Հայկական ռազմաքաղաքական կազմակերպությունների կողմից սպանված թուրք դիվանագետների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեթ Բենլերի Volkswagen-ը

Ստորև ներկայացված ցանկում գտնվում են թուրք այն դիվանագետներն ու այլ պաշտոնյաները, որոնք սպանվել են հայկական ռազմաքաղաքական կազմակերպությունների կողմից։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) և Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները (ՀՑԱՄ) եղել են հայկական ազգայնական ռազմաքաղաքական կազմակերպություններ[1], որոնք Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում թիրախավորել էին թուրք դիվանագետներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով զինված հարձակումներ, կազմակերպել պայթյուններ, սպանություններ և այլ հարձակումներ[2]։ Կազմակերպությունների նման գործողությունների գլխավոր նպատակը Հայոց ցեղասպանության վրա միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումն էր և Թուրքիային ստիպելը 1915 թվականի ջարդերը ճանաչել որպես ցեղասպանություն[3]։

Հարձակումները հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան, ներառյալ թուրք դիվանագետների, դեսպանությունների աշխատակիցների և պատահական անցորդների։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ ստացել են նաև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ[4]։ Հայկական ռազմաքաղաքական կազմակերպությունների գործողությունները մեծապես քննադատվել են միջազգային հանրության, ներառյալ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի կողմից, որը թուրք դիվանագետների սպանությունները որակել է որպես «ահաբեկչություն»[5][6][7]։ Հաջորդող տարիներին միջազգային հանրության արձագանքը հանգեցրեց ԱՍԱԼԱ-ի անդամների ձերբակալությունների և արտահանձման[8][9]։ Թուրքիայում ԱՍԱԼԱ-ի և ՀՑԱՄ-ի հարձակումներն ու Հայոց ցեղասպանության ժխտումը շարունակում են մնալ խիստ զգայուն և հակասական թեմաներ[10], իսկ դրանց քննարկումները հաճախ բախվում են խիստ զգայական քաղաքական բանավեճերի, որոնք ուղեկցվում են ատելության խոսքով[11]։

Չնայած դրան, այս հարձակումները հանդիսանում են շարունակվող լարվածության և պատմական վերքերի մասին հիշատակում, որոնք առ այսօր ազդում են հայ-թուրքական հարաբերությունների վրա[12]։

Դեսպանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպան Կարգավիճակ Դիվանագիտական առաքելություն Սպանության տարեթիվ Ծնթ.
Իսմայիլ Էրեզ Հավատարմագրված դեսպան Փարիզ, Ֆրանսիա Հոկտեմբերի 24, 1975 թվական [13][14][15]
Դանիշ Թունալըղիլ Հավատարմագրված դեսպան Վիեննա, Ավստրիա Հոկտեմբերի 27, 1975 թվական [16]
Թահա Ջարըմ Հավատարմագրված դեսպան Վատիկան Հունիսի 9, 1977 թվական [17]
Բեշիր Բալջըօղլու Ոչ գործող դեսպան Մադրիդ, Իսպանիա Հունիսի 2, 1978 թվական [18]
Գալիփ Բալքար Հավատարմագրված դեսպան Բելգրադ, Սերբիա Մարտի 9, 1983 թվական [19]

Բարձրաստիճան դիվանագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագետ Պաշտոն Դիվանագիտական առաքելություն Սպանության տարեթիվ Ծնթ.
Մեհմեթ Բայդար Գլխավոր հյուպատոս Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ Հունվարի 27, 1973 թվական [8]
Բահադըր Դեմիր Հյուպատոս
Օքթար Ջիրիթ Առաջին քարտուղար Բեյրութ, Լիբանան Փետրվարի 16, 1976 թվական [20][21]
Շարըք Արըյաք Գլխավոր հյուպատոս Սիդնեյ, Ավստրալիա Դեկտեմբերի 17, 1980 թվական [22][23][24]
Քեմալ Արըքան Գլխավոր հյուպատոս Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ Հունվարի 28, 1982 թվական
Օրհան Գյունդյուզ Պատվո հյուպատոս Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ Մայիսի 4, 1982 թվական

