Սողոմոն Թեհլերյան
| Սողոմոն Թեհլերյան | |
|---|---|
![]() (հայ վրիժառու) |
|
| ԱԱՀ՝ | Սողոմոն Թեհլիրեան |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 2, 1897 |
| Ծննդավայր՝ | Բագառիճ (Արևմտյան Հայաստան) |
| Վախճանի օր՝ | մայիսի 23, 1960 |
| Վախճանի վայր՝ | Ֆրեզնո, ԱՄՆ |
Սողոմոն Թեհլերյան (ապրիլի 2, 1897 – մայիսի 23, 1960) Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս, որ գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ փաշային։
Կենսագրություն [խմբագրել]
Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
....բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (անգ.)
- Արմին Վեգներ Թալիաթ փաշայի դատավարությունը (ռուս.)
- Սողոմոն Թեհլերյանի մասին genocide.ru կայքում (ռուս.)
- Ոտքի դատարանն է գալիս (թատրոն) youtube.com (հայ.)
Soghomontehlirian1.jpg
