Կլոնիդին
Կլոնիդին | |
---|---|
![]() | |
Տեսակ | քիմիական միացություն և type of chemical entity? |
Արտասանություն | /ˈklɒnədiːn/ |
Հոմանիշներ | Catapres, Kapvay, Nexiclon և այլն |
Կիրառում | բերանացի, ներարկման, կամ մաշկային սպեղանիների ձևով |
Զանգված | 3,8E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₉H₉Cl₂N₃[1] |
Կլոնիդին, α2- ադրենախթանիչ[2], որը օգտագործվում է զարկերակային բարձր ճնշման (հիպերտենզիայի), ուշադրության պակասի և հիպերկտիվության համախտանիշի, հանման (զրկանքի) համախտանիշի (ալկոհոլի, օփիոիդի, կամ նիկոտինի), դաշտանադադարի դեպքում առաջացող մաշկի կարմրության, դիարեայի (փորլուծություն), սպաստիկ և որոշ այլ բնույթի ցավերի դեպքում[3]։ Կարելի է օգտագործել բերանացի, ներարկման, կամ մաշկային սպեղանիների ձևով[3]։ Ազդեցությունը հիմնականում դրսևորվում է մեկ ժամվա ընթացքում, զարկերակային ճնշման վրա ազդեցությունը կարող է տևել մինչև ութ ժամ[3]։
Հիմնական կողմնակի ազդեցություններից են՝ բերանի չորություն, գլխապտույտ, գլխացավ, զարկերակայիրն ցածր ճնշում (հիպոտենզիա), և քնկոտություն[3]։ Ծանր կողմնակի ազդեղությունները կարող են ներառել հալյուցինացիա, սրտային առիթմիա, և շփոթվածություն[4]։ Դեղամիջեղի ընդունման կտրուկ դադարեցումը կարող է բերել հանման համախտանիշի զարգացման[3]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ[4]։ Կլոնիդինը խթանելով գլխուղեղի α2- ադրենաընկալիչները հանգեցնում է բազմաթիվ զարկերակների թուլացման, որով պայմանավորված է զարկերակային ճնշման իջեցումը[3]։
Կլոնիդինն արտոնագրվել է 1961 թվականին և բժշկական կիրառություն է ստացել 1966 թվականին[5][6][7]։ Այն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[3]։ 2019 թվականին այն Միացյալ Նահանգներում 64-րդ ամենատարածված դեղամիջոցն էր՝ ավելի քան 11 միլիոն դեղատոմսով[8][9]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոնիդինը օգտագործվում է զարկերակային բարձր ճնշման (հիպերտենզիայի), ուշադրության պակասի և հիպերկտիվության համախտանիշի, հանման համախտանիշի (ալկոհոլի, օփիոիդի, կամ նիկոտինի), դաշտանադադարի դեպքում առաջացող մաշկի կարմրության, դիարեայի (փորլուծություն), սպաստիկ և որոշ այլ բնույթի ցավերի դեպքում։ Այն երկրներում, որտեղ Կլոնիդինը ազատ վաճառքի է օգտագործվում է անքնության, անհանգիստ ոտքերի համախտանիշի և տագնապային վիճակների ժամանակ[3]։
Կայուն հիպերտենզիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոնիդինը կարող է արդյունավետ լինել կայուն հիպերտենզիա ունեցող մարդկանց մոտ[10]։ Այն իջեցնելով անոթազարկի արագությունը, ռենինի, ալդոստերոնի և կատեխոլամինների կոնցենտրացիաները՝ բերում է ցանկալի արդյունքին[11]։
Ուշադրության պակաս և հիպերկտիվության համախտանիշ (ՈՒՊՀՀ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ մարդկանց մոտ Կլոնիդինը կարող է արդյունավետ լինել ուշադրության պակասի և հիպերկտիվության համախտանիշի դեպքում, բայց առաջացնում է նաև բազմաթիվ կոմղնակի ազդեցություններ[12]։ Ավստրալիում Կլոնիդինը օգտագործվում է ՈՒՊՀՀ-ի բուժման համար, բայց այն հաստատված չէ դեղերի գրանցումով զբաղվող պետական կազմակերպության կողմից[13]։ Կլոնիդինը մեթիլֆենիդատի հետ միասին ուսումնասիրվել է ՈւՊՀՀ-ի բուժման համար[14][15][16]։ Թեև Կլոնիդինը ոչ այնքան արդյունավետ էր, որքան