Անվտանգության աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձ Զինվորական կոչում Պաշտոն Դիվանագիտական առաքելություն Սպանության տարեթիվ Ծնթ.
Թալիփ Եներ անհայտ վարոդ Փարիզ, Ֆրանսիա Հոկտեմբերի 24, 1975 թվական [25]
Էնգին Սևեր անհայտ անվտանգության կցորդ Սիդնեյ, Ավստրալիա Դեկտեմբերի 17, 1980 թվական [22][23][24]
Ջեմալ Օզեն անհայտ անվտանգության կցորդ Փարիզ, Ֆրանսիա Սեպտեմբերի 24, 1981 թվական
Աթիլա Ալթըքաթ ռազմաօդային ուժերի գնդապետ ռազմական կցորդ Օտտավա, Կանադա Օգոստոսի 27, 1982 թվական [26]

Դիվանագիտական այլ աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագետ Պաշտոն Դիվանագիտական առաքելություն Սպանության տարեթիվ Ծնթ.
Յըլմազ Չոլփան Զբոսաշրջության խորհրդատու Փարիզ, Ֆրանսիա Դեկտեմբերի 22, 1979 թվական [27]
Գալիփ Օզմեն Վարչական կցորդ Աթենք, Հունաստան Հուլիսի 31, 1980 թվական [28][29][30]
Ռեշաթ Մորալը Աշխատանքային հարցերով կցորդ Փարիզ, Ֆրանսիա Մարտի 4, 1981 թվական
Թեջելի Արը Կրոնական հարցերով պաշտոնյա Փարիզ, Ֆրանսիա
Մեհմեթ Սավաշ Երգյուչ Քարտուղար Ժնև, Շվեյցարիա Հունիսի 9, 1981 թվական
Էրքութ Աքբայ Վարչական կցորդ Լիսաբոն, Պորտուգալիա Հունիսի 7, 1982 թվական [31]
Բորա Սյուելքան Վարչական կցորդ Բուրգաս, Բուլղարիա Սեպտեմբերի 9, 1982 թվական
Դուրսուն Աքսոյ Վարչական կցորդ Բրյուսել, Բելգիա Հուլիսի 14, 1983 թվական [32][33][34]
Էրդողան Օզեն Աշխատանքային հարցերով կցորդ Վիեննա, Ավստրիա Հունիսի 20, 1984 թվական
Էվներ Էրգուն ՄԱԿ-ի պաշտոնյա Վիեննա, Ավստրիա Նոյեմբերի 19, 1984 թվական

