Աբանինդրանաթ Թագոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբանինդրանաթ Թագոր
բենգալերեն՝ অবনীন্দ্রনাথ ঠাকুর
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1871(1871-08-07)[1][2]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական Հնդկաստան[3]
Մահացել էդեկտեմբերի 5, 1951(1951-12-05)[1][4] (80 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of Imperial India.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան
Մայրենի լեզուբենգալերեն
ԿրթությունGovernment College of Art & Craft? և The Sanskrit College and University?
ԵրկերBharat Mata?, Shakuntala?, Buro Angla?, Bharatshilpe Murti?, Khirer Putul?, Jorasankor Dhare? և Bageshwari shilpa-prabandhabali?
Մասնագիտություննկարիչ և գրող
ԱշխատավայրԿալկաթայի համալսարան
Ծնողներհայր՝ Gunendranath Tagore?, մայր՝ Saudamini Tagore?
Պարգևներ և
մրցանակներ
Կալկաթայի համալսարանի պատվավոր դոկտոր
Ստորագրություն
Signature of Abanindranath Tagore.JPG
Abanindranath Tagore Վիքիպահեստում
Изображение
Աբանինդրանաթ Թագոր

Աբանինդրանաթ Թագոր (բենգալերեն՝ গগনেন্দ্রনাথ ঠাকুর, օգոստոսի 7, 1871(1871-08-07)[1][2], Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան[3] - դեկտեմբերի 5, 1951(1951-12-05)[1][4], Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ հայտնի նկարիչ և արվեստի ուսուցիչ, ժամանակակից հնդկական գեղանկարչության հիմնադիր[5][6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբանինդրանաթ Թագորը սերել է գրականագետների և գեղարվեստագետների հայտնի և ազդեցիկ Թագորների ընտանիքից: Գունենդրանաթ Թագորի որդին է: Ծնվել է Կալկաթայի շրջակայքում գտնվող «Ջորասանկո» կալվածքում, որտեղ անցկացրել է իր մանկությունը: Վաղ մանկությունից նրան դաստիարակել են հին ժողովրդական արվեստի հանդեպ վառ սիրով: 1880-1889 թվականներին սովորել է Կալկաթայի Սանսկրիտական քոլեջում: 1890 թվականին ընդունվել է Կալկաթայի արվեստի դպրոց:

1890 - ական թվականների կեսերից համագործակցել է «Սադհանա» ամսագրի հետ՝ որպես նկարազարդող: Միևնույն ժամանակ նկարազարդել է իր հորեղբոր՝ Ռաբինդրանաթ Թագորի գրքերը: 1897 թվականից ակտիվորեն ուսումնասիրել է եվրոպական գեղանկարչություն, միևնույն ժամանակ հետաքրքրվել մողոլական մանրանկարչությամբ: 1907 թվականին իր եղբայր Գագանենդրանաթի և Էռնեստ Գավելի հետ հիմնել է Արևելքի ժողովուրդների արվեստի հնդկական համայնքը: Ժամանակի ընթացքում համայնքը վերածվում է Արվեստի դպրոցի:

1913 թվականին Լոնդոնում և Փարիզում նա ներկայացնում է իր աշխատանքները անհատական ցուցահանդեսում, իսկ 1919 թվականին՝ Ճապոնիայում:

Հետագայում ակտիվորեն ճանապարհորդում է Հնդկաստանում, հարավային և արևելյան Ասիայում: Այդ շրջագայություններից ծագում են նոր կերպարներ, ստեղծում է աշխատանքների շարք: Հատկապես հայտնի է «Արաբական գիշերներ» շարքը, որն ավարտել է 1930 թվականին:

