Տիկ (բժշկություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիկ
ֆր.՝ tic
Շարժողական տիկերի օրինակներ
Տեսակclinical sign
Ենթադասclinical sign
Պատճառtic disorder
ՀՄԴ-102016
Հիվանդությունների բազաP10
MeSHIDD020323
Հոմանիշներնյարդային տիկ
Բուժումթերապիա

Տիկ կամ նյարդային տիկ (ֆր.՝ tic), հանկարծակի, ստերեոտիպային կրկնվող, ոչ ռիթմիկ շարժում կամ ձայնային հնչյունների արտաբերում, որը տեղի է ունենում դիսկրետ մկանային խմբերի մասնակցությամբ արագ տարրական շարժումներ կամ ձայնային հնչյուններ արտաբերելով[1][2]։ Որոշ տիկեր, ինչպիսիք են որովայնային լարվածությունը կամ ոտքերի ճրթճրթոցը, կարող են նկատելի չլինել ուրիշների կողմից։ Հիմնական շարժողական եւ ձայնային տիկերից են, համապատասխանաբար, աչքերի թարթելը և կոկորդը մաքրելը, նաև բերանով ճփճպացնելը, ճակատը պարբերաբար կնչռելը և այլն[3][4]։

Տիկերը պետք է տարբերել մյուս շարժողական խանգարումների շարժումներից, ինչպիսիք են խորեան, դիստոնիան, միոկլոնուսը. շարժումներ, որոնք առաջանում են կարծրատիպային շարժման խանգարումների ժամանակ կամ որոշ աուտիկ մարդկանց մոտ, ինչպես նաև կպչուն-սևեռուն խանգարումներին (OCD) հաջորդող պարտադրված և ապարդյուն գործողություններով եւ ցնցումային ակտիվությամբ պայմանավորված պատասխան ռեակցիայի ժամանակ[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկի մասին առաջին անգամ հիշատակվել է VII դարի կեսերին։ Այդ ժամանակ«տիկը» համարվում էր «մկանների կրճատման ընդունակություն»։ Հաջորդ դարում ի հայտ եկավ «տիկային հիպերկինես» և «ցավագին տիկ» հասկացությունները։ XX դարի սկզբին Ժոզեֆ Բաբինսկին (1906) և Պիեռ Ժանեն (1912) տիկային շարժումներն անվանեցին «կպչուն մտքերի կարիկատուրա»[6]։ Այսինքն, տիկերը դիտարկվում էին որպես ֆունկցիոնալ խանգարում։ Եվ միայն քսաներորդ դարի 50-ական թվականներին սկսվեց տիկերի օրգանական բնույթի ուսումնասիրությունը։ 1970-ական թվականներին գիտական հիպոթեզների առաջնային վարկածը առավելապես համարվում էր ստրիոպալիդարային (բազալ գանգլիաների իդեոպատիկ կարծրացում) ֆունկցիոնալ մեխանիզմների համակարգային թուլության առկայությունը, որոնք ինչպես կարող են ձեռք բերովի լինել` կապված վաղ օրգանական վնասվածքի մնացորդային երեւույթների հետ, այնպես էլ բնածին` ներառյալ ընտանեկան-ժառանգական[4][6][7][8]։

Երկարավուն ուղեղի հատույթը բրգաձև ուղեկցող ուղիների հատման ներքևի մասում։ Ներկայումս համարվում է, որ տիկերը առաջանում են պտղի ներարգանդային կամ նորածնային շրջանում` հենաշարժողական համակարգի համար պատասխանատու արտաբրգային համակարգի վնասվածքների հետևանքով[4]։

Ներկայումս համարվում է, որ տիկերը առաջանում են պտղի ներարգանդային կամ նորածնային շրջանում էքստրապիրամիդային համակարգի վնասվածքների հետևանքով[4]։


Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկերը դասակարգվում են որպես շարժողական կամ ձայնային եւ պարզ կամ համալիր։

Շարժողական կամ ձայնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժողական տիկերը շարժման վրա հիմնված տիկեր են, որոնք ազդում են առանձին մկանային խմբերի վրա։

