Jump to content

Բերտա ֆոն Զուտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտա ֆոն Զուտներ
գերմ.՝ Bertha von Suttner
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9, 1843(1843-06-09)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Ավստրիական կայսրություն[4][5][6][…]
Մահացել էհունիսի 21, 1914(1914-06-21)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4][6][7]
Գերեզմանmain cemetery Gotha
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունգրող, վիպասան, թարգմանչուհի, լրագրող, խաղաղապահ, գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր
ԱմուսինArthur Gundaccar von Suttner?[8]
Ծնողներհայր՝ Franz Joseph Kinsky?, մայր՝ Sophie Wilhelmine Koerner?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[11]
Ստորագրություն
Изображение автографа
 Bertha von Suttner Վիքիպահեստում

Բերտա ֆոն Զուտներ (գերմ.՝ Bertha Sophie Felicitas Freifrau von Suttner), ի ծնե` Կինսկի կոմսուհի (գերմ.՝ Kinsky,հունիսի 9, 1843(1843-06-09)[1][2][3][…], Պրահա, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - հունիսի 21, 1914(1914-06-21)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][6][7]), ավստրիացի գրող, միջազգային պացիֆիզմի շարժման գործիչ։

Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած առաջին կին գործիչն է և երկրորդ կինը Մարի Կյուրիից հետո, որ արժանացել է Նոբելյան մրցանակի։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտա ֆոն Զուտները ծնվել է 1843 թվականի հունիսի 9-ին Պրահայում (այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա), ավստրիացի գեներալ Ֆրանց Յոզեֆ Կինսկի ֆոն Շինիկ ունդ Տետաուի ընտանիքում։ Հայրը մահացել է աղջկա ծննդից քիչ առաջ, այնպես որ աղջկա դաստիարակությամբ զբաղվել է մայրը` Սոֆյա Վիլհելմինան, ինչպես նաև խնամակալը. նրանք երկուսն էլ ավստրիական պալատական շրջանակների ներկայացուցիչներ էին։ Այնպես է ստացվել, որ Բերտա Կինսկին դաստիարակվել է ավստրիական ազնվականական հասարակության ռազմատենչ ավանդույթներով, այն նույն ավանդույթներով, որոնց դեմ նա անողոք պայքար է մղել իր գիտակցական կյանքի երկրորդ կեսին։

Երբ լրացել է Բերտայի 30 տարին, նրա մայրը վատնել էր իրենց բաժին հասած ժառանգական ունեցվածքը։ Բերտան աշխատանքի է անցնում վիեննական ընտանիքներից մեկում` Զուտներների մոտ` որպես չորս դուստրերի դաստրաիարակչուհի, և շուտով սիրահարվում է երեք տղաներից մեկին` բարոն Արթուր Գունդակար ֆոն Զուտներին։ Առանց Արթուրի ծնողների համաձայնության ամուսնանալուց հետո նրանք ստիպված էին մեկնել Ռուսաստան, ապա` Վրաստան` օգտվելով իշխան Դադիանի ընտանիքի հրավերից։ Տասը տարի նրանք ապրում են Թիֆլիսում (այժմ` Թբիլիսի)։

Երբ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև 1877 թվականին սկսվում է պատերազմ, Արթուր ֆոն Զուպերը սկսում է պատերազմի թատերաբեմից ակնարկներ գրել վիեննական պարբերական հրատարաչությունների համար։ Ամուսնու հոդվածների հանրաճանաչությունը ներշնչում է Բերտային ևս գրիչ վերցնել։ Նա գրում է պատմվածքներ, էսսեներ` հիմնականում В. Oulot կեղծանունով։ Արթուրի հետ Էմիլ Զոլայի ազդեցությամբ, Չարլզ Դարվինի և Հերբերտ Սփենսերի գաղափարներով գրում է չորս վեպ` «Inventarium einer Seele» (Լայպցիգ, 1883, 2-րդ հրատարակությունը` 1888), «Ein Manuskript» (Լայպցիգ, 1885), «High Life» (Մյունխեն, 1886), «Daniela Dormes» (Մյունխեն, 1886)։

Բերտայի ամուսինը` Արթուր Գունդակար ֆոն Զուտները (1850-1902 թթ.), նույնպես հայտնի է որպես մի շարք վեպերի ու նորավեպերի հեղինակ` «Daredjan» (Մյունխեն, 1884), «Der Battono» (Շտուտգարդ, 1886), «Anderl» (Դրեզդեն, 1889), «Die Adjàren» (Շտուտգարդ, 1889) և այլն։

«Կորչի զենքը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1886-1887 թվականներին Զուտներներն ապրում էին Փարիզում։ Նրանք հանդիպել են Ալֆրեդ Նոբելի և Էռնեստ Ռենանի հետ, ծանոթացել Լոնդոնի «Խաղաղության ու միջազգային արբիտրաժի միավորման» և եվրոպական այլ երկրների համանման կազմակերպությունների գործունեությանը։ Տոգորված լինելով արբիտրաժի գաղափարներով` Բերտա ֆոն Զուտները գրել է «Մեքենաների դարաշրջան» գիրքը (1889), որտեղ հանդես է եկել եվրոպական երկրներում նացիոնալիզմի ու միլիտարիզմի քարոզչության քննադատությամբ։ Այս ստեղծագործությունը բուռն քննարկվել է ինչպես լայն հասարակության, այնպես էլ գրաքննադատների նեղ շրջանում։

1889 թվականին լույս է տեսել Զուտների «Կորչի զենքը» («Die Waffen nieder!») գիրքը, որը պատմում էր երիտասարդ կնոջ կյանքի մասին, ում կյանքը տանջվել էր 19-րդ դարի 60-ական թվականների եվրոպական պատերազմներից։ Դա ընդվզող բողոք էր` ընդդեմ պատերազմի, որ գրվել էր հարցի լավ իմացության, դիտարկումների մեծ պաշարի հիման վրա, բողոք` կնոջ, մոր ու ընտանիքի տեսանկյունից, որոնք կրել էին պատերազմի սարսափելի հետևանքները։

Տպավորիչ էր վեպում պատկերված ռազմական բռնությունների ազդեցությունը ընթերցող հասարակության վրա։ «Կորչի զենքը» վեպը, որ գրված է ռազմական գործի իմացության և մարդկային հոգեբանության տեսանկյունից, մեծ ճանաչում է բերել ոչ միայն հեղինակին, այլև ողջ հակառազմական շարժմանը։ Լև Տոլստոյը գրքի ազդեցությունը համեմատել է Հարիեթ Բիչըր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» նշանավոր գրքի թողած ազդեցության հետ։ Այս գրքին հղումներ են արել ավստրիական կառավարությունում, այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Վեպը Վիլհելմ Լիբկնեխտի կողմից տպագրվել է գերմանական սոցիալ-դեմոկրատների «Ֆորվերտս» թերթում։

Միջազգային հասարակական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի մեծ ճանաչումը նրա հեղինակին թույլ տվեց կապեր հաստատել խաղաղության համար պայքարող եվրոպական խմբավորումների հետ։ 1891 թվականին Զուտներն իր կյանքում առաջին անգամ ներկա է եղել խաղաղասիրական ուժերի համաժողովին, որ կազմակերպվել էր Հռոմում «Միջխորհրդարանային միավորման» կողմից։ Նույն թվականին նա հիմնել է «Խաղաղության ավստրիական ընկերությունը», որը դարձել է երկրում առաջին պացիֆիստական կազմակերպությունը։ 1892 թվականին Զուտները դարձել է Բեռնի խաղաղության բյուրոյի հիմնադիր անդամը, որի գործունեությունն ուղղված էր եվրոպական շատ երկրներում ստեղծվող պացիֆիստական խմբերի գործունեությունը կոորդինացնելուն։ Քսան տարիների ընթացքում նա կատարել է այդ ընկերության փոխնախագահի պաշտոնը։

Նույն 1892 թվականին Բերտա ֆոն Զուտները ավստրիացի լրագրող, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալֆրեդ Ֆրիդի հետ հիմնել է պացիֆիստական «Կորչի զենքը» ամսագիրը, որում վարում էր «Մեկնաբանություններ ժամանակակից պատմության դաշտերում» շարքը։

