Կոպրոլալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպրոլալիա
Տեսակհիվանդություն

Կոպրոլալիա կամ կղկղախոսություն (լատին․՝ coprolalia, հին հունարեն՝ κόπρος - արտաթորանք, կղկղանք» + λαλιά «խոսք»)[1], հիվանդագին, երբեմն առանց որևէ պատճառի անդիմադրելի իմպուլսիվ ձգողություն ցինիկ և անպարկեշտ, սեռական բնույթի հայհոյախոսության նկատմամբ։ Հատկապես խիստ բնորոշ է Տուրետի սինդրոմի տիկային խանգարումներին (թեև չի պահանջվում ախտորոշման համար), ինչպես նաև նկատվում է այլ հիվանդությունների՝շիզոֆրենիայի, պրոգրեսիվ կաթվածի դեպքերում և ավելի հազվադեպ՝ մանիակային վիճակներում։ Տուրետի սինդրոմով հիվանդների կոպրոլալիայի մասին տվյալները տարբեր են․ 10 %[2], 4-ից 60 %[3], 30-ից 50 %[4]։ Աղբյուրների մեծ մասը մատնանաշում է հիվանդների 30 %[3] դեպքեր։

Հազվադեպ է կոպրոլալիա առաջանում ուղեղի օրգանական վնասվածքից՝ ինսուլտից[5] կամ էնցեֆալիտից[5][6], ինչպես նաև նյարդաբանական հիվանդությունների[5][7], խորեանեյրոականտոցիտոզի (Chorea acanthocytosis) (Լևին - Քրիթչլի սինդրոմ)[8] և Լեշ Նայհանի համախտանիշերի (Lesch–Nyhan syndrome - LNS)[9] դեպքերում։ Այն հազվադեպ է նաև տիկերի բացակայությամբ ընթացող օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և խելագարության դեպքերում[5]։

Կոպրոլալիան կարող է նեյրոլեպտիկների երկարատև օգտագործման հազվադեպ առաջացող բարդության հետևանք լինել («հայհոյախոսության հոգեկան ախտանշան»), ընդ որում կոպրոլալիան զուգորդվում է աչքերի պարոքսիզմալ/ջղաձգային թարթումով, դեմքի ծամածռություններով և հոդաբաշխ խոսքի խանգարումներով[10]։

Եթե հիվանդները նեղվում են կոպրոլալիայից և փորձում են ճնշել այն, ապա դա համարվում է կպչուն։ Կոպոլալիան առաջացնում է անհատի գործունեության անկում, ագրեսիվության և հույզերի վերահսկման անկարողություն[11]։

Կոպոլրալիային մոտ գտնվող հասկացություններից է կոպրոպրաքսիան (от հուն․՝ κόπρος «կղկղանք, արտաթորանք» + πράξις «գործողություն»)՝ արգելված կամ անպարկեշտ ժեստեր անելու իմպուլսիվ ձգտումը, կոպրոգրաֆիան ՝ անպարկեշտ հայհոյախոսական խոսքեր գրելու մոլուցքը, իսկ կրոնական մարդկանց շրջանում ՝ բլասֆեմիան (մոլուցքային սրբապղծությունը, աստվածանարգությունը)[10]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպրոլալիան իր մեջ ներառում է բառեր և արտահայտություններ, որոնք մշակութային տաբու են կամ, ընդհանուր առմամբ, ընդհանրապես պիտանի չեն սոցիալական օգտագործման համար, երբ դրանք օգտագործվում են համատեքստից դուրս։ Այս տերմինը չի օգտագործվում համատեքստային հայհոյախոսությունը նկարագրելու համար։ Այն սովորաբար արտահայտվում է սոցիալական կամ հուզական ենթատեքստից դուրս և կարող է արտասանվել սովորականից ավելի բարձր ձայնով կամ այլ հնչերանգով կամ տոնի բարձրությամբ։ Դա կարող է լինել մեկ բառ կամ բարդ արտահայտություն։ Կոպրոլալիա ունեցող անձը կարող է այդ բառերը մտքում կրկնել, բարձրաձայն չարտասանել. այդ ենթաոկալիզացիաները կարող են շատ ճնշող լինել[12]։