Դիվանագետների ընտանիքների անդամների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձ Հարաբերություն Դիվանագիտական առաքելություն Սպանության տարեթիվ Ծնթ.
Նեջլա Քուներալփ Գործող դեսպանի կին Մադրիդ, Իսպանիա Հունիսի 2, 1978 թվական [18]
Ահմեթ Բենլեր Գործող դեսպանի որդի Հաագա, Նիդերլանդներ Հոկտեմբերի 12, 1979 թվական [35]
Նեսլիհան Օզմեն Գործող վարչական կցորդի դուստր Աթենք, Հունաստան Հուլիսի 31, 1980 թվական [28][29][30]
Նադիդե Աքբայ Գործող վարչական կցորդի կին Լիսաբոն, Պորտուգալիա Հունվարի 11, 1983 թվական [36]
Ջահիդե Մըհչըօղլու Գործող գործերի հավատարմատարի կին Լիսաբոն, Պորտուգալիա Հուլիսի 27, 1983 թվական [37]
Ըշըք Յոնդեր Քարտուղարի կին Թեհրան, Իրան Ապրիլի 28, 1984 թվական [38]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Francis P. Hyland, Armenian Terrorism: the Past, the Present, the Prospects, Boulder-San Francisco-Oxford: Westview Press, 1991, pp. 61–62;
  2. Gaïdz Minassian, Guerre et terrorisme arméniens, Paris, Presses universitaires de France, 2002, pp. 32–34 and 106–109.
  3. «Diplomat memorial stirs controversy». Canadian Broadcasting Corporation. 2012 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Das Armenier-Problem, Behauptungen – Tatsachen». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. Fortier, Donald. «Ronald Reagan Presidential Library Digital Library Collections, Collection: "Fortier, Donald: Files," Folder Title: "Turkish Armenian File: [US Department of State Remarks on the Armenian Genocide]," Box: RAC Box 19» (PDF). Ronald Reagan Presidential Library. էջեր 8–10, 42. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. United States Department of State. Patterns of Global Terrorism Report: 1989 Արխիվացված 2014-02-19 Wayback Machine, p 57
  7. Michel Wieviorka, David Gordon White. The making of terrorism. University of Chicago Press, 1993. 0-226-89650-1, 978-0-226-89650-2, p. 256
  8. 8,0 8,1 «Beaver County Times - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. von John E. Jessup (1998). An Encyclopedic Dictionary of Conflict and Conflict Resolution, 1945–1996. էջեր 39–40, 543, 841. ISBN 0-313-28112-2.
  10. Rubin, Barry M.; Rubin, Judith Colp (2008). Chronologies of Modern Terrorism (անգլերեն). M.E. Sharpe. ISBN 978-0-7656-2206-8.
  11. Gottschlich, Jürgen (2015). Beihilfe zum Völkermord: Deutschlands Rolle bei der Vernichtung der Armenier (գերմաներեն). Ch. Links Verlag. ISBN 978-3-86153-817-2.
  12. Morris, Benny (2019). The thirty-year genocide : Turkey's destruction of its Christian minorities, 1894-1924. Dror Zeʼevi. Cambridge, Massachusetts. ISBN 978-0-674-91645-6. OCLC 1044768992.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. «Incident Summary for GTDID: 197510220001». UMD Global Terrorism Database (անգլերեն). National Consortium for the Study of Terrorism and Responses to Terrorism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Armenians Web Portal». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. «Observer Reporter». 1975 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. Cindy, C. Combs; W. Slann, Martin (2007). «Encyclopedia of Terrorism». Infobase Publishing: 394. ISBN 978-1-4381-1019-6.
  17. «Incident Summary for GTDID: 197706090001». UMD Global Terrorism Database (անգլերեն). National Consortium for the Study of Terrorism and Responses to Terrorism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  18. 18,0 18,1 «Incident Summary for GTDID: 197806020002». UMD Global Terrorism Database (անգլերեն). National Consortium for the Study of Terrorism and Responses to Terrorism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. Terrorist Group Profiles. 1-56806-864-6. August 1989, p. 53
  20. «Turkey remembers diplomat killed in Beirut in 1976 - Turkey News». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  21. Şehit Diplomatlarımız (1973-1994). Ankara: Bilgi Yayınevi. 2000. 975-494-924-7.
  22. 22,0 22,1 «Assassination of Turkish Consul-General and his bodyguard - NSW Police Public Site». police.nsw.gov.au. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  23. 23,0 23,1 Molloy, Roger Collier, Paul Molloy and Susan (2020 թ․ օգոստոսի 13). «From the Archives, 1980: Political murder in a quiet Sydney street». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. 24,0 24,1 Cormack, Lucy (2020 թ․ օգոստոսի 13). «'Calculated act of terror:' Police divers find clues in 40-year-old assassination mystery». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. Barry Rubin, Barry M. Rubin, Judith Colp Rubin, "Chronologies of modern terrorism Արխիվացված 2016-12-28 Wayback Machine, M.E. Sharpe, 2008, p. 69
  26. «Monument honoring Turkish diplomat opens in Ottawa». Hürriyet Daily News. 2012 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. «Incident Summary for GTDID: 197912220006». UMD Global Terrorism Database (անգլերեն). National Consortium for the Study of Terrorism and Responses to Terrorism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  28. 28,0 28,1 «Turkish Envoy Is Slain in Athens». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1980 թ․ օգոստոսի 1. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  29. 29,0 29,1 «Turk killed in Greece The Spokesman Review - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  30. 30,0 30,1 Melkonian, Markar (2008). My Brother's Road: an American's Fateful Journey to Armenia. I.B. Tauris & Company, Limited. pp. 84–85. 1-84511-530-9.
  31. Reuters (1982 թ․ հունիսի 8). «AROUND THE WORLD; Turkish Envoy in Lisbon Is Killed by Gunman». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  32. Upi (1983 թ․ հուլիսի 15). «AROUND THE WORLD; Turk Slain in Brussels; Armenians Claim Deed». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  33. «The Montreal Gazette - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  34. «Sarasota Herald-Tribune - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  35. «Incident Summary for GTDID: 197910120003». UMD Global Terrorism Database (անգլերեն). National Consortium for the Study of Terrorism and Responses to Terrorism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  36. Ap (1983 թ․ հունվարի 11). «Turk Wounded in June Attack By Armenian Terrorists Dies». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  37. «Ermeni terör örgütleri 31 Türk diplomat ve yakınını şehit etti». www.trthaber.com (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  38. «Zonguldaklı ASALA Şehidi». Zonguldak Pusula Son Dakika Haberleri (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]