Metro 2033-ի աշխարհը (սերիաներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Metro 2033-ի գովազդը 2009 թվականին, Մոսկվայում՝ Игромир ցուցահանդեսի ժամանակ

Metro 2033-ի աշխարհը կարճ պատվածքների, վեպերի և վիպակների սերիաների շարք է, որոնց ժանրերը տատանվում են հետ-ապոկալիպտիկ էքշնից մինչև ռոմանտիզմ։ Չնայած որ պատմվածքները գրվել են տարբեր գրողների կողմից, Դմիտրի Գլուխովսկու գրված Metro սերիաների շարքը ամենահյատնին է, և գովազդվում է Metro-ի պաշտոնական կայքում[1]։ Պրոյեկտը ի սկզբանե ստեղծվել է Ռուսաստանում և հենց այնտեղ էլ տարածվել է, սակայն նաև մեծ ճանաչում է ձեռք բեռել այլ երկրներում, ինչպիսին են Լեհաստանը, Հունգարիան և Գերմանիան։

Բոլոր պատմածքների դեպքերը տեղի են ունենում Գլուխովսկու օրիգինալ վեպի՝ Metro 2033-ի հորինված աշխարհում։ Չնայած որ Metro 2033-ում ներկայացված է միայն Գլուխովսկու պատկերացրած աշխարհը՝ հետ-ապոկալիպտիկ Մոսկվան, սերիաների շարքի այլ գրքերում պատմվում են նաև այլ տեղանքների մասին, ինչպիսին են ՝ Սանկտ Պետերբուրգը, Լենինգրադը, Նիժնի Նովգորոդը, Տվերը, Կոլայի թերակղզին, Դոնի Ռոստովը, Սամարան, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Կալինինգրադը։ Որոշ գրքերում պատմվում են նաև Ռուսաստանից դուրս ընկած տարածքների մասին, ինրպիսին են՝ Կիևը, Բելառուսը, Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը և Անտարկտիկան։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրված աշխատանքների մեծամասնություննը թողարկվել է Ռուսաստանում։ Metro 2033-ի աշխարհի որոշ գրքեր, ինչպիսին են՝ «Պիտերը», «Դեպի լույս» և «Դեպի մթություն», թարգմանվել են նաև եվրոպական լեզուներով՝ Գերմաներեն, Լեհերեն և Շվեդերեն[2]։ Մինչ 2014 թվականը և Metro 2033, Metro: Last Light խաղերի թողարկումը, սերիաներից ոչ մի գիրք չի թողարկվել այնպիսի երկրներում, որտեղ անգլերենը ճանաչված լեզու է[3]։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Author Title Locations Date of publication
1 Վլադիմիր Բերեզին «Путевые знаки» (Ճանապարհային նշաններ) Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ, Տվերի մարզ, Մոսկվայի մարզ 2009 թ. Դեկտեմբեր
2 Սերգեյ Անտոնով «Тёмные туннели» (Մութ թունելներ) Մոսկվա 2010 Հունվար
3 Շիմուն Վրոչեկ «Питер» (Պիտեր) Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ 2010 Փետրվար
4 Անդրեյ Դյակով «К свету» (Դեպի լույսը) Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ 2010 Հունիս
5 Անդրեյ Երպիլև «Выход силой» (Ուժով դուրս) Մոսկվա 2010 Հուլիս
6 Սերգեյ Կուզնեցով «Мраморный рай» (Մարմարե դրախտ) Մոսկվայի մարզ, Մոսկվա 2010 Օգոստոս
7 Սուրեն Ցորմուդյան «Странник» (Թափառականը) Մոսկվա 2010 Սեպտեմբեր
8 Անդրեյ Բուտորին «Север» (Հյուսիսը) Կոլայի թերակղզի, Մուրմանսկ 2010 Հոկտեմբեր
9 Սերգեյ Անտոնով «В интересах революции» (Հեղափոխության շահերից բխելով) Մոսկվա 2010 Նոյեմբեր
10 Ալեքսանդր Շաիկլով «Война кротов» (Խլուրդների պատերազմ) Կիև 2010 Դեկտեմբեր
11 Ռուսլան Մելնիկով Муранча (Մուրանչա) Դոնի Ռոստով 2011 Հունվար
12 Սերգեյ Պալի «Безымянка» (Անանունը) Սամարա 2011 Փետրվար
13 Սերգեյ Մոսկվին «Увидеть Солнце» (Արևը տեսնելու) Նովոսիբիրսկ 2011 Մարտ