Կոպրոլալիան Տուրետի սինդրոմի էպիզոդիկ բնութագիր է, չնայած այն չի պահանջվում Տուրետիի սինդրոմի ախտորոշման համար։ Տուրետի սինդրոմով մարդու համար կոմպուլսիվ հայհոյախոսությունը կարող է լինել անվերահսկելի և անցանկալի։ Հատկապես տհաճ կարող են լինել զայրույթի ոչ դիտավորյալ, ակամա պոռթկումները, ինչպիսիք են ռասայական կամ էթնիկական վիրավորական խոսքերը նրանց ներկայությամբ, ում համար առավել վիրավորական են այդպիսի արտահայտությունները։ Կոպոլոլիա ունեցող անձի կողմից արտասանված արտահայտություններն ամենևին էլ պարտադիր չէ, որ արտացոլեն այդ մարդու մտքերը կամ կարծիքները[12]։

Նկարագրվել են դեպքեր, երբ Տուրետի սինդրոմով խուլ հիվանդները վիճել են ժեստերի լեզվով[13][14], ինչը ցույց է տալիս, որ կոպրոլալիան բազմաթիվ կարճ և հանկարծակի հայհոյանքների միայն ձայնային ձևի արտահայտություն չէ[15]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն Տուրետի համախտանիշ ունեցող մարդկանց շուրջ 10% -ի մոտ է լինում կոպրոլալիա[2], բայց այն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քան ցանկացած այլ ախտանշան[16]։

Տուրետի համախտանիշի համաճարակաբանական ուսումնասիրությունները քիչ են․ ընտրանքի շեղումը կամ կողմնակալությունը (անգլ.՝ ascertainment bias) ազդում է կլինիկական ուսումնասիրությունների վրա։ Տուրետի հետ կապված մարդկանց ուսումնասիրությունները հաճախ «ստացվել են երրորդական՝ հիվանդներից ամենահիվանդի նմուշներից»[17]։ Բացի այդ, Տուրետով ախտորոշման չափանիշները փոխվել են 2000 թվականին, երբ DSM-IV-TR- ից (Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ) հանվեց խանգարման չափանիշը բոլոր տիկային խանգարումների համար[18][19], որի արդյունքում աճեցին ավելի մեղմ դեպքերի ախտորոշումները։ Բացի այդ, շատ կլինիկական ուսումնասիրություններ կաղում են փոքրաթիվ ընտրանքի հետևանքով։ Այս գործոնները միասին տալիս են կոպրոլալիայի հնացած պատկերը, քանի որ ստացված են ավելի ծանր դեպքերից։

Տուրետի սինդրոմով 3.500 անձանց միջազգային տվյալների կլինիկական նմուշներից ստացված բազայում հայտնաբերվել է, որ ուղեկցող (կոմորբիդային) հիվանդություններ ունեցող Տուրետի հիվանդությամբ մարդկանց 14% -ը ունեցել է կոպրոլալիա, մինչդեռ չբարդացված («մաքուր») Տուրետով տառապողների միայն 6% -ն է ունեցել կոպրոլալիա։ Նույն ուսումնասիրությունը պարզել է, որ կոպրոլալիա ունենալու հավանականությունը գծայինորեն ավելանում է ուղեկից հիվանդությունների առկայության դեպքում. տիկերից բացի, չորս կամ հինգ այլ հիվանդություններով հիվանդների կոպրոլալիա ունենալու հավանականությունը չորսից վեց անգամ ավելի մեծ է, քան միայն Տուրետի սինդրոմ ունեցողներինը[20]։

