Jump to content

Թավշյա հեղափոխություն (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թավշյա հեղափոխություն
Ամսաթիվ2018 թվականի ապրիլից մինչև մայիս 8
ՎայրՀայաստան Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջևան, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Փարաքար և այլ բնակավայրեր
ՊատճառՍերժ Սարգսյանի հավակնությունները Հայաստանի վարչապետի պաշտոնին, նրա՝ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ վարած ներքին և արտաքին քաղաքականություն
Արդյունք
  • Սերժ Սարգսյանի հրաժարական,
  • Քաղաքացիական պայմանագիր, ՀՅԴ, ԲՀԿ, Լուսավոր Հայաստան կուսակցություններից և նախկին կառավարության անդամներից նոր կառավարության ձևավորում, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվել
  • ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ցրում, արտահերթ ընտրություններ և նոր ԱԺ կազմավորում
Հակամարտող կողմեր

Քաղաքացիական հասարակություն,

  • Ուսանողություն[1][2][3]
  • Աշխատավորներ
  • Դպրոցականներ
  • Զինվորականներ[Ն 1]

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններ,

Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժեր

Սատարողներ՝

  • Հայկական սփյուռքի որոշ ուժեր

ՀՀ կառավարություն

Սատարողներ՝

Օլիգարխներ, քրեական հեղինակություններ

  • Օլիգարխների և քրեական հեղինակությունների կողմից կազմված զինված խմբեր[4][5][6][7][8][9]

Այլ ուժեր, որոնք դեմ էին շարժմանը

Ղեկավարներ
Կորուստներ
Ոստիկաններից զատ ՝ 40 քաղաքացի հոսպիտալացվել է[14]
6 ոստիկան հոսպիտալացվել է (վիրավորվել են իրենց ձեռքի նռնակների պայթյունից)[15]

Թավշյա հեղափոխություն Հայաստանում[16][17], 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տարբեր քաղաքացիական խմբերի կողմից մի շարք հակակառավարական բողոքի ցույցեր` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 - մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց[18] հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած #ՄերժիրՍերժին հեշթեգով), ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։

Թավշյա հեղափոխության էության և անվանման հարց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ քաղաքական շարժումը հայկական ներքաղաքական կյանքում և միջազգային ասպարեզում ստացավ իր բավական տարածված անվանումը՝ «Հայկական թավշյա հեղափոխություն»։ Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների իրականում դա հեղափոխություն էր, որն ավարտվեց ո՛չ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով՝ վարչապետի պաշտոնից, այլև՝ ավելի հեռուն գնացող հետևանքներով՝ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հրաժարմամբ։

Թավշյա հեղափոխության սկսման նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի նախագահ (2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9) և վարչապետ (2018 թվականի ապրիլի 17-ից մինչև ապրիլի 23) Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2008 թվականին[19], ապա վերընտրվել 2013 թվականին[20]։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Սահմանադրությունը արգելում էր միևնույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում[21]։ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին[22][23][24]։ 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով երկիրը պետք է անցում կատարի կառավարման խորհրդարանական ձևին և պետության ղեկավար դառա ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրված վարչապետը։ Նույն օրը Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի առաջադրվի ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար։ Նա մասնավորապես ասել է․

Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։
- Սերժ Սարգսյան, Ապրիլի 10, 2014թ․[25]

Հանրաքվեն ընդունվեց 2015 թվականի դեկտմբերի 6-ին[26]։ Նախագահության երկրորդ ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ չի բացառվում իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում[27]։

Պայքարող ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իմ քայլը» գրաֆիտի Երևանում

Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու արտախորհրդարանական «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը ընտրեցին փողոցային պայքարը, այդ թվում՝ երթերի, ցույցերի և բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը[28]։

Քաղաքացիական պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլ Փաշինյանը փակում է արագաչափը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները[29][30]։

«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն է, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը և կատարողը՝ Հայկ Ստվերը[31]։

  • Ապրիլի 8-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին[32]։
  • Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ ոստիկանության` իր խոսքերով ապօրինի գործողություններին, փակել է Երևան - Սևան - Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը[33]։
  • Ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկականության բռնությանը փակեց Երևան - Սևան - Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի արագաչափերից երկրորդը։
  • Ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի ամբիոնի մոտից գունավոր ծխով ճայթուկներ վառեցին՝ ժողովրդին կոչ անելով ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ[34]։

