Jump to content

Անքսիոլիտիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անքսիոլիտիկներ (անգլ․՝ anxiolytic, antipanic կամ anti-anxiety agent), նաև տագնապամարիչներ կամ տրանկվիլիզատորներ, դեղամիջոցների խումբ, որը կիրառվում է տագնապային խանգարումների և դրանց հետ կապված այլ հոգեբանական և ֆիզիկական սիմպտոմների բուժման նպատակով։ Անքսիոլիտիկները իրենց ազդեցությամբ անտագոնիստ են անքսիոգեններին, որոնք ուժեղացնում են տագնապի զգացումը[1]։

Տագնապային խանգարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագնապը համարվում է օրգանիզմի ֆիզիոլոգիական ադապտացիոն, պաշտշանական ռեակցիա։ Երբ մարդու տագնապի զգացումը գերազանցում է թույլատրելի սահմանը, առաջանում է տագնապային խանգարում։ Վերջինով տառապող մարդիկ կարող են ցուցապերել գերզգոնություն, ունենալ ոչ տեղին վախի զգացում և բացասական հույզեր, որոնք պաշտպանողական վարքագծի դրսևորումներ են։ Տագնապային խանգարում ունեցող մարդկանց մոտ կարող են զարգանալ այլ ուղեկցող հոգեբանական խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։ Տագնապային խանգարումները դասակարգվում են ըստ կլինիկական դրսևորման[2]։

Խումբ Նկարագրություն
Գեներալիզացված տագնապային խանգարուներ (GAD) Տագնապային սիմպտոմները սովորաբար կայուն և հաստատուն են։ Հիվանդները երկար ժամանակ՝ 6 ամիս և ավելի, կարող են ունենալ ծայրահեղ տագնապի զգացում, որը սովորաբար առաջանում է առանց որևէ գործոնի ազդեցության։
Խուճապային խանգարում Իրենից ենթադրում է խուճապային գրոհներ (panic attacks), ինչպես նաև գրոհների առաջացման վախ։ Խուճապային գրոհը տագնապի հանկարծակի և կտրուկ բարձրացումն է, որը սովորաբար չի ունենում որևէ պատճառի։
Սոցիոֆոբիա Սոցիալիզացիայի նկատմամբ վախն է։ Դրսևորվում է այլ մարդկանց հետ կոնտակտի դուրս գալու կամ հանրային ելույթների ժամանակ։ Վախը հաճախ անբացատրելի է և մշտական, կապված է սոցիալիզացիայի ժամանակ նվաստացման զգացման և դիսկոնֆորտի հետ։
Հատուկ ֆոբիաներ Նյութական կամ ոչ նյութական օբյեկտի նկատմամբ կայուն վախն է։ Բնութագրվում է տվյալ օբյեկտից անխուսափելի փախուստով կամ դիմակայելու դեպքում տագնապի մակարդակի չափից շատ բարձրացմամբ։
Ագորաֆոբիա Բնութագրվում է մի շարք իրավիճակներում վտանգի զգացումով։ Կարող է առաջանալ հասարակական տրանսպորտում, խանութում մենակ մնալիս և այլն։ Ծանր դեպքում կարող է տևել ամիսներ։ Նման դեպքում հիվանդները հաճախ հրաժարվում եմ դուրս գալ տանից։
Սեպարատիվ տագնապային խանգարում Տագնապի և վախի զգացումն է կապված որևէ անձից բաժանման հետ։ Երեխաների և դեռահասների մոտ տվյալ անձը հիմնականում ընտանիքի անդամններից է։ Պետք է հաշվի առնել, որ դեռահասության շրջանում նման չափավոր դրսևորումները կարող են նորմալ համարվել։ Չափահասների դեպքում սեպարատիվ տագնապային խանգարումը սովորաբար կապված է ռոմանտիկ հարաբերությունների հետ։
Սելեկտիվ մուտիզմ Խոսքի բացակայությունն է, որը կապված չէ տվյալ լեզվի տիրապետման, անատոմիական խանգարումների հետ։ Դրսևորվում է որոշակի միջավայրում կամ մարդկանց ներկայություն։ Տարածված օրինակներից է ծնողների ներկայությամբ կամ տանը երեխայի նորմալ խոսքը և դպրոցում դրա խանգարումը, որը հաճախ պատճառ է դառնում ցածր առաջադիմության և սոցիալիզացիայի խանգարման։
Այլ հատուկ տագնապային խանգարումներ և ֆոբիաներ։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD), Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (OCD) և այլն։

Տագնապային խանգարման տեսակները կարող են ուղեկցել մեկը մյուսին[3]։

Տագնապային խանգարումների էթիոլոգիան բացահայտված չէ։ Կան հնարավոր գործոններ, որոնք կարող են նպաստել տագնապային խանգարման առաջացմանը։ Դրանցից են մանկական տարիքում բարձր տագնապայինությունը, կենտրոնական ստիմուլատիվ ազդեցությամբ պրեպարատներով դեղորայքային ինդուկցիան, նյութափոխանակության խանգարումները, դեպրեսիվ ֆոնը[2]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անքսիոլիտիկները բոլոր այն դեղամիջոցներն են, որոնք կիրառվում են տագնապային խանգարումների բուժման նպատակով։ Թերապևտիկ էֆեկտը ձևավորվում է կենտրոնական նյարդայն համակարգի այնպիսի նեյրոտրանսմիտերների վրա ունեցած ազդեցությամբ, ինչպիսիք են նորադրենալինը, սերոտոնինը, դոֆամինը և գամմա-ամինակարագաթթուն (ԳԱԿԹ)[4]։ Ըստ ազդեցության մեխանիզմի տագնապամարիչները բաժանվում են վեց խմբի՝ հակադեպրեսանտներ, բենզոդիազեպիններ, ազապիրոններ, հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ, հակափսիխոտիկներ և բետա-ադրենոպաշարիչներ[4][5]։

