Գալիփ Բալքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիփ Բալքար
թուրքերեն՝ Galip Balkar
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1936(1936-01-30)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էմարտի 11, 1983(1983-03-11) (47 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ
ԳերեզմանՋեբեջի Ասրի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԱնկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունդիվանագետ
 Galip Balkar Վիքիպահեստում
Գալիփ Բալքարի գերեզմանը Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հիշատակի գերեզմանատանը։

Գալիփ Բալքար (թուրքերեն՝ Galip Balkar, հունվարի 30, 1936(1936-01-30)[1], Ստամբուլ, Թուրքիա - մարտի 11, 1983(1983-03-11), Բելգրադ, ՀՍՖՀ), թուրք դիվանագետ։ Սպանվել է 1983 թվականին երկու հայ մարտիկների կողմից, երբ զբաղեցնում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիփ Բալքարը ծնվել է 1936 թվականին Ստամբուլում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավագիտության դպրոցը։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1981 թվականին նշանակվել էր Հարավսլավիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնին։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հայ մարտիկներ փոքր հրազենից կրակ են բացել Թուրքիայի դեսպանի ավտոմեքենայի ուղղությամբ, երբ վերջինս Բելգրադի կենտրոնական հատվածում մեքենան կանգնեցրել էր կարմիր լույսի տակ[2][2]։ Թուրք 47-ամյա դեսպան Բալքարը և նրա վարորդը՝ Քայա Նեջեթը վիրավորվել էին, դեսպանը գտնվում էր կրիտիկական ծանր վիճակում[2]։ Անվտանգության հարավսլավցի երկու աշխատակիցները հետապնդել են կրակն արձակած հայ մարտիկներին, որից հետո փոխհրաձգություն էր սկսվել[2]։ Մարտիկներից մեկը վիրավորել էր անվտագության աշխատակիցներից մեկին՝ Սլոբոդան Բրաևիչին։ Վերջինիս ուղղությամբ արձակված մեկ այլ կրակոց էլ շեղվել է դեպի պատը և թեթևակի վիրավորել գրասենյակային աշխատակից Զորիցա Սոլոտիչին[3]։ Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հարավսլավցի ուսանող Ժելկո Միլիվոևիչը[4]։

Ավելի ուշ, հարձակում գործած անձինք ձերբակալվում են։ Պարզվում է նաև նրանց ինքնությունը՝ Հարություն Գրիգորի Լևոնյան և Ալեքսանդր Էլբեկյան{{{2}}} Չինաստան։ Նրանք Բեյրութից Հարավսլավիա էին ժամանել մարտի 6-7-ը և երկուսն էլ ունեին լիբանանյան քաղաքացիություն[3]։ Ծանր վիրավորում ստացած Լևոնյանը հայտնաբերվել էր հարձակումից շատ չանցած, իսկ Էլբեկյանը ձերբակալվեց միայն 8 ժամ անց։ Նույն օրը անանուն անձը զանգահարեց Աթենքում Associated Press-ի խմբագրություն և հայտարարեց, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունն իր վրա է վերցնում հարձակման պատասխանատվությունը։ Այս կազմակերպությունը 1975-1978 թվականներին տասնյակ հարձակումներ էր գործել թուրքազգի գործիչների և հատկապես դիվանագետների վրա[2]։ Փարիզում և Բեյրութում տեղակայված լրատվամիջոցների խմբագրություններ զանգահարած անձինք ևս նշում է, որ ՀՑԱՄ-ն է պատասխանատու այդ հարձակման համար։ Նրանց խոսքով՝ հարձակման նպատակն աշխարհի ուշադրության գրավում էր «հայ ժողովրդի ազգային խնդրի» վրա[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թուրքերեն Վիքիպեդիա (тур.) — 2002.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Graham, Bradley (1983 թ․ մարտի 10). «Gunmen Wound Turkish Envoy to Belgrade». Washington Post.
  3. 3,0 3,1 Assassination of Turkish Ambassador to Yugoslavia, Summary of World Broadcasts, BBC Written Archives Centre: BBC, 1983 թ․ մարտի 14
  4. De Waal, Thomas (2015). Great catastrophe : Armenians and Turks in the shadow of genocide. Oxford. էջ 155. ISBN 978-0190904784.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)