Բուն Բարեկենդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուն Բարեկենդան, Մեծ Պահքի առաջին կիրակին, որին հաջորդում է Մեծ Պահքը[1]։

Ավանդույթներ և ծեսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

301 թվականին, Հայաստանում քրիստոնեության ընդունմամբ, գարնանային հնագույն ավանդույթները միահյուսվել են նոր կրոնի հետ։ Բուն Բարեկենդանի ժամանակ պատրաստում էին առատ սնունդ, կազմակերպում տոնավաճառներ և փառատոներ, որտեղ մասնակցում էին մեծահասակներ և երեխաներ, աղքատներն ու կարիքավորները լինում էին ուշադրության կենտրոնում, օգտվում էին համընդհանուր սեղանից։ Բուն Բարեկենդանի ժամանակ մարդիկ հյուր են գնում կամ ամբողջ ընտանիքով հավաքվում են մեկ սեղանի շուրջ և տոնում։ Տոնի գլխավոր ուտեստը համարվում է չամիչով և կարագով բրնձով փլավը։ Բուն Բարեկենդանից հետո՝ կիրակի գիշերը, ըմթրիքին ուտում էին մածուն և կաթնով։ Բուն Բարեկենդանի հաջորդ օրը համարվում է ոչ աշխատանքային և ժողովրդի կողմից անվանվել է «Բակլա խորան»։

Քանի որ Հայ Առաքելական եկեղեցու որոշ եկեղեցական տոներ ունեն իրենց պահքերը, այդ իսկ պատճառով Բուն Բարեկենդանը կոչվում է Ճշմարիտ և տոնվում է կիրակի օրը՝ Մեծ Պահքի նախօրեին։ Շաբաթ օրը, մինչև Բուն Բարեկենդանը, երեկոյան ժամերգությանը, վարագույրով փակում են եկեղեցու խորանը, խորանը ծածակվում մինչև քառասունօրյա պասի ավարտը և բացվում է միայն Քրիստոսի Հարության օրը։ Բուն Բարեկենդանի օրը պատարագը տեղի է ունենենում փակ վարագույրի ետևում։ Նշվում է միշտ կիրակի օրը և ավարտվում է նույն օրվա երեկոյան։

Համաձայն հայկական եկեղեցական ավանդության՝ Բուն Բարեկենդանը համարվում է մարդկային երջանկության հիշողություն, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան։ Ըստ մարդկանց մարդը կարող էր համտեսել բոլոր պտուղները, բացառությամբ գիտելիքի ծառի պտուղից, որը խորհրդանշում էր Բուն Բարեկենդանի գրությունը։ Բուն Բարեկենդանը առաքինության դրսևորում է։ Այդ օրը մարդիկ դուրս էին գալիս սգից և սկսում են ուրախանալ՝ մոռանալով տառապանքի մասին։ Յուրաքանչյուր քրիստոնյա, իր հոգու խոնարհությամբ, ապաշխարությամբ, ծոմապահությամբ, և Աստծո ողորմության հույսով, անցնում է քառասունօրյա Մեծ Պահքի։

Հայ Առաքելայան եկեղեցին ընդհանուր առմամբ ապրում է Գրիգորյան օրացույցի, սակայն սփյուռքի համայնքները, որոնց եկեղեցիները օգտագործում են Հուլյան օրացույցը, եպիսկոպոսի օրհնությամբ կարող են ապրել Հուլյան օրացույցի համաձայն։

«Ճշմարիտ Ուրբաթի» սկսելու օրերն ըստ Գրիգորյան օրացույցի (ըստ Հուլյան օրացույցի + 13 օր)
6 մարտի 2011 19 փետրվարի 2012
10 փետրվարի 2013 2 մարտի 2014
15 փետրվարի 2015 7 փետրվարի 2016
26 փետրվարի 2017 11 փետրվարի 2018
3 մարտի 2019 23 փետրվարի 2020
14 փետրվարի 2021 27 փետրվարի 2022
19 փետրվարի 2023 11 փետրվարի 2024
2 մարտի 2025 15 փետրվարի 2026
7 փետրվարի 2027 27 փետրվարի 2028
11 փետրվարի 2029 3 մարտի 2030

Բարեկենդանի նմանօրինակները այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաստլավի (Բալթյան երկրներ, Սկանդինավիա)
  • Յուղալի հինգշաբթի (Լեհաստան[2])
  • Յուղալի երեքշաբթի կամ Մարդի Գրա (Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ)
  • Կառնավալ (արևմտյան քրիստոնյաներ)
  • Մասլենիցա (Ռուսաստան, Բելոռուսիա, Ուկրանիա)
  • Sächsilüüte (Շվեյցարիա)
  • Ֆաստնախտ (Գերմանիա)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  2. «Լեհական ազգային յուրահատկություններ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.