Ձայնային տիկերը ինքնաբուխ ձայներ են, որոնք առաջանում են քթի, բերանի, կամ կոկորդի միջով օդի շարժումից։ Նրանք կարող են փոխարինվել խոսքային տիկերով կամ վոկալ տիկերով, բայց ախտորոշողների մեծ մասը նախընտրում է ֆոնետիկ տիկեր տերմինը։ Այս նվանմամբ մատնանշվում է, որ ձայնալարերը չեն ներգրավվում ձայնի ստեղծման բոլոր տեսակների մեջ[9]։

Պարզ կամ համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ շարժողական տիկերը , որպես կանոն, հանկարծակի, կրճատ, անիմաստ շարժումներ են, որոնք սովորաբար ներառում են մկանների միայն մեկ խումբ, ինչպիսիք են աչքերը թարթելը, գլխի թափահարելը կամ ուսը թոթվելը[10]։ Շարժիչային տիկերը կարող են լինել անվերջ բազմազանությամբ և կարող են ներառել այնպիսի շարժումներ, ինչպես ձեռքերով ծափ տալը, պարանոցի ձգվելը, բերանի, գլխի, ձեռքի շարժումը կամ ոտքի ջղաձգումները, եւ դիմային  ծամածռությունը։

Պարզ ձայնային տիկերը կարող են լինել գրեթե ցանկացած ձայնը կամ աղմուկը, ընդ որում վոկալ տիկեր են համարվում կոկորդը մաքրելը, քթով ֆսֆսացնելը, կամ քրթմնջալը։

Համալիր շարժողական տիկերը, որպես կանոն, ավելի սրընթաց են հայտնվում եւ ավելի երկարատև բնույթ են կրում։ Նրանք կարող են ներառել շարժումների փունջ և հայտնվել համակարգված։ Համալիր շարժողական տիկերի օրինակներ են հագուստի ձգումը, մարդկանց ձեռք տալը, առարկաներին դիպչելը, էխոպրաքսիան (ուրիշի գործողությունների կրկնությունը կամ նմանակումը) եւ կոպրոպրաքսիան (անպարկեշտ կամ արգելված ժեստերի ակամա կատարում)։

Համալիր ձայնային տիկերը ներառում են էխոլալիա (ուրիշի ասած բառերը կրկնել), պալիլալիա (նախկինում իր ասված բառերի կրկնություն), լեքսիլալիա (բառերը կարդալուց հետո կրկնել) եւ կոպրոլալիա (սոցիալապես անցանկալի կամ արգելված բառերի կամ արտահայտությունների կամքից անկախ արտաբերել)։ Կոպրոլալիան հայտնի է որպես Տուրետի համախտանիշի ախտանշան։ Սակայն Տուրետի համախտանիշով հիվանդների միայն մոտ 10% -ն է ցուցաբերում կոպրոլալիա։

Տիկերը բնութագրվում են որպես կիսակամավոր կամ կամքից անկախ[11], քանի որ նրանք չեն լինում խիստ ինքնաբուխ, նրանք կարող են լինել անցանկալի, տհաճ վիճակից ակամա բխող։ Տիկերի առանձնահատկությունն այլ շարժողական խանգարումների համեմատ այն է, որ նրանք ճնշվող են, բայց անհաղթահարելի են[12]։ Նրանք հիվանդի կողմից ընկալվում են որպես անհաղթահարելի ձգտում, որն, ի վերջո, պետք է դուրս հորդի։

Տիկերը կարող են ուժեղանալ սթրեսի, հոգնածության, ձանձրույթի կամ բարձր էներգետիկ հույզերի արդյունքում, որոնք կարող են ներառել բացասական հույզեր, ինչպիսիք են անհանգստությունը, ինչպես նաև դրական հույզեր, ինչպիսիք են կիրքը կամ գայթակղությունը։ Թուլացումը կարող է հանգեցնել տիկի ավելացման (օրինակ, հեռուստացույց դիտելը կամ համակարգչից օգտվելը), այն դեպքում, երբ ակտիվությունը կլանող կենտրոնացումը հաճախ հանգեցնում է տիկերի նվազման[13][14]։ Նյարդաբան եւ գրող Օլիվեր Սաքսը նկարագրել է Տուրետի համախտանիշի ծանր ձեւ ունեցող բժշկի վիճակը (իրական կյանքում կանադացի օդաչու եւ վիրաբույժ Մորթ Դորանը, Մ. Դ., թեեւ գրքում կեղծանուն է օգտագործել), որի տիկերը գրեթե ամբողջությամբ բացակայում էին, երբ նա վիրահատություն էր անում[15][16]։