Հակադեպրեսանտներն իրենց հերթին բաժանվում են սերոտոնինի հետզավթումը սելեկտիվ ընկճողների (SSRIs), սերոտոնինի և նորադրենալինի հետզավթումն ընկճողների (SNRIs), եռցիկլիկ հակադեպրեսանտների (TCA), մոնոամին օքսիդազի պաշարիչերի (MAOI)։ SSRIs-ն կարող է կիրառվել բոլոր տեսակի տագնապային խանգարումների դեպքում,SNRIs-ն՝ գերալիզացված տագնապային խանգարուների դեպքում։ Երկուսն էլ տագնապային խանգարումների բուժման առաջին շարքի պրեպարատներ են։ Եռցիկլին հակադեպրեսանտները համարվում են երկրորդ շարքի դեղամիջոցներ, քանի որ ունեն ավելի ծանր կողմնակի ազդեցություններ։ Բենզոդիազեպինները էֆեկտիվ են անհետաձգելի և կարճատև միջամտություն պահանջող իրավիճակներում, քանի որ ունեն կարճ ազդեցության սկիզբ։ Կարող են առաջացնել կախվածություն[5]։ Գերալիզացված տագնապային խանգարուների բուժման նպատակով կարող է կիրառվել բուսպիրոնը, որն ունի համեմատաբար դանդաղ ազդեցության սկիզբ և դրա հետ մեկտեղ ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Չի առաջացնում հանման համախտանիշ[6]։

Առաջին մոնոամին օքսիդազի պաշարիչը իպրոնիազիդն է, որը հայտնաբերվել է պատահաբար՝ նոր հակատուբերկուլոզային պրեպարատի ստեղծման ընթացքում։ Հետազոտությունների ընթացքում նկատվել է, որ դեղամիջոցն առաջացնում է էյֆորիա, լավացնում է ախորժակը և քնի որակը[7]։

Առաջին եռցիկլիկ հակադեպրեսանտը իմիպրամինն է, որն ի սկզբանե ստեղծվել և ուսումնասիրվել է որպես առաջին սերնդի հակահիստամինային դեղամիջոց, ինչպիսին պրոմետազինն է[8]։ TCA-ն, ընկճելով փոխադրիչ սպիտակուցը, բարձրացնում է նորադրենալինի և սերոտոնինի մակարդակը։ Հաշվի առնելով նորադրենալինի վրա արտահայտված ազդեցությունը՝ կարող է առաջացնել քնկոտություն և հիշողության կորուստ[9]։

Հակահիստամինային և հակախոլիներգին կողմնակի ազդեղությունները նվազեցնելու նպատակով ստեղծվել են սերոտոնինի հետզավթումը սելեկտիվ ընկճող դեղամիջոցներ։ Առաջին SSRIs-ին ֆլուոկսետինն է (Prozac), որը հայտնաբերվել է 1974 թվականին և հաստատվել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից 1987 թվականին։ Այնուհետև շուկայում հայտնվել են այլ SSRIs-ներ, որոնցից են զերտալին (Zoloft), պարոքսետին (Paxil), էսցիտալոպրամ (Lexapro)[8]։

Սերոտոնինի և նորադրենալինի հետզավթումն ընկճող առաջին դեղամիջոցը վենլաֆաքսինն է (Effexor), որը շուկայում հայտնվել է 1993 թվականին։ SNRIs-ն ազդում է սերոտոնինի և նորադրենալինի մակարդակի վրա՝ առանց այլ նեյրոտրանսմիտերների ընկալիչների (α1, α2, β, H1, M, D, հետսինապտիկ սերոտոնինային) վրա էական ազդեցության[8]։

Անքսիոլիտիկ դեղամիջոցները բաժանվում են 6 խմբի[10]։

Խումբ Օրինակներ
Հակադեպրեսանտներ SSRIs- ֆլուոկսետին, սերտալին, SNRIs- վենլաֆաքսին, MAOIs, TCAs
Բենզոդիազեպիններ Լորազեպամ, դիազեպամ, ալպրազոլամ
Ազապիրոններ Բուսպիրոն, ջեպիրոն, տանդոսպիրոն
Հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ Գաբապենտին, պրեգաբալին․ թիագաբին, վալպրոատ
Հակափսիխոտիկներ Օլանզապին, ռիսպերիդոն
Բետա- ադրենոպաշարիչներ Պրոպրանոլոլ, ատենոլոլ

Հակադեպրեսանտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոցներ են, որոնք ցուցված են ինչպես տագնապային խագարումների, այնպես էլ դեպրեսիաների դեպքում։ SSRIs-ն և SNRIs-ն նոր սերնդի պրեպարատներ են, ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, քան հին խմբի դեղամիջոցները, ինչպիսիք են MAOI-ն և TCA-ն։ Սրանով պայմանավորված SSRIs-ն և SNRIs-ն համարվում են առաջին շարքի պրեպարատներ և կիրառվում են ցանկացած տիպի տագնապային խանգարման դեպքում[10]։

Բենզոդիազեպիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցված են սուր, անհետաձգելի և տագնապային խանգարումների ժամանակ, ինչպես նաև սկզբնական շրջանում կարող են կիրառվել SSRIs/SNRIs-ով բուժման կայունացման նպատակով[5]։ Խորհուրդ չի տրվում կիրառել երկարատև բուժման նպատակով։ Չեն համարվում առաջին խմբի պրեպարատներ։ Տարբեր բենզոդիազեպիններ ունեն տարբեր ֆարմակոդինամիկ և ֆարմակոկինետիկ հատկություններ, ազդեցության տևողության և մետաբոլիզմի տարբեր ժամանակներ։ Ցուցումներն են խուճապային խանգարումները, քնի խանգարումը, դողը, սուր վարքային խանգարումները, մկանային սպազմը, փոքր միջամտությունների իրականացման ժամանակ պրեմեդիկացիան և սեդիացիան[10][11]

