Ամդերմա
Գյուղ | |||||
---|---|---|---|---|---|
Ամդերմա | |||||
ռուս.՝ Амдерма | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Նենեցյան ինքնավար օկրուգ | ||||
Շրջան | Զապոլյարնի շրջան | ||||
Հիմնադրված է | 1933 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 2004 թվականից | ||||
Մակերես | 82362 կմ² | ||||
ԲԾՄ | 20 մետր, 28 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | 562 մարդ (2015[1]) | ||||
Ազգային կազմ | ռուսներ, նենեցներ | ||||
Կրոնական կազմ | Ուղղափառություն | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | 81857 | ||||
Փոստային ինդեքսներ | 166744 | ||||
ՍՎՏԲՀԴ | 11122 | ||||
Պաշտոնական կայք | amderma.ru | ||||
| |||||
Ամդերմա (ռուս.՝ Амдерма), գյուղ (1936-2004 թվականները՝ քաղաքատիպ ավան, 2004 թվականի դեկտեմբերի 23-ից՝ գյուղական բնակավայր) Ռուսաստանի Նենեցյան ինքնավար օկրուգի Զապոլյարնի շրջանի կազմում։
Հիմնադրվել է 1933 թվականին։ Գտնվում է սահմանային գոտում։
Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը նենեցերեն լեզվից թարգմանաբար նշանակում է «ծովափղերի մակաղատեղ»։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամդերմա գյուղը գտնվում է Կարմիր ծովի ափին, Յուգորսկի շար նեղուցից դեպի արևելք։ Մինչև օկրուգի կենտրոն՝ Նարյան Մար քաղաքը հեռավորությունը կազմում է 420 կմ։ Մոտակա երկաթուղային կայարանը գտնվում է 270 կմ հեռավորության վրա, Վորկուտա քաղաքում։
Գյուղը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից դուրս, Ռուսաստանի եվրոպական հատվածում։ Բևեռային ցերեկը տևում է մայիսի 20-ից մինչև հուլիսի 30-ը, բևեռային գիշերը՝ նոյեմբերի 27-ից մինչև հունվարի 16-ը։ Գյուղից ոչ հեռու հոսում է Ամդերմա գետը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման արկտիկական է, ձմեռը մի քիչ մեղմացնում է Կարմիր ծովը, միևնույն ժամանակ այստեղ լինում են -40 °C սառնամանիքներ, հաճախ այստեղ ներթափանցում են ատլանտյան օդային զանգվածներ, որոնք ձմռան ամիսներին հալոցքներ են բերում։ Ամառը հով է, շոգ եղանակներ երբեմն են լինում, ձմեռը միջինում տևում է սեպտեմբերի վերջից – հոկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը – կեսերը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2015[1] թվականին գրանցված տվյալներով կազմում էր 562 մարդ։
1959 | 1970 | 1979 | 1989 | 2002 | 2009 |
---|---|---|---|---|---|
3598 | ▲4516 | ▼4221 | ▲5495 | ▼647 | ▼572 |
2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
▼541 | ▲556 | ▼547 | ▲552 | ▲555 | ▲562 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում է ծովային նավահանգիստ և օդանավակայան, ինչպես նաև «Ամդերմասերվիս» մունիցիպալ ունիտար հաստատությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|