Մեծ Ծոփք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Ծոփք (ինչպես և Չմշկածագ), գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում:[1]: Անվան ամենահին հիշատակությունը գտնվում է Ասորեստանի բևեռագիր արձանագրությունների մեջ Սուպանի ձևով: Հունական մատենագրության մեջ հայտնի է «Սոֆենա» ձևով: Գավառը բաժանվել է երկու գավառակի՝ Մեծ Ծոփք և Ծոփք Շահյա: Գավառի տարածքում գտնվել են Չմշկածագ, Մեծկերտ և Բնաբեղ բերդերը: