Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԱԱՊԱ անդամ երկրները

Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, ռեգիոնալ կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները։ Ստեղծվել է 1967 թվականին։ Հռչակել է մասնակից երկրների տնտեսական, սոցիալական ու մշակութային համագործակցության զարգացումը, երկրագնդի այդ շրջանում «խաղաղության և կայունության» հաստատումը։ Ղեկավար մարմիններն են՝ արտաքին գործ, մինիստրների ամենամյա նստաշրջանը, նստաշրշանների միշև՝ Մշտական կոմիտեն։ Բացի այդ, գործում են 11 ճյուղային կոմիտեներ։ «Ընդհանուր շուկայի» երկրների և ասոցիացիայի մասնակից երկրների միշև առևտուրն ընդլայնելու նպատակով ստեղծվել է կազմակերպության ժնևյան կոմիտե։ ԱՍԵԱՆ-ի գործունեության վրա ազդում է այն հանգամանքը, որ նրա անդամների մեծ մասը կապված է Հարավ-Արևելյան Ասիայի պրոիմպերիալիստական խմբավորումների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png