Տիկի անմիջապես նախորդող պահերին, մարդկանց մեծ մասը զգում է[17] հորանջելու, թքելու, աչքերը թարթելու, կամ քորվելու անհրաժեշտություն։ Մարդիկ տիկը նկարագրում են ինչպես լարվածության ուժգնացումից ազատվելու միջոց[18], որը նրանք ընտրում են այդ լարվածությունից ազատվելու պահանջից ելնելով, ասես նրանք «ստիպվա են դա անեն»[19]։ Այդ կանխազգացողությանը նախորդող նախանշան կարող է լինել, օրինակն այն տպավորությունը, թե ասես ինչ-որ բան կա կոկորդում կամ ուսերի վրա լոկալ լարվածության զգացողությունը, որը հանգեցնում է կոկորդը մաքրելու կամ ուսերը թոթվելու անհրաժեշտության։ Փաստորեն տիկը կարող է ընկալվել որպես այդ լարվածությունից ազատելու զգացողություն կամ զգացողություն, որը նման է քերծելով քորվելուն։ Մեկ այլ օրինակ է աչքերը թարթելը, որպես աչքի մեջ առաջացած տհաճ զգացողությունը վերացնելու միջոց։ Որոշ մարդիկ հնարավոր է, որ նախազգուշացնող զգացողությունները չընկալեն։ Երեխաները կարող են ավելի քիչ հասկանալ նախատիկային զգուշացնող զգացողությունները, քան չափահաս մարդիկ, բայց նրանց գիտակցումը տարիքի հետ աճելու միտում ունի։

Հազվադեպ է պատահում, որ տիկերի համալիր կամ բարդ տեսակների դեպքում բացակայեն դրանց նախորդող պարզ տիկերը։ Տիկերը «կարող է դժվար լինի տարբերել կոմպուլսիայից[20], ինչպես կլազոմանիայի դեպքում (պարտադիր բղավոց)[21]:

Ախտորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդային տիկերն առաջանում են սպեկտրով, սկսած թեթև աստիճանից (անցողիկ կամ քրոնիկ տիկեր) մինչև ավելի ծանր։ Տուրետի համախտանիշը նյարդային տիկի սպեկտրի ավելի խիստ արտահայտությունն է, որը, ինչպես համարվում է, նույն գենետիկ խոցելիությամբ է պայմանավորված։ Այնուամենայնիվ, Տուրետի համախտանիշի շատ դեպքեր ծանր չեն[22]։ Տիկային խանգարունմերի սպեկտրի բուժումը նման է Տուրետի համախտանիշի բուժումը։

Չնայած նրան, որ տիկերից շատերը, որոնցից են կոկորդի մաքրելը եւ աչքերըի թարթելը, բնակչության տարբեր խմբերի շրջանում նորմալ է, այնուամենայնիվ, հոգեբուժական տեսանկյունից որոշ տիկեր իրենցից ներկայացնում են անկանոն վարք[23]։ Ախտորոշիչ և վիճակագրական ղեկավարության հոգեկան խանգարումների (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders - DSM-5) հինգերորդ հրատարակությունը, որը հրապարակվել է 2013 թվականի մայիսին, Տուրետի խանգարումները և տիկային շարժողական խանգարումները վերադասակարգել է որպես թվարկված նյարդավիրաբուծական խանգարումների կատեգորիայի մեջ ներառված շարժիչային խանգարումներ, հեռացրել է տիկը բնութագրելու համար օգտագործվող «կարծրատիպ» բառը, որպեսզի ստերեոտիպը եւ տիկն ավելի լավ տարբերակվեն, փոխարինել ք անցողիկ տիկային խանգարումները ժամանակավոր տիկային խանգարումներով, և փոխարինել է այն չափանիշը, որ տիկերն առաջանում են գրեթե ամեն օր ավելի քան մեկ տարի[24][25][26]։ Ենթադրվում է, որ ինչքան ավելի երկարատև է լինում տիկերից ազատ ժամանակահատվածը (ամիսներ), այնքան ավելի ուժեղ են Տուրետի խանգարումները կամ կայուն (քրոնիկ) տիկային խանգարումները։