Բուսպիրոնը կարող է կիրառվել գեներալիզացված տագնապային խանգարումների (GAD) բուժման նպատակով, սակայն էֆեկտիվ չէ խուճապային խանգարման, սոցիոֆոբիայի կամ այլ ֆոբիաների դեպքում[2]։ Երկարատև կիրառման համար ավելի անվտանգ տարբերակ է, քանի որ չի առաջացնում կախվածություն, ինչպես բենզոդիազեպինները[12]։

Հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվադեպ կիրառվում են հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) բուժման նպատակով[13]։ Կան որոշակի տվյալներ տագնապային խանգարման դեպքում հակաէպիլեպտիկների էֆեկտիվության մասին, բայց ընդհանուր առմամբ հետազոտությունների արդյունքները ոչ բավարար են[14]։

Ըստ հետազոտությունների հակաէպիլեպտիկներից պրեգաբալինը պլացեբոյի համեմատ էֆեկտիվություն է դրսևորվել, որը համարժեք է բենզոդիազեպինների էֆեկտիվությանը։ Գաբապենտինը հազվադեպ նշանակվում է տագնապային խանգարումների դեպքում։ Որոշ մինչկլինիկական հետազոտություններ ցույց են տալիս վերջինիս էֆեկտիվությունը, սակայն գիտական տվյալները բավարար չեն։ Վալպրոատը ևս գտնվում է հետազոտման փուլում[14]։

Հակափսիխոտիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլանզապինը և ռիսպերիդոնը ատիպիկ անքսիոլիտիկներ են և էֆեկտիվ են գեներալիզացված տագնապային խանգարումների, հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում։ Կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան այլ անքսիոլիտիկներինը[10]։

Բետա-ադրենոպաշարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպրանոլոլն ի սկզբանե կիրառվել է զարկերակային հիպերտենզիայի և այլ սրտային հիվանդությունների բուժման նպատակով։ Այն էֆեկտիվ է դողով, տախիկարդիայով ուղեկցվող տագնապային խանգարումների դեպքում[10]։ Լայն կիրառվում է հանրային ելույթներից առաջ լարվածությունը և տագնապը նվազեցնելու նպատակով[14]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոտոնինի հետզավթումը սելեկտիվ ընկճողները և սերոտոնինի և նորադրենալինի հետզավթումն ընկճողներն արգելակում են նյարդայն ազդակի փոխանցումն ապահովող նեյրոմեդիատորների հետզավթումը։ Սերոտոնինը և նորադրենալինը մասնակցում են տրամադրության կարգավորմանը։ Հետզավթումը հնարավորություն է տալիս խուսափել սինապտիկ ճեղքում վերջիններիս կուտակումից։ Հետզավթման շնորհիվ նեյրոնները կարողանում են վերականգնել հանգստի պոտենցյալը և կրկին ազդակ ստանալ[10]։ Սակայն տագնապային խանգարումներով տառապող մարդկանց դեպքում նշված նեյրոմեդիատորների մակարդակը ցածր է կամ իջած է դրանց նկատմամբ ընկալիչների զգայունությունը։ Այս դեպքում SSRIs-ն և SNRIs-ն պաշարում են սերոտոնինի և նորադրենալինի հետզավթումը՝ ապահովելով նեյրոմեդիատորների բավարար քանակություն։ Պետք է հաշվի առնել, որ նեյրոմեդիատորների բարձրացած մակարդակն ի վերջո բերում է ընկալիչների դեսենսիբիլիզացիայի, և այդ պատճառով SSRIs-ի և SNRIs-ի լիարժեք ազդեցությունը ձևավորվում է ընդունումից 4-6 շաբաթ անց[2][10]։

Բենզոդիազեպիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզոդիազեպինները ազդում են ԳԱԿԹ-երգիկ համակարգի վրա, որը կենտրոնական նյարդային համակարգի արգելակիչ է։ Լավացնելով ԳԱԿԹ-ԳԱԿԹ-ընկալիչ կապումը՝ բենզոդիազեպինները լավացնում են դեպի նեյրոններ քլորիդ իոնների հոսքը, հետևաբար նաև դժվարանում է վերաբևեռացումը և նյարդային ազդակի հետագա փոխանցումը։ Այսպիսով բենզոդիազեպինները ուժեղացնում են ԳԱԿԹ-երգիկ համակարգի ազդեցությունը ԿՆՀ-ում և նվազեցնում են տագնապային խանգարման ախտանիշները[10]։

Կլինիկական կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոտոնինի հետզավթումը սելեկտիվ ընկճողներ (SSRIs)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում են դեպրեսիայի, տագնապային խանգարումների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և որոշ անձնային խանգարումների բուժման նպատակով[15][16]։ Տագնապային խանգարումների բուժման համար համարվում են առաջին շարքի պրեպարատներ[17]։ Սերոտոնինը ԿՆՀ-ի նեյրոմեդիատորներից է, որը մասնակցում է տրամադրության կարգավորմանը և ունի հակատագնապային ազդեցություն[18]։ SSRIs-ն բարձրացնում է սերոտոնինի մակարդակը՝ ընկճելով նրա հետզավթումը։ Ցուցված է ինչպես սուր ռեակցիաների, այնպես էլ երկարատև բուժում պահանցող իրավիճակների՝ դեպրեսիայի, տագնապային խանգարումների դեպքում։ Սկզբնական շրջանում SSRIs-ն կարող է ուժեղացնել տագնապի զգացումը, որը պայմանավորված է սերոտոնիներգիկ աուտոընկալիչներով առաջացացող հետադարձ բացասական կապով։ Այդ պատճառով բուժման սկզբում՝ նախքան SSRIs-ի ազդեցության ձևավորումը, զուգահեռ կարող են կիրառվել բենզոդիազեպիններ[17]։

ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է պարոքսետինի և էսցիտալոպրամի կիրառումը գեներալիզացված տագնապային խանգարումների բուժման համար[14]։

Դեղամիջոց Ցուցումներ Կողմնակի ազդեցություններ
Ցիտալոպրամ
  • Դեպրեսիվ խանգարումներ[19]
  • Խուճապային խանգարումներ[17]
Էսցիտալոպրամ[19]

(ցիտալոպրամի ակտիվ էնանտիոմեր)

