Իսմայիլ Էրեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Էրեզ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1919(1919-09-28)[1]
ԾննդավայրԲաքըրքյոյ, Կոստանդնուպոլիս
Մահացել էհոկտեմբերի 24, 1975(1975-10-24)[1] (56 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի դեսպանը Լիբանանում
Պարգևներ և
մրցանակներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ
 İsmail Erez Վիքիպահեստում

Իսմայիլ Էրեզ (թուրքերեն՝ İsmail Erez, սեպտեմբերի 28, 1919(1919-09-28)[1], Բաքըրքյոյ, Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 24, 1975(1975-10-24)[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]), թուրք դիվանագետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում զբաղեցրել է դիվանագիտական բարձրաստիճան մի շարք պաշտոններ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Էրեզը ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 28-ին Ստամբուլի (այդ ժամանակ՝ Կոստանդնուպոլիս) Բաքըրքյոյ շրջանում։ Նրա ծնողները՝ Հասան Թահսին Էրեզը և Էմինե Շահանդեն, իրավաբանական կրթություն ունեին։ Գերազանցության դիպլոմով ավարտել է Գալաթասարայի վարժարանը ու 1939 թվականին ընդունվել Քաղաքագիտության դպրոց, որն էլ ավարտել է 1943 թվականին[2]։

Ուսումն ավարտելուց հետո՝ Իսմայիլ Էրեզն աշխատանքի է անցել Թուրքիայի դիվանագիտական ծառայությունում և մի շարք պաշտոններ զբաղեցրել Արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղեցնելով նաև ներկայացուցչական պաշտոններ Միավորված ազգերի կազմակերպությունում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Վաշինգտոնում թուրքական դեսպանության գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնելուց հետո՝ 1967 թվականի դեկտեմբերի 19-ին նշանակվել է Լիբանանում Թուրքիայի դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)՝ համատեղության կարգով զբաղեցնելով նաև Քուվեյթում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։ 1970 թվականին նշանակվել է Իտալիայում Թուրքիայի դեսպան, իսկ արդեն 1972-1974 թվականներին աշխատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարությունում։ 1974 թվականի նոյեմբերի 2-ին նշանակվել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան[2]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեզի գերեզմանը Թուրքիայում

1975 թվականի հոկտեմբերի 24-ին Իսմայիլ Էրեզը վերադառնում էր ընդունելությունից և երբ նրա ավտոմեքենան մոտեցավ Փարիզում թուրքական դեսպանությանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 3-4 զինված մարտիկներ դարանակալեցին մեքենան՝ սպանելով նրան ու նրա վարորդ Թալիփ Եներին[3]։ Սպանությունը ցնցեց ողջ Թուրքիան, քանի որ դրանից երկու օր առաջ սպանվել էր Ավստրիայում Թուրքիայի դեսպան Դանիշ Թունալըղիլը։ Սպանության պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել ԱՍԱԼԱ-ն և ՀՑԱՄ[4] [5][6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 մահվան վկայական — P. 7.
  2. 2,0 2,1 «İSMAİL EREZ (1919-1975)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «MFA of Turkey: Assassinated Turkish Diplomats/Officials and Their Families Serving in Missions Abroad». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Most Armenians in Beirut Support Attacks on Turks. By MARVINE HOWE, The New York Times, March 01, 1980, p. 4
  5. «Armenians Web Portal». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Barry Rubin, Barry M. Rubin, Judith Colp Rubin, "Chronologies of modern terrorism Արխիվացված 2016-12-28 Wayback Machine, M.E. Sharpe, 2008, p. 69
  7. «Observer Reporter». 1975 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.