Դանիշ Թունալըղիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիշ Թունալըղիլ
Դիմանկար
Ծնվել է1915
ԾննդավայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1975(1975-10-22)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
ԳերեզմանՔարաջաահմեթ
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունդիվանագետ

Հյուսեին Դանիշ Թունալըղիլ (թուրքերեն՝ Hüseyin Daniş Tunalıgil, 1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 22, 1975(1975-10-22), Վիեննա, Ավստրիա), թուրք դիվանագետ։ 1975 թվականին սպանվել է «ՀՑԱՄ»-ի մարտիկների կողմից։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Ավստրիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը[1]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունալըղիլը ծնվել է 1915 թվականին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ 1933 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը[2]։ 1939 թվականին նա աշխատանքի է անցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է Հորդանանում, Հարավսլավիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետությունում, Նիդերլանդներում և Ավստրիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիշ Թունալըղիլին նվիրված հուշատախտակ Վիեննայում թուրքական դեսպանության առաջ։

1975 թվականի հոկտեմբերի 22-ի կեսօրին ինքնաձիգներով զինված երեք անձ մոտեցել է Վիեննայում Թուրքիայի դեսպանության շենքին՝ սպանելով անվտանգության աշխատակցիներին և ներխուժելով դեսպանի գրասենյակ։ Հանդիպելով թուրք դեսպանին՝ մարտիկները հարցրել են, թե արդյոք նա Թուրքիայի դեսպանն է։ Ստանալով դրական պատասխան՝ բրիտանական և իսրայելական արտադրության ատրճանակներից նրանք գնդակահարել են նրան[3]։ Թունալըղիլը տեղում մահացել է, իսկ մարտիկները ավտոմեքենայով հապշտապ լքել են դեպքի վայրը[4]։

Այս հարձակմանը երկու օր անց հաջորդել է մեկ այլ պլանավորված հարձակում, որն իրականացվել էր Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզի նկատմամբ։ 1975 թվականի հոկտեմբերի 24-ին դեսպանության շենքի մոտ Էրեզի հետ միասին սպանվել էր նաև նրա վարորդը՝ Թալիփ Եները[5]։

Երեք զինված անձանց ինքնությունն այդպես էլ չի բացահայտվել և նրանք չեն դատապարտվել[6][7]։ Սա Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ կազմակերխության նախաձեռնած առաջին սպանությունն էր, իսկ արդեն 1984 թվականի դրությամբ կազմակերպության մարտիկները սպանել էին թուրք 20 դիվանագետի և նրանց ընտանիքների անդամների[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Newspaper Milliyet October 22, 2004 Արխիվացված Հունիս 4, 2006 Wayback Machine (tr)
  2. Oku July 4, 2007(չաշխատող հղում) (tr)
  3. Lester A. Sobel, "Political terrorism, Volume 2, University of Michigan, Facts on File, 1978, p. 248
  4. «TURKISH DIPLOMATS KILLED BY THE ARMENIAN TERRORISTS DURING THEIR DUTY». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Guerre et terrorisme arméniens, Paris: Presses universitaires de France, 2002, p. 44
  6. Encyclopedia of terrorism Արխիվացված 2014-06-29 Wayback Machine, Infobase Publishing, 2007, Cindy C. Combs, Martin W. Slann, p. 394]
  7. Michael M. Gunter, "Pursuing the Just Cause of their People. A Study of Contemporary Armenian Terrorism, Westport-New York-London, Greenwood Press, 1986, p. 68
  8. Baron Max, Beloff Beloff, "Beyond the Soviet Union: the fragmentation of power, Ashgate, 1997, p. 42