«Մերժիր Սերժին»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել է 2018 թվականի մարտի 1-ին։ Նախաձեռնությունն առաջին ակցիան իրականացրել է մարտի 24-ին, երթն սկսվել է Կասկադից և ավարտվել Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մոտ[35]։

«Օգնիր Սերժին գնալ թոշակի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում խորհրդանշական ակցիա էր կազմակերպել և գումար էր հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար[36]։

  • Ապրիլի 8-ին նախաձեռնությունը ավտոերթով շարժվեց Ծովագյուղ, որտեղ միացավ Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթին[37]։
  • Ապրիլի 9-ին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ իրականացրեց Երևանի կենտրոնական փողոցներով[38]։
  • Ապրիլի 11-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը «Հանուն Հայաստան պետության» ճակատի աջակցությամբ մոտ կես ժամով փակել էին Տիգրան Մեծ - Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը[39]։

«Հանուն Հայաստան պետության» ճակատ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր առաջին հանրահավաքն արեց Ազատության հրապարակում[40]։
  • Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք արեցին «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները[41]։

Այլ ակցիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ապրիլի 9-ին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկա» պաստառ էր պարզել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, ինչի արդյունքում վատացել է նրա ինքնազգացողությունը[42]։
  • Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ հացադուլ սկսեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը[43]։ Նա հացադուլից դուրս եկավ ապրիլի 13-ին։
  • Ապրիլի 13-ին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանը հացադուլ սկսեց՝ որպես զորակցություն Սերժ Սարգսյանի դեմ պայքարող ուժերին։

Ապրիլի 12-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 12-ի երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնության մի խումբ անդամներ նստել են Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շուրջ 40 րոպե երթևեկության համար փակ պահել քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը։ Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ուժ կիրառելով հեռացրել են ցուցարար երիտասարդներին, որոնցից մի մասին ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Չարենցի փողոցի վերջնամաս։ Ոստիկանության գործողությունից հետո կարճ ժամանակահատվածով բացվում է Մաշտոցի պողոտան[44][45]։

Շուրջ 30 րոպե հետո՝ մոտավորապես ժամը 18:00-ին, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամներն ու համակիրները ավտոերթով մոտեցել են Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկին և կրկին փակել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։ Խցանումների հետևանքով ամբողջությամբ կաթվածահար են լինում Բաղրամյան, Մաշտոց պողոտաները և Սայաթ-Նովայի պողոտան ու հարակից փողոցները։ Որոշ ժամանակ ոստիկանությունը փակել էր Բաղրամյան պողոտայի՝ Մաշտոցի պողոտան, որի բացվելուց հետո ավտոերթի մասնակիցները շարժվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին ընդառաջ, ովքեր Սևան-Երևան ավտոմոբիլային ճանապարհով քայլերթով շարժվում էին դեպի մայրաքաղաք Երևանի ուղղությամբ[46]։ Ավտոերթի մասնակցիները ավտոմեքենաներով կրկին վերադառնում են Երևան[47]։

Ապրիլի 13-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 13-ին՝ մոտավորապես ժամը 13:30-ի սահմաններում Գյումրիից դեպի Երևան քայլերթ կատարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին Երևանի Ավան թաղամասի մատույցներում դիմավորեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները։ Երկու նախաձեռնությունների տասնյակ անդամներ քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին իրենց բողոքը հայտնելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի և բուհի ղեկավարության կողմից ուսանողների կողմից հնչեցրած դասադուլի կոչեր անելուն խոչընդոտելու դեմ։ Չնայած սկզբում պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքը փակվել էր բուհի անվտանգության աշխատակիցների կողմից, սակայն քայլերթի մասնակիցները կարողացան բացել այն և հասնել մինչև ռեկտորի աշխատասենյակի մոտ։ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները իրազեկման երթով շարժվեցին և մոտավորապես ժամը 18:30-ի սահմաններում հասան Ազատության հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ[48][49][50][51]։

