Գևորգ Աբգարյան (բանասեր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբգարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1920[1][2] |
Ծննդավայր | Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[2] |
Վախճանվել է | մայիսի 15, 1998 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ և բանասեր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1941)[2] և Գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[2][3] (1965) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մատենադարան[2] և Երևանի պետական համալսարան |
Գևորգ Աբգարյան Վիքիդարանում |
Գևորգ Վահագնի (Վարագի) Աբգարյան (սեպտեմբերի 14, 1920[1][2], Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[2] - մայիսի 15, 1998, Երևան, Հայաստան[4]), հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հոռոմ (այժմ՝ Շիրակի մարզ) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Էջմիածնում և Լենինականում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ 1942 թվականին վիրավոր վիճակում գերի է ընկել, սակայն ողջ է մնացել, վերադարձել տուն, վերընդունվել համալսարան և այն ավարտել 1946 թվականին։ Ապա սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1947 թվականին ձերբակալվել է, առանց դատավարության դատապարտվել 10 տարվա ազատազրկության։ 1955 թվականի մարտի 19-ին, ժամկետից շուտ, նա ազատվել է կալանքից և արդարացվել։
1940 թվականից (որոշ ընդմիջումներով) Գևորգ Աբգարյանն աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր մերթ Մաղաքիա Աբեղային, մերթ Վարդան Արևելցուն վերագրված «Պատմություն վասն ազգին նետողաց» երկին։ 1946 թվականին նա հայտնաբերեց «Պատմության» իրական հեղինակին՝ Գրիգոր Ակներցուն, որի անվամբ էլ հրատարակվել են մոնղոլական արշավանքներին վերաբերող և XIII դարում գրված այդ երկի անգլերեն, թուրքերեն և վրացերեն թարգմանությունները։ Նա ապացուցել է, որ հայագիտական գրականության մեջ երկար ժամանակ շրջանառության մեջ գտնվող «VII դարում ապրած Զաքեոս պատմիչը» գոյություն չի ունեցել։ Աբգարյանը 1966 թվականին Մատենադարանի ձեռագրերից մեկում հայտնաբերել և հրատարակել է XII դարում անհետ կորած համարված ու նոր թարգմանությամբ փոխարինված Աստվածաշնչի «Սիրաքի գրքի» հայերեն թարգմանության մի քանի գլուխները, որոնք դեռևս V դարում թարգմանված էին։
1965 թվականին «Սեբեոսի պատմությունը և Անանունի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ 1975-1976 թվականներին հայ թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի համալսարանում։
Գևորգ Աբգարյանի աշխատությունները նվիրված են հայ միջնադարյան գրականությանը, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, եվրոպական հայագիտության պատմությանը։ Գիտական հրատարակության է պատրաստել հույն մատենագիր Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ի գրաբար և գերմաներեն թարգմանությունները, Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրը, միջնադարյան արձակի նմուշներ։
Կազմել է «Հայկական աղբյուրները Աբխազիայի և աբխազների մասին» ռուսերեն ժողովածուն։
Գերմաներենից հայերեն է թարգմանել լեհերեն Յո. Մարկվարտի, Հանս Վալտեր Պոլի, և այլոց հայագիտական ուսումնասիրությունները։ Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն (Երևան, 1962) և լեհերեն (Վարշավա, 1965)[5][6]։
«Հայ տպագրության նախապատմություն» (2001) աշխատության մեջ անդրադարձել է հայ գրատպության ձևավորման հարցերին[4]։
Աբգարյանն առանձին հոդվածներ է նվիրել բազմաթիվ հին ու նոր գրողների և բանաստեղծների՝ Խորենացի, Գ. Նարեկացի, Ն. Լամբրոնացի, Հ. Թլկուրանցի, Կարապետ Վիպող, Խ. Աբովյան, Րաֆֆի, Ա. Իսահակյան, Վարուժան, Ֆ. Վերֆել, Վ. Խեչումյան և այլք։ Նա աջակցել է «Սասունցի Դավթի» էստոներեն թարգմանությանը։ Նրա գրչին է պատկանում նաև եվրոպական և ամերիկյան հայագետներին ու հայագիտության պատմությանը նվիրված հոդվածների շարք։
Գևորգ Աբգարյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մատենադարան, Երևան, Հայպետհրատ, 1962, 126 էջ։
- Կարծեցյալ Ստեփանոս Տարոնացին նույն ինքը Ստեփանոս Տարոնացի Ասողիկն է.- «Պատմա-բանասիրական հանդես», 1962, № 1, էջ 210-225: Արխիվացված 2010-11-22 Wayback Machine
- Ներսես Ակինյան.,- «Պատմա-բանասիրական հանդես», 1963, № 4, էջ 268-269: Արխիվացված 2017-09-21 Wayback Machine
- Պատմա-բանասիրական ճշգրտումներ. Հայ-բյուզանդական հարաբերություններին վերաբերող մի նոր փաստ (VII դար).- «Պատմա-բանասիրական հանդես», 1964, № 2, էջ 306-312: Արխիվացված 2017-09-21 Wayback Machine
- «Պատահեալք ընթերցմամբ տառիս» դարձվածքը Մխիթար Գոշի 1184 թ. հիշատակարանում.,- «Պատմա-բանասիրական հանդես», 1965, № 4, էջ 141-150: Արխիվացված 2017-09-21 Wayback Machine
- Յոզեֆ Մարկվարտ (Մահվան 100-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1965, № 2, էջ149-156:(չաշխատող հղում)
- «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1965, 252 էջ։
- Կարապետ Մելիք-Օհանջանյան.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1970, № 3, էջ 108-109:(չաշխատող հղում)
- Ո՞վ է Գրիգոր Մագիստրոսի հիշատակած Նիկողաս զորավարը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1971, № 9, էջ 41-49:(չաշխատող հղում)
