Ապոկալիպտո
| Ապոկալիպտո Apocalypto |
|
Մայա կայսրություն, Ապագան կանխորոշված է |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2006 |
| Պրեմիերա | դեկտեմբերի 8, 2006 |
| Ռեժիսոր | Մել Գիբսոն |
| Պրոդյուսեր | Մել Գիբսոն Բրյուս Դեվեյ Նեդ Դաուդ |
| Սցենարիստ(ներ) | Մել Գիբսոն Ֆարհադ Սաֆինիա |
| Դերակատարներ | Ռուդի Յանգբլադ Դալիա Էռնանդես |
| Օպերատոր | Դին Սեմլեր |
| Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
| Մոնտաժ | Ջոն Ռայթ |
| Ընկերություն | Icon Production Touchstone Pictures |
| Տևողություն | 139 րոպե |
| Բյուջե | $40 000 000 |
| Շահույթ | $120 000 000 |
| IMDb | ID 0472043 |
Ապոկալիպտո (անգլ.՝ Apocalypto. հուն.` Αποκαλύπτω - հայտնաբերել, բացահայտել բառից), Մել Գիբսոնի ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թ: Դեպքերը տեղի են ունենում 16-րդ դարում, Յուկատանում, մայա հնդկացիների քաղաքակրթության անկման շրջանում:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ջունգլիներում գտնվող փոքրիկ գյուղի վրա, որտեղ ապրում է մի ցեղ, հարձակվում են թշնամիները: Հովազի թաթը կարողանում թաքցնել իր հղի կնոջը և երիտասարդ տղային` իջեցնելով նրանց պարանով խոր փոսի մեջ: Զավթիչները ամայացնում են գյուղը, բնակիչների մի մասը սպանվում է, իսկ մյուս մասը մնում է կենդանի գերության մեջ: Զավթիչները գերիներին տանում են իրենց հետ: Վերադարձի ճանապարհին նրանք բախվում են հիվանդ աղջկա, որը կանխատեսում է մահ և ոչնչացում, որը սպասում է նրանց աշխարհին: Գերիներին բերում են մայաների քաղաք, որտեղ կանանց վաճառում են ստրկության, իսկ տղամարդկանց տանում են զոհաբերելու:
Նրանց բարձրացնում են բուրգի վրա, որի շուրջ հավաքված են քաղաքի բնակիչները և հոգևորականները: Կալանավորներին բերում են զոհաբերելու Կուկուլկան աստծուն: Զոհերին պարկեցնում են, դանակով կտրում կրծքավանդակը և հանում սիրտը, հետո կտրում են գլուխը և մարմնից անջատված գլուխը մարմնի հետ ցած են նետում բուրգի արյունոտ աստիճաններից: Այդպես զոհաբերում են երկուսին, երբ հերթը հասնում է Հովազի թաթին, արեգակնային խավարում է սկսվում, որը առաջացնում է մարդկանց մեջ շփոթմունք: Քահանաները և քաղաքի ղեկավարները, իմանալով երևույթի բնույթը, բնակիչներին ասում են, որ Կուկուլկանը գոհ է զոհերից, ու նա հագեցել է արյունով: Մի քանի րոպե անց արևը վերադառնում է: Ժողովուրդը ցնծում է` հավատալով կրոնական հզորությանը: Գերագույն քուրմը թույլ է տալիս ազատվել ձերբակալվածներից:
Գերիներին տանում են դաշտը, որի հետևում սկսվում են ջունգլիները: Զինվորները նրանց հրամայում են վազել զույգերով, փորձել անցնել դաշտը: Բայց այդ վազքի ընթացքում զինվորները մեկը մյուսի հետևից սպանում են գերիներին` նիզակահարելով կամ նետահարելով նրանց: Հովազի թաթին հաջողվում է ողջ մնալ և սպանելով խմբի առաջնորդի որդուն` թաքնվել ջունգլիներում: Նրա հետևից որս է սկսվում, սակայն մեկը մյուսի հետևից նա սպանում է իրեն հետապնդողներին այնպիսի հանգամանքներում, որոնց մասին նրանց նախկինում կանխատեսել էր հիվանդ աղջիկը:
