Նարկոլեպսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարկոլեպսիա
Pediatric polysomnogram.jpg
Տեսակհիվանդություն[1] և հազվագյուտ հիվանդություն
Ենթադասsleep-wake disorder? և քնի խանգարում[1]
Բուն պատճառC84489[1] և C84489[2]
Հիվանդության ախտանշաններԿատապլեքսիա
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
OMIM161400, 605841, 609039, 612417, 612851, 614223 և 614250
Հիվանդությունների բազա8801
MedlinePlus000802
eMedicine1188433
MeSHIDD009290 և D009290
Disease OntologyDOID:8986 և DOID:8986
NCI ThesaurusC84489[1] և C84489[2]
Narcolepsy Վիքիպահեստում

Նարկոլեպսիա (հունարեն՝ νάρκη- թմրություն, λῆψις -նոպա), երկարատև նյարդաբանական խանգարում, որը ընդգրկում է քնի և արթունության ցիկլի կարգավորման նվազում[3]։ Ախտանշանները ներառում են արտահայտված ցերեկային քնկոտություն, որը սովորաբար տևում է վայրկյաններ կամ րոպեներ և կարող է ի հայտ գալ ցանկացած պահի[3]։ Հիվանդների մոտ 70%- ը կարող են նաև ունենալ մկանային ուժի հանկարծակի կորուստ, որը կոչվում է կատապլեքսիա[3]։ Այս նշանները կարող են առաջանալ ուժեղ զգացմունքների ժամանակ[3]։ Ավելի հազվադեպ կարող է դիտվել քնելիս կամ արթնանալիս շարժվելու անկարողություն և վառ հալյուցինացիաներ[3]։ Նարկոլեպսիայով հիվանդները օրվա մեջ քնում են նույն քանակով, ինչ որ առողջները, սակայն քնի որակը զգալիորեն վատն է[3]։

Նարկոլեպսիայի իրական պատճառը դեռևս անհայտ է[4][5]։ Մոտ 10% դեպքերում առկա է հիվանդության ընտանեկան պատմություն[4]։ Հաճախ այս հիվանդությամբ տառապողների մոտ առկա է նեյրոպեպտիդ օռեքսինի իջած մակարդակ, ինչ կարող է լինել աուտոիմուն խանգարման հետևանք[4]։ Վնասվածքը, վարակները, թույները կամ ֆիզիլոգիական սթրեսը նույնպես կարող են դեր ունենալ[4]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանշանների և քնի հետազոտության վրա՝ նախապես ժխտելով հնարավոր այլ պատճառները[4]։ Արտահայտված ցերեկային քնկոտությունը կարող է լինել նաև քնի այլ խանգարումների հետևանք, ինչպիսն է քնի ապնոէն, ինչպես նաև դեպրեսիվ խանգարումների, սակավարյունության, սրտային անբավարարության, ալկոհոլի օգտագործման և քիչ քնելու հետևանք[4]։ Կատապլեքսիան կարող է սխալմամբ ընդունվել, որպես ցնցում[4]։

Չնայած բուժումը բացակայում է, կենսակերպի որոշ փոփոխությունները և դեղորայքը կարող են օգտակար լինել[4]։ Ապրելակերպի փոփոխությունները ներառում են կանոնավոր կարճ նիրհումները և քնի հիգիենայի պահպանումը[4]։ Օգտագործվող դեղորայքից են մոդաֆինիլը, նատրիումի օքսիբատը և մեթիլֆենիդատը[4]։ Չնայած սկզբնական արդյունավետությանը, ժամանակի ընթացքում կարող է զարգանալ կայունություն[4]։ Եռցիկլիկ հակադեպրեսանտները և սերոտոնինի հետզավթման սելեկտիվ արգելակիչները կարող են օգտակար լինել կատապլեքսիայի դեպքում[4]։

Նարկոլեպսիայով տառապում են 100,000 մարդուց մոտ 0,2-600- ը[6]։ Հիվանդությունը սովորաբար արտայատվում է մանկության տարիներից սկսած[7]։ Տղամարդիկ և կանայք ախտահարված են հավասարաչափ[7]։ Չբուժվող նարկոլեպսիան մեծացնում է վթարների և վայր ընկնելու ռիսկը[7]։ Նարկոլեպսիա տերմինը ձևավորվել է ֆրանսերեն narcolepsie բառից[8]։ Ֆրանսերեն տերմինը առաջին անգամ կիրառվել է 1880 թվականին Ժան-Բապտիստ-Էդուարդ Ժելինոյի կողմից[8]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նարկոլեպսիայի երկու հիմնական բնութագրեր․ արտահայտված ցերեկային քնկոտություն և ոչ նորմալ REM քուն (արագ քնի փուլ)[9]։ Առաջինը դիտվում է նույնիսկ նորմալ գիշերային քնի դեպքում։ Նարկոլեպսիայով անձը սովորաբար դառնում է քնկոտ կամ քնում է, հաճախ անհարմար ժամանակ և վայրերում, կամ ուղղակի լինում է շատ հոգնած օրվա ընթացքում։ Այս անձիք չեն կարող ունենալ անհրաժեշտ քանակի վերականգնող խորը քուն և նրանք ամբողջ կյանքի ընթացքում ունենում են կայուն, ծայրահեղ քնի դեպրիվացիա։

Ցերեկային նիրհումները կարող են ի հայտ գալ առանց նախազգուշացնող նշանների և կարող են լինել ֆիզիկապես ոչ դիմադրելի։ Այսպիսի էպիզոդներ կարող են դիտվել օրվա ընթացքում մի քանի անգամ։ Դրանք սովորաբար թարմացնող են, բայց միայն մի քանի ժամվա համար։ Վառ, իրական թվացող երազները կարող են դիտվել կանոնավոր, նույնիսկ շատ կարճ նիրհումների ընթացքում։ Քնկոտությունը կարող է ժամանակի ընթացքում ավելանալ կամ մնալ կայուն։ Բացի այդ, գիշերային քունը կարող է լինել մասնատված, հաճախակի արթնացումներով։ Նարկոլեպսիայի երկրորդ արտահայտված ախտանշանը ոչ նորմալ REM քունն է։ Այս անձիք ունենում են REM փուլ քնի սկզբում, նույնիսկ ցերեկային քնի ժամանակ[9]։

