Նկարազարդ պատմություններ
Նկարազարդ պատմություններ | |
---|---|
Հեղինակ | Նիկոլայ Ռադլով, Դանիիլ Խարմս, Նինա Գերնետ և Natalia Dilaktorskaya? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հրատարակիչ | Детская литература |
Հրատարակման տարեթիվ | 1937 |
Rasskazy v kartinkakh by Nikolay Radlov Վիքիպահեստում |
«Նկարազարդ պատմություններ», խորհրդային նկարիչ Նիկոլայ Ռադլովի մանկական նկարազարդ գիրք (գիրք-ալբոմ)։ Առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին։ Հետագայում բազմիցս վերահրատարակվել է առանձին տարբերակներով (նկարներին վերաբերող գրառումներով կամ առանց գրառումների, նկարների տարբեր հավաքածուով)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը հրատարակվել է 1937 թվականին «Մանկհրատի» կողմից («Детиздат»)[1]: Գրքի յուրաքանչյուր էջ իրենից ներկայացրել է կոմիքսի նմանվող նկարազարդ պատմություն։ Նկարներին կցված էին սյուժեն մեկնաբանող փոքրիկ բանաստեղծական տողեր։ Այսպես, օրինակ՝ «Պատահար ոզնու հետ» պատմությունը բաղկացած է երեք նկարից. առաջին նկարում ոզնին՝ կապոցը ձեռքին, մոտենում է ծառին, որի մոտ աճում է փոքրիկ սունկ, երկրորդում ոզնին հանգստանում է ծառի տակ, իսկ կապոցը դրված է սունկի գլխին և այդ պահին անձրև է գալիս, երրորդում ոզնին արթնանում է և չի կարողանում գտնել կապոցը, որը հիմա ավելի բարձր է գտնվում՝ անձրևից հետո մեծացած ճանճասպանի վրա («Գուցե քամին ուժգին փչեց / Եվ իմ կապոցը քշե՞ց։ / Մտածում եմ, մտածում եմ, / Պատասխանը չեմ գտնում»)։ «Տանյայի հովանոցի արկածները» նկարազարդ պատմություն է առանց մեկնաբանության՝ բաղկացած չորս մասից. 1) աղջիկը հովանոցը բռնած քայլում է, 2) քամին նրա ձեռքից թռցնում և տանում է հովանոցը, 3) ագռավը օդում ճանկում է հովանոցը և թռչում նրա հետ 4) ծառի վրա՝ շրջված հովանոցում, ագռավները բույն են դրել, որտեղ նստել են ագռավաճտերը, և ագռավը, որդը կտուցին, թռչում է նրանց մոտ։ Առաջին հրատարակության տվյալներում նշված է. «4, 7, 9, 13, 15, 27, 30, 31, 40-րդ էջերի թեմաները փոխառություններ են Ռաբյեի «Գազանները զվարճանում են» գրքից»։
Նկարների մեկնաբանությունները հեղինակել են Դանիիլ Խարմսը, Նինա Գարնետը և Նատալյա Դիլակտորսկայան։ Հետաքրքրական է, որ գրքի 2-րդ հրատարակության մեջ (1940 թիվ) տեքստերի հեղինակները չեն հիշատակվել, քանի որ Ն. Դիլակտորսկայան այդ ժամանակ ճամբարներում է եղել[2]։
1938 թվականին «Նկարազարդ պատմությունները» Նյու-Յորքում հրատարակվել է անգլերեն «Զգուշավոր կարպը և այլ նկարազարդ առակներ» (անգլ.՝ The cautious carp and other fables in pictures)[3] վերնագրով և ԱՄՆ-ի մանկական գրքի միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ Ըստ մանկական The Horn Book Magazine[4] ամսագրի՝ գիրքն ընդգրկվել է տարվա հինգ լավագույն մանկական գրքերի ցանկում։
Հետագա տարիներին գիրքը մեծ տպաքանակներով հրատարակվել է ԽՍՀՄ-ում՝ ալբոմային ձևաչափով և գրքույկների տեսքով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ժողովածուի առանձին նկարներներ տպագրվել են թռուցիկների վրա[5]։
