Արեգ Արտյուշայի Ավագյան
Արեգ Արտյուշայի Ավագյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Անկուսակցական, խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք | |
Կրթություն՝ | ԱրՊՀ «Գյուղմեքենայացում» բաժին | |
Մասնագիտություն՝ | ինժեներ-մեխանիկ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | հունիսի 24-ին, 1974(46 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Արցախ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Զավակներ | 3 | |
Կայք՝ | nankr.am | |
Պարգևներ |
«Արիության համար», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով |
Արեգ Արտյուշայի Ավագյան (ծնվել է հունիսի 24-ին, 1974 թվականին Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ, «Արցախի Հանրապետություն – Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամ, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1974 թվականին,հունիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1991 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցը։
- 1996 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի «Գյուղմեքենայացում» բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնյոթ տարեկանից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմի մարտական գործողություններին, ինչպես ֆիդայական ջոկատներում,այնպես էլ կանոնավոր բանակում։
- 1996 թվականին զորացրվել է ՊԲ շարքերից։
Արցախի Հանրապետության Վետերանների միության անդամ է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվականին աշխատանքի է անցել «Արցախգազ» ՓԲԸ-ում՝ վարպետ։
- 1999-2020 թվականներին՝ «Արցախգազ» ՓԲԸ գազատրանսպորտային ծառայության պետ։
- 2011-2015 թվականներին ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ։
Մեծ ներդրում ունի Արցախի գազացման և գազամատակարարման բնագավառում, կանգնած է դրանց ակունքներում։
- 2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է «Արիության համար», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով, «Արցախի Հանրապետության 20 ամյակ», «ԼՂՀ մատուցած ծառայութլունների համար» հուշամեդալներով, «Ֆիդայիներ» շքանշանով։ Արժանացել է գերատեսչական մի շարք պատվոգրերի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
https://regst.net/2019/08/18/artsakh-tim/ Archived 2020-10-24 at the Wayback Machine.
Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված դիտորդների հետաքրքրությունը, 5 թեկնածուները միմյանց գիտեն, խախտում չեն անի. Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Արեգ Ավագյան (տեսանյութ) Archived 2022-02-11 at the Wayback Machine.
Քվեարկել եմ հանուն Ստեփանակերտի զարգացմանն ու բարգավաճմանը. Արեգ Ավագյան
Քաղաքային օրակարգի հանրային հնչեղություն ունեցող հարցերը կդրվեն հանրաքվեի. Արեգ Ավագյան
Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները. Արեգ Ավագյան
http://debate.am/home/details?cp=20051(չաշխատող հղում) https://www.yerkir.am/news/view/182429.html(չաշխատող հղում)
|