Ընդհանուր մանկաբուժական պրակտիկայի ուսումնասիրություններից մեկի արդյունքում Տուրետի համախտանիշ ունեցող երեխաների մոտ հայտնաբերվել է 8% կոպոլոլիա, իսկ մեկ այլ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 60% երրորդական ուղղորդման կենտրոնում (որտեղ սովորաբար լինում են ավելի ծանր դեպքերը)[21]։ Տուրետի սինդրոմով 44 բրազիլացիների ավելի վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է կոպոլոլիայի դեպքերի 14%[22]; Կոստա-Ռիկայի 85 պացիենտների հետազոտությունը ցույց է տվել 20%-ը կոպոլոլիա[23]; 70 չիլիացիների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 8.5% կոպրոլալիա[24]; Ճապոնիայում կատարված ավելի հին հետազոտությունների արդյունքում պարզվել է կոպրոլալիայի 4% դեպք[25], և Բրազիլիայում դեռևս ավելի վաղ կլինիկական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 32 հիվանդներից 28% -ը ունեցել է կոպոլոլիա[26]։ Հաշվի առնելով այս բոլոր զեկույցների վրա ազդող մեթոդական խնդիրները, Տուրետի համախտանիշի ամերիկյան ասոցիացիան (անգլ.՝ Tourette Association of America)[27] համարում է, որ կոպրոլալիայով հիվանդների իրական թիվը 15 տոկոսից ցածր է։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հիվանդներ բուժվել են ձայնալարերի մոտ բոտուլոտոքսինի ներարկմամբ (botox): Սա չի կանխում խոսույթը, բայց արդյունքում առաջացած մասնակի պարալիզը օգնում է վերահսկել ձայնային բռնկումների բարձրությունը[28][29][30]։ Բոտոքսի ներարկումները ենթադրվող ձայնային մեղմացումից բացի հանգեցնում են տիկերի ընդհանուր թեթևացմանը[31]։