  • Դեպրեսիվ խանգարումներ
  • Գեներալիզացված տագնապային խանգարումներ
  • Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում
  • Խուճապային խանգարումներ
  • Սոցիոֆոբիա
Ֆլուոքսետին[19]
  • Դող
  • Ընդհանուր թուլություն
  • Պոստմենոպաուզալ արյունահոսություն
  • Արգանդային խանգարումներ
  • Վազոդիլատացիա
  • Տեսողության պղտորում

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոտոնինի հետզավթումը սելեկտիվ ընկճող դեղամիջոցների տարածված վաղ կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը և դիարեան, որոնք անցնում են բուժումը դադարեցնելուց հետո։ Այլ կողմնակի ազդեցություններ են գլխացավը, գլխապտույտը, անքնությունը[21]։

Ավելի ուշ զարգացող կողմնակի ազդեցություններ են սեքսուալ դիսֆունկցիան, անօրգազմիան, էրեկտիլ դիսֆունկցիան, լիբիդոյի ընկճում։ Այս կողմնակի ազդեցությունները կարող են պահպանվել անգամ դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո[21]։

SSRI-ի ընդունման կտրուկ դադարեցումը առաջացնում է հանման համախտանիշ, որը դրսևորվում է գլխապտույտով, գլխացավով և մի շարք հիպո ախտանիշներով (հոգնածություն, մկանային թուլություն, դիարեա և այլն)։ Հանման համախտանիշն առաջանում է, քանի որ դեսենսիբիլիզացված ընկալիչները չեն հասցնում վերականգնել նեյրոմեդիատորի նկատմամբ զգայունությունը։ Խոսքը գնում է հատկապես կարճ կիսադուրսբերման պարբերությամբ դեղերի մասին, ինչպիսին պարոկսետինն է։ Ֆլուոկսետինը և նրա ակտիվ մետաբոլիտներն ունեն ավելի մեծ կիսադուրսբերման պարբերություն և դրանով պայմանավորված թույլ արտահայտված հանման համախտանիշ[17][22]։

Սերոտոնինի և նորադրենալինի հեզավթումն ընկճողներ (SNRIs)

[խմբագրել | խմբագրել կոդը]

SNRIs-ում ներառված են վենլաֆաքսինը և դուլոկսետինը, որոնք կիրառվում են գեներալիզացված տագնապային խանգարումների բուժման նպատակով։ Տագնապային խանգարումների դեպքում SNRIs-ի և SSRIs-ի էֆեկտիվությունը համարժեք է[23]։

Եռցիկլիկ հակադեպրեսանտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն բարձր արդյունավետություն, սակայն ծանր կողմնակի ազդեցությունների և գերդոզավորման ռիսկի պատճառով փոխարինվել են այլ հակադեպրեսանտներով։ Այս խմբի դեղամիջոցներից են իմիպրամինը, կլոմիպրամինը, դօքսեպինը, ամիտրիպտիլինը, նորտրիպտիլինը և դեզիպրամինը[24][25]։

Դեղամիջոց Ցուցումներ Կողմնակի ազդեցություններ
Իմիպրամինը
  • Վեց տարեկանից մեծ երեխաների մոտ գիշերային անմիզապահություն
  • Ծանր դեպրեսիա
  • Հակահիստամինային կողմնակի ազդեցություններ (սեդացիա, քաշի ավելացում)
  • Հակախոլիներգիկ կողմնակի ազդեցություններ (տեսողության խանգարում, հիպոսալիվացիա, փորկապություն)
Կլոմիպրամին[19]
  • Դեպրեսիվ խանգարումներ
  • Ֆոբիաներ և օբսեսիվ խանգարումներ
  • Նարկոլեպսիա ասոցացված կատապլեքսիայի համակցված բուժում

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռցիկլիկ հակադեպրեսանտները հակացուցված են հիպոտոնիայով, առիթմիաներով և այլ սիրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդներին[26]։

Տետրացիկլիկ հակադեպրեսանտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրտազապինը ցուցաբերում է SSRIs-ին համարժեք անքսիոլիտիկ ազդեցություն, սակայն ազդեցությունը զարգանում է շատ ավելի արագ, քան SSRIs-ի դեպքում։ Հազվադեպ կարող է սրել տագնապային խանգարումը[27]։

Մոնոամին օքսիդազի պաշարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերնդի հակադեպրեսանտներ են, ունեն բարձր անքսիոլիտիկ ակտիվություն, սակայն կողմնակի ազդեցությունների և բուժման ընթացքում սննդային սահմանափակումների պատճառով սահմանափակ են կիրառվում։ Մոնոամին օքսիդազի պաշարիչներ են ֆենելզինը, իզոկարբօքսազիդը, տրանիլցիպրոմինը պիրինդոլը, որը մոնոամին օքսիդազի դարձելի պաշարիչ է և բուժման ընթացքում չի պահանջում սննդային սահմանափակումներ[28]։

Բարբիտուրատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժտված են արտահայտված անքսիոլիտիկ հատկություններով, սակայն ընտելացման պատճառով բարձր է գերդոզավորման ռիսկը։ Բարբիտուրատները համարվում են հին անքսիոլիտիկներ, կիրառվում են ծանր անքնության բուժման նպատակով, երբ բենզոդիազեպինային և ոչ բենզոդիազեպինային անքսիոլիտիկներն անարդյունավետ են[29]։

Բենզոդիազեպիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում են խուճապային գրոհների ժամանակ, ինչպես նաև հակադեպրեսանտներով բուժման լատենտ շրջանում։ Դեղամիջոցի ընդունման կտրուկ դադարեցումն առաջացնում է հանման և անդրադարձի համախտանիշ[6]։ Կարող է զարգանալ ընտելացում և կախվածություն[30]։ Գերդոզավորման ռիսկն ավելի ցածր է, քան բարբիտուրատներինը։ Հնարավոր են կոգնիտիվ և վարքային խանգարումներ[31]։

