Արամ Կամոյի Հարությունյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արամ Կամոյի Հարությունյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
| ||
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական միացյալ դաշինք», խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք | |
Կրթություն՝ | Արցախի պետական համալսարանի «Հումանիտար» ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժին, Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի «Ճարտարապետաշինարարական» ֆակուլտետի «Էլեկտրաէներգետիկա» բաժին | |
Մասնագիտություն՝ | քաղաքագետ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | սեպտեբրերի 18-ին, 1989 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Արցախ | |
Զավակներ | 2 | |
Կայք՝ | nankr.am |
Արամ Կամոյի Հարությունյան(ծնվել է սեպտեբերի 18-ին, 1989 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամ, «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամ, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1989 թվականին, սեպտեբերի 18-ին, Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1997 թվականին ընդունվել է Ստեփանակերտ քաղաքի Ակ.Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը և այն ավարտել է 2007 թվականին։
- 2007 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Հումանիտար» ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժինը և այն ավարտել է 2011 թվականին։
Ուսանողական տարիներին եղել է ուսանողական վարչության փոխնախագահ։
- 2017 թվականին ընդունվել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարան ի «Ճարտարապետաշինարարական» ֆակուլտետի «Էլեկտրաէներգետիկա» բաժինը։
- Նույն թվականին ընտրվել է «Ճարտարապետաշինարարական» ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև համալսարանի ընդհանուր ուսանողական խորհրդի նախագահ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010-2011 թվականնեին զբաղեցրել է Արցախի սկաուտական շարժման ղեկավարի պաշտոնը։
- 2011-2012 թվականնեին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում՝ Ստեփանակերտ-Ասկերան տարածքային բաժնի գործավար։
- 2012-2013 թվականնեին հասարակական հիմունքներով աշխատել է Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնում՝ փոխտնօրեն։
- 2013-2014 թվականնեին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունում՝ նախարարի օգնական։
- 2014-2016 թվականնեին աշխատել է «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲԸ-ում՝ տնօրենի օգնական։
- Նույն թվականներին համատեղ աշխատել է նաև «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ շուկայի զարգացման պատասխանատու։
- 2017 թվականից աշխատում է Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿում՝ «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչ։
- 2018 թվականից ընտրվել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ։
- 2020 թվականի մարտի 31-ին խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«ՔՄԴ» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հարցազրույցը Araratnews.am լ Archived 2020-07-14 at the Wayback Machine. րատվական կայքին
«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հարցազրույցը «Վեստնիկ» լրատվական հաղորդման ը
ՔՄԴ» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հարցազրույցը artsakhpress.am լրատվական կայքին
https://www.365news.am/2020/07/27/ադրբեջանի-իշխանությունները-հրաժարվո/
|