Հասարակությունում և մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվարճանքի բնագավառում Տուրետի համախտանիշով մարդկանց հաճախ պատկերում են, որպես սոցիալական խանգարումից տառապող, որոնց միակ խնդիրը կոպրոլալիան է, որը նպաստում է Tourette սինդրոմով տառապող մարդկանց սոցիալական ընկալումները, որոնց միակ տիպը պոպոլոլիան է, որից արժանանում են խարանի՝ սոցիալական ստիգմատիզացիայի և հասարակության սխալ ընկալման[32][33][34]։ Տուրետի կոպրոլալիական ախտանիշները ռադիո և հեռուստատեսային թոք շոուների թեմա է ծառայում նաև[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coprolalia. Dictionary.com, Accessed 30 October 2006.
  2. 2,0 2,1 Singer H. S. Tourette's syndrome: from behaviour to biology(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 2005. — Т. 4. — № 3. — С. 149—159. — doi:10.1016/S1474-4422(05)01012-4 — PMID 15721825.(անգլ.)
  3. 3,0 3,1 Goldenberg J. N., Brown S. B., Weiner W. J. Coprolalia in younger patients with Gilles de la Tourette syndrome(անգլ.) // Movement Disorders : journal. — 1994. — Т. 9. — № 6. — С. 622—625. — doi:10.1002/mds.870090607 — PMID 7845402.(անգլ.)
  4. Психиатрия / Под ред. Н. Г. Незнанова, Ю. А. Александровского, Л. М. Барденштейна, В. Д. Вида, В. Н. Краснова, Ю. В. Попова. — М.: «ГЭОТАР-Медиа», 2009. — 512 с. — (Клинические рекомендации). — ISBN 978-5-9704-1297-8
  5. 5,0 5,1 5,2 5,3 Freeman R.D., Zinner S.H., Müller-Vahl K.R. Coprophenomena in Tourette syndrome(անգլ.) // Developmental Medicine & Child Neurology : journal. — 2009. — Т. 51. — № 3. — С. 218—227. — doi:10.1111/j.1469-8749.2008.03135.x — PMID 19183216.(անգլ.)
  6. Dale R. C., Webster R., Gill D. Contemporary encephalitis lethargica presenting with agitated catatonia, stereotypy, and dystonia-parkinsonism(անգլ.) : journal. — 2007. — Т. 22. — № 15. — С. 2281—2284. — doi:10.1002/mds.21664 — PMID 17914719.(անգլ.)
  7. Singer C. Tourette syndrome. Coprolalia and other coprophenomena(անգլ.) // Neurol Clin : journal. — 1997. — Т. 15. — № 2. — С. 299—308. — doi:10.1016/s0733-8619(05)70314-5 — PMID 9115463.(անգլ.)
  8. Ruiz-Sandoval J. L., García-Navarro V., Chiquete E. Choreoacanthocytosis in a Mexican family(անգլ.) // Journal of the American Medical Association (JAMA) : journal. — 2007. — Т. 64. — № 11. — С. 1661—1664. — doi:10.1001/archneur.64.11.1661 — PMID 17998451.(անգլ.)
  9. H. A. Jinnah, MD, PhD Lesch-Nyhan Syndrome.(անգլ.) eMedicine.com // 29 августа 2006
  10. 10,0 10,1 Стоименов Й. А., Стоименова М. Й., Коева П. Й. и др. Психиатрический энциклопедический словарь. — К.: «МАУП», 2003. — С. 119, 918. — 1200 с. — ISBN 966-608-306-X
  11. Жмуров В. А. Копролалия // Большая энциклопедия по психиатрии. — 2-е изд.
  12. 12,0 12,1 Cohen, J.E. and Levi-Pearl, S. Understanding Coprolalia – A misunderstood symptom. Available from the Tourette Syndrome Association, Accessed 30 October 2006.
  13. Morris H. R., Thacker A. J., Newman P. K., Lees A. J. Sign language tics in a prelingually deaf man(անգլ.) // Movement Disorders (journal) : journal. — 2000. — Т. 15. — № 2. — С. 318—320. — doi:10.1002/1531-8257(200003)15:2<318::AID-MDS1018>3.0.CO;2-H — PMID 10752584.
  14. Dalsgaard S., Damm D., Thomsen P. H. Gilles de la Tourette syndrome in a child with congenital deafness(անգլ.) // European Child & Adolescent Psychiatry : journal. — 2001. — Т. 10. — № 4. — С. 256—259. — doi:10.1007/s007870170015 — PMID 11794551.
  15. Berger, Stephen (2005 թ․ հոկտեմբերի 28). «Scientists explore basis of swearing». The Johns Hopkins News-Letter. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. Tourette Syndrome FAQ. Tourette Syndrome Association. Accessed 6 October 2006.
  17. Swerdlow NR (2005 թ․ սեպտեմբեր). «Tourette syndrome: current controversies and the battlefield landscape». Curr Neurol Neurosci Rep. 5 (5): 329–31. doi:10.1007/s11910-005-0054-8. PMID 16131414.
  18. «Summary of Practice-Relevant Changes to the DSM-IV-TR». American Psychiatric Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին.
  19. «What is DSM-IV-TR?». Psychnet-UK. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին. «Tourette's Disorder and all of the Tic Disorders no longer require that symptoms cause distress or impair functioning.»
  20. Freeman RD, Fast DK, Burd L, Kerbeshian J, Robertson MM, Sandor P (2000 թ․ հուլիս). «An international perspective on Tourette syndrome: selected findings from 3,500 individuals in 22 countries». Dev Med Child Neurol. 42 (7): 436–47. doi:10.1017/S0012162200000839. PMID 10972415.