Բենզոդիազեպիններ են ապրազոլամը (Xanax), բրոմազեպամը, քլորդիազեպօքսիդը (Librium), կլոնազեպամը (Klonopin), դիազեպամը (Valium), լորազեպամը (Ativan), օքսազեպամը, տեմազեպամը և տրիազոլամը[11]։

Դեղամիջոց Ցուցումներ Կողմնակի ազդեցություններ
Լորազեպամ
  • Տագնապային խանգարումների կարճատև բուժում
  • Անքնությամբ պայմանավորված տագնապային խանգարման կարճատև բուժում
  • Փոքր միիջամտությունների ժամանակ սեդացիա և պրեմեդիկացիա
  • Էպիլեպտիկ ցնցումներ
  • Ֆեբրիլ ցնցումներ
  • Տագնապային խանգարման սրում (հատկապես տարեցների մոտ)
  • Կենտրոնացման խանգարում
Դիազեպամ
  • Տարբեր ծագման մկանային սպազմ
  • Տագնապային խանգարումներ
  • Սուր դեղորայք-ինդուկցված դիստոնիկ ռեակցիաներ
  • Փոքր միջամտությունների ժամանակ սեդացիա և պրեմեդիկացիա
  • Աղավաղված ախորժակ
  • Կենտրոնացման խանգարում
  • Ստամոքսաղիքային խանգարումներ
  • Կինետիկ խանգարումներ
  • Մկանային սպազմ
  • Սրտխառնոց
Ալպրազոլամ
  • Տագնապային խանգարումների կարճատև բուժում
  • Ունի մյուս բենզոդիազեպիններին բնորոշ կողմնակի ազդեցություններ

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզոդիազեպինները առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի ընկճում և դրանով պայմանավորված այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են քնկոտությունը, գերդրդվածությունը, թեթև գլխապտույտը, հիշողության վատացումը, որն ավելի բնորոշ է տարեց հիվանդներին, հիպերսալիվացիան, ատաքսիան, խոսքի խանգարումը և այլ փսիխոմոտոր էֆեկտներ[2]։

Սիմպաթոլիտիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակահիպերտենզիվ պրեպարատների խումբ է, որն ընկճում է սիմպաթիկ նյարդային համակարգը։ Կենտրոնական ազդեցության բետա-ադրենոպաշարիչները նվազեցնում են տագնապի զգացումը, տախիկարդիան և տագնապով պայմանավորված դողը։ Այս խմբին են պատկանում պրոպրանոլոլը, օքսպրենոլոլը, մետոպրոլոլը[32][33]։ α1-անտագոնիստ պրազոզինը կարող է կիրառվել հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում[34]։ α2-ագոնիստ կլոնիդինը և գուանֆացինը դրսևորում են անքսիոգենետիկ ազդեցություն[35]։

Այլ դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-HT1A սերոտոնինային ընկալիչների ագոնիստ է, կիրառվում է գեներալիզացված տագնապային խանգարումների դեպքում[36]։ Եթե հիվանդը նոր է դադարեցրել բենզոդիազեպինների ընդունումը, բուսպիրոնը կարող է ավելի քիչ արդյունավետ լինել[37]։

Պրեգաբալին (Lyrica)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անքսիոլիտիկ ազդեցությունը զարգանում է ընդունումից 1 շաբաթ անց և բենզոդիազեպինների համեմատ ավելի արտահայտված է։ Չի առաջացնում վերջիններիս կողմնակի ազդեցությունները (քնի, կոգնիտիվ և փսիխոմոտոր խանգարումներ)[38][39]։

Հիդրօքսիզին (Atarax)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակահիստամինային պրեպարատ է, որն ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է դեռևս 1956 թվականին։ Կենտրանական հիստամինային ընկալիչները պաշարելով՝ առաջացնում է սեդացիա և դրա հաշվին տագնապի նվազում։ Գեներալիզացված տագնապային խանգարումների բուժման էֆեկտիվությունը համարժեք է բենզոդիազեպիններին[40]։

Ֆենիբութ (Anvifen, Fenibut, Noofen)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում կիրառվող անքսիոլիտիկ է[41][42]։ Ֆենիբութը ԳԱԿԹ-ընկալիչների ագոնիստ և պոտենցյալ-կախյան կալցիումական անցուղիների α2δ-ենթամասի անտագոնիստ է, նման է գաբապենտինոիդներին (գաբապենտին, պրեգաբալին)[41][43]։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) չի հաստատել դեղամիջոցի կիրառումը, սակայն այն վաճառվում է օնլայն հարթակում[44][45]։

Թեմգիկոլուրիլ (Mebicar)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվում է Լատվիայում և կիրառվում է Արևելյան Եվրոպայի երկրներում։ Թեմիգիկոլուրիլն ազդում է լիմբիկո-ռետիկուլյար համակարգի և չորս հիմնական նեյրոմեդիատորների՝ ԳԱԿԹ-ի, ացետիլխոլինի, սերոտոնինի, նորադրենալինի վրա։ Չի ազդում դոֆամիներգիկ համակարգի վրա[46][47]։

Ֆաբոմոտիզոլ (Afobazole)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անքսիոլիտիկ դեղամիջոց է, որն արտադրվում է Ռուսաստանում 2000-ական թվականներից։ Ազդեցության մեխանիզմը վատ է ուսումնասիրված։ Հնարավոր մեխանիզմներ են ԳԱԿԹ-երգիկ համալկարգի վրա ազդեցությունը, նյարդերի աճի գործոնի (NGF) և գլխուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի (BDNF) քանակի ավելացումը, մելատոնինային МТ3-ընկալիչների պաշարումը և σ-ընկալիչներ դրդումը[48][49]։

Ռուսաստանում 1980-ականներին արտադրված պրեպարատ է։ Անքսիոլիտիկ ազդեցությունը դրսևորում է դոֆամինի կենսասինթեզն ընկճելու հաշվին[50][51]։

Հակաօքսիդանտ է, որը կարող է ունենալ նաև անքսիոլիտիկ էֆեկտ։ Կառուցվածքով նման է պիրիդօքսինին (վիտամին B6)[52][53]։

