Jump to content

Կյուրիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյուրիում
Cm

Կյուրիում - քիմիական տարր է, որի նշանն է Cm և ատոմային թիվը՝ 96: Արհեստականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր։ Ակտինիդ է, կարգահամարը՝ 96: Կայուն իզոտոպներ չունի։ Առաջինը ստացել են ամերիկացիներ Գ. Սիբորգը, Ռ. Ջեյմսը և Ա. Գիորսոն, 1944-ին, ըստ և միջուկային ռեակցիայի։ Անվանվել է ի պատիվ Պ. Կյուրիի և Մ. Սկլոդովսկայա–Կյուրիի։ Հայտնի են Կյուրիումի 238–250 զանգվածային թվերով իզոտոպները, որոնցից առավել երկարակյացը է ( տարի)։ Կյուրիումը արծաթափայլ մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 1340 °C, խտությունը՝ մոտավորապես 13000 կգ/մ³, օքսիդացման աստիճանը՝ + 3: Այլ ակտինիդներից անջատում են իոնափոխանակման եղանակներով։ և իզոտոպները կիրառվում են էլեկտրական հոսանքի փոքրածավալ աղբյուրներ ստեղծելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 494
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրիում» հոդվածին։