Խանգարման դասական ախտանշանները հաճախ կոչվում են նարկոլեպսիայի տետրադա։ Դրանք են՝ կատապլեքսիան, քնի պարալիզը, հիպնագոգիկ հալյուցինացիաները և արտահայտված ցերեկային քնկոտությունը[10]։ Այլ ախտանշաններից են ինքնավար վարքերը և գիշերային արթունությունը[9][11][12]։ Այս ախտանշանները կարող են ի հայտ չգալ բոլոր հիվանդների մոտ։

  • Կատապլեքսիան մկանային ֆունկցիայի էպիզոդիկ կորուստն է, որը կարող է լինել ինչպես վզում կամ ծնկներում թեթև թուլության, դիմային մկանների կախվածության[13], պարզ խոսելու անկարողության, այնպես էլ ամբողջ մարմնի կոլապսի ձևով։ Այս էպիզոդները կարող են հրահրվել հանկարծակի հուզային ռեակցիաներով, օրինակ՝ ծիծաղ, զայրույթ, զարմանք, վախ․ և կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Էպիզոդի ընթացքում հիվանդի գիտակցությունը պահպանված է։ Որոշ դեպքերում կատապլեքսիան կարող է նմանվել էպիլեպտիկ ցնցման[14]։ Սովորաբար խոսքը լղոզված է և տեսողությունը նվազած, բայց լսողությունը և դատողությունը պահպանված են։ Կատապլեքսիան ունի նաև ծանր հուզական ազդեցություն նարկոլեպտիկների վրա, քանի որ առաջացնում է ծայրահեղ անհանգստություն, վախ և էպիզոդը հրահրող իրավիճակներից խուսափում։ Կատապլեքսիան յուրահատուկ է նարկոլեպսիայի համար և նրա հակադարձ խանգարում է համարվում քնի վարքային խանգարումները աչքերի արագ շարժման փուլում։
  • Գիշերվա ընթացքում արթունության շրջաններ[15]
  • Քնի պարալիզը արթնանալիս խոսելու կամ շարժվելու ժամանակավոր անկարողությունն է (ավելի հազվադեպ հանդիպում է արթնանալիս)։ Սա կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Այսպիսի էպիզոդները սովորաբար վախեցնող են, սակայն վտանգավոր չեն։
  • Հիպնագոգիկ հալյուցինացիաները վառ, իրական թվացող, հաճախ սարսափեցնող երազանման զգացում են, որոնք առաջանում են քնելիս։ Հիպնոպոմպիկ հալյուցինացիները առաջանում են արթնանալիս։ Դրանք կարող են ի հայտ գալ լսողական և տեսողական զգացողությունների տեսքով[15]։
  • Ավտոնոմ վարքերն առաջանում են, երբ մարդը խոսում, քայլում կամ ինչ-որ բան է անում քնած ժամանակ, սակայն արթնանալուց հետո չի հիշում դա։ Հաստատաված է, որ նարկոլեպտիկների մոտ 40 տոկոսը ունենում է այսպիսի էպիզոդներ։

Հիմնականում նարկոլեպսիայի առաջին ախտանշանն է արտահայտված ցերեկային քնկոտությունը։ Մյուս ախտանշանները կարող են ի հայտ գալ միայնակ, սկզբից ամիսներ կամ տարիներ անց։ Միայն նարկոլեպտիկների մոտ 20-25 տոկոսն են ունենում բոլոր ախտանշանները։ Արտահայտված ցերեկային քնկոտությունը, սովորաբար, հարաճում է ողջ կյանքի ընթացքում, իսկ քնի պարալիզը և հիպնագոգիկ հալյուցինացիաները՝ ոչ։ Հազվադեպ որոշ մարդիկ կարող են ունենալ համի և հոտի զգայությունների ուժեղացում։

Նարկոլեպսիա ունեցող շատ հիվանդներ կարող են երկարատև տառապել նաև անքնությունից։ Արտահայտված ցերեկային քնկոտությունը և կատապլեքսիան հաճախ այքնան են ծանրանում, որ խնդիրներ են առաջացնում մարդու սոցիալական, անձնական և մասնագիտական կյանքում։ Նորմայում, երբ մարդն արթուն է, ուղեղային ալիքները ցույց են տալիս կանոնավոր ռիթմ։ Երբ մարդը քնում է, ալիքները դառնում են ավելի դանդաղ և ոչ կանոնավոր․ այս փուլը կոչվում է աչքերի ոչ արագ շարժումների (NREM)։ Մոտ 1 ժամ անց ալիքները ավելի ակտիվ են դառնում և սկսվում է աչքերի արագ շարժումների փուլը կամ REM քունը, երբ ամենալավ հիշվող երազատեսությունն է տեղի ունենում։ Այս փուլում առկա է նաև մկանային ատոնիա։

Նարկոլեպսիայի ժամանակ փուլերի ճիշտ հերթականությունը խախտված է և REM քունը սկսվում է քնելուց անմիջապես հետո։ Բացի այդ, REM քնին բնորոշ երևույթները՝ մկանային ատոնիան, քնի պարալիզը, վառ երազները, ի հայտ են գալիս նաև այլ փուլերում։ Օրինակ, մկանային ատոնիան կարող է առաջանալ արթուն ժամանակ՝ կատապլեքսիայի ձևով։ Քնի պարալիզը և վառ երազները կարորղ են ի հայտ գալ արթնանալիս կամ քնելիս։ Պարզ ներկայացված՝ ուղեղը առանց խորը քնի փուլերի միանգամից անցնում է աչքերի արագ շարժման փուլին։

Այս ամենի հետևանքով գիշերային քունը չի ունենում բավարար քանակությամբ խորը քնի շրջան և ուղեղը փորձում է պակասը լրացնել ցերեկվա ընթացքում։ Նարկոլեպսիայով հիվանդները կարող են քնել ամենաանսպասելի իրավիճակներում և վայրերում։ Նրանք արագ մտնում են խորը քնի մեջ և հանկարծակի արթնանալով կարող են լինել ապակողմնորոշված։ Նրանք ունենում են շատ վառ և իրական թվացող երազներ, որոնք կարող են վերհիշել բոլոր մանրամասներով։ Այս անձիք կարող են երազ տեսնել նույնիսկ, եթե հասցնում են քնել միայն մի քանի վայրկյանով։ Բացի երազներից նարկոլեպտիկները քնելիս ունենում են նաև տեսողական և լսողական հալյուցիանցիաներ։

