Jump to content

Ծխելը թողնելու հեշտ միջոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխելը թողնելու հեշտ միջոց
անգլ.՝ The Easy Way to Stop Smoking
ՀեղինակԱլլեն Կարր
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրէսսե
Թեմածխում
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ1985
Կայքallencarr.com(անգլ.)

Ծխելու թողնելու հեշտ միջոց (անգլ.՝ The Easy Way to Stop Smoking), ինքնաօժանդակման գիրք, որի հեղինակը բրիտանացի Ալլեն Կարրն է։ Գիրքը նպատակ ունի օգնել մարդկանց թողնել ծխելը` առաջարկելով մի շարք տարբեր մեթոդներ։ Առաջին անգամ տպագրվել է 1985 թվականին։ Չնայած ներկայացվել է տարբեր հայտնի մարդկանց կողմից, բայց Կարրի մեթոդն ունեցել է սահմանափակ փորձառական ուսումնասիրություն[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

30 տարի մոլի ծխող լինելուց հետո Կարրը թողել է ծխելը 1983 թվականին, 48 տարեկան հասակում։ Նա հետագայում թողել է հաշվապահի իր աշխատանքն ու նույն տարում բացել «հեշտ միջոցի» առաջին կլինիկան` կախվածություն ունեցող այլ մարդկանց օգնելու համար։ Կարրը ծխելը թողնելու և ավելորդ քաշից ազատվելու վերաբերյալ մի քանի գիրք է գրել, որոնցից մի քանիսը բեսթսելլեր են դարձել[2]։

Կարրը գրում է, որ ծխելու կախվածությունը հոգեբանական է և սա ծխախոտից կախվածության ամենաակնառու գործոնն է։ Գիրքը բաժանված է 44 գլուխների, որոնց նպատակն է գրքի ընթերցումն ավարտելուց հետո ընթերցողին օգնել կայացնել ծխելը թողնելու որոշումը[3]։

2015 թվականի տվյալներով Ալլեն Կարրի առաջարկած մեթոդի վերաբերյալ որևէ վերահսկված ուսումնասիրություն չի եղել[4]։

Թոքաբան և ծխախոտից կախվածության փորձագետ Բերտրանդ Դոթզենբերգը համարում է, որ Ալլեն Կարրի մեթոդն ավելի շատ գործ ունի կախարդանքի, քան թե` վկայակոչված մեթոդների հետ։ Ըստ Դոթզենբերգի` եթե վարժվելու մեթոդներն ընդունելի են, ապա Կարրի գիրքը բաց է թողնում նիկոտինի ֆիզիկական կախվածությունն ու հակադրվում է փոխարինող բուժմանը։ Նա եզրակացնում է, որ բժիշկները պետք է դեմ լինեն Ալլեն Կարրի ծխելը թողնելու հեշտ մեթոդին։ Քննադատները նշել են, որ Բերտրանդ Դոթզենբերգն հետաքրքրված է կախվածության ամենօրյա ուսումնասիրմամբ, այլ ոչ թե կախվածության հնարավոր հաղթահարմամբ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Clancy, Luke; Li, Shasha; Keogan, Sheila (2018 թ․ հոկտեմբերի 25). «Allen Carr's Easyway to Stop Smoking - A randomised clinical trial». Tobacco Control (անգլերեն): tobaccocontrol–2018–054243. doi:10.1136/tobaccocontrol-2018-054243. ISSN 0964-4563. PMID 30361322.
  2. Rick Paulas (2012 թ․ հոկտեմբերի 17). «OUTSIDE ONLINE WEDNESDAY, OCTOBER 17, 2012 QUITTING SMOKING IS EASY WHEN IT'S EASY». Outside. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. «How to stop smoking and still enjoy life». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. NICE (2015 թ․ մայիսի 15). «Evidence summary of non NHS-treatments». Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  5. Bertrand Dautzenberg, Le tabagisme: de la Clinique au traitement, Med’Com, 2010, p. 113.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]