Դուրսուն Աքսոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուրսուն Աքսոյ
Դիմանկար
ԾննդավայրԹուրքիա
Մահացել էհուլիսի 14, 1983(1983-07-14)[1]
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ

Դուրսուն Աքսոյ (թուրքերեն՝ Dursun Aksoy, , Թուրքիա - հուլիսի 14, 1983(1983-07-14)[1], Բրյուսել, Բելգիա), թուրք դիվանագետ, որը սպանվել է 1983 թվականին Բրյուսելում, երբ զբաղեցնում էր Բելգիայում թուրքական դեսպանության վարչական կցորդի պաշտոնը[2]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք երեխաների հայր 39-ամյա Դուրսուն Աքսոյը սպանվել է 1983 թվականի հուլիսի 14-ին Բրյուսելում Ֆրանկլին Ռուզվելտի պողոտայի վրա գտնվող իր տան մոտակայքում։ Նա պատրաստվում էր գործարկել իր ավտոմեքենան, երբ տղամարդը մոտեցավ մեքենայի լուսամուտին և երկու կրակ արձակեց՝ մահացու վնասելով Աքսոյի պարանոցն ու կրծքավանդակը։ Դիվանագետը տեղում մահացավ[3]։ Հարձակում գործած անձը փախուստի դիմեց։ Ականատեսները հարձակում գործած անձին նկարագրում էին որպես ամրակազմ, 30-35 տարեկան տղամարդ՝ խիտ սև մազերով և բեղերով, մոտ 1 մետր 72 սանտիմետր բարձրությամբ։ Ըստ վկաների՝ նրա հագին եղել է կապույտ ջինս և գծավոր պոլո շապիկ[4]։

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ռազմական երկու կազմակերպություններ՝ ԱՍԱԼԱ-ն և ՀՑԱՄ-ը ստանձնեցին սպանության պատասխանատվությունը։ Անգլերեն և ֆրանսերեն խոսացող տղամարդը զանգահարել էր United Press International և մանրամասներ տրամադրել Աքսոյի մեքենայի գույնի և համարանիշի մասին՝ այդպիսով պնդելով, որ հարձակումն իրագործվել է ՀՑԱՄ-ի կողմից[4]։

Հարձակում իրագործած անձի ինքնությունը մինչ օրս չի բացահայտվել[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.aa.com.tr/en/europe/turkey-commemorates-diplomat-gunned-down-in-brussels/1531043
  2. New York Times. Turk Slain in Brussels; Armenians Claim Deed. 15 July 1983
  3. Turkish Diplomat Shot To Death In Car. The Montreal Gazette, 15 July 1983
  4. 4,0 4,1 Turkish Diplomat Slain in Brussels. Sarasota Herald-Tribune, 15 July 1983
  5. «Şehit diplomat Dursun Aksoy anıldı» (թուրքերեն). Hürriyet. 2021 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.