Նարկոլեպտիկները կարող են ունենալ ավելորդ քաշ։ Երեխաները նարկոլեպսիայի զարգացումից հետո ծանրանում են 9- 10 կգ- ով, իսկ հասուն մարդկանց մոտ ՄԶԻ- ն 15 տոկոսով բարձր է միջին արժեքից[16][17]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարկոլեպսիայի կոնկրետ պատճառը անհայտ է և կարող է պայմանավորված լինել մի քանի տարբեր գործոններով[18][19]։ Մեխանիզմի մասերից մեկը կողմնային ենթատեսաթմբում օռեքսին արտազատող նեյրոնների պակասն է[20][21]։ Մոտ 10% դեպքերում առկա է խանգարման ընտանեկան պատմություն[18]։ Կա ամուր կապ որոշ գենետիկ տարբերակների միջև[20]։ Բացի գենետիկ գործոնի, պատճառ կարող են լինել վարակը, սննդակարգը, տոքսինների հետ շփումը, ուղեղի վնասումը կաթվածից կամ ուռուցքներից[22][20]։ Աուտոիմուն ռեակցիաները նույնպես կարող են դեր խաղալ[23]։

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարկոլեպսիայի զարգացման մեջ նշանակություն ունեցող առաջնային գենետիկ գործոնը գտնվում է 6- րդ քրոմոսոմում և հայտնի է, որպես մարդու լեյկոցիտային հակամարմնի (HLA) կոմպլեքս[24][25]։ Այս գենում յուրահատուկ փոփոխությունները մեծապես կապված են նարկոլեպսիայի հետ, սակայն երբեմն կարող են առկա լինել այն մարդկանց մոտ ովքեր չունեն նարկոլեպսիա[24][24][26]։ Այս փոփոխությունները մեծացնում են աուտոիմուն հիվանդությունների ռիսկը[24][27][26]։

HLA-DQB1 գենի HLA-DQB1*06:02 ալելը հայտնաբերվել է հիվանդների ավելի քան 90%- ի մոտ։ 2009 թվականին կատարված հետազոտությունը ցույց տվեց կայուն կապ TRAC գենի պոլիմորֆիզմի հետ (dbSNP IDs rs1154155, rs12587781, and rs1263646)[28]։ 2013 թվականին հրապարակված հոդվածը նկարագրեց ավելի թույլ, բայց նկատելի կապ TNFSF4 (rs7553711), Cathepsin H (rs34593439) և P2RY11-DNMT1 (rs2305795) գեների հետ[29]։

H1N1 պատվաստանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապը H1N1 գրիպի պատվաստանյութ Պանդեմիքսի և մանկական նարկոլեպսիայի միջև սկսեց հետազոտվել, երբ հայտնաբերվեց վերջինիս տարածվածությունը իռլանդացի, ֆին և շվեդ երեխաների մոտ, ովքեր ստացել էին այս պատվաստանյութը։ Ֆինլանդիայում որոշվեց կանգնեցնել պատվաստումները մինչ կկատարվեր հետքննություն[30][31]։ Ֆինլանդիայում 2010 թվականին հայտնաբերվեցին նարկոլեպսիայի 37 դեպք[32][33]։ 2013 թվականին Շվեդիայում կատարված հետազոտությմբ հայտնաբերվեց, որ Պանդեմիքսը մինչև 20 տարեկանը 3 անգամ բարձրացնում են նարկոլեպսիայի ռիսկը[34]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռեքսինը, որը հայտնի է նաև հիպեկրետին անվամբ, ուղեղում ազդող նեյրոպեպտիդ է, որը կարգավորում է ախորժակը և արթունությունը, ինչպես նաև մի շարք այլ կոգնիտիվ և ֆիզիոլոգիական պրոցեսներ[35][36][37]։ Չնայած ուղեղում կան միլիարդավոր բջիջներ, միայն դրանցից 10,000-20,000 են արտադրում օռեքսին [38], որոնք տեղակայված են կողմնային ենթատեսաթմբում[35]։ Այս նեյրոնների կորուստը բերում է նարկոլեպսիայի զարգացման[35][39][40]։

Քնի նորմալ փուլերի նյարդային կարգավորման և նարկոլեպսիայի միջև կապը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ Մարդկանց մոտ նարկոլեպտիկ քունը բնորոշվում է արթունությունից անմիջապես անցում REM փուլ՝ շատ քիչ կամ առանց non-REM քնի։ Շարժողական և պրոպրիոցեպտիվ համակարգերում փոփոխությունները REM քնի ընթացքում ուսումնասիրվել են մարդկանց և կենդանիների մոտ։ Նորմայում ողնուղեղային և ուղեղաբնի ալֆա շարժողական նեյրոնների գերբևեռացումը առաջացնում է կմախքային մկանների բացարձակ ատոնիա՝ վայրէջ ցանցա-ողնուղեղային ուղիիների արգելակման միջոցով։ Ացետիլխոլինը կարող է լինել այս ուղիներում գործող նեյրոմիջնորդ[41]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը համեմատաբար հեշտ է, երբ առկա են նարկոլպեսիայի բոլոր նշանները, բայց, եթե քնի էպիզոդները իզոլացված են, իսկ կատապլեքսիան թեթև է, ապա ախտորոշումը դժվարանում է։ Հնարավոր է նաև կատապլեքսիայի իզոլացված տարբերակը։ Նարկոլեպսիայի ախտորոշման համար օգտագործվող երեք հիմնական հետազոտություններն են պոլիսոմնոգրաֆիան, քնի լատենցիայի բազմակի թեստը (MSLT), և Էփուրֆի քնկոտության սանդղակի կիրառումը։ Այս հետազոտությունները իրականացվում են քնաբանի կողմից։ Պոլիսոմնոգրաֆիան ներառում է ուղեղի քնային ալիքների և մի քանի նյարդային և մկանային ֆունկցիաների շարունակական գրանցում քնի ընթացքում։ Նարկոլեպսիայով հիվանդներ արագ քնում են և միանգամից անցնում REM փուլի և հաճախ կարող են արթնանալ գիշերվա ընթացքում։ Այս միջոցով կարելի է հայտնաբերել նաև ցերեկային քնկոտության պատճառ հանդիսացող քնի այլ խանգարումներ։

