Մեհմեթ Բայդարի և Բահադըր Դեմիրի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեթ Բայդարի լուսանկարը

Մեհմեթ Բայդարի և Բահադըր Դեմիրի սպանություն, 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքի Santa Barbara Biltmore հյուրանոցում տեղի ունեցած սպանություն, որի ժամանակ սպանվել են թուրք դիվանագետներ Մեհմեթ Բայդարը և Բահադըր Դեմիրը։ Գլխավոր հյուպատոս Բայդարը և փոխհյուպատոս Դեմիրն սպանվել էին հայազգի վրիժառու Գուրգեն Յանիկյանի կողմից։ Յանիկյանը, ներգրավելով իր կապերը, թուրք դիվանագետներին հրավիրել էր ճաշի, որի ժամանակ էլ երկուսին գնդակահարել է։

Թիրախներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեթ Բայդար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեթ Բայդարը ծնվել է 1924 թվականին Ստամբուլում։ Ավարտելով Ռոբերտ քոլեջը և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ նա շարունակել է ուսումը Փարիզի համալսարանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ 1950 թվականին նա դիվանագիտական ծառայության է անցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ Մեկ տարի աշխատելով ԱԳՆ Տնտեսական դեպարտամենտում՝ տեղափոխվել է ՆԱՏՕ-ի հարցերով դեպարտամենտ, որը նոր էր ստեղծվել նախարարության կազմում։ 1960 թվականին Բայդան նշանակվել է Վաշինգտոնում թուրքական դեսպանության գլխավոր քարտուղար։ 1966 թվականին վերադարձել է Անկարա՝ աշխատելու Կենտրոնական պայմանագրի կազմակերպության դեպարտամենտում։ Այնուհետ՝ 1972 թվականին դարձել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։ Նա սպասարկում էր ԱՄՆ արևմտյան ափի մեծ մասը։

Բահադըր Դեմիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիրը ծնվել է 1942 թվականի մարտի 9-ին Ստամբուլում։ Ավարտելով Ռոբերտ քոլեջը և Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը՝ 1967 թվականին դիվանագիտական ծառայության է անցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ Նրա դիվանագիտական առաջին պաշտոնը Լոս Անջելեսում Թուրքիայի փոխհյուպատոսի պաշտոնն էր։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի հունվարի 27-ին 77-ամյա Գուրգեն Յանիկյանը, իրանցի մի տղամարդու՝ Յանիկիի օգնությամբ, Սանտա Բարբարայի հանդիպել է Santa Barbara Biltmore հյուրանոցում՝ խոստանալով Թուրքիային նվիրել թղթադրամ և կտավ, որոնք գողացվել էին Օսմանյան պալատներից մեկից՝ ավելի քան մեկ դար առաջ[1]։ Երբ երեք տղամարդիկ սկսել են զրուցել ճաշի շուրջ, Յանիկյանը բացահայտել է իր ինքնությունը՝ ասելով, որ իրանցի չէ, այլ՝ հայ և Հայոց ցեղասպանությունից փրկված[2]։ Բայդարը բարկացած նետել է թղթադրամը, որից հետո թեժ վիճաբանություն է սկսվել։ Դրա ընթացքում Յանիկյանը հանել է Luger P08 տեսակի ատրճանակը և բոլոր 9 փամփուշտներն արձակել թուրք դիվանագետների ուղղությամբ՝ վիրավորելով նրանց ուսից և կրծքավանդակից։ Այդուհանդերձ, բոլոր կրակոցները մահացու չեն եղել։ Երբ Բայդարը և Դեմիրն ընկել են գետնին, Յանիկյանը սեղանին գտնվող տուփից հանել է Browning տեսակի իր ատրճանակը և երկու կրակոց արձակել նրանց գլուխներին[2]։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրող Մայքլ Բոբելյանի գնահատմամբ՝ «այն, որ այդ տղամարդկանցից որևէ մեկը ողջ չի եղել Ցեղասպանության ժամանակ, Յանիկյանի համար քիչ էր հետաքրքրում»[3]։ «Ճիշտ այնպես, ինչպես կես դար առաջ Օսմանյան կայսրության կողմից հայերի ապամարդկայնացումը դուռ բացեց այդքան հասարակ քաղաքացիների համար ցեղասպանությանը մասնակցելու համար, Յանիկյանը սկսեց այդ մարդկանց դիտարկել ոչ թե որպես մարդ, այլ որպես տասնամյակների անարդարության խորհրդանիշ»,- գրել է Բոբելյանը[3]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սպանությունը եղել է ողջ աշխարհում թուրք դիվանագետների սպանությունների շարքի առաջին սպանությունը։ 1973 թվականի հուլիսին Յանիկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984 թվականին իր մահվանից մեկ ամիս առաջ Յանիկյանը, առողջական խնդիրների պատճառներով, ազատ արձակվեց[4]։

Բայդարն ամուսնացած էր Գյուների հետ, որի հետ ամուսնացել էր սպանությունից 20 ամիս առաջ։ Վերջինս հղի էր սպանության ժամանակ[5]։

Անվանակոչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահադըր Դեմիրի անունով Ստամբուլում դպրոց, իսկ Անկարայում փողոց է անվանակոչվել[6][7]։ Իսկ արդեն Մեհմեթ Բայդարի անունով Ստամբուլում վագ դպրոց, իսկ Անկարայում դպրոց է անվանակոչվել[8][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "UPI. Author Yanikian Refuses To Plea." Beaver County Times. Feb. 27, 1973.
  2. 2,0 2,1 Bobelian. Children of Armenia, pp. 147-48.
  3. 3,0 3,1 Bobelian. Children of Armenia, p. 146.
  4. The New York Times, March 1, 1984, Page 27
  5. Bilal Şimşir: Şehit Diplomatlarımız, Bilgi yayınevi, İstanbul, Vol 1, 975-494-925-5 p.82
  6. School page
  7. Map page
  8. School page
  9. Ankara street map