մեթիլֆենիդատը, բայց այն ուներ որոշ առավելություններ․ այն կարող է օգտակար լինել նաև խթանիչ դեղամիջոցների հետ համատեղ[17][18]։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Կլոնիդինը ավելի հանգստացնող է, քան գուանֆացինը, որը կարող է ավելի լավ լինել քնելուց առաջ, ինչպես նաև առավոտյան որպես արթնացնող խթանիչ[19][20]։ Կլոնիդինը օգտագործվել է ՈւՊՀՀ-ում քնի խանգարումները նվազեցնելու համար, այդ թվում՝ օգնելու փոխհատուցել խթանիչների հետ կապված անքնությունը[21][22][23][24]։
Հանման (զրկանքի) համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոնիդինը կարող է օգտագործվել դեղերի դուրս բերումից հետո առաջացող ախտանիշները թեթևացնելու համար՝ կապված օփիոիդնների, ալկոհոլի, բենզոդիազեպինների և նիկոտինի երկարատև օգտագործման կտրուկ դադարեցման հետ[25]։ Այն կարող է մեղմել օփիոիդների հանման ախտանիշները` նվազեցնելով սիմպաթիկ նյարդային համակարգի արձագանքը, ինչպիսիք են տախիկարդիան (արագասրտությունը) և հիպերտոնիան (զարկերակային բարձր ճնշման), հիպերհիդրոզը (չափազանց քրտնարտադրությունը), մարմնի ջերմաստիճանի կտրուկ նվազումը կամ բարձրացումը և ակաթիսիան (գերակտիվություն)[26]։ Այն կարող է նաև օգտակար լինել ծխելը թողնելու համար[27]։ Սետադիտիվ (հանգստացնող) ազդեցությունը նույպես համարվում է օգտակար այս համախտանիշի դեպքում։ Այնուամենայնիվ, դրա կողմնակի ազդեցությունները երբեմն կարող են ներառել անքնությունը, այդպիսով սրելով հանման համախտանիշի արդեն առկա ախտանիշները[28]։ Կլոնիդինը կարող է նաև նվազեցնել նորածինների աբստինենցիայի (հանման) համախտանիշի սրությունը այն նորածինների մոտ, որոնք ծնվել են որոշակի դեղամիջոցներ, մասնավորապես՝ օփիոիդներ օգտագործած կանանցից[29]։ Հանման համախտանիշ ունեցող նորածինների մոտ կլոնիդինը կարող է բարելավել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող նորածինների նյարդային և հոգեբանական վիճակը[30]։
Կլոնիդինը նաև առաջարկվել է,որպես հազվադեպ դեպքերում դեքսմեդետոմիդինից առաջացած հանման համախտանիշի բուժում[31]։
Սպաստիկ ցավեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոնիդինը ունի որոշակի դեր սպաստիկության բուժման մեջ,որի ազդեցությունը հիմնականում կայանում է վնասվածքի մակարդակից ներքև զգայական փոխանցումները արգելակելը։ Այնուամենայնիվ, այն հանդիստանում է, որպես երկրորդ կամ երրորդ գծի ընտրության դեղամիջոց, այնպիսի կողմնակի ազդեցությունների պատճառով, ինչպիսիք են հիպոտենզիան (զարկերակային ցածր ճնշումը), բրադիկարդիան (դանդաղասրտությունը) և քնկոտությունը[32]։
Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոնիդինը նաև նշանակվում է հոգեբուժական խանգարումների բուժման համար, ներառյալ սթրեսը, քնի խանգարումները[21], հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետևանքով առաջացած գերգրգռվածությունը, սահմանային անձի խանգարումը և այլ տագնապային խանգարումներ[33][34][35][36][37][38][39][40]։ Կլոնիդինը նաև մեղմ հանգստացնող է և կարող է օգտագործվել նախադեղատոգորման ժամանակ վիրահատությունից կամ որոշ պրոցեդուրաներից առաջ[41]։ Լայնորեն ուսումնասիրվել է դրա էպիդուրալ օգտագործումը սրտի կաթվածի ժամանակ առաջացած ցավի, ինչպես նաև հետվիրահատական և անբուժելի ցավերի դեպքում[42]։ Կարելի է օգտագործել անհանգիստ ոտքերի