Էփուրֆի քնկոտության սանդղակը կարճ հարցարան է, որի միջոցով որոշվում է քնի խանգարումների, այդ թվում նարկոլեպսիայի առկայության հավանականությունը։ Քնի լատենցիայի բազմակի թեստի ժամանակ հիվադին հնարավորություն է տրվում արթունության ժամերի ընթացքում քնել 2 ժամը մեկ։ Օրվա ընթացքում հիվանդը պիտի ունենա մի քնաի նիրհումներ, նորմալ՝ 8 ժամյա գիշերային քնից հետո։ Ուսումնասիրվում են քնի փուլերի զարգացման ժամկետները։ Այս հետազոտությունը չափում է ցերեկային քնկոտությունը և թե որքան արագ է զարգանում REM փուլը։ Նարկոլեպսիայով հիվանդները արագ են քնում և վաղ են մտնում REM քնի փուլ։ Երբեմն թեստը կարող է լինել կեղծ բացասական[42]։

Մարդկանց մոտ քունը, արթունությունը և քնի փուլերի միջև անցումը կարգավորվում է մի համակարգով, որը կազմված է 3 ենթահամակարգերից․ կողմնային ենթատեսաթմբից օռեքսինի արտադրությունը, ցանցանման ակտիվացնող համակարգը և փորոքակողմնային նախաակնային կորիզը[43]։ Նարկոլեպսիայով հիվանդների մոտ այս բոլոր համակարգերում առկա են լինում փոփոխություններ[43]։ Նարկոլեպսիայով հիվանդները անցնում են արագ քնի փուլ քնելուց մոտ 5 րոպե անց, մինչդեռ առողջների մոտ այդ փուլը սկսվում է միայն դանդաղ ալիքային քնից հետ՝ մոտ 1 ժամ անց[44][45]։

Ողնուղեղային հեղուկում օռեքսինի մակարդակի որոշումը կարող է օգնել ախտորոշմանը[46]։ Օռեքսինի մակարդակը լինում է նորմայից բավականին ցածր։ Այս հետազոտությունը կարող է օգտակար լինել, երբ MSLT- ի արդյունքները կասկածելի են կամ դժվար մեկնաբանելի[47]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի Քնի խանգարումների միջազգային դասակարգումը առաջնային հիպերսոմնիան բաժանում է 3 խմբի՝ նարկոլեպսիա, իդիոպաթիկ հիպերսոմնիա և ռեկուրենտ հիպերսոմնիաներ (օրինակ Քլայն-Լեվինի համախտանիշ)։ Նարկոլեպսիան իր հերթին, ըստ այդ դասկարգման, բաժանվում է 2 խմբի՝ կատապլեքսիայով և առանց կատապլեքսիայի[48]։ Նարկոլեպսիան բնորոշվում է, որպես անհայտ էթիոլոգիայի խանգարում։ Այս դասակարգմամբ սահմանվում են նաև նարկոլեպսիայի ախտորոշման համար անհրաժեշտ կրիտերիաները[49]։ Ախտորոշման համար անհրաժեշտ է ամենաքիչը երկուսի առկայությունը․

  • արտահայտված քնկոտության կամ հանկարծակի մկանային թուլության գանգատներ։
  • հետևյալ երևույթների առկայություն՝ քնի պարալիզ, ընդհատվող քուն, հիպնագոգիկ հալյուցինացիաներ, ավտոմատ վարք։
  • պոլիսոմնոգրաֆիայի ժամանակ հետըյալներից գոնե մեկի առկայություն․ քնի սկիզբ 10 և ավելի քիչ րոպեների ընթացքում, արագ քնի սկիզբ 20 և ավելի քիչ րոպեների ընթացքում, 2 կամ ավլե քնի սկզբում հադիպող արագ քնի փուլեր, MSLT- ի ընթացքում քնի սկզբի միջին տևողությունը 5 րոպե կամ քիչ։
  • ախտանշանների հնարավոր պատճառ հանդիսացող այլ բժշկական կամ մենթալ խնդիրների բացակայություն[49]։

Իսկական կատապլեքսիայի բացակայության պայմաններում ավելի դժվար է դառնում նարկոլեպսիայի ախտորոշումը։ Այսպիսի դեպքերին տալիս են ատիպիկ, երկակի նաարկոլեպսիա անվանումներ։ Սա կարող է լինել նաև նարկոլեպսիայի զարգացման փուլը[49]։

2001 թվականից այս դասակարգումը զարգացել է, քանզի հայտաբերվել են որոշակի ընդհանրություններ նարկոլեպսիայի և իդիպաթիկ հիպերսոմնիայի միջև[50]։ Այժմ ձևավորվում է դասակարգման 3րդ հրապարակումը, որը բնորոշելու է օռեքսինի պակասով պայմանավորված և կատապլեքսիայով ուղեկցվող նարկոլեպսիան, որպես տիպ 1։ Մյուսները կդասակարգվեն 2րդ տիպի և իդիոպաթիկ՝ կախված քնից անմիջապես հետո սկսվող արագ փուլերի քանակից[51]։

Այլ դասակարգումներով առանց կատապլեքսիայի նարկոլեպսիան մտնում է քնկոտության ընդհանուր խանգարումների խումբ։ Այդ դասակարգումներից է Մենթալ խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի 5րդ հրատարակությունը։ Այս դասակարգումը նաև ընդգրկում է օռեքսինի պակասով չպայմանավորված իդիոպաթիկ հիպերսոմնիան և ֆիզիոլոգիական երկար քնողներին[51][52][53]։

Ամեն դեպքում այս բոլոր դասակարգումներն էլ կատարյալ չեն, քանզի ամբողջությամբ չեն ընդգրկում դեպքերը, երբ իդիոպաթիկ հիպերսոմնիան նմանվում է առանց կատապլեքսիայի նարկոլեպսիայի[54]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարկոլեպսիայով հիվանդները կարող են որոշ չափով թեթևացնել իրենց վիճակը, սակայն ոչ բուժվել։ Բուժումը կախված է անհատական ախտանշաններից և թերապևտիկ պատասխանից։ Ախտանշանների օպտիմալ վերահսկման հասնելու ժամանակը կարող է տատանվել և լինել մի քանի ամիս կամ ավել։ Հաճախ անհրաժեշտություն է լինում դեղորայքի կարգավորման և ախտանշանների լրիվ վերացման շատ հազվադեպ է ստացվում հասնել։ Չնայած բերանացի կիրառվող դեղորայքը բուժման հիմնական մասն են կազմում, ապրելակերպի փոփոխությունները նույնպես կարևոր են։