- Շիրակացուն վերագրված «Յաղագս ամպոց և նշանաց» աշխատության մասին.- «Պատմա-բանասիրական հանդես», 1971, № 1, էջ 77-94:(չաշխատող հղում)
- «Երևանի» բերդի հնագույն հիշատակությունը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1972, 8, էջ 24-31: Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Արատոս Սոլացու ΔΙΟΣΗΜΕΙΑ աշխատության կարծեցյալ թարգմանության մասին.- «Պատմա-բանասիրական հանդես», 1972, № 4, էջ 185-199: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Կրկին Արատոս Սոլացու պոեմի մասին.- «Պատմա-բանասիրական հանդես», 1974, № 3, էջ 206-218:(չաշխատող հղում)
- Գրախոսություն՝ Aristakes de Lastivert, Récit des malheurs de la nation arménienne. Traduction française avec introduction et commentaire par Marius Canard et Haig Berberian, d'après l'édition et la traduction russe de Karen Yuzbashian. Editions de Byzantion, Bruxelles,1973, p. XLV+148. Արիստակես Լաստիվերտցի, Պատմութիւն նեղութեանց ազգին հայոց։ Ֆրանսերեն թարգմանությունը, նախաբանը և ծանոթագրությունները Մարիուս Կանարի և Հայկ Պերպերյանի։ Ըստ Կարեն Յուզբաշյանի հրատարակության և ռուսերեն թարգմանության։ «Byzantion»-ի հրատարակչություն։ Բրյուսել, 1973, էջ XLV+148.- «Պատմա-բանասիրական հանդես», 1974, № 4, էջ 225-230(չաշխատող հղում)
- Խաչատուր Կաֆայեցու Ժամանակագրության գերմաներեն թարգմանությունը և Մատենադարանի № 7709 Տաղարանը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1977, № 6, էջ 65-78: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Պատմություն Սեբեոսի (աշխատասիրությամբ Գ. Աբգարյանի), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 466 էջ։
- Մամիկոնյանների զրույցի հնագույն աղբյուրը հայ մատենագրության մեջ,- «Բանբեր մատենադարանի», 1964, թիվ 7, էջ 237-269: Արխիվացված 2015-10-29 Wayback Machine
- Դարձյալ Սեբեոսի մասին,- «Բանբեր մատենադարանի», 1971, թիվ 10, էջ 425-474: Արխիվացված 2015-10-27 Wayback Machine
- Архетип «Татарской хроники» Гетума, использованный в «Любекской хронике» Детмара.- «Պատմա-բանասիրական հանդես», 1978, № 1, էջ 157-170:
- Գրախոսություն՝ «Каталог рукописей и фрагментов латинского алфавита, хранящихся в Матенадаране». Каталог составила Л. И. Киселева под редакцией профессора А. Д. Люблинской. Издательство АН Арм. ССР, Ереван, 1980, 126 с.,- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1980, № 12, էջ 102-104:(չաշխատող հղում)
- Գրախոսություն՝ Գ. Հ. Գրիգորյան, Հասարակական-փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1979, 176 էջ.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1980, № 1, էջ 106-109: Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Հինգ թագավորների առեղծվածը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1981, № 8, էջ 78-92:(չաշխատող հղում)
- Վազգեն Արտաշեսի Հակոբյան.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1982, № 5, էջ 105-106:(չաշխատող հղում)
- Անանիա Շիրակացու «Ժամանակական կանոնը» կամ «Քրոնիկոնը»,- «Բանբեր մատենադարանի», 1986, թիվ 15, էջ 21-43: Արխիվացված 2015-10-29 Wayback Machine
- Գրախոսություն՝ Л. И. Киселева. Западноевропейская рукописная и печатная книга XIV-XV вв.: Кодикологический и книговедческий аспекты. Ответ. ред. А. Д. Люблинская и А. Н. Немилов; рец. А. X. Горфункель и И. Н. Лебедева. Л., изд-во «Наука», 1985, 302 с.,- «Պատմա-բանասիրական հանդես», 1986, № 3, էջ 216-218: Արխիվացված 2017-05-17 Wayback Machine
- Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մի քանի մեկնաբանությունների շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 1987, № 4, էջ 113-129: Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- «Հանդես ամսօրյայի» 100-ամյակը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1988, № 1, էջ 3-10:(չաշխատող հղում)
- Մատենագիտության դասականը. Հակոբ Անասյան.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1988, № 7, էջ 86-89: Արխիվացված 2021-05-19 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=810
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — էջ 10.
- ↑ 4,0 4,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 13.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 8-9.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդան Գրիգորյան «Գևորգ Աբգարյան» (Ծննդյան 85-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես № 1, 2005, էջ 340-346
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գևորգ Աբգարյան, Կենսամատենագիտություն (կազմ․՝ Վ. Աբգարյան), Ե., 2005
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աբգարյան (բանասեր)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ |
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Հոռոմ (Շիրակի մարզ) գյուղում ծնվածներ
- Մայիսի 15 մահեր
- 1998 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ աղբյուրագետներ
- Հայ բանասերներ
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ ձեռագրագետներ
- Հայ պատմաբաններ