համախտանիշի[43], ռոզացեայի հետ կապված դեմքի կարմրության և կարմրության բուժման համար[44]։ Այն նաև հաջողությամբ օգտագործվել է մասնավորապես կլինիկական փորձարկումներում, որպես դիաբետիկ նեյրոպաթիայի բուժում[45]։ Կլոնիդինը կարող է օգտագործվել նաև միգրենային գլխացավերի և ջերմահորդանքի ժամանակ (մարմնի բարձր ջերմության զգացում) դեպքում՝ կապված դաշտանադադարի հետ[46][47]։ Կլոնիդինը նաև օգտագործվել է գրգռված աղիքի համախտանիշի, անկղապահություն, դիաբետի, ափիոնային դեղերի հանման հետ կապված լուծի, աղիքային ֆունկցիոնալ անանբավարարության, նեյրոէնդոկրին ուռուցքների և խոլերայի հետ կապված բուժմանը դժվար ենթարկվող լուծերի դեպքում[48]։ Կլոնիդինը հնարավոր է օգտագործել նաև Տուրետի սինդրոմի դեպքում (հատկապես տիկերի դեպքում)[49]։ Կլոնիդինը նաև որոշակի հաջողություն է ունեցել կլինիկական փորձարկումներում՝ օգնելով հեռացնել կամ բարելավել հալյուցինոգեն ընկալման կայուն խանգարման (HPPD) ախտանիշները[50]։
α2 ընկալիչների ագոնիստների ներարկումը ծնկի հոդային տարածություն, ներառյալ կլոնիդինը, կարող է նվազեցնել ծնկի ցավի սրությունը՝ ծնկի արթրոսկոպիկ վիրահատությունից հետո[51]։
Կլոնիդինից լույսով ակտիվացված ածանցյալները (ադրենոփոխիչներ) մշակվել են հետազոտական նպատակներով՝ տեղային կիրառմամբ, կույր մկների մոտ բբի լուսային կառավարելու համար[52]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 clonidine
- ↑ Westfall Thomas C., Macarthur Heather, Westfall David P (2017)։ «Chapter 12:Adrenergic Agonists and Antagonists»։ in Brunton Laurence, Knollmann Bjorn, Hilal-Dandan Randa։ Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (անգլերեն) (13th ed.)։ McGraw-Hill Education / Medical։ ISBN 9781259584732
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Clonidine Monograph for Professionals»։ Drugs.com (անգլերեն)։ American Society of Health-System Pharmacists։ Վերցված է 2 February 2019
- ↑ 4,0 4,1 British national formulary : BNF 76 (76 ed.)։ Pharmaceutical Press։ 2018։ էջ 144։ ISBN 9780857113382
- ↑ Neil MJ (November 2011)։ «Clonidine: clinical pharmacology and therapeutic use in pain management.»։ Current Clinical Pharmacology 6 (4): 280–7։ PMID 21827389։ doi:10.2174/157488411798375886
- ↑ Stähle Helmut (June 2000)։ «A historical perspective: development of clonidine»։ Best Practice & Research Clinical Anaesthesiology 14 (2): 237–246։ doi:10.1053/bean.2000.0079
- ↑ Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 550։ ISBN 9783527607495
- ↑ «The Top 300 of 2019»։ ClinCalc։ Վերցված է 16 October 2021
- ↑ «Clonidine - Drug Usage Statistics»։ ClinCalc։ Վերցված է 16 October 2021
- ↑ «Hypertension Update: Resistant Hypertension»։ FP Essent 469: 20–25։ June 2018։ PMID 29863319
- ↑ «CATAPRES- clonidine hydrochloride tablet»։ DailyMed։ 6 September 2016։ Վերցված է 21 December 2019։ «Slowing of the pulse rate has been observed in most patients given clonidine, but the drug does not alter normal hemodynamic response to exercise. Other studies in patients have provided evidence of a reduction in plasma renin activity and in the excretion of aldosterone and catecholamines.»
