Դիստոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիստոնիա
Dystonia2010.JPG
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9333
ՀՄԴ-10G24.924.9
Commons-logo.svg Dystonia Վիքիպահեստում

Դիստոնիա, նյարդաբանական շարժողական խանգարման (neurological movement disorder) համախտանիշ, որի ժամանակ պահպանված կամ կրկնվող մկանային կծկումները հանգեցնում են պտտական և կրկնվող շարժումների կամ կայուն ոչ նորմալ դիրքերի։ Շարժումները կարող են դող հիշեցնել։ Դիստոնիան հաճախ ինտենսիվանում և սրանում է ֆիզիկական ակտիվությունից, և ախտանշանները կարող են տարածվել հարակից մկաններին։

Խանգարումը կարող է լինել ժառանգական կամ այլ գործոնների ազդեցության հետևանք, ինչպիսիք են՝ ծննդաբերական կամ այլ ֆիզիկական բնույթի տրավման, ինֆեկցիան, թունավորումը (օրինակ՝ կապարով թունավորում), դեղորայքի նկատմամբ ռեակցիան (մասնավորապես՝ նեյրոլեպտիկներ) կամ սթրեսը։ Բուժումը պետք է լինի անհատի պահանջներին հնարավորինս հարմարեցված և կարող է ներառել պեր-օրալ ընդունվող դեղորայք, բոտուլինոտոքսինի ներարկումներ, ֆիզիկական թերապիա կամ այլ ուղեկցող բուժումներ և վիրաբուժական միջամտություններ, ինչպես օրինակ գլխուղեղի խորը խթանումը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաթիվ տիպի դիստոնիաներ, ինչպես նաև բազմաթիվ հիվանդություններ և իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դիստոնիայի առաջացման։

Դիստոնիան դասակարգվում է ըստ՝

  1. Կլինիկական բնութագրերի, ինչպիսիք են՝ կլինիկական դրսևորման տարիքը, օրգանիզմի վրա տարածվածության աստիճանը, ախտանիշների տեսակը և միաժամանակ դիտվող այլ դրսևորումներից, որոնցից են հավելյալ շարժողական խանգարումները և նյարդաբանական ախտանիշները։
  2. Պատճառի, որը ներառում է նյարդային համակարգում առաջացած փոփոխությունները կամ վնասումը և ժառանգականությունը։

Բժիշկները օգտագործում են այդ դասակարգումները ախտորոշման և բուժման եղանակների ընտության մեջ կողմնորոշվելու համար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեներալիզացված
  • Ֆոկալ
  • Սեգմենտալ
  • Հոգեծին
  • Սուր դիստոնիկ ռեակցիա [1]
  • Վեգետատիվ-անոթային

Գեներալիզացված դիստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Colleen M Hayes։ «Down on the Pharm': All About Acute Dystonic Reaction»։ EMSvillage.com։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 15, 2006-ին