Դիֆերենցիալ ախտորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիֆերենցիալ ախտորոշման ժամանակ պետք է բացառել դիստոնիաները, պարոքսիզմալ դիսկինեզիաները, խորեան, այլ գենետիկական պայմանները եւ տիկերի երկրորդական պատճառները։ Տուրետի համախտանիշից բացի, տիկեր կամ ստերեոտիպային շարժումներ կարող են առաջանալ այն հիվանդություններից, որոնք ներառում են զարգացման խանգարումներ, աուտիկ սպեկտրի խանգարումներ[27] և ստրեոտիպային շարժողական խանգարումներ[28][29], Սիդենհամի խորեա, իդեոպատիկ դիսթոնիա, եւ գենետիկ հիվանդություններ, ինչպիսիք են Հանթինգթոնի հիվանդությունը, նեյրոկանտոցիտոզը, Հալերվորդեն Սպետցի հիվանդությունը (պանտոտենադ կինազի հետ կապված նյարդոդեգեներացիա) , Դյուշենի մկանային դիստրոֆիան, Վիլսոնի հիվանդությունը եւ Տուբերոզային սկլերոզը։ Այլ առանձնահատկությունները ներառում են քրոմոսոմային խախտումներ, ինչպիսիք են դաունի սինդրոմը, Կլայնֆելտների համախտանիշը, XYY_համախտանիշը և Մարտին Բելլի համախտանիշը։ Տիկերի ձեռք բերովի պատճառներից են դեղորայքային տիկերը, գանգի վնասվածքները, էնցեֆալիտը, կաթվածը, շմոլ գազից թունավորումները[30]։ Այս դեպքերի մեծ մասն ավելի հազվադեպ են պատահում, քան նյարդային տիկերը, եւ մանրակրկիտ բժշկական պատմությունը եւ փորձաքննությունը բավական կլինեն, որպեսզի դրանք բացառվեն առանց բժշկական և սկրինինգային թեստերի։

Թեեւ տիկային խանգարումները, որպես կանոն համարվում են մանկական ախտանիշներ, սակայն դրանք պարբերաբար առաջանում են հասուն տարիքում նույնպես։ Չափահասների տիկերը հաճախ երկրորդական պատճառ ունեն[31]։ Տիկերը, որոնք սկսվում են 18 տարեկանից հետո, որպես կանոն, չեն համարվում Տուրետի համախտանիշի սինդրոմ, բայց կարող են ախտորոշվել է որպես «այլ առանձնահատուկ» կամ «անորոշ» տիկային խանգարում։

Թեստերն արվում են, եթե պետք է բացառել հնարավոր այլ պայմանները։ Օրինակ, երբ ախտորոշման շփոթություն է առաջանում տիկերի եւ էպիլեպտիկ ցնցումային նոպայի միջև, կարելի է պատվիրել EEG, կամ էլ, երբ ախտանշանները վկայում են MRI -ի անհրաժեշտության մասին, որ բացառվեն ուղեղի անոմալիաները[32]։ TSH-իմակարդակը կարող է չափել, որպեսզի բացառվի հիպոթիրեոզը, որը կարող է տիկի պատճառ հանդիսանալ։ Ուղեղի նեյրովիզուալիզացիոն հետազոտությունների կարիք, որպես կանոն, չի լինում։ Անչափահասների եւ մեծահասակների մոտ անսպասելիորեն առաջացած տիկերի եւ այլ վարքային ախտանշանների առաջացման դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ մեզում կոկաին եւ ստիմուլյատորների համար թմրանյութերի առկայությունը ցույց տալ։ Եթե առկա է լյարդի հիվանդության ընտանեկան պատմություն, արյան սիճուկում պղնձի եւ ցերուլոպլազմինի մակարդակները կարող են բացառել Վիլսոն Կոնովալովի հիվանդության առկայությունը[33]։