Երկու վերապրածներին հաջողվում է հանկարծակիի բերել Հովազի թաթին լողափի մոտ: Սակայն, ծովում նրանք տեսնում են իսպանական նավեր: Զինվորներով ու միսիոներներներով մի նավակ պատրաստվում է ափհանում կատարել: Թշնամիները զարմանում են` մոռանալով Հովազի թաթի մասին, և նա վերադառնում է գյուղ, որտեղ փոսից բարձրացնում է իր կնոջը և արդեն երկու երեխաներին:
Դերակատարներ [խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Ռուդի Յանգբլադ | Հովազի թաթ |
| Դալիա Էռնանդես | Յոթերորդ |
| Մորրիս Բիրդյելլոուհեդ | Քարե Երկինք |
| Ռաուլ Տրուխիլյո | Դատարկ Գայլ |
| Գերարդո Տարասենա | Միջին Աչք |
| Ռոդոլֆո Պալասիոս | Օձի Թանաք |
| Կարլոս Ռամոն | Կապկի Բերան |
| Մայրա Սերբուլո | երիտասարդ կին |
| Իսրաել Ռիոս | Կակաոի Տերև |
| Ջոնաթան Բրեվեր | Հիմար |
| Կարլոս Էմիլիո Բաես | Կրիաի Վազք |
| Իազուա Լարրիոս | Երկնային Ծաղիկ |
| Մարկո Անտոնիո Արգուետա | Խոսող Քամի |
| Ռիկարդո Դիազ Մենդոզա | Սուր Քար |
| Արիել Գալվան | Կախված Մամուռ |
| Մարիա Իսիպրա Խոիլ | հիվանդ աղջիկ |
Նկարահանում [խմբագրել]
Նկարահանման վայրեր [խմբագրել]
Ֆիլմը նկարահանվել է մեքսիկական Վերակրուզ նահանգում, հիմնականում Կատեմակո, Սան Անդրես Տուխկլա, Պասո դե Օվյեխաս վայրերում: Ջրվեժի տեսարանը նկարահանվել է իրական Սալտո դե Էյիպանտլա ջրվեժի մոտ: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թ. Դեկտեմբերի 8-ին:
Կաստինգ [խմբագրել]
Մել Գիբսոնը ընտրել է դերասանների, որոնք Մեխիկոից և Յուկատանից են կամ ամերիկյան բնիկ հնդկացիների հետնորդներն են: Կարևոր էր, որ այդ դերասանները լինեին նման մինչ-կոլումբոսյան ամերիկացիներին: Մի շարք երիտասարդ դերասաններ ազգությամբ մայա հնդկացիներ էին և չգիտեին այլ լեզուներ իրենց հարազատ լեզվից բացի:
Գիբսոնը բացատրեց, որ նա ցանկանում է, որ դերասանները լինեն անհայտ, որպեսզի հանդիսատեսները չկապեն նրանց այլ դերերի հետ: Մասսայական տեսարաններում նկարահանվեցին մարդիկ, մեքսիկական գյուղերից, ովքեր երբեք չէին նկարահանվել ֆիլմերում:
Սաունդտրեկ [խմբագրել]
«Ապոկալիպտո» ֆիլմի սաունդտրեկը կազմել է Ջեյմս Հորները, որը երրորդ անգամ է համագործակցում Գիբսոնի հետ: Երաժշտության մեջ բացակայում են ավանդական նվագախմբային գործիքավորումը, փոխարեն լայնորեն օգտագործվել է էկզոտիկ գործիքներ և պակիստանցի երգիչ Ռահատ Նուսրատ Ֆատեհ Ալի Խանի վոկալը:
Մրցանակներ [խմբագրել]
Ներկայացվել է «Օսկարի» հետևալ անվանակարգերում (2007):
- Լավագույն դիմահարդարում
- Լավագույն ձայնային մոնտաժ
- Լավագույն հնչունավորում
«BAFTA» (2007):
- Լավագույն օտարալեզու ֆիլմ (Նոմինացիա)
- Լավագույն օտարալեզու ֆիլմ (Նոմինացիա)
Հակասություններ [խմբագրել]
«Ապոկալիպտո»-ն քննադատվել է մի շարք պատմաբան-մայանիստների և բնիկ հնդկացիների կողմից մարդկային զոհաբերության ձևի ցուցադրման մեջ, որը առավել տարածված էր ացտեկների մոտ, քան մայաների: Նրանք նշում են, թե մայաները ներկայացված են միայն բացասական կողմից: Յուկատանի հնդկացիները բողոք են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե: Չնայած բողոքների ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է Մեքսիկայում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք
- «Ապոկալիպտո»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Ապոկալիպտոն» AllMovie կայքում
- «Ապոկալիպտոն» Box Office Mojo կայքում
|
|||||