Գևորգ Աբգարյան (բանասեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբգարյան (այլ կիրառումներ)
Գևորգ Աբգարյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1920(1920-09-14)[1][2]
ԾննդավայրՀոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[2]
Վախճանվել էմայիսի 15, 1998(1998-05-15) (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ և բանասեր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1941)[2] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2][3] (1965)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄատենադարան[2] և Երևանի պետական համալսարան
Գևորգ Աբգարյան Վիքիդարանում

Գևորգ Վահագնի (Վարագի) Աբգարյան (սեպտեմբերի 14, 1920(1920-09-14)[1][2], Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[2] - մայիսի 15, 1998(1998-05-15), Երևան, Հայաստան[4]), հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հոռոմ (այժմ՝ Շիրակի մարզ) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Էջմիածնում և Լենինականում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ 1942 թվականին վիրավոր վիճակում գերի է ընկել, սակայն ողջ է մնացել, վերադարձել տուն, վերընդունվել համալսարան և այն ավարտել 1946 թվականին։ Ապա սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1947 թվականին ձերբակալվել է, առանց դատավարության դատապարտվել 10 տարվա ազատազրկության։ 1955 թվականի մարտի 19-ին, ժամկետից շուտ, նա ազատվել է կալանքից և արդարացվել։

1940 թվականից (որոշ ընդմիջումներով) Գևորգ Աբգարյանն աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր մերթ Մաղաքիա Աբեղային, մերթ Վարդան Արևելցուն վերագրված «Պատմություն վասն ազգին նետողաց» երկին։ 1946 թվականին նա հայտնաբերեց «Պատմության» իրական հեղինակին՝ Գրիգոր Ակներցուն, որի անվամբ էլ հրատարակվել են մոնղոլական արշավանքներին վերաբերող և XIII դարում գրված այդ երկի անգլերեն, թուրքերեն և վրացերեն թարգմանությունները։ Նա ապացուցել է, որ հայագիտական գրականության մեջ երկար ժամանակ շրջանառության մեջ գտնվող «VII դարում ապրած Զաքեոս պատմիչը» գոյություն չի ունեցել։ Աբգարյանը 1966 թվականին Մատենադարանի ձեռագրերից մեկում հայտնաբերել և հրատարակել է XII դարում անհետ կորած համարված ու նոր թարգմանությամբ փոխարինված Աստվածաշնչի «Սիրաքի գրքի» հայերեն թարգմանության մի քանի գլուխները, որոնք դեռևս V դարում թարգմանված էին։

1965 թվականին «Սեբեոսի պատմությունը և Անանունի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ 1975-1976 թվականներին հայ թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի համալսարանում։

Գևորգ Աբգարյանի աշխատությունները նվիրված են հայ միջնադարյան գրականությանը, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, եվրոպական հայագիտության պատմությանը։ Գիտական հրատարակության է պատրաստել հույն մատենագիր Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ի գրաբար և գերմաներեն թարգմանությունները, Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրը, միջնադարյան արձակի նմուշներ։

Կազմել է «Հայկական աղբյուրները Աբխազիայի և աբխազների մասին» ռուսերեն ժողովածուն։

Գերմաներենից հայերեն է թարգմանել լեհերեն Յո. Մարկվարտի, Հանս Վալտեր Պոլի, և այլոց հայագիտական ուսումնասիրությունները։ Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն (Երևան, 1962) և լեհերեն (Վարշավա, 1965)[5][6]։

«Հայ տպագրության նախապատմություն» (2001) աշխատության մեջ անդրադարձել է հայ գրատպության ձևավորման հարցերին[4]։

Աբգարյանն առանձին հոդվածներ է նվիրել բազմաթիվ հին ու նոր գրողների և բանաստեղծների՝ Խորենացի, Գ. Նարեկացի, Ն. Լամբրոնացի, Հ. Թլկուրանցի, Կարապետ Վիպող, Խ. Աբովյան, Րաֆֆի, Ա. Իսահակյան, Վարուժան, Ֆ. Վերֆել, Վ. Խեչումյան և այլք։ Նա աջակցել է «Սասունցի Դավթի» էստոներեն թարգմանությանը։ Նրա գրչին է պատկանում նաև եվրոպական և ամերիկյան հայագետներին ու հայագիտության պատմությանը նվիրված հոդվածների շարք։

Գևորգ Աբգարյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=810
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — էջ 10.
  4. 4,0 4,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  5. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 13.
  6. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 8-9.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Աբգարյան, Կենսամատենագիտություն (կազմ․՝ Վ. Աբգարյան), Ե., 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19