14 Անդերյ Գրեբենշիկով «Ниже ада» (Դժոխքից ներքև) Եկատիրինբուրգ 2011 Ապրիլ
15 Աննա Կալինկինա «Станция-призрак» (Ուրվական կայարանը) Մոսկվա 2011 Հունիս
16 Անդրեյ Դյակով «Во мрак» (Դեպի մթություն) Լենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ 2011 Հունիս
17 Սերգեյ Զայցև «Санитары» (Սանիտարները) Մոսկվա 2011 Օգոստոս
18 Գրանթ ՄքաՄաստեր Британия» (Բրիտանիա) Գլազգո, Շոտլանդիա, Անգլիա, Կարլայլ, Յորք, Քոնինսբրոու, Դոնկաստեր, Շեֆիլդ, Չեստըրֆիլտ, Լեսթեր, Լոնդոն 2011 Սեպտեմբեր
19 Իգոր Վարդունաս «Ледяной плен» (Սառցե գերություն) Բալթիկ ծով, Լա Մանշ, Ատլանտյան օվկիանոս, Աֆրիկա, Անտարկտիկա 2011 Հոկտեմբեր
20 Անդրեյ Բուտորին «Осада рая» (Դրախտի պաշարումը) Կոլայի թերակղզի, Պոլյարնիե Զորի 2011 Նոյեմբեր
21 Դմիտրի Գլուխովսկի Պատմվածքների հավաքածու «Последнее убежище» (Վեջին ապաստանը) Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվայի մարզ, Նովոսիբիրսկ, Եկատիրինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Կրասնոդար, Բիիսկ, Սոչի 2011 Դեկտեմբեր
22 Տուլիո Ավոլեդո «Le radici del cielo» (Դրախտի արմատները) Հռոմ, Լացիո, Տորիտա-Տիբերինա, Ումբրիա, Մարկե, Ուրբինո, Էմիլիա Ռոմանիա, Րիմինի, Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռավեննա, Վենետո, Վենետիկ 2012 Մարտ
23 Սերգեյ Անտոնով «Непогребённые» (Չթաղվածները) Մոսկվա 2012 Հունվար
24 Անդրեյ Չերնեցով, Վալենտին Լեժենդա «Слепящая пустота» (Կուրացնող դատարկություն) Մոսկվա, Խարկով 2012 Հունվար
25 Աննա Կալինկին «Царство крыс» (Առնետների թագավորությունը) Մոսկվա 2012 Մարտ
26 Զահար Պետրով «Муос» (Մուոս) Մինսկ 2012 Մայիս
27 Սուրեն Ցորմուդյան «Наследие предков. Tod mit uns» (Նախնիների ժառանգություն) Կալինինգրադ 2012 Հուլիս
28 Դենիս Շաբալով «Право на силу» (Ուժի իրավունք) Սերդոբսկ 2012 Օգոստոս
29 Տիմոֆեյ Կալաշնիկով «Изнанка мира» (Աշխարհի սխալ կողմում) Մոսկվա 2012 Սեպտեմբեր
30 Սերգեյ Մոսկվին «Голод» (Սով) Նովայա Զեմլյա 2012 Հոկտեմբեր
31 Իրինա Բարանովա, Կոնստանտին Բենև «Свидетель» (Ականատեսը) Սանկտ Պետերբուրգ 2012 Նոյեմբեր
32 Անդրեյ Բուտորին «Дочь небесного духа» (Երկնային ոգու դուստրը) Կոլայի թերակղզի, Մուրմանսկ 2012 Դեկտեմբեր
33 Անդրեյ Դյակով «За горизонт» (Հորիզոնի ետևում) Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադ, Վոլոգդա, Չերեպովեց, Յարոսլավլի մարզ, Ռիբինսկ, Յարոսլավլ, Իվանովոյի մարզ, Թաթարստան, Կազան, Բաշկորտոստան, Բելորեցկ, Յամանտաու, Օրենբուրգի մարզ, Դագեստան, Կասպիսկ, Պրիմորիեի երկրամաս, Վլադիվոստոկ 2013 Հունվար
34 Դենիս Շաբալով «Право на жизнь» (Կյանքի իրավունք) Սերդոբսկ, Պենզայի մարզ, Մորդովիա, Թաթարստան, Մարի Էլ, Կոմի Հանրապետություն, Կիրովի մարզ 2013 Մարտ
35 Տուլիո Ավոլեդո «La crociata dei bambini» (Երեխաների Խաչակրաց արշավանքը) Միլան 2014 Մարտ
36 Պավել Մաջկա «Dzielnica obiecana» (Խոստացված շրջանը) Նովա Հուտա, Կրակով, Լեհաստան 2014 Օգոստոս
37 Ռոբերտ Ջ. Շմիտ «Otchłań» (Անդունդ) Վրոցլավ 2015 Օգոստոս
38 Սերգեյ Սեմյոնով «Чужими глазами» (Ուրիշի աչքերով) Նիժնի Նովգորոդ 2015 Դեկտեմբեր
39 Ռոբերտ Ջ. Շմիտ «Wieża» (Աշտարակ) Վրոցլավ 2016 Մայիս