19-րդ դարի 90-ական թվականները դարձան միլիտարիզմի կտրուկ աճման շրջանը։ Զուտները մասնակցել է խաղաղասիրական ուժերի բազմաթիվ համաժողովների, ընդ որում հաճախ եղել է այդ ժողովների միակ կին ներկայացուցիչը։ Բերտան և նրա ամուսինը` Արթուր ֆոն Զուտները, քիչ ջանք չեն ներդրել 1899 թվականի Հաագայի կոնվենցիայի ու հռչակագրի կազմակերպչական, տեղեկատվական ու ֆինանսական հարցերի նախապատրաստման վրա։ Ամուսնու մահից հետո` 1902 թվականին, Զուտները խաղաղասիրական ակտիվ գործունեություն է ծավալել` ուղևորություններ կատարելով ԱՄՆ և Գերմանիա, հանդես գալով դասախոսություններով (1904-1905 թթ.): Նա հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ։

Խաղաղության Նոբելյան մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԳՖՀփոստային նամականիշ` նվիրված Բերտա ֆոն Զուտներին, 2005, 55 պֆենինգ

Ալֆրեդ Նոբելի հետ նամակագրությունը և Բերտայի կոչերը` միջոցներ նվիրաբերել խաղաղասիրական ծրագրերի ֆինանսավորման համար` դրանով կանխելով պոտենցիալ պատերազմները, հանգեցրին այն բանին, որ 1893 թվականին նրան ուղղված անձնական նամակում Նոբելը խոստացավ նրան շնորհել Խաղաղության մրցանակը։

Մրցանակը նրան շնորհվել է 1906 թվականի ապրիլի 18-ին Քրիստիանայում (Օսլո)։ Զուտները դարձել է առաջին կինը, որ արժանացել է Նոբելյան մրցանակի (Մարի Կյուրիից հետո)։ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Զուտների` որպես գրողի և հռետորի հեղինակությունն ավելի է աճել։ 1905 թվականին, նրա աջակցության շնորհիվ, ստեղծվում է «Անգլո-գերմանական բարեկամության ընկերությունը»։ 1908 թվականին Լոնդոնի խաղաղության համաժողովի ամբիոնից հնչում է եվրոպական երկրներին ուղղված նրա կոչը` որպես պատերազմից խուսափելու միակ միջոց։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, գրել է վեպ` «Մարդկության մտորումներ» (1911)` նվիրված խաղաղության ու կանանց շարժման խնդիրներին։

1912 թվականին Զուտները երկրորդ անգամ է ուղևորվել ԱՄՆ։ Իր դասախոսություններում Զուտներն զգուշացնում էր Չինաստանի միլիտարիստական վտանգի մասին` վճռականորեն արտահայտվելով ռազմական ինքնաթիռների կառուցման դեմ։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուտների կյանքի վերջին տարիներին տեղի են ունեցել երջանիկ և ողբերգական շատ իրադաձություններ։ Գերմանական նացիոնալիստական մամուլում նրան անվանել են «պացիֆիզմի ֆուրիա» կամ «խաղաղարար Բերտա», Ավստրիայի միլիտարիստական շրջանակներում` «դավաճան»։ 1913 թվականին Հաագայում կայացած Խաղաղության միջազգային համաժողովում նրան տրվել է պացիֆիստական շարժման «գենեալիսիմուս» ոչ պաշտոնական տիտղոսը։ Նա Բեռնում արժանացել է «Խաղաղության միջազգային բյուրոյի» պատվավոր նախագահի կոչման, Կարնեգիի «Խաղաղության ֆոնդի» խորհրդակից անդամ։

Հրաժարվելով չարորակ ուռուցքի վիրահատությունից` Զուտները մահացել է 1914 թվականի հունիսի 21-ին, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկուկես ամիս առաջ։

2006 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է Բերտա ֆոն Զուտներին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարյուրամյակը։

2014 թվականին գերմանացի կինեմատոգրաֆիստները նկարահանել են «Սեր հանուն խաղաղության. Բերտա ֆոն Զուտներ և Ալֆրեդ Նոբել» (գերմ.՝ Eine Liebe für den Frieden - Bertha von Suttner und Alfred Nobel) ֆիլմը (ռեժիսոր` Ուրս Էգեր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Зуттнер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա ֆոն Զուտներ» հոդվածին։