Աբանինդրանաթ Թագոր (Uccelli migranti, Carabba) 1918 թվական

Հետագա տարիներին Աբանինդրանաթ Թագորը մեծ ժամանակ է տրամադրել գեղանկարչության տեխնիկան և արվեստի հիմքը ուսումնասիրելուն: Իր վերջին ստեղծագործությունը նա նկարել է մահից 20 տարի առաջ: Երբ լրացել է նրա 60-ամյակը, Աբանինդրանաթ Թագորը որոշում է, որ արդեն չի կարող ստեղծել ավելի լավ բան, քան այն, ինչ նա արդեն ստեղծել է, և ամբողջովին նվիրվում է դասավանդմանը: Նրան արդարացիորեն համարում են Հնդկաստանի ժամանակակից գեղանկարչության գագաթնակետը: Նա հիասքանչ մանկավարժ էր և դաստիարակում էր հիասքանչ նկարիչերի պլեադա, ինչպիսիք են Նանդալալ Բոշը, Հասիդ Կումար Խալդարը, Մուկուլ Չանդրա Դեյը, Ջեմինի Ռոյը, Բիրեշվար Սենը և այլոք:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբանինդրանաթ Թագորը դառնում է ժամանակակից ազգային հնդկական գեղանկարչության հիմնադիրը: Նա առաջիններից մեկն էր, որ պայքար սկսեց արևմտյան արվեստի հիմար ակադեմիզմի և կեղծ ազգայնական տարօրինակ դեկորատիվ գեղանկարչության դեմ, որը 19-րդ դարի վերջում լայն տարածում էր գտել Հնդկաստանում: Ուսումնասիրելով իր ժողովրդի ժառանգությունը, տիրապետելով եվրոպական և հեռավոր-արևելյան գեղանկարչության տեխնիկային՝ Թագորը հիմնում է իր սեփական ոճը, որտեղ աննկատ համադրվում է այն ամենը, ինչ նա կուտակել է ուսումնառության երկար տարիների ընթացքում: Նկարիչն իր ստեղծագործական կարիերայի սկիզբը նշանավորեց արևմտյան արվեստի տարածման դեմ պայքարով: Նրա վաղ ստեղծագործություններից են Օմար Խայամի բանաստեղծությունների նկարազարդումները, դիմանկարները, որոնց թվում են Ռաբինդրանաթ Թագորի գունամատիտով նկարված դիմանկարը, պատմական թեմաներով նկարները, մանրանկարչության շարքը, որոնք ստեղծվել են ռաջպուտյան և մոնղոլական դպրոցների անմիջական ազդեցությամբ: Դրանք տարբերվում են ձեռագրի զարմանալի նրբությամբ,կերպարային արտահայտչականությամբ և գունագեղ հնչողության հարստությամբ: Նկարիչը շատ զգայուն էր գույների նկատմամբ և օգտագործում էր այն իր նկարներում որպես արտահայտման գլխավոր միջոց: Դրա վառ օրինակն է նրա ստեղծագործություններից լավագույնը՝ «Ճանապարհի վերջը», որտեղ նկարիչը պատկերել է անապատում մահացող ուղտի: Կենդանին բեռի ծանրությունից դանդաղ ծնկի է իջնում, որպեսզի այլևս չկանգնի: Նկարը պատկերված է մանուշակա-ծիրանագույն երանգներով: Ոչ միայն թեման, այլ նաև գույնը վկայում են ավարտը: Ինչպես օրն է մեռնում՝ ծիրանագույն մայրամուտն ընկղմելով մանուշակագույն աղջամուղջի մեջ, այնպես էլ կենդանին է մահանում՝ դժկամորեն ծնկի գալով անապատի մուգ ավազների վրա:

Ընդհանուր առմամբ նա ունի 500 նկար, պատկերազարդումներ, էսքիզներ, ուրվանկարներ:

Գանեշ Ջանանի
Abanindra Nath Tagore.jpg

Հայտնի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոկի թագուհին (1910)
  • Բհարաթ Մաթա (1871—1951)
  • Հեքիաթային նկարազարդումներ (1913)
  • Գանեշ Ջանանի
  • Աուրանգզեբը զննում է Դարայի գլուխը (1911)
  • Ավիսարիկա (1892)
  • Բաբա Գանեշ (1937)
  • Վտարված Յակշան (1904)
  • «Թռչուններ և Կենդանիներ» շարքը (1915)
  • Բուդդան և Սուջաթան (1901)
  • Չայթանիան իր հետևորդների հետ Պուրիի ծովափին (1915)
  • Անգործության վերջը (1939)
  • Օմար Խայամի ստեղծագործությունների նկարազարդում (1909)
  • Կաչան և Դևաջանին (1908)
  • Լալ Կրիշնային նվիրված շարք (1901-1903)
  • Լուսնափայլի երաժշտությունը (1906)
  • Լուսնի ծագումը Մուսսուրի Հիլսում (1916)
  • Շահ Ջահանի մահը (1900)
  • Բանաստեղծ - բաուլի պարը Ֆալգուրնիում (1916)
  • Պուշպա - Ռադխա (1912)
  • Ռադխիկան, որը նայում է Շրի Կրիշնայի դիմանկարին (1913)
  • Շահ Ջահանը, որը երազում է Թաջ Մահալի մասին (1909)
  • Շրի Ռադխան Յամունա գետի ափին (1913)
  • Ամռանը Կալիդասայի «Ռիտու Սանգխար» ստեղծագործությունից (1905)
  • Հազար ու մի գիշերվա մասին հեքիաթներ (1928)
  • Կաղ պարուհիները (1912)
  • Ֆլեյտայի կանչը (1910)
  • Լամպայի տոնը (1907)
  • Վերջին ճամփորդությունը (1914)
  • Խաղացողի մեղքը (1911)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2012.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. John Onians (2004)։ «Bengal School»։ Atlas of World Art։ Laurence King Publishing։ էջ 304։ ISBN 1856693775 
  6. Abanindranath Tagore, A Survey of the Master’s Life and Work by Mukul Dey Archived 4 March 2010 at the Wayback Machine., reprinted from "Abanindra Number," The Visva-Bharati Quarterly, May – Oct. 1942.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]