Օբսեսիվ-պարտադիր խանգարումներ (OCD) ունեցող մարդիկ կարող են ցուցաբերել նշաններ, որոնք սովորաբար կապված են լինում տիկային խանգարումների հետ, ինչպիսիք են կոմպուլսիան, որոնք կարող են հիշեցնել շարժողական տիկեր։ Ենթադրվում է, որ «OCD-ի հետ կապված տիկերը» հանդիսանում են OCD-ի ենթախումբ, որոնք տարբերվում են տիկի հետ կապ չունեցող օբսեսիոն և կոմպուլսիոն (մոլեգնության, կպչուն մտքերի) OCD-ի վիճակներից և տեսակներից. OCD-ի հետ կապված տիկերով տառապող անձիք ունենում են ավելի կպչուն մտքեր, եւ ցուցաբերում են ավելի շատ գործողություններ և մտքեր, քան OCD-ի հետ չկապված տիկեր ունեցողները[34]։

Տիկի և ֆասցիկուլյացիայի տարբերակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկերը նաեւ պետք է տարբերել ֆասցիկուլյացիայից։ Օրինակ, վերին կամ ստորին կոպերի թեթևակի թրթռոցը տիկ չէ, քանի որ նրանք չեն ներառում ամբողջ մկանը։ Նրանք որոշ մկանային շերտերի ջղակծկումներ են, որոնք զգավումեն, բայց չեն երևում[35]։ Նման կոպային թռթռոցները նաև տարբերվում տիկերից նրանով, որ դրանք հնարավոր չէ զսպել, խիստ կամայական են և, որպես կանոն, անհետանում են մի օր, կամ երկու օր հետո։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկերը բուժելու համար կիրառվում է թերապևտիկ բուժում.

