Ֆեյսբուք
| Facebook, Inc. | |
| www.facebook.com, fb.com, fb.me | |
|---|---|
| Տիպ | Սոցիալական ցանց |
| Գրանցում | պահանջվում է |
| Լեզու(ներ) | բազմալեզու համակարգ |
| Սերվերի տեղագրություն | |
| Սեփականատեր(եր) | Facebook, Inc. |
| Հեղինակ(ներ) | Մարկ Ցուկերբերգ |
| Բացված | 2004թ.-ի փետրվարի 4 |
| Ընթացիկ կարգավիճակ | գործող |
| Եկամուտ | ▲ $5,0 մլրդ (2011) |
| Զուտ եկամուտ: | ▲ $1,0 մլրդ (2011) |
Ֆեյսբուք (անգլ.՝ Facebook), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թ. Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը: Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից:
2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները` խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: 2012 թ. հոկտոմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր[1]։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն:
Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2013 թ. ապրիլին կազմում էր շուրջ 440 հազար [2], որով այն զգալիորեն զիջում է ռուսական «Одноклассники» և «ՎԿ» սոցիալական կայքերին։[3]
Բովանդակություն |
Հիմնական ֆունկցիաներ [խմբագրել]
Սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներ») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։
Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։
Անձնական էջ [խմբագրել]
Անձնական էջը բաղկացած է մի քանի մասից. գրառումների պատ (որտեղ օգտատիրոջ բոլոր հաղորդագրություններն և թարմացումներն են), անձական տվյալներ, լուսանկարներ, նշումներ, հարցումներ, ընկերներ և այլն։
Տվյալների գաղտինություն [խմբագրել]
Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականությունը հնարավորություն է տալիս, որոշել օգտատերին՝ ո՛ր տեղեկությունները ո՛ւմ համար հասանելի դարձնել և ում համար անտեսանելի։ Տեղադրված նյութը կարելի է և՛ տեսանելի դարձնել բոլորին, և՛ միայն ընկերներից մի քանիսին։
Գրականություն [խմբագրել]
- Բեն Մեզրիկ, «Պատահական միլիարդատերեր. Ֆեյսբուքի ստեղծումը. պատմություն սեքսի, դրամի, հանճարի և դավաճանության մասին» (The Accidental Billionaires: The Founding of Facebook, A Tale of Sex, Money, Genius, and Betrayal.), 2009 թ.։
Ֆիլմեր [խմբագրել]
- «Սոցիալական Ցանցը» (The Social Network), նկարահանված Բեն Մեզրիկի վերոհիշյալ գրքի հիման վրա, 2010 թ.։
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ուոլ Սթրիթ Ջուրնալ, Facebook: One Billion and Counting , 2012 թ., հոկտեմբերի 4 (Անգլերեն)
- ↑ Socialbakers.com Facebook Statistics by country, 2013 թ., ապրիլի 22։
- ↑ PCnews.am Одноклассники.ru-ն հայտարարում է հայաստանյան օգտագործողների թիվը, 2010 թ., դեկտեմբերի 10։
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆեյսբուք կատեգորիայում։ |