1980-ական թվականներին «Պրոգրես» («Прогресс») և «Ռադուգա» («Радуга») հրատարակչությունները իրականացրել են գրքի թարգմանությունը եվրոպական և ասիական մի շարք լեզուներով. այն հրատարակվել է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հոլանդերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռումիներեն, չեխերեն, սլովակերեն, արաբերեն, պարսկերեն, մոնղոլերեն, լաոսերեն, բենգալերեն, մարթխիերեն, դարիերեն, ուրդուերեն, հուջարաթերեն, նեպալերեն, օրիաերեն, կաննադա, մալայալամ, կխմերական և հինդի լեզուներով[6]։
2010 թվականին գիրքը վերահրատարակվել է «Մելիք-Փաշաև» հրատարակչության կողմից, ընդ որում հրատարակությունը ներառում է «Նկարազարդ պատմությունների» համար Ռադլովի ստեղծած բոլոր նկարները[7]։ Նկարագրական տեքստերը դիտավորությամբ հանվել են այս հրատարակությունից։
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նկատել է Մ. Իոֆֆեն, Ռադլովի նկարներում, այդ թվում կենդանիների նկարներում, միշտ դրսևորել են «նկարչի հումանիզմը, նրա սերը և ուշադրությունը մարդկանց նկատմամբ։ Ռադլովյան կենդանիների միջոցով երեխաները միշտ կարողացել են զգալ, ճանաչել մարդկային բնավորությունները, ապրումները, տրամադրությունները»[8]:
Մուլտիպլիկացիայի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի նկարների վրա է հիմնված 1960 թվականի «Սվետլյաչոկ № 1» («Светлячок № 1») մուլտիպլիկացիոն կինոամսագրի առաջին թողարկումը (բաղկացած է համառոտ սյուժեներից. «Գնում էր հավը ճուտիկների հետ», «Ճարպիկ շնիկը», «Արջը և կրիաները», «Զբոսանք», «Խիզախ գորտիկը» և «Մկնիկի մասին»)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կօգնեմ թանկագին ընկերոջս
-
Եթե չընկնեմ ցած, կգողանամ ես թավան
-
Ինչպես փիսոն զարմացավ
-
Հաճելի ճամփորդություն
-
Հնարամիտ գորտը
-
Ինչպես կատուն խփեց ինքն իրեն
-
Խաղը լավ է նրա համար, ով ունի փիղ մայր
-
Վերջին պատմությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Николай Радлов. Рассказы в картинках. / Сост. Н. Гернет и Р. Жуковская. Текст: Д. Хармс, Н. Гернет и Н. Дилакторская. - М.; Л.: Детиздат, 1937.
- ↑ «Дневниковые записи», Даниил Хармс (примечание к записи за апрель 1937 года «Вяло работал над Радловским альбомом „Рассказы в картинках“»)
- ↑ Nicholas Radlov. The cautious carp and other fables in pictures. / Translated by Helen Black. - Ն. Յ.: Coward McCann, 1938.
- ↑ «Horn Book Fanfare: Best books of the year. 1930s and 1940s». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ ««Рассказы в картинках» на сайте издательства «Мелик-Пашаев»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Электронный каталог РГБ Արխիվացված 2015-05-11 Wayback Machine
- ↑ Радлов Н. Э. Рассказы в картинках: для чтения взрослыми детям. - М.: Мелик-Пашаев, 2010. - 56 с.; 20 x 26 см. - ISBN 978-5-903979-09-7, ISBN 978-5-903979-15-8.
- ↑ Из книги М. Иоффе «Десять очерков о художниках-сатириках»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նկարազարդ պատմություններ» «Մելիք-Փաշաև» հրատարակչության էջում
- Նիկոլայ Ռադլովի «Նկարազարդ պատմությունների» տեքստերը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նկարազարդ պատմություններ» հոդվածին։ |