Քաջասիրտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Քաջասիրտը
Braveheart
Braveheart film.jpg
Նա ով պայքարել է, պայքարել է ազատության համար
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Դրամա
Ռազմական
Թվական 1995
Պրեմիերա մայիսի 24, 1995
Ռեժիսոր Մել Գիբսոն
Պրոդյուսեր Մել Գիբսոն
Բրյուս Դեվեյ
Ալան Լադդ
Սցենարիստ Ռենդել Ուոլլես
Դերակատարներ Մել Գիբսոն
Սոֆի Մարսո
Օպերատոր Ջոն Թոլլ
Երաժշտություն Ջեյմս Հորներ
Մոնտաժ Սթիվեն Ռոզենբլում
Կինոընկերություն Icon Production
Paramount Pictures
Տևողություն 177 րոպե
Բյուջե $53 000 000
Շահույթ $210 000 000

Braveheart (հայերեն թարգմանվում է։ «Քաջ սիրտը», «Քաջասիրտը», «Խիզախ սիրտը» ), 1995 նկարահանված պատմական դրամա է, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է։ Ֆիլմը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարը ընդդեմ անգլիական տիրապետության։

«Braveheart» ֆիլմը առաջադրվել է 10 «Օսկարի» և հաղթել է դրանցից 5-ում՝ այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել]

Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը գրավել է Շոտլանդիայի զգալի մասը և արգելել շոտլանդացիներին զենք կրել։ Անգլիացիների դեմ պայքարում զոհվում են տասամյա Ուիլիամի հայրը և եղբայրը։ Ուիլլիամին իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Արգայլը։

Տարիներ անց Ուիլիամ Ուոլլեսը վերադառնում է հարազատ գյուղ։ Նա ցանկանում է ընտանիք կազմել և ապրել խաղաղ կյանքով։ Ուոլլեսը սկսում է հանդիպել իր մանկության ընկերուհու՝ Մարրոնի հետ։ Որպեսզի խուսափեն Էդուարդ I–ի կողմից հաստատված «առաջին գիշերվա իրավունքից», Ուոլլեսը և Մարրոնը ամուսնանում են գաղտնի։ Գյուղ վերադառնալուց հետո Մարրոնին փորձում են բռնաբարել անգլիացի զինվորները։ Ուոլլեսը կռվի մեջ է մտնում նրանց հետ և փրկում Մարրոնին. Սակայն Մարրոնին չի հաջողվում փախչել և տեղական շերիֆը սպանում է նրան։ Ուոլլեսը հետ է վերադառնում, սակայն հանձնվելու փոխարեն սկսում կռվել անգլիացիների հետ։ Բնակիչները ապստամբում են, իսկ Ուոլլեսը սպանում է այդ շերիֆին։

Ապստամբությունը գնալով աճում է։ Ուոլլեսը, շոտլանդացիների աճով բանակի հետ, մի քանի անգամ հաղթում է անգլիացիներին՝ այդ թվում Ստերլինգյան կամուրջի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Այնուամենայնիվ Ֆոլկերկյան ճակատամարտի ժամանակ շոտլանդական ազնվականությունը մատնում է Ուոլլեսին և նա պարտություն է կրում։

Այնուհանդերձ, հույս ունենալով օժանդակություն ստանալ ազնվականության կողմից, նա հանդիպում է Ռոբերտ Բրյուսի (Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) հետ, սակայն Ռոբերտի հայրը, որդուց գաղտնի դավադրություն էր կազմակերպել։ Ուոլլեսին ձերբակալում են անգլիացի զինվորները;

Լոնդոնում Ուոլլեսին դատում են թագավորին դավաճանելու համար, սակայն նա ասում է , որ երբեք չի ճանաչել էդուարդին, որպես իր թագավոր։ Նրան դատապարտում են «ցավի միջոցով մաքրման»։ Լոնդոնյան հրապարակում նրան տանջում են։ Հավաքելով վերջին ուժերը Ուոլլեսը բղավում է «Ազատություն»։ Նայելով հրապարակում հավաքված ամբոխին, նա տեսնում է Մարրոնին և ժպտում նրան։ Այդ պահին նրան գլխատում են։

Որոշ ժամանակ անց Ռոբերտ Բրյուսը, շոտլանդական բանակի հետ հանդիպում է անգլիացիներին Բանոկբերնի մոտ։ Բացականչելով Ուոլլեսի անունը, Ռոբերտ Բրյուսը, շոտլանդացիների հետ նետվում է գրոհի՝ անգլացիների դեմ։

Դերակատարներ[խմբագրել]

Դերասան Դեր
Մել Գիբսոն Ուիլլիամ Ուոլլես
Պատրիկ ՄակԳոհան Էդուարդ Երկարաոտ
Անգուս Մակֆայդեն Ռոբերտ Բրյուս կրտսեր
Բրենդան Գլիսոն Համիշ Կեմբլ
Սոֆի Մարսո Իզաբելլա
Պիտեր Հանլի արքայազն Էդուարդ
Իան Բաննեն Ռոբորտ Բրյուս ավագ
Կետրին ՄակԿորմակ Մարրոն

Մրցանակներ[խմբագրել]

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 17 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 25-ի, որոնց թվում՝

Օսկար[խմբագրել]

Ներկայացվել է 10 «Օսկարի», ստացել 5-ը՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր - Մել Գիբսոն
  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն ձայնային էֆեկտներ - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ
  • Լավագույն դիմահարդարում - Պիտեր Ֆրեմպտոն, Պոլ Պետիսոն, Լուիս Բուրվելլ

Ոսկե Գլոբուս[խմբագրել]

Ներկայացվել է 4 «Ոսկե Գլոբուսի», ստացել 1-ը

BAFTA[խմբագրել]

Ներկայացվել է 6 BAFTA-ի, ստացել 3-ը՝

  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն հանդերձանք - Չառլզ Կնոդ
  • Լավագույն ձայն - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ, Բրայան Սիմմոնս, Էնդի Նելսոն, Սքոթ Միլլան, Աննա Բելմեր

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 62-րդն է։

Արտաքին հղումներ[խմբագրել]