Կարին-Էրզրում ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարին-Էրզրում ռազմագործողություն, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը «նահատակ Փիեր Գյուլումյան» խմբի համագործակցությամբ 1982թ.-ի օգոստոսի 7-ին ժամը 3-ին Զոհրապ Սարգսյանի գլխավորությամբ իրականացված ռազմական գործողություն։

Գործողություն[խմբագրել]

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը «նահատակ Փիեր Գյուլումյան» խմբի համագործակցությամբ 1982թ.-ի օգոստոսի 7-ին ժամը 3-ին Զոհրապ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրեց ռազմական գործողություն՝ ատրճանակներով և նռնակներով զինված մուտք գործելով Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան։ Գործողության թիրախը եղել են թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Սկզբնական փոխհրաձգության և պայթյունների հետևանքով զոհվեց 7 զինվոր, իսկ օդանավակայանի սպասասրահի տերմինալը անցավ հայազգի մարտիկների վերահսկողությանը։ Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներ։ Թուրքական իշխանությունները օդանավակայան բերեցին հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանումներ՝ շրջափակելով շինությունը։ Այդ ընթացքում ՀԱՀԳԲ–ի մահապարտները պատանդ վերցրեցին 250 ուղևորի, որոնց մեջ եղած ամերիկացիների ու գերմանացիների միջոցով սկսեցին բանակցություններ վարել թուրքերի հետ։ Չնայած ընթացող բանակցություններին՝ թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները գրոհեցին օդանավակայանի շենքը, ինչին պատասխան ստացան ձեռնառումբերի պայթյուններ ու ավտոմատային կրակահերթեր։ Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին։ Մահապարտների ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց, ուշագնաց վիճակում գերի ընկավ և վեց ամիս հետո մահապատժի ենթարկվեց Լևոն Էքմեքճյանը, հրամանատար Զոհրապ Սարգսյանը զինամթերքի սպառվելուց հետո ինքնասպան եղավ՝ վերջին փամփուշտը ուղղելով դեպի իր մարմինը, իսկ մյուս անդամները վերադարձան իրենց զորանոցները։ Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ։ Պատահական բոլոր անցորդները սպանվեցին թուրքական ուժերի գնդակներից։

ՀԱՀԳԲ հայտարարությունը[խմբագրել]

ASALA logo.png

Գործողության պատասխանատվությունն իր վրա վերցրել ՀԱՀԳԲ-ն՝ տարածելով հետևյալ հայտարարությունը

Aquote1.png
— Պատմական «Կարին» գործողությունը եկավ անգամ մը ևս աշխարհին փաստելու հայ և թուրք պայքարի իրողութիւնը… Մեր հերոսները պատմական հարուած մը ուղղեցին թրքական ֆաշիստ վարչակարգին… Հայ նահատակներու կանչը ձեզ կը հրավիրե ազգային պայքարի ի խնդիր հայ ազգի ու ձեր արժանապատվութեան, ի խնդիր Հայ դատի… Պիտի շարունակենք մեր պայքարը մինչև Հայաստանի ազատագրութիւնը։ [1]
Aquote2.png


Լևոն Էքմեքճյանի մահավճռին սփյուռքահայությունը բազմաթիվ երկրներում պատասխանեց հակաթուրքական բողոքի ցույցերով։

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Լևոն Էքմեքճյանի հիշատակին է նվիրել «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը[2]

Կազմակերպիչների վերջին ուղերձները[խմբագրել]

Aquote1.png
— Սիրելի հայ ժողովուրդ։ Ձեզի կմաղթեմ հաւատք եւ յաջողութիւն։ Կամք ու ամենէն դժուարին օրերը դիմագրաւելու պատրաստակամութիւն։ Վերջին ըղձանքս․ անսպառ կորով։ Սրտագին մաղթանքներս ամբողջ հայ ժողովուրդին։ Մնաք բարով։
Aquote2.png


Աղբյուրներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀԱՀԳԲ–ի «Հայաստան» պաշտոնաթերթ, 1982թ․–ի նոյեմբեր։
  2. «Գարուն» ամսագիր, 1987թ. N11։