Մեթիլ իզովալերատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոմատիկ սննդային հավելում է, որը վաճառվում է Ռուսաստանում Validol վաճառքային անվանմամբ և կիրառվում է որպես սեդատիվ[54][55]։

Ոչ բենզոդիազեպինային անքսիոլիտիկ, որն իր ազդեցությամբ նման է բենզոդիազեպիններին։ Ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, քան բենզոդիազեպինները։ Կիրառվել է Ֆրանսիայում, սակայն դուրս է եկել շուկայից հեպատոտոքսիկության պատճառով[56]։

Ունի բենզոդիազեպիններին համարժեք էֆեկտիվություն։ Չի առաջացնում հիշողության և կենտրոնացման խանգարումներ, կախվածություն և հանման համախտանիշ[57]։

Հիվանդները հաճախ են կիրառում ինքնաբուժման նպատակով։ Ալկոհոլի անքսիոլիտիկ ազդեցությունը կարելի է ստուգել ֆունկցիոնալ մագիսա-ռեզոնանսային շերտագրության միջոցով[58]։

Ալտերնատիվ բուժման եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ-վարքային թերապիան արդյունավետ է խուճապային խանգարումների, սոցիոֆոբիայի, գեներալիզացված տագնապային խանգարումների և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման դեպքում։ Էքսպոզիցիոն թերապիան խորհուրդ է տրվում կիրառել ֆոբիաների բուժման նպատակով։ Հաճախ դեղորայքային և հոգեբանական բուժման մեթոդները զուգակցվում են, սակայն հետազոտությունները ցույց չեն տվել առավելություն մոնեթերապիայի նկատմամբ[59][60]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Antianxiety agent» Դորլանդի բժշկական բառարանում
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Whittlesea, Cate; Hodson, Karen, eds. (7 August 2018). Clinical pharmacy and therapeutics. Elsevier. ISBN 978-0-7020-7012-9. OCLC 1084882482.
  3. «Types of mental disorders». 2024.
  4. 4,0 4,1 «Anxiolytics and you: How anxiety medications can help». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2024-01-15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Anxiety: Pharmacotherapy». CAMH (կանադական անգլերեն). Վերցված է 2024-01-15-ին.
  6. 6,0 6,1 Cassano, Giovanni B.; Rossi, Nicolò Baldini; Pini, Stefano (2002). «Psychopharmacology of anxiety disorders». Dialogues in Clinical Neuroscience. 4 (3): 271–285. doi:10.31887/DCNS.2002.4.3/gcassano. ISSN 1294-8322. PMC 3181684. PMID 22033867.
  7. Van Der Walt, Martie; Keddy, Karen H. (2021-06-01). «The Tuberculosis-Depression Syndemic and Evolution of Pharmaceutical Therapeutics: From Ancient Times to the Future». Frontiers in Psychiatry. 12: 617751. doi:10.3389/fpsyt.2021.617751. ISSN 1664-0640. PMC 8203803. PMID 34140898.
  8. 8,0 8,1 8,2 Hillhouse, Todd M.; Porter, Joseph H. (2015). «A brief history of the development of antidepressant drugs: From monoamines to glutamate». Experimental and Clinical Psychopharmacology. 23 (1): 1–21. doi:10.1037/a0038550. ISSN 1936-2293. PMC 4428540. PMID 25643025.
  9. Moraczewski, Jordan; Awosika, Ayoola O.; Aedma, Kapil K. (2023), «Tricyclic Antidepressants», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 32491723, Վերցված է 2024-01-15-ին
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Rang and Dale's Pharmacology 7th Edition Preface», Rang &amp Dale's Pharmacology, Elsevier, էջեր xv, 2012, doi:10.1016/b978-0-7020-3471-8.00064-0, ISBN 9780702034718, Վերցված է 2022-03-16-ին
  11. 11,0 11,1 «Benzodiazepines: What They Are, Uses, Side Effects & Risks». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2024-01-15-ին.
  12. «BuSpar For Anxiety: Is It Right For Me? | Klarity». www.klarityadhd.com (ամերիկյան անգլերեն). 2022-11-23. Վերցված է 2023-10-19-ին.
  13. «What is the Best Anticonvulsant for Anxiety?». Psych Central (անգլերեն). 2014-10-28. Վերցված է 2023-10-19-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Garakani, Amir; Murrough, James W.; Freire, Rafael C.; Thom, Robyn P.; Larkin, Kaitlyn; Buono, Frank D.; Iosifescu, Dan V. (2020). «Pharmacotherapy of Anxiety Disorders: Current and Emerging Treatment Options». Frontiers in Psychiatry. 11. doi:10.3389/fpsyt.2020.595584. ISSN 1664-0640. PMC 7786299. PMID 33424664.
  15. Kanba, S. (2004). «Although antidepressants and anxiolytics are frequently used together to treat depression in the acute phase, how effective is the concomitant use of these drugs?». Journal of Psychiatry & Neuroscience. 29 (6): 485. PMC 524966. PMID 15644990.
  16. Barlow, David H.; Durand, Mark V (2009). «Chapter 7: Mood Disorders and Suicide». Abnormal Psychology: An Integrative Approach (Fifth ed.). Belmont, CA: Wadsworth Cengage Learning. էջ 239. ISBN 978-0-495-09556-9. OCLC 192055408.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Lochmann, Dee; Richardson, Tara (2018), Macaluso, Matthew; Preskorn, Sheldon H. (eds.), «Selective Serotonin Reuptake Inhibitors», Antidepressants (անգլերեն), Cham: Springer International Publishing, vol. 250, էջեր 135–144, doi:10.1007/164_2018_172, ISBN 978-3-030-10948-6, PMID 30838457, Վերցված է 2022-03-16-ին