  21. Singer C (1997 թ․ մայիս). «Tourette syndrome. Coprolalia and other coprophenomena». Neurol Clin. 15 (2): 299–308. doi:10.1016/s0733-8619(05)70314-5. PMID 9115463.
  22. Teive HA, Germiniani FM, Della Coletta MV, Werneck LC (2001 թ․ սեպտեմբեր). «Tics and Tourette syndrome: clinical evaluation of 44 cases». Arq Neuropsiquiatr. 59 (3–B): 725–8. doi:10.1590/S0004-282X2001000500014. PMID 11593273.
  23. Mathews CA, Herrera Amighetti LD, Lowe TL, van de Wetering BJ, Freimer NB, Reus VI (2001 թ․ ապրիլ). «Cultural influences on diagnosis and perception of Tourette syndrome in Costa Rica». J Am Acad Child Adolesc Psychiatry. 40 (4): 456–63. doi:10.1097/00004583-200104000-00015. PMID 11314572.
  24. Miranda C, Marcelo; Menéndez H, Pedro; David G, Perla; Troncoso Sch, Mónica; Hernández Ch, Marta; Chaná C, Pedro (1999). «Enfermedad de los tics (síndrome de Gilles de la Tourette): Características clínicas de 70 pacientes» [Tics disease (Gilles de la Tourette syndrome): clinical characteristics of 70 patients]. Revista médica de Chile (Spanish). 127 (12): 1480–6. doi:10.4067/S0034-98871999001200010. PMID 10835756.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Kano Y, Ohta M, Nagai Y (1998 թ․ օգոստոս). «Tourette syndrome in Japan: a nationwide questionnaire survey of psychiatrists and pediatricians». Psychiatry Clin. Neurosci. 52 (4): 407–11. doi:10.1046/j.1440-1819.1998.00412.x. PMID 9766689.
  26. Cardoso F, Veado CC, de Oliveira JT (1996 թ․ փետրվար). «A Brazilian cohort of patients with Tourette's syndrome». J. Neurol. Neurosurg. Psychiatry. 60 (2): 209–12. doi:10.1136/jnnp.60.2.209. PMC 1073809. PMID 8708658.
  27. Tourette Association of America (անգլ.)
  28. Scott BL, Jankovic J, Donovan DT (1996 թ․ հուլիս). «Botulinum toxin injection into vocal cord in the treatment of malignant coprolalia associated with Tourette's syndrome». Mov. Disord. 11 (4): 431–3. doi:10.1002/mds.870110413. PMID 8813224.
  29. Jankovic J (1994 թ․ մայիս). «Botulinum toxin in the treatment of dystonic tics». Mov. Disord. 9 (3): 347–9. doi:10.1002/mds.870090315. PMID 8041378.
  30. Kwak CH, Hanna PA, Jankovic J (2000 թ․ օգոստոս). «Botulinum toxin in the treatment of tics». Arch. Neurol. 57 (8): 1190–3. doi:10.1001/archneur.57.8.1190. PMID 10927800.
  31. Stern JS, Burza S, Robertson MM (2005 թ․ հունվար). «Gilles de la Tourette's syndrome and its impact in the UK». Postgrad Med J. 81 (951): 12–9. doi:10.1136/pgmj.2004.023614. PMC 1743178. PMID 15640424.
  32. Calder-Sprackman S, Sutherland S, Doja A (2014 թ․ մարտ). «Tourette syndrome in film and television» (PDF). The Canadian Journal of Neurological Sciences. 41 (2): 226–32. doi:10.1017/S0317167100016620. PMID 24534035. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  33. Lim Fat MJ, Sell E, Barrowman N, Doja A (2012). «Public perception of Tourette syndrome on YouTube». Journal of Child Neurology. 27 (8): 1011–16. CiteSeerX 10.1.1.997.9069. doi:10.1177/0883073811432294. PMID 22821136.
  34. Holtgren B (2006 թ․ հունվարի 11). «Truth about Tourette's not what you think». Cincinnati Enquirer. «Բժշկական խնդիրների առումով, Տուրետի համախտանիշը, բացառությամբ ամենածանր դեպքերի, ավելի թեթև է, քան։ ... քմահաճ շոուները, որոնք, ցավոք, դեռ գերակշռում են։ Խեղաթյուրված ընկալումները հիմնականում տեսամեդիայի՝ ինտերնետի, ֆիլմերի և հեռուստատեսության մեղքով է։ Եթե Google- ում կամ YouTube- ում որոնեք «Tourette», դուք կստանաք հսկայական դիտումներ ունեցող հիթեր, որոնք գրեթե միշտ ցույց են տալիս շարժիչային և վոկալ տիկերի առավել աղաղակող ծայրահեղ օրինակներ։ Հեռուստատեսությունը, չհաշված այնպիսի բացառությունները, ինչպիսին Օփրան է, այնքան երկարատև և աղմկահարույց են դարձրել Տուրետի համախտանիշը, որ թվում է, հազիվ թե մարդկանց մեծ մասը երբևէ կիմանա բուն ճշմարտությունը։»
  35. Oprah and Dr. Laura – Conflicting Messages on Tourette Syndrome. Oprah Educates; Dr. Laura Fosters Myth of TS as "Cursing Disorder". Tourette Syndrome Association (May 31, 2001). Accessed 6 October 2001.
    * Letter of response to Dr. Phil. Արխիվացված Օգոստոս 31, 2008 Wayback Machine Tourette Syndrome Association. Accessed 8 May 2006.
    * Letter of response to Garrison Keillor radio show. Tourette Syndrome Association. Accessed 8 May 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]