Ցերեկային արտահայտված քնկոտության հիմնական բուժման միջոցը կենտրոնական նյարդային համակարգը դրդողների կիրառումն է․ մեթիլֆենիդատ, ամֆետամին, դեքստրոամֆետամին, մօդաֆինիլ և արմոդաֆինիլ։ 2007 թվականի 2- րդ կեսերին մոդաֆինիլի հանդեպ սուր մաշկային ռեակցիաների մասին զգուշացում հնչեց[55]։

Օգտագործվող մյուս դեղը ատմոքսետինն է, որը նորէպինեֆրինի հետզավթման արգելակիչ է։ Շատ դեպքերում պլանավորված, կարճատև նիրհումները կարող են նվազեցնել դեղորայքային բուժման կարիքը, սակայն բարելավում են ախտանշանները միայն կարճ ժամանակով։ 120 րոպեանոց քունը լավացնում է հիվանդների արթունությունը 3 ժամվա համար, մինչդեռ 15 րոպեանոցը՝ էֆեկտ չի ունեցել[56]։ Ցերեկային հիրհումները գիշերային քնին չեն փոխարինում։

Բուժման այլ տարբերակ էնատրիումի օքսիբատը, որը հայտնի է նաև նատրիումի գամմա-հիդրօքսիբութիրատ անվամբ։ Այն կարող է կիրառվել կատապլեքսիայի և արտահայտված ցերեկային քնկոտության առկայության դեպքում[57][58][59][60]։

Նարկոլեպսիան երբեմն բուժվում է սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչների և եռցիկլիկ հակադեպրեսանտների միջոցով[61]։ Վենլաֆաքսինը արդյունավետ է կատապլեքսիայի վերահսկման համար[62], այնուամենայնիվ, ունի նշանակալի կողմնակի ազդեցություններ, որոնցից մեկն էլ քնի ընդհատումն է[63]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ- ում այս խանգարմամբ տառապում են մոտ 200,000 մարդ, բայց ավելի քիչ քան 50,000-ն են ախտորոշված[64]։ Նարկոլեպսիան նույնքան տարածված է, որքան Պարկինսոնի հիվանդությունը կամ բազմակի սկլերոզը և ցիստիկ ֆիբրոզը, սակայն ավելի քիչ հայտնի է։ Նարկոլեպսիան հաճախ շփոթվում է դեպրեսիայի, էպիլեպսիայի կամ դեղամիջոցների կողմնակի էֆեկտների հետ։ Այն կարող է նաև շփոթվել քնելու վատ սովորությունների հետևանքի, հոգեմետ դեղորայքի կիրառման, ծուլության հետ։ Նարկոլեպսիան կարող է ի հայտ գալ և կանանց, և տղամարդկանց մոտ ցանկացած տարիքում, չնայած առաջին ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս դեռահասային կամ պատանեկան տարիքում։ Կա ապացույց, որ նարկոլեպսիան ունի ընտանեկան բնույթ․ կատապլեքսիայով նարկոլեպսիա ունեցող մարդկանց 10 տոկոսն ունեն նույն խանգարմամբ մոտ ազգական[65]։ Կա նաև որոշակի կապ նարկոլեպսիայի և դեպրեսիայի միջև[66]։

Նարկոլեպսիան ունի իր տիպիկ սկիզբը դեռահասական կամ պատանեկան շրջանում, սակայն սովորաբար ճիշտ ախտորոշումը դրվում է առաջին ախտանշաններից մոտ 15 տարի անց։ Դիտվում են ուսումնական, կոգնիտիվ, հոգեբանական խնդիրներ կապված ցերեկային քնկոտության հետ[67]։

Նարկոլեպսիան հանդիպում է 2000 անհատներից 1- ի մոտ[64]։ Դեռահասային և պատանեկան տարիքում արդեն իսկ առկա են լինում ցերեկային քնկոտության խնդիրներ կապված ուսման և սոցիալական խնդիրներով, եթե այդ ամենին գումարվում է նաև նարկոլեպսիան վիճակը դառնում է ավելի ծանր։ Բուժման մեթոդները այժմ խիստ սահմանափակ են։ Նոր դեղորայքների որոշ ազդեցության մեխանիզմներ այժմ գտնվում են հետազոտությունների շրջանում, սակայն դեռևս բավարար ապացուցողական բազա չկա դրանք կիրառման մեջ մտցնելու համար։ Նարկոլեպսիան քիչ ախտորոշվող խանգարում։ Դրա պատճառը սովորաբար խանգարման նմանությունն է այլ հիվադնություններին։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նշվել է, որ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը ծախսել է շուրջ £12,000 նատրիումի օքսիբատի համար, որը ընդունվում է գրիպի Պանդեմիքս պատվաստանյութ ստացած 80 անձանց համար[68]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիստամին կապված դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվելով հիստամինի մարդկանց արթուն պահելու հատկության վրա (այդ պատճառով շատ հակահիստամինային դեղեր ունեն քնաբեր կողմնակի էֆեկտ)՝ այժմ զարգացվում է հիստամինային դեղորայք քնկոտության բուժման համար[69]։ Դեռևս հետազոտվում է, թե արդյոք այս H3 անտագոնիստները կլինեն արթունությանը նպաստող գործոններ[70]։

GABA-միջնորդված դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով GABAA ընկալիչների գերակտիվության հնարավոր դերը առաջնային հիպերսոմնիաներում ՝ ստեղծվում է դեղորայք, որը կարգելակի այս ռեցեպտորները։ Դրանց թվին են պատկանումկլարիթրոմիցինը և ֆլումազենիլը[71][72]։

Ֆլումազենիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլումազենիլը շուկայում առկա դեռևս միակ GABAA ընկալիչների անտագոնիստն է և միայն ներերակային տարբերակով է։ Հաշվի առնելով դրա դեղաբանությունը՝ հետազոտողները կարծում են, որ այն կլինի բավականին էֆեկտիվ առաջնային հիպերսոմնիաների դեպքում։ 2012 թվականի Նոյեմբերին հրապարակվեց փոքր, վերահսկվող, ռանդոմիզացված, կրկնակի կույր հետազոտության արդյունքներ։ Ըստ դրա արդյունքների ֆլումազենիլը թեթևացնում է առաջնային հիպերսոմնիա ունեցող հիվանդների մեծ մասի ախտանշանները։ Մեկ հիվանդի համար, ով ընդունել է ֆլումազենիլը ենթալեզվային և տեղային մածուկի ձևով, եղել է էֆեկտիվ երկար տարիների ընթացքում[73][74][75]։ Ջեներիկ ֆլումազենիլի մատակարարումը սկզբնական շրջանում շատ քիչ էր և չէր համապատասխանում դրա կարիքն ունեցող հիվանդների պահանջարկին[76]։ Այնուամենայնիվ պահանջարկի շարունակվող մեծացումը նպաստեց ոչ բրենդային տարբերակների զարգացմանը[77]։

Կլարիթրոմիցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրվակում թեստային մոդելի մոտ կլարիթրոմիցինը հաջողությամբ վերականգնել է GABA համակարգի ակտիվությունը առաջնային հիպերսոմնիայի դեպքում։ Հետազոտողները փորձել են բուժել որոշ հիվանդների ոչ բրենդային կլարիթրոմիցինով և նրանց մեծ մասը ունեցել է ախտանշանների թեթևացում։ Հետագայում կլարիթրոմիցինի արդյունավետությունը հաստատելու համար կատարվել է փոքր, կրկնակի կույր, ռանդոմիզացված, վերահսկվող հետազոտություն[78]։ Ըստ հետազոտության արդյնունքների կլարիթրոմիցինը քչացրել է հիպերսոսմնային ժամանակ դիտվող քնկոտությունը[79][80]։ Պետք է նշել, որ կլարիթրոմիցինի այս էֆեկտը ոչ թե նրա հակաբակտերիալ հատկության հետևանք է, այլ բենզոդիազեպինային անգագոնիստանման հատկության[81]։

Օռեքսինային ընկալիչների ագոնիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռեքսին Ա ( հիպոկրետին-1) ունեցել է խիստ արթնացնող էֆեկտ կենդանիների մոդելներում, բայց, ցավոք սրտի, այն չի անցնում արյուն-ուղեղային պատնեշը։ Այդ պատճառով ընկերությունները զարգացրել են օռեքսինային ընկալիչների անտագոնիստներ, օրինակ սուվորեքսանտը, անքնության բուժման համար[82]։

L- կարնիտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացիլկարնիտինի նորմայից ցածր մակարդակները ուսումնասիրվել են նարկոլեպսիայով հիվանդների մոտ[83]։ Մկների մոտ կատարված հետազոտության մեջ այս ցածր մակարդակները կապված են եղել հիպերոսմնիայի հետ։ ացետիլ-L-կարնիտինի օգտագործումը արդյունավետ է եղել սիմպտոմատիկ մկների մոտ[84]։ Մարդկանց մոտ կատարված հետազոտությամբ երևաց, որ այս դեղամիջոցը ստացող մարդկանց մոտ ցերեկային քնկոտությունը ավելի քիչ է արտահայտված եղել[85]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Narcolepsy Fact Sheet»։ NINDS։ NIH Publication No. 03-1637։ Արխիվացված օրիգինալից 27 July 2016-ին։ Վերցված է 19 August 2016 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH20162 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. «Narcolepsy Information Page»։ NINDS։ Արխիվացված օրիգինալից 7 January 2017-ին։ Վերցված է 7 January 2017 
  6. Narcolepsy: A Clinical Guide (2nd ed.)։ Springer։ 2016։ էջ 39։ ISBN 9783319237398 
  7. 7,0 7,1 7,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH20163 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. 8,0 8,1 Harper Douglas (2010)։ «Narcolepsy»։ Dictionary.com։ Online Etymology Dictionary։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին։ Վերցված է 19 August 2016 
  9. 9,0 9,1 9,2 Green Simon (2011)։ Biological rhythms, sleep, and hypnosis։ Basingstoke, Hampshire, England: Palgrave Macmillan։ ISBN 9780230252653 
  10. Kandel Eric R., Schwartz James H., Jessell Thomas M., eds. (2000)։ Principles of Neural Science (4th ed.)։ McGraw-Hill։ էջ 949։ ISBN 978-0-8385-7701-1 
  11. Cunha John P.։ Shiel, Jr. William C., ed.։ «Narcolepsy»։ MedicineNet։ Արխիվացված օրիգինալից 24 March 2016-ին։ Վերցված է 15 March 2016 
  12. «Narcolepsy and automatic behavior: a case report»։ The Journal of Clinical Psychiatry 40 (4): 194–7։ April 1979։ PMID 422531 
  13. «About Narcolepsy»։ Stanford Center for Narcolepsy։ Արխիվացված օրիգինալից 18 March 2016-ին։ Վերցված է 15 January 2016 
  14. «Narcolepsy presenting as pseudoseizures»։ Primary Care Companion to the Journal of Clinical Psychiatry 12 (2)։ 2010։ PMC 2910991։ PMID 20694129։ doi:10.4088/PCC.09l00793whi 
  15. 15,0 15,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Green, Simon 20112 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  16. «Narcolepsy»։ The New England Journal of Medicine 373 (27): 2654–62։ December 2015։ PMID 26716917։ doi:10.1056/NEJMra1500587 
  17. «The diagnosis and treatment of pediatric narcolepsy»։ Current Neurology and Neuroscience Reports 14 (8): 469։ August 2014։ PMID 24954623։ doi:10.1007/s11910-014-0469-1 
  18. 18,0 18,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH20164 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH2016Short2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. 20,0 20,1 20,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Autoimmune basis review անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NHM sleep-narcolepsy անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Green, Simon 20113 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. «Narcolepsy Fact Sheet»։ Nature։ doi:10.1038/nature.2013.14413։ 2013։ doi:10.1038/nature.2013.14413։ Վերցված է 25 November 2018 
  24. 24,0 24,1 24,2 24,3 «The autoimmune basis of narcolepsy»։ Current Opinion in Neurobiology 23 (5): 767–73։ October 2013։ PMC 3848424։ PMID 23725858։ doi:10.1016/j.conb.2013.04.013։ «Narcolepsy is a neurological disorder characterized by excessive daytime sleepiness, cataplexy, hypnagonic hallucinations, sleep paralysis, and disturbed nocturnal sleep patterns.» 
  25. «The HLA system. Second of two parts»։ The New England Journal of Medicine 343 (11): 782–6։ September 2000։ PMID 10984567։ doi:10.1056/NEJM200009143431106 
  26. 26,0 26,1 «A commentary on the neurobiology of the hypocretin/orexin system»։ Neuropsychopharmacology 25 (5 Suppl): S5–13։ November 2001։ PMID 11682267։ doi:10.1016/S0893-133X(01)00316-5 
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NHM sleep-narcolepsy2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. «Narcolepsy is strongly associated with the T-cell receptor alpha locus»։ Nature Genetics 41 (6): 708–11։ June 2009։ PMC 2803042։ PMID 19412176։ doi:10.1038/ng.372 
  29. «Genetic association, seasonal infections and autoimmune basis of narcolepsy»։ Journal of Autoimmunity 43: 26–31։ June 2013։ PMC 4118764։ PMID 23497937։ doi:10.1016/j.jaut.2013.02.003 
  30. «The MPA investigates reports of narcolepsy in patients vaccinated with Pandemrix»։ Swedish Medical Products Agency։ 18 August 2010։ Արխիվացված օրիգինալից 17 February 2011-ին։ Վերցված է 19 August 2010 
  31. «Terveyden ja hyvinvoinnin laitos suosittaa Pandemrix-rokotusten keskeyttämistä»։ National Institute of Health and Welfare։ 24 August 2010։ Վերցված է 24 August 2010 
  32. «Ties Between Big Pharma and THL Draw Complaints»։ Yle Uutiset։ 17 November 2010։ Արխիվացված օրիգինալից 18 October 2011-ին։ Վերցված է 15 March 2016 
  33. «Occurrence of narcolepsy with cataplexy among children and adolescents in relation to the H1N1 pandemic and Pandemrix vaccinations: Results of a case inventory study by the MPA in Sweden during 2009‐2010»։ Läkemedelsverket Medical Products Agency։ 30 June 2011։ էջեր 1, 10։ Արխիվացված օրիգինալից 21 March 2016-ին։ Վերցված է 15 March 2016 
  34. «Registry study confirms increased risk of narcolepsy after vaccination with Pandemrix in children and adolescents and shows an increased risk in young adults»։ Läkemedelsverket Medical Products Agency։ 26 March 2013։ Արխիվացված օրիգինալից 9 March 2016-ին։ Վերցված է 15 March 2016 
  35. 35,0 35,1 35,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Autoimmune basis review3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  36. «The hypocretins/orexins: integrators of multiple physiological functions»։ British Journal of Pharmacology 171 (2): 332–50։ January 2014։ PMC 3904255։ PMID 24102345։ doi:10.1111/bph.12415։ «The analgesic properties of orexin peptides have been well-established» 
  37. «Chapter 6: Widely Projecting Systems: Monoamines, Acetylcholine, and Orexin»։ Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.)։ New York: McGraw-Hill Medical։ 2009։ էջ 179։ ISBN 9780071481274։ «Orexinergic projections in the CNS. Orexin neurons with cell bodies in the lateral hypothalamic area (LHA) and posterior hypothalamus (PH) project throughout the brain (excluding the cerebellum) with dense projections to the noradrenergic locus ceruleus (LC), histaminergic tuberomamillary nucleus (TMN), serotonergic raphe nuclei, cholinergic laterodorsal and pedunculopontine nuclei (LDT and PPT), and the dopaminergic ventral tegmental area (VTA).» 
  38. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Green, Simon 20114 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NHM sleep-narcolepsy3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  40. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ mignot2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  41. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH20165 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  42. «The clinical use of the Multiple Sleep Latency Test. The Standards of Practice Committee of the American Sleep Disorders Association»։ Sleep 15 (3): 268–76։ June 1992։ PMID 1621030։ doi:10.1093/sleep/15.3.268 