Արտաքին տեսաֆայլեր
13.04.2018 թվականի հանրահավաքն ու բողոքի գործողությունների տեսանյութը:

2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց բազմամարդ հանրահավաք[52][53], որին հաջորդեց Ֆրանսիայի հրապարակը փակելու ակցիան[54]։

Հանրահավաքի ընթացքում 30 րոպեանոց ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի վերջում հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները պետք է տեղափոխվեն Ֆրանսիայի հրապարակ և արգելափակեն Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների հատման բոլոր մուտքերը[55]։ Որոշ ժամանակ անց ցուցարարները փակեցին Ֆրանսիայի հրապարակը, որի հետևանքով կաթվածահար եղավ քաղաքի այդ հատվածի երթևեկությունը[56]։

Ցուցարարները մինչև հաջորդ օրը առավոտյան շրջափակման մեջ են պահել Ֆրանսիայի հրապարակը՝ տեղադրելով վրաններ, վառարան և գիշերակացի այլ պարագաներ։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաշվարկների՝ գիշերը հրապարակում մնացել են շուրջ 4700 մարդ[57][58]։

Ապրիլի 14-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցարարների վրանները Ֆրանսիայի հրապարակում

2018 թվականի ապրիլի 14-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակը դեռևս ցուցարարների հսկողության ներքո է գտնվում։ Նրանց պարբերաբար այցելում են հայտնի անձինք, այդ թվում՝ երգիչ Ռուբեն Հախվերդյանը[59]։

Հանրապետական կուսակցության գաղտնի նիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներն ու ուժերը նախօրոք նախատեսել էին, որ ապրիլի 14-ին պետք է շրջափակեն Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, որպեսզի թույլ չտան կուսակցության կողմից Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածության առաջադրումը։ Համաձայն բողոքի գործողություններ իրականացնող ուժերի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, վախենալով ժողովրդի կողմից սպասվելիք անհնազանդության գործողություններից, կուսակցության գերագույն մարմնի նիստը տեղափոխել են Ծաղկաձոր քաղաք։ Իմանալով, որ նիստի անցկացման վայրը փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ավտոմեքենաներով մեկնել Ծաղկաձոր և շրջափակման մեջ վերցնել իշխող կուսակցության անդամներին։ Մինչև ավտոերթի մեկնարկը լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նիստը գաղտնի կերպով արդեն անցկացվել է, որի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանին[60][61]։

Քայլերթեր և ավտոերթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները, տեղեկանալով, որ իշխող կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սկսում են բողոքի երթեր և ավտոարշավներ՝ պարբերաբար փակելով փողոցներ[62]։

Ցուցարարների մուտքը Ռադիոտուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցարարները Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի դիմաց։

Բողոքի քայլերթ իրականացնող հազարավոր քաղաքացիները, հասնելով Հայաստանի Հանրային ռադիոյի շենք, այն շրջապատել և ներս են մտել։ Մուտքը հսկող ոստիկանները զենքերը ուղղել են դեպի քաղաքացիները և սպառնացել կրակել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կա՛մ կրակեք, կա՛մ մենք ներս ենք մտնում։ Այնուհետև ցուցարարները, բարձրանալով Հանրային ռադիոյի շենքի վերին հարկեր, պահանջել են ուղիղ եթեր տրամադրել։ Սակայն ռադիոտան աշխատակիցները անջատել են շենքի էլեկտրականությունը, ինչի հետևանքով Հանրային ռադիոյի հեռարձակումը դադարեցվել է։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն իրենց անհնազանդության այդ քայլը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»։ Շենքից հեռանալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը հնչեցրեց Հանրային ռադիոյի շենքից տվյալ գործողությունները ուղիղ եթեր հեռարձակող համացանցային լրատվամիջոցների միջոցով[63][64]։

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիների նշված գործողությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը որակել է որպես խմբակային հարձակում պետության կողմից պահպանվող ռազմավարական օբյեկտ[65]։

Ապրիլի 15-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլ Փաշինյանը հարցարզույց է տալիս լրագրողներին, Ֆրանսիայի հրապարակ, 15.04.2018

Ապրիլի 15-ին երեկոյան 18։ 00-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների վաղվա պլանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց գործողությունները սկսել 08:15-