։
Բաբոնքն ունի եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 12-րդ դարի վերջերին և ավերվել 1915-1920 թվականներին։ Վերանորոգվել է 1872 թվականին[4]։
Պատմական գյուղն իր անբարենպաստ դիրքի և բանուկ ճանապարհի վրա լինելու պատճառով մի քանի անգամ ավերվել է․ 20-րդ դարում բնակչությունը նվազում է, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հասնում նվազագույնի[4]։
Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-1970-ական թվականներին կատարված պեղումների արդյունքում գյուղի տարածքից հայտնաբերվել են բրոնզեդարյան մի շարք հնագիտական իրեր։ Հատկանշական է քարե դիմաքանդակը, որն ունի կլոր ձև և որի վրա պարզորոշ տեսանելի է մարդու կերպարանքը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://archive.is/9GAmL
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 520 — 992 էջ։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169-170 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
|
|