- ↑ «A meta-analysis of clonidine for symptoms of attention-deficit hyperactivity disorder»։ J Am Acad Child Adolesc Psychiatry 38 (12): 1551–9։ December 1999։ PMID 10596256։ doi:10.1097/00004583-199912000-00017
- ↑ Rossi, S, ed. (2013)։ Australian Medicines Handbook (2013 ed.)։ Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust։ ISBN 978-0-9805790-9-3
- ↑ Palumbo DR, Sallee FR, Pelham WE Jr, Bukstein OG, Daviss WB, McDermott MP (February 2008)։ «Clonidine for attention-deficit/hyperactivity disorder: I. Efficacy and tolerability outcomes.»։ Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry 47 (2): 180–8։ PMID 18182963։ doi:10.1097/chi.0b013e31815d9af7
- ↑ Daviss WB, Patel NC, Robb AS, McDermott MP, Bukstein OG, Pelham WE Jr, Palumbo D, Harris P, Sallee FR (February 2008)։ «Clonidine for attention-deficit/hyperactivity disorder: II. ECG changes and adverse events analysis»։ Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry 47 (2): 189–98։ PMID 18182964։ doi:10.1097/chi.0b013e31815d9ae4
- ↑ «Impact of FDA Advisories on Pharmacologic Treatment of Attention Deficit Hyperactivity Disorder»։ Psychiatric Services 64 (4): 339–46։ April 2013։ PMC 4023684։ PMID 23318985։ doi:10.1176/appi.ps.201200147
- ↑ PALUMBO DONNA R., SALLEE FLOYD R., PELHAM WILLIAM E., BUKSTEIN OSCAR G., DAVISS W. BURLESON, McDERMOTT MICHAEL P. (February 2008)։ «Clonidine for Attention-Deficit/Hyperactivity Disorder: I. Efficacy and Tolerability Outcomes»։ Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry 47 (2): 180–188։ PMID 18182963։ doi:10.1097/chi.0b013e31815d9af7
- ↑ Kollins Scott H., Jain Rakesh, Brams Matthew, Segal Scott, Findling Robert L., Wigal Sharon B., Khayrallah Moise (1 June 2011)։ «Clonidine Extended-Release Tablets as Add-on Therapy to Psychostimulants in Children and Adolescents With ADHD»։ Pediatrics (անգլերեն) 127 (6): e1406–e1413։ ISSN 0031-4005։ PMC 3387872։ PMID 21555501։ doi:10.1542/peds.2010-1260
- ↑ Jäkälä P., Riekkinen M., Sirviö J., Koivisto E., Kejonen K., Vanhanen M., Riekkinen Jr P. (1999)։ «Guanfacine, But Not Clonidine, Improves Planning and Working Memory Performance in Humans»։ Neuropsychopharmacology 20 (5): 460–470։ PMID 10192826։ doi:10.1016/S0893-133X(98)00127-4
- ↑ Freeland Kathryn, Turner Amber, Gormley Lyndsay (2014)։ «Clonidine and Guanfacine IR vs ER: Old Drugs With "New" Formulations»։ Mental Health Clinician 4: 22–26։ doi:10.9740/mhc.n186955։ Վերցված է 1 August 2014
- ↑ 21,0 21,1 «A review of the use of clonidine as a sleep aid in the child and adolescent population»։ Clin Pediatr (Phila) 53 (3): 211–6։ March 2014։ PMID 24027233։ doi:10.1177/0009922813502123
- ↑ «Assessment and treatment of disturbed sleep in attention deficit hyperactivity disorder»։ Expert Rev Neurother 4 (2): 307–16։ March 2004։ PMID 15853572։ doi:10.1586/14737175.4.2.307
- ↑ Schachar Russell, Ickowicz Abel (1999)։ «Pharmacological Treatment of Attention-Deficit/HyperactivityDisorder»։ Handbook of Disruptive Behavior Disorders։ Springer US։ էջեր 221–254։ ISBN 978-1-4613-7214-1։ doi:10.1007/978-1-4615-4881-2_10