  43. 43,0 43,1 «Chapter 12: Sleep and Arousal»։ Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.)։ New York: McGraw-Hill Medical։ 2009։ էջեր 294–296, 303։ ISBN 9780071481274։ «the loss of orexin neurons raise the interesting possibility that narcolepsy may be caused by an autoimmune mediated destruction of these neurons in analogy with the autoimmune destruction of insulin-secreting β-islet cells in type I diabetes.» 
  44. «REM sleep deprivation during 5 hours leads to an immediate REM sleep rebound and to suppression of non-REM sleep intensity»։ Electroencephalography and Clinical Neurophysiology 76 (2): 114–22։ August 1990։ PMID 1697239։ doi:10.1016/0013-4694(90)90209-3։ Արխիվացված օրիգինալից 24 September 2014-ին 
  45. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH20166 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  46. «Narcolepsy Research - FAQs»։ Stanford Center for Narcolepsy։ Արխիվացված օրիգինալից 13 November 2015-ին։ Վերցված է 15 January 2016 
  47. «The role of cerebrospinal fluid hypocretin measurement in the diagnosis of narcolepsy and other hypersomnias»։ Archives of Neurology 59 (10): 1553–62։ October 2002։ PMID 12374492։ doi:10.1001/archneur.59.10.1553 
  48. «About Hypersomnia»։ Hypersomnia Foundation։ Արխիվացված օրիգինալից 22 June 2013-ին 
  49. 49,0 49,1 49,2 «International classification of sleep disorders, revised: Diagnostic and coding manual»։ American Academy of Sleep Medicine։ 2001։ Արխիվացված է օրիգինալից 26 July 2011-ին։ Վերցված է 25 January 2013 
  50. Bassetti C (1997)։ «Idiopathic hypersomnia A series of 42 patients»։ Brain 120 (8): 1423–1435։ doi:10.1093/brain/120.8.1423 
  51. 51,0 51,1 «A practical guide to the therapy of narcolepsy and hypersomnia syndromes»։ Neurotherapeutics 9 (4): 739–52։ October 2012։ PMC 3480574։ PMID 23065655։ doi:10.1007/s13311-012-0150-9 
  52. «Diagnosis of Idiopathic Hypersomnia/ Major Hypersomnolence Disorder»։ Արխիվացված օրիգինալից 17 May 2013-ին։ Վերցված է 23 April 2013 
  53. «Recent Updates to Proposed Revisions for DSM-5: Sleep-Wake Disorders»։ DSM-5 Development։ American Psychiatric Association։ Արխիվացված օրիգինալից 20 June 2013-ին 
  54. Vernet Cyrille (2009)։ «Narcolepsy with Long Sleep Time»։ Sleep 32 (9): 1229–1235։ PMC 2737581։ doi:10.1093/sleep/32.9.1229 
  55. «Modafinil (marketed as Provigil): Serious Skin Reactions»։ Postmarketing Reviews 1 (1)։ Fall 2007։ Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 15 March 2016 
  56. «The alerting effects of short and long naps in narcoleptic, sleep deprived, and alert individuals»։ Sleep 20 (4): 251–7։ April 1997։ PMID 9231950։ doi:10.1093/sleep/20.4.251 
  57. «XYREM® (sodium oxybate)»։ United States Food and Drug Administration։ Jazz Pharmaceuticals, Inc.։ 11 April 2014։ Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 9 August 2015 
  58. «FDA Approval Letter for Xyrem; Indication: Cataplexy associated with narcolepsy; 17 Jul 2002»։ Արխիվացված օրիգինալից 17 October 2012-ին 
  59. «Treatment of narcolepsy and other hypersomnias of central origin»։ Sleep 30 (12): 1712–27։ December 2007։ PMC 2276130։ PMID 18246981։ doi:10.1093/sleep/30.12.1712 
  60. «Narcolepsy and effectiveness of gamma-hydroxybutyrate (GHB): a systematic review and meta-analysis of randomized controlled trials»։ Sleep Medicine Reviews 16 (5): 431–43։ October 2012։ PMID 22055895։ doi:10.1016/j.smrv.2011.09.001 
  61. «Mechanism of action of narcolepsy medications»։ CNS Spectrums։ 19 Suppl 1 (Supplement 1): 25–33; quiz 25–7, 34։ December 2014։ PMID 25403789։ doi:10.1017/S1092852914000583 
  62. «Treatment of narcolepsy with cataplexy»։ Lancet 369 (9567): 1080–1։ March 2007։ PMID 17398302։ doi:10.1016/S0140-6736(07)60522-4 
  63. «NAMI, National Alliance on Mental Illness, Effexor, Common Side Effects»։ Արխիվացված օրիգինալից 18 July 2012-ին 
  64. 64,0 64,1 «Who Is At Risk for Narcolepsy?»։ Արխիվացված օրիգինալից 22 September 2008-ին 
  65. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH20167 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  66. «Link Between Narcolepsy and Mental Health»։ Արխիվացված օրիգինալից 9 August 2014-ին։ Վերցված է 6 June 2014 
  67. «Delayed diagnosis of narcolepsy: characterization and impact»։ Sleep Medicine 15 (5): 502–7։ May 2014։ PMID 24780133։ doi:10.1016/j.sleep.2014.01.015 
  68. «DH funds private prescriptions for drug denied to NHS patients»։ Health Service Journal։ 20 July 2015։ Արխիվացված օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 20 July 2015 
  69. «Hypersomnia Foundation - Treatment»։ Արխիվացված օրիգինալից 8 June 2013-ին 
  70. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 2012 Mignot2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  71. Lynn Marie Trotti, MD (9 August 2010)։ «Flumazenil for the Treatment of Primary Hypersomnia»։ Emory University - Georgia Research Alliance։ ClinicalTrials.gov։ Արխիվացված օրիգինալից 28 October 2012-ին 
  72. Lynn Marie Trotti, MD (15 June 2010)։ «Clarithromycin for the Treatment of Primary Hypersomnia»։ Emory University - Georgia Research Alliance։ ClinicalTrials.gov։ Արխիվացված օրիգինալից 1 December 2012-ին 
  73. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ clinicaltrials%gov Flumazenil2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  74. «Modulation of vigilance in the primary hypersomnias by endogenous enhancement of GABAA receptors»։ Science Translational Medicine 4 (161): 161ra151։ November 2012։ PMID 23175709։ doi:10.1126/scitranslmed.3004685 
  75. «Use of subcutaneous flumazenil preparations for the treatment of idiopathic hypersomnia: A case report»։ Journal of Psychopharmacology 28 (7): 703–6։ July 2014։ PMID 24554692։ doi:10.1177/0269881114523865 
  76. Beck Melinda (2012-12-10)։ «Scientists Try to Unravel the Riddle of Too Much Sleep»։ The Wall Street Journal։ Արխիվացված օրիգինալից 8 August 2017-ին 
  77. «Hypersomnia Update»։ Emory University։ Արխիվացված օրիգինալից 31 May 2014-ին։ Վերցված է 2014-04-22 
  78. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Clarithro Trial2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  79. Trotti, L (June 2013)։ «Clarithromycin for the Treatment of Hypersomnia: A Randomized, Double-Blind, Placebo-Controlled, Crossover Trial»։ Sleep 36 (Abstract Supplement): A248 
  80. «Improvement in daytime sleepiness with clarithromycin in patients with GABA-related hypersomnia: Clinical experience»։ Journal of Psychopharmacology 28 (7): 697–702։ July 2014։ PMID 24306133։ doi:10.1177/0269881113515062 
  81. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 2012 Mignot3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  82. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 2012 Mignot4 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  83. «Abnormally low serum acylcarnitine levels in narcolepsy patients»։ Sleep 34 (3): 349–53A։ March 2011։ PMC 3041711։ PMID 21358852։ doi:10.1093/sleep/34.3.349 
  84. «Polymorphism located between CPT1B and CHKB, and HLA-DRB1*1501-DQB1*0602 haplotype confer susceptibility to CNS hypersomnias (essential hypersomnia)»։ PLOS One 4 (4): e5394։ 30 April 2009։ Bibcode:2009PLoSO...4.5394M։ PMC 2671172։ PMID 19404393։ doi:10.1371/journal.pone.0005394 
  85. «Effects of oral L-carnitine administration in narcolepsy patients: a randomized, double-blind, cross-over and placebo-controlled trial»։ PLOS One 8 (1): e53707։ 2013։ Bibcode:2013PLoSO...853707M։ PMC 3547955։ PMID 23349733։ doi:10.1371/journal.pone.0053707 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]