  18. «Serotonin: What Is It, Function & Levels». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2024-01-15-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Formulary., Committee, Joint (2014). British National Formulary. Pharmaceutical Press. ISBN 978-0-85711-152-4. OCLC 874322467.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. Stahl, Stephen M. (2011). Stahl's essential psychopharmacology : the prescriber's guide. Meghan M. Grady (4th ed.). Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 978-0-521-17364-3. OCLC 701672553.
  21. 21,0 21,1 «Side effects - Selective serotonin reuptake inhibitors (SSRIs)». nhs.uk (անգլերեն). 2021-02-15. Վերցված է 2024-01-15-ին.
  22. Bandelow, Borwin; Michaelis, Sophie; Wedekind, Dirk (June 2017). «Treatment of anxiety disorders». Generalized Anxiety Disorders. 19 (2): 93–107. doi:10.31887/dcns.2017.19.2/bbandelow. ISSN 2608-3477. PMC 5573566. PMID 28867934.
  23. John Vanin; James Helsley (19 June 2008). Anxiety Disorders: A Pocket Guide For Primary Care. Springer Science & Business Media. էջ 189.
  24. Post, Jason W.; Migne, Louis J. (2012). Antidepressants : Pharmacology, Health Effects and Controversy. New York: Nova Science Publishers. էջ 58. ISBN 9781620815557.
  25. «Tricyclic antidepressants (TCAs)». Mayo Clinic.
  26. Thanacoody, H. K. Ruben; Thomas, Simon H. L. (2005). «Tricyclic antidepressant poisoning : cardiovascular toxicity». Toxicological Reviews. 24 (3): 205–214. doi:10.2165/00139709-200524030-00013. ISSN 1176-2551. PMID 16390222. S2CID 44532041.
  27. Montano, C. Brendan; Jackson, W. Clay; Vanacore, Denise; Weisler, Richard (2023-07-04). «Considerations when selecting an antidepressant: a narrative review for primary care providers treating adults with depression». Postgraduate Medicine (անգլերեն). 135 (5): 449–465. doi:10.1080/00325481.2023.2189868. ISSN 0032-5481. PMID 36912037.
  28. Tanghe, A.; Geerts, S.; Van Dorpe, J.; Brichard, B.; Bruhwyler, J.; Géczy, J. (August 1997). «Double-blind randomized controlled study of the efficacy and tolerability of two reversible monoamine oxidase A inhibitors, pirlindole and moclobemide, in the treatment of depression». Acta Psychiatrica Scandinavica. 96 (2): 134–141. doi:10.1111/j.1600-0447.1997.tb09918.x. ISSN 0001-690X. PMID 9272198. S2CID 23485112.
  29. Burchum, Jacqueline Rosenjack; Rosenthal, Laura D. (2015-01-29). Lehne's pharmacology for nursing care (9th ed.). St. Louis, Missouri. ISBN 9780323321907. OCLC 890310283.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. Gelder, M, Mayou, R. and Geddes, J. 2005. Psychiatry. 3rd ed. New York: Oxford. pp236.
  31. Lader M, Tylee A, Donoghue J (2009). «Withdrawing benzodiazepines in primary care». CNS Drugs. 23 (1): 19–34. doi:10.2165/0023210-200923010-00002. PMID 19062773. S2CID 113206.
  32. Hayes, Peggy E.; Schulz, S. Charles (1987). «Beta-blockers in anxiety disorders». Journal of Affective Disorders. 13 (2): 119–30. doi:10.1016/0165-0327(87)90017-6. PMID 2890677.
  33. Jefferson, James W. (1974). «Beta-Adrenergic Receptor Blocking Drugs in Psychiatry». Archives of General Psychiatry. 31 (5): 681–91. doi:10.1001/archpsyc.1974.01760170071012. PMID 4155284.
  34. Koola, M. M.; Varghese, S. P.; Fawcett, J. A. (2013). «High-dose prazosin for the treatment of post-traumatic stress disorder». Therapeutic Advances in Psychopharmacology. 4 (1): 43–7. doi:10.1177/2045125313500982. PMC 3896131. PMID 24490030.
  35. Hoehn-Saric, Rudolf; Merchant, A. F.; Keyser, M. L.; Smith, V. K. (1981). «Effects of Clonidine on Anxiety Disorders». Archives of General Psychiatry. 38 (11): 1278–82. doi:10.1001/archpsyc.1981.01780360094011. PMID 7305609.
  36. Annual Reports in Medicinal Chemistry, Volume 32 p. 319
  37. DeMartinis, N.; Rynn, M.; Rickels, K.; Mandos, L. (February 2000). «Prior benzodiazepine use and buspirone response in the treatment of generalized anxiety disorder». The Journal of Clinical Psychiatry. 61 (2): 91–94. doi:10.4088/jcp.v61n0203. ISSN 0160-6689. PMID 10732655.
  38. Bandelow, Borwin; Wedekind, Dirk; Leon, Teresa (2014). «Pregabalin for the treatment of generalized anxiety disorder: A novel pharmacologic intervention». Expert Review of Neurotherapeutics. 7 (7): 769–81. doi:10.1586/14737175.7.7.769. PMID 17610384. S2CID 6229344.
  39. Owen, R.T. (2007). «Pregabalin: Its efficacy, safety and tolerability profile in generalized anxiety». Drugs of Today. 43 (9): 601–10. doi:10.1358/dot.2007.43.9.1133188. PMID 17940637.
  40. Llorca, Pierre-Michel; Spadone, Christian; Sol, Olivier; Danniau, Anne; Bougerol, Thierry; Corruble, Emmanuelle; Faruch, Michel; Macher, Jean-Paul; Sermet, Eric; Servant, Dominique (2002). «Efficacy and Safety of Hydroxyzine in the Treatment of Generalized Anxiety Disorder». The Journal of Clinical Psychiatry. 63 (11): 1020–7. doi:10.4088/JCP.v63n1112. PMID 12444816.