- ↑ «Clonidine for sleep disturbances associated with attention-deficit hyperactivity disorder»։ J Am Acad Child Adolesc Psychiatry 33 (3): 424–6։ 1994։ PMID 8169189։ doi:10.1097/00004583-199403000-00018
- ↑ Fitzgerald PJ (October 2013)։ «Elevated Norepinephrine may be a Unifying Etiological Factor in the Abuse of a Broad Range of Substances: Alcohol, Nicotine, Marijuana, Heroin, Cocaine, and Caffeine.»։ Substance Abuse 7: 171–83։ PMC 3798293։ PMID 24151426։ doi:10.4137/SART.S13019
- ↑ Giannini, AJ (1997)։ Drugs of Abuse (2nd ed.)։ Los Angeles: Practice Management Information
- ↑ Gourlay SG, Stead LF, Benowitz NL (2004)։ «Clonidine for smoking cessation.»։ The Cochrane Database of Systematic Reviews (3)։ CD000058։ PMC 7038651 ։ PMID 15266422։ doi:10.1002/14651858.CD000058.pub2
- ↑ Giannini, AJ, Extein, I, Gold, MS, Pottash, ALC, Castellani, S (1983)։ «Clonidine in mania»։ Drug Development Research 3 (1): 101–105։ doi:10.1002/ddr.430030112
- ↑ «Role of Clonidine in Neonatal Abstinence Syndrome: A Systematic Review»։ Ann Pharmacother 50 (4): 301–10։ April 2016։ PMID 26783353։ doi:10.1177/1060028015626438
- ↑ «Pharmacological Treatments for Neonatal Abstinence Syndrome: A Systematic Review and Network Meta-analysis»։ JAMA Pediatr 173 (3): 234–243։ January 2019։ PMC 6439896 ։ PMID 30667476 ։ doi:10.1001/jamapediatrics.2018.5044
- ↑ «Two cases of acute dexmedetomidine withdrawal syndrome following prolonged infusion in the intensive care unit: Report of cases and review of the literature»։ Human & Experimental Toxicology 32 (1): 107–110։ January 2013։ PMID 23111887։ doi:10.1177/0960327112454896
- ↑ Chang Eric, Ghosh Nilasha, Yanni Daniel, Lee Sujin, Alexandru Daniela, Mozaffar Tahseen (2013)։ «A Review of Spasticity Treatments: Pharmacological and Interventional Approaches»։ Critical Reviews in Physical and Rehabilitation Medicine 25 (1–2): 11–22։ ISSN 0896-2960։ PMC 4349402։ PMID 25750484։ doi:10.1615/CritRevPhysRehabilMed.2013007945
- ↑ van der Kolk BA (September–October 1987)։ «The drug treatment of post-traumatic stress disorder.»։ Journal of Affective Disorders 13 (2): 203–13։ PMID 2960712։ doi:10.1016/0165-0327(87)90024-3
- ↑ Sutherland SM, Davidson JR (June 1994)։ «Pharmacotherapy for post-traumatic stress disorder.»։ The Psychiatric Clinics of North America 17 (2): 409–23։ PMID 7937367։ doi:10.1016/S0193-953X(18)30122-9
- ↑ Southwick SM, Bremner JD, Rasmusson A, Morgan CA 3rd, Arnsten A, Charney DS (November 1999)։ «Role of norepinephrine in the pathophysiology and treatment of posttraumatic stress disorder.»։ Biological Psychiatry 46 (9): 1192–204։ PMID 10560025։ doi:10.1016/S0006-3223(99)00219-X
- ↑ Strawn JR, Geracioti TD, Jr (2008)։ «Noradrenergic dysfunction and the psychopharmacology of posttraumatic stress disorder.»։ Depression and Anxiety 25 (3): 260–71։ PMID 17354267։ doi:10.1002/da.20292
- ↑ Boehnlein JK, Kinzie JD (March 2007)։ «Pharmacologic reduction of CNS noradrenergic activity in PTSD: the case for clonidine and prazosin.»։ Journal of Psychiatric Practice 13 (2): 72–8։ PMID 17414682։ doi:10.1097/01.pra.0000265763.79753.c1