Այլ Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Metro 2033» սեղանի խաղը[4]

Metro 2033: Britannia Comic Prologue վերնագրով գրաֆիկական նովելը, որ հիմնված է Metro 2033 նախաբանի՝ «Բրիտանիա»-յի վրա, թողարկվել է 2012 թվականին։ Սյուժեն գրել է Գրանթ ՄաքՄասթերը՝ «Բրիտանիա» վեպի գրողը, և նկարազարդել է Բենեդիկտ Հոլիսը։ Այն կարելի է անվճար բեռնել ու կարդալ և ի տարբերություն մյուս նովելների, հասանելի է միայն անգլերեն լեզվով, այլ ոչ թե ռուսերենով[5]։

Metro 2033-ի օրիգինալ վեպի վրա հիմնված սեղանի խաղ է թողարկվել 2011 թվականին։ Խաղը թողարկվել է Hobby World ընկերության կողմից, որի դիզայներն է Սերգեյ Գոլուբկինը[4]։

Թողարկվել է վեպի վրա հիմնված շութեր առաջին դեմքից ժանրի համակարգչային խաղ՝ Metro 2033 անունով, որը հասանլեի է Microsoft Windows և Xbox 360 պլատֆորմներին։ Խաղը ստեղծվել է Ուկրաինայում 4A Games ընկերության կողմից և թողակվել է 2010 թվականի մարտին՝ THQ ընկերության շնորհիվ։ 2013 թվականին թողարկվել է խաղի սիկվելը՝ Metro: Last Light անունով, Microsoft Windows, Xbox 360 և PlayStation 3 պլատֆորմների համար, որտեղ շարունակվում է նախորդ խաղի սյուժեն։ 2014 թվականին թողարկվել են խաղերի Redux տարբերակները, որտեղ թարմացվել և բարելավվել են խաղի գրաֆիկան ու գեյմփլեյը և վաճառվել է նախորդ տարբերակների Dlc-ների հետ մեկտեղ։ The Metro Redux անունով հավաքածուն վաճառվել է PC, Xbox One և PlayStation 4 պլատֆորմների համար[6]։ Լուրեր են տարածվել, որ 4A Games Ուկրաինայում խնդիրներ ունենալու պատճառով տեղափոխվել է Մալտա և այժմ աշխատում է խաղի երրորդ մասի վրա[7]։ Ենթադրվում է, որ խաղը լինելու ավելի քիչ գծային և ունենալու է բաց աշխարհ[8]։

Metro-ի սերիաների շարքը նաև հայտնվելու է Մայքլ Դը Լուկայի և Solipsist Films-ի ֆիլմերում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Metro 2033 books» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  2. «Dmitrij Gluchovskij». Coltso Publisher (Sweden). 2015 թ․ մայիսի 31.
  3. «Metro 2034 in English is finally released». Facebook. 2014 թ․ մարտի 3.
  4. 4,0 4,1 «The boardgame "Metro 2033"». BoardGameGeek.
  5. «Publications». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  6. Sarkar, Samit (2014 թ․ հունիսի 24). «Metro Redux launches Aug. 26 on PC, PS4, Xbox One». Polygon (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  7. Gera, Emily (2014 թ․ մայիսի 13). «4A Games is moving to Malta to work on a new Metro game». Polygon (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  8. «Next game from Metro series developer 'less linear, more sandbox'». Engadget. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  9. «{Exclusive} Michael De Luca Boards Adaptation Of Post-Apocalyptic Video Game "Metro 2033"». The Tracking Board (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.