Բջնակ
Գյուղ | ||
---|---|---|
Ոփիք, Բջնակ/Բիչանակ | ||
Biçənək | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Բնակչություն | 1․157 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ոփիք կամ Բջնակ[1] (այժմ կոչվում է՝ Բիչանակ ադրբ.՝ Biçənək), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Տեղակայված է Նախիջևան գետի վերին հոսանքում, Սիսիանի լեռնանցքից ներքև, Շահբուզից Սիսիան տանող ճանապարհին։ Գտնվում է Շահբուզ շրջկենտրոնից 21 կմ հեռավորության վրա[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական գյուղի մասին գրավոր աղբյուրներում քիչ տեղեկություններ են հայտնի[2]։
Բջնակ գյուղից մոտ 1 կմ ներքև՝ Նախիջևան գետի ափին է գտնվում «Սոլդատսկի» բնակատեղին, որը հիմնվել է 1820-1825 թվականներին և առանձին կայանի է վերածվել։ 1850-ական թվականներին լքվել է[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1677 թվականին Նախիջևանի Շարիֆ խանի կողմից գյուղն ավերվել է, բնակչության մի մասը սրի քաշվել։ Բջնակի հայությունը մոտ 1750-1760 թվականներին գաղթել է։ 1870-1872 թվականներին այստեղ բնակություն են հաստատել մալական ազգաբնակչությունը։ 1919 թվականին մալականները ևս գաղթել են այստեղից, որոնց մի մասը բնակություն է հաստատել ՀՀ Սևանի շրջանում[2]։
Մալականների բնակության տարիներին գյուղը կոչվել է նաև Կարմալինովկա, որը կապված է Երևանի գավառապետ Ն․ Կարմալինի անվան հետ[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բջնակից մի քիչ վերև, Սիսիան մեկնող մայրուղու եզրին գտնվող աղբյուրի մոտ տեղադրված է մի խաչքար, որը ստեղծվել է 1084 թվականին։ Խաչքարը պատրաստված է բազալտից։ Խաչքարի վրա գրված է, որ այն կառուցվել է Ավագի և Մարեմի հիշատակին։ Խաչքարի վրա կան բուսական և երկրաչափական զարդաքանդակներ։ Արձանագրության որոշ տառեր մաշված են[3]։
Գյուղի վերևում գտնվող Բաթաբատ վայրում կան հայկական միջնադարյան մի գյուղի ավերակներ՝ ավերակ եկեղեցի, գերեզմանատուն, տների հետքեր։ 1960-ական թվականներին հայտնաբերվել է 7 մ երկարություն և 4 մ լայնություն ունեցող մի դամբարան։ Այն ծածկված է եղել սալերով և 2 մ երկարություն ունեցող ձկնաքանդակ տապանաքարով։ Գյուղատեղիից քիչ հեռու կա 4 սենյակից բաղկացած մի ժայռակոփ կացարան, որի վրա քանդակված է 12-13-րդ դարերի 3 տողանոց մի արձանագրություն[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 170-171 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
|
|