- ↑ Huffman JC, Stern TA (2007)։ «Neuropsychiatric consequences of cardiovascular medications.»։ Dialogues in Clinical Neuroscience 9 (1): 29–45։ PMC 3181843։ PMID 17506224։ doi:10.31887/DCNS.2007.9.1/jchuffman
- ↑ Najjar F, Weller RA, Weisbrot J, Weller EB (April 2008)։ «Post-traumatic stress disorder and its treatment in children and adolescents.»։ Current Psychiatry Reports 10 (2): 104–8։ PMID 18474199։ doi:10.1007/s11920-008-0019-0
- ↑ Ziegenhorn AA, Roepke S, Schommer NC, Merkl A, Danker-Hopfe H, Perschel FH, Heuser I, Anghelescu IG, Lammers CH (April 2009)։ «Clonidine improves hyperarousal in borderline personality disorder with or without comorbid posttraumatic stress disorder: a randomized, double-blind, placebo-controlled trial»։ Journal of Clinical Psychopharmacology 29 (2): 170–3։ PMID 19512980։ doi:10.1097/JCP.0b013e31819a4bae
- ↑ Fazi, L, Jantzen, EC, Rose, JB, Kurth, CD, Watcha, MF (2001)։ «A comparison of oral clonidine and oral midazolam as preanesthetic medications in the pediatric tonsillectomy patient»։ Anesthesia and Analgesia 92 (1): 56–61։ PMID 11133600։ doi:10.1097/00000539-200101000-00011
- ↑ Patel, SS, Dunn, CJ, Bryson, HM (1996)։ «Epidural clonidine: a review of its pharmacology and efficacy in the management of pain during labour and postoperative and intractable pain»։ CNS Drugs 6 (6): 474–497։ doi:10.2165/00023210-199606060-00007
- ↑ «Treatment and Management of RLS»։ www.medscape.org։ WebMD LLC։ Վերցված է 3 October 2018
- ↑ Blount, BW, Pelletier, AL (2002)։ «Rosacea: A Common, Yet Commonly Overlooked, Condition»։ American Family Physician 66 (3): 435–441։ PMID 12182520
- ↑ Campbell, CM, Kipnes, MS, Stouch, BC, Brady, KL, Kelly, M, Schmidt, WK, Petersen, KL, Rowbotham, MC, Campbell, JN (September 2012)։ «Randomized control trial of topical clonidine for treatment of painful diabetic neuropathy»։ Pain 153 (9): 1815–1823։ PMC 3413770։ PMID 22683276։ doi:10.1016/j.pain.2012.04.014
- ↑ «Clonidine Oral Uses»։ WebMD
- ↑ «Clonidine»։ Drugs.com
- ↑ Fragkos Konstantinos C., Zárate-Lopez Natalia, Frangos Christos C. (25 January 2016)։ «What about clonidine for diarrhoea? A systematic review and meta-analysis of its effect in humans»։ Therapeutic Advances in Gastroenterology (անգլերեն) 9 (3)։ 1756283X15625586։ ISSN 1756-283X։ PMC 4830099։ PMID 27134659։ doi:10.1177/1756283X15625586
- ↑ Egolf A, Coffey BJ (February 2014)։ «Current pharmacotherapeutic approaches for the treatment of Tourette syndrome.»։ Drugs of Today 50 (2): 159–79։ PMID 24619591։ doi:10.1358/dot.2014.50.2.2097801
- ↑ Martinotti Giovanni, Santacroce Rita, Pettorruso Mauro, Montemitro Chiara, Spano Maria Chiara, Lorusso Marco, di Giannantonio Massimo, Lerner Arturo G. (16 March 2018)։ «Hallucinogen Persisting Perception Disorder: Etiology, Clinical Features, and Therapeutic Perspectives»։ Brain Sciences 8 (3): 47։ ISSN 2076-3425։ PMC 5870365 ։ PMID 29547576։ doi:10.3390/brainsci8030047
- ↑ «Intra-articular Alpha-2 Agonists as an Adjunct to Local Anesthetic in Knee Arthroscopy: A Systematic Review and Meta-Analysis»։ J Knee Surg 32 (2): 138–145։ February 2019։ PMID 29534270։ doi:10.1055/s-0038-1636909
- ↑ Adrenoswitch: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/33103317/