  1. Էտիոտրոպային թերապիա, բուժում, որն ուղղված է հիվանդության առաջացման պատճառները վերացնելուն (երկրորդային տիակների դեպքում)
  2. Սիմպտոմատիկ թերապիա, տիկի վերացմանն ուղղված դեղերի օգտագործում։ Ավելի հաճախ օգտագործվում են նեյրոլեպտիկներ (հալոպերիդոլ) եւ բոտոկս)
  3. Հոգեթերապիա, վարքային թերապիա, որն ուղղված է վստահության զարգացմանը, անհանգստությունը թեթեւացնելուն եւ ախտանիշները կառավարելու կարողության ձևավորմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leckman JF, Bloch MH, King RA, Scahill L. "Phenomenology of tics and natural history of tic disorders". Adv Neurol. 2006;99:1–16. PubMed
  2. American Psychiatric Association (2000). DSM-IV-TR: Tourette's Disorder. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 4th ed., text revision (DSM-IV-TR), 0-89042-025-4. Available at BehaveNet.com Retrieved on August 10, 2009.
  3. Malone DA Jr, Pandya MM. "Behavioral neurosurgery". Adv Neurol. 2006;99:241–47. PubMed
  4. 4,0 4,1 4,2 4,3 Фесенко Ю. А., Лохов М. И., Рубина Л. П.։ «Современный подход к диагностике и лечению тикозных расстройств у детей»։ Каталог статей (ռուսերեն)։ Независимое издание для практикующих врачей։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-18 
  5. «Comorbidity of anxiety and unipolar mood disorders»։ Annual Review of Psychology 49: 377–412։ 1998։ PMID 9496627։ doi:10.1146/annurev.psych.49.1.377 
  6. 6,0 6,1 Лис А.Д. (1989)։ Тики։ М.։ էջ 234 
  7. Ковалев В.В. (1995)։ Психиатрия детского возраста։ М. «Медицина»։ էջ 560 
  8. Антонов В.В., Шанько Г.Г. (1976)։ Гиперкинезы у детей։ М.։ էջ 212 
  9. Robertson MM. Tourette syndrome, associated conditions and the complexities of treatment. Brain. 2000 Mar;123 Pt 3:425-62. doi:10.1093/brain/123.3.425 PubMed
  10. Singer HS. "Tourette's syndrome: from behaviour to biology". Lancet Neurol. 2005 Mar; 4(3):149–59. doi:10.1016/S1474-4422(05)01012-4 PubMed
  11. "The Tourette Syndrome Classification Study Group. Definitions and classification of tic disorders". Arch Neurol. 1993 Oct;50(10):1013–16. PubMed Full text, archived April 26, 2006.
  12. Dure LS 4th, DeWolfe J. Treatment of tics. Adv Neurol. 2006;99:191-96. PubMed
  13. National Institutes of Health (NIH). Tourette Syndrome Fact Sheet. Retrieved on March 23, 2005.
  14. Packer, L. Tourette Syndrome "Plus"(չաշխատող հղում). Retrieved on February 12, 2006.
  15. Doran, Morton L. The Tourette Syndrome Association, Inc., Connecticut Chapter 1998 Educators' Conference; 1998 Nov 6; Danbury, CT.
  16. Sacks O. An Anthropologist on Mars. Knopf, New York, 1995.
  17. Cohen AJ, Leckman JF. Sensory phenomena associated with Gilles de la Tourette's syndrome. J Clin Psychiatry. 1992 Sep;53(9):319–23. PubMed
  18. Bliss J. Sensory experiences of Gilles de la Tourette syndrome. Arch Gen Psychiatry. 1980 Dec;37(12):1343–47. PubMed
  19. Kwak C, Dat Vuong K, Jankovic J. "Premonitory sensory phenomenon in Tourette's syndrome". Mov Disord. 2003 Dec;18(12):1530–33. PubMed
  20. Scamvougeras, Anton. "Challenging Phenomenology in Tourette Syndrome and Obsessive–Compulsive Disorder: The Benefits of Reductionism". Canadian Psychiatric Association (February 2002). Retrieved on June 5, 2007.
  21. «Tics associated with other disorders»։ Adv Neurol 99: 66։ 2006։ PMID 16536352 
  22. Zinner SH. Tourette disorder. Pediatr Rev. 2000 Nov;21(11):372-83. PubMed
  23. American Psychiatric Association (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 5th ed., pp. 81–85 isbn։978-0-89042-555-8
  24. Neurodevelopmental disorders. American Psychiatric Association. Retrieved on December 29, 2011.
  25. Moran, M. "DSM-5 provides new take on neurodevelopment disorders". Psychiatric News. January 18, 2013;48(2):6–23. doi:10.1176/appi.pn.2013.1b11
  26. "Highlights of changes from DSM-IV-TR to DSM-5" (PDF). American Psychiatric Association. 2013. Retrieved on June 5, 2013. Archived February 3, 2013, at the Wayback Machine.
  27. Ringman JM, Jankovic J. "Occurrence of tics in Asperger's syndrome and autistic disorder". J Child Neurol. 2000 Jun;15(6):394–400. PubMed
  28. Jankovic J, Mejia NI. "Tics associated with other disorders". Adv Neurol. 2006;99:61–8. PubMed
  29. Freeman, RD. Tourette's Syndrome: minimizing confusion. Roger Freeman, MD, blog. Retrieved on February 8, 2006.
  30. Mejia NI, Jankovic J. "Secondary tics and tourettism" (PDF). Rev Bras Psiquiatr. 2005;27(1):11–17. PubMed
  31. Adult-onset tic disorder, motor stereotypies, and behavioural disturbance associated with antibasal ganglia antibodies
  32. Scahill L, Erenberg G, Berlin CM Jr, Budman C, Coffey BJ, Jankovic J, Kiessling L, King RA, Kurlan R, Lang A, Mink J, Murphy T, Zinner S, Walkup J; Tourette Syndrome Association Medical Advisory Board: Practice Committee. "Contemporary assessment and pharmacotherapy of Tourette syndrome". NeuroRx. 2006 Apr;3(2):192–206. doi:10.1016/j.nurx.2006.01.009 PubMed
  33. Bagheri, Kerbeshian & Burd (1999).
  34. Hounie AG, do Rosario-Campos MC, Diniz JB, et al. "Obsessive-compulsive disorder in Tourette syndrome". Adv Neurol. 2006;99:22–38. PubMed
  35. Freeman, R. Tourette syndrome: minimizing confusion. Retrieved on February 18, 2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]