Թահա Ջարըմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թահա Ջարըմ
Դիմանկար
Ծնվել է1914
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Մահացել էհունիսի 9, 1977(1977-06-09)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանMilitary Cemetery of Cebeci
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի դեսպանը Լիբանանում

Թահա Ջարըմ (թուրքերեն՝ Taha Carım, 1914, Ժնև, Շվեյցարիա - հունիսի 9, 1977(1977-06-09), Հռոմ, Իտալիա), թուրք դիվանագետ, որը դիվանագիտական մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ Սպանվել է «ՀՑԱՄ»-ի մարտիկների կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարըմը ծնվել է 1914 թվականին Ժնևում, դիվանագետի ընտանիքում։ Գալաթասարայի վարժարանում կրթությունն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Ֆրանսիայում, սովորելով Թուլուզի համալսարանում։ 1941 թվականի հոկտեմբերի 29-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ջարըմը միացել է թուրքական արտաքին քաղաքական ծառայությանը և շուրջ 36 տարի, մինչ իր մահը, շարունակել աշխատել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։

Իր ծառայությունը նա սկսել է ԱԳՆ գլխավոր քարտուղարության դեպարտամենտում և շուտով տեղափոխվել Առևտրի հարցերով դեպարտամենտ, որտեղ հասել է մինչև 3-րդ քարտուղարի աստիճանի։ 1948 թվականին Ջարըմն ուղարկվեց աշխատելու Աթենքում թուրքական հյուպատոսությունում։ 1952 թվականին, առաջին քարտուղարի աստիճան ստանալուց հետո, նա գործուղվեց գլխավորելու Ալեքսանդրիայում թուրքական դեսպանությունը, իսկ նույն տարում ՆԱՏՕ-ում սկսեց ներկայացնել Թուրքիան։ 1957 թվականին Ջարըմը նշանակվեց Կարակասյում Թուրքիայի դեսպանի պաշտոնում՝ ներկայացնելով այդ երկրի շահերը Վենեսուելայում, Հայիթիում, Էկվադորում և Կոլումբիայում։ 1960-1961 թվականներին եղել է Կարաչիում, 1961-1965 թվականներին՝ Օտտավայում և 1965-1967 թվականներին Բեյրութում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։ 1967-1969 թվականներին էլ զբաղեցրել է Թեհրանում դեսպանի պաշտոնը։ 1969 թվականին Ջարըմը նշանակվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնը, իսկ արդեն 1973 թվականին գործուղվեց Վատիկան՝ զբաղեցնելու այդ երկրում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

1971 թվականին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ակադեմիայում Հայկական հարցի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ, Թահա Ջարըմը ելույթ է ունեցել հայ և թուրք ժողովուրդների համակեցության դարավոր ավանդույթների մասին[1]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի հունիսի 9-ին Թահա Ջարըմը Վատիկանում վերադառնում էր իր նստավայր։ Ճանապարհին դիմացից և թիկունքից երկու հայ մարտիկ փակում են նրա ճանապարհը։ Նրանք անմիջապես սպանում են թուրք դեսպանին[2]։ Սպանության համար պատասխանատվությունը ստանձնել է «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը[3]։

2016 թվականին Հռոմի պապը դատապարտեց 1977 թվականին Թահա Ջարըմի սպանությունը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի հետ վեճը լուծելու համար[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Taha Carim (1914–1977)». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  2. «TURKISH DIPLOMATS KILLED BY THE ARMENIAN TERRORISTS DURING THEIR DUTY». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. TAHA CARIM 9 Haziran 1977
  4. Turkey sends back recalled Vatican ambassador