  41. 41,0 41,1 Lapin, Izyaslav (2001). «Phenibut (β-Phenyl-GABA): A Tranquilizer and Nootropic Drug». CNS Drug Reviews (անգլերեն). 7 (4): 471–481. doi:10.1111/j.1527-3458.2001.tb00211.x. ISSN 1527-3458. PMC 6494145. PMID 11830761.
  42. журнал», Издание для практикующих врачей «Русский медицинский. «Феномен аминофенилмасляной кислоты». www.rmj.ru. Վերցված է 2018-12-19-ին.
  43. Zvejniece, Liga; Vavers, Edijs; Svalbe, Baiba; Veinberg, Grigory; Rizhanova, Kristina; Liepins, Vilnis; Kalvinsh, Ivars; Dambrova, Maija (2015-10-01). «R-phenibut binds to the α2–δ subunit of voltage-dependent calcium channels and exerts gabapentin-like anti-nociceptive effects». Pharmacology Biochemistry and Behavior (անգլերեն). 137: 23–29. doi:10.1016/j.pbb.2015.07.014. ISSN 0091-3057. PMID 26234470. S2CID 42606053.
  44. Owen, David R.; Wood, David M.; Archer, John R. H.; Dargan, Paul I. (2016). «Phenibut (4-amino-3-phenyl-butyric acid): Availability, prevalence of use, desired effects and acute toxicity». Drug and Alcohol Review (անգլերեն). 35 (5): 591–596. doi:10.1111/dar.12356. hdl:10044/1/30073. ISSN 1465-3362. PMID 26693960.
  45. Cohen, Pieter A.; Ellison, Ross R.; Travis, John C.; Gaufberg, Slava V.; Gerona, Roy (22 September 2021). «Quantity of phenibut in dietary supplements before and after FDA warnings». Clinical Toxicology. 60 (4): 486–488. doi:10.1080/15563650.2021.1973020. PMID 34550038. S2CID 237594860.
  46. «Adaptol. Summary of Product Characteristics» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 December 2015-ին. Վերցված է 24 July 2015-ին.
  47. Val'dman AV, Zaikonnikova IV, Kozlovskaia MM, Zimakova IE (1980). «[Characteristics of the psychotropic spectrum of action of mebicar]». Biulleten' Eksperimental'noĭ Biologii I Meditsiny (ռուսերեն). 89 (5): 568–70. PMID 6104993.
  48. Neznamov, GG; Siuniakov, SA; Chumakov, DV; Bochkarev, VK; Seredenin, SB (2001). «Clinical study of the selective anxiolytic agent afobazol». Eksperimental'naia i Klinicheskaia Farmakologiia. 64 (2): 15–9. PMID 11548440.
  49. Silkina, IV; Gan'shina, TC; Seredin, SB; Mirzoian, RS (2005). «Gabaergic mechanism of cerebrovascular and neuroprotective effects of afobazole and picamilon». Eksperimental'naia i Klinicheskaia Farmakologiia. 68 (1): 20–4. PMID 15786959.
  50. Vakhitova IuV, Iamidanov RS, Seredinin SB (2004). «[Ladasten induces the expression of genes regulating dopamine biosynthesis in various structures of rat brain]». Eksp Klin Farmakol (ռուսերեն). 67 (4): 7–11. PMID 15500036.
  51. Vakhitova, Yu. V.; Yamidanov, R. S.; Vakhitov, V. A.; Seredenin, S. B. (2005). «The effect of ladasten on gene expression in the rat brain». Doklady Biochemistry and Biophysics. 401 (1–6): 150–153. doi:10.1007/s10628-005-0057-z. ISSN 1607-6729. PMID 15999825. S2CID 28048257.
  52. Volchegorskii, I. A.; Miroshnichenko, I. Yu.; Rassokhina, L. M.; Faizullin, R. M.; Malkin, M. P.; Pryakhina, K. E.; Kalugina, A. V. (2015). «Comparative Analysis of the Anxiolytic Effects of 3-Hydroxypyridine and Succinic Acid Derivatives». Bulletin of Experimental Biology and Medicine. 158 (6): 756–61. doi:10.1007/s10517-015-2855-3. PMID 25894772. S2CID 6052275.
  53. Rumyantseva, S. A.; Fedin, A. I.; Sokhova, O. N. (2012). «Antioxidant Treatment of Ischemic Brain Lesions». Neuroscience and Behavioral Physiology. 42 (8): 842–5. doi:10.1007/s11055-012-9646-3. S2CID 39971165. INIST:26388033.
  54. «Validol». The Great Soviet Encyclopedia.
  55. «Farmak Product Information - Validol» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 December 2013-ին. Վերցված է 9 April 2013-ին.
  56. Skolnick P (November 2012). «Anxioselective anxiolytics: on a quest for the Holy Grail». Trends Pharmacol Sci. 33 (11): 611–20. doi:10.1016/j.tips.2012.08.003. PMC 3482271. PMID 22981367.
  57. Nuss, Philippe; Ferreri, Florian; Bourin, Michel (2019). «An update on the anxiolytic and neuroprotective properties of etifoxine: from brain GABA modulation to a whole-body mode of action (Review)». Neuropsychiatric Disease and Treatment. 15: 1781–1795. doi:10.2147/ndt.s200568. ISSN 1178-2021. PMC 6615018. PMID 31308671.
  58. Gilman, J. M.; Ramchandani, V. A.; Davis, M. B.; Bjork, J. M.; Hommer, D. W. (2008). «Why We Like to Drink: A Functional Magnetic Resonance Imaging Study of the Rewarding and Anxiolytic Effects of Alcohol». Journal of Neuroscience. 28 (18): 4583–91. doi:10.1523/JNEUROSCI.0086-08.2008. PMC 2730732. PMID 18448634.
  59. Shearer, Steven L. (2007). «Recent Advances in the Understanding and Treatment of Anxiety Disorders». Primary Care: Clinics in Office Practice. 34 (3): 475–504, v–vi. doi:10.1016/j.pop.2007.05.002. PMID 17868756.
  60. Pull, Charles B (2007). «Combined pharmacotherapy and cognitive-behavioural therapy for anxiety disorders». Current Opinion in Psychiatry. 20 (1): 30–5. doi:10.1097/YCO.0b013e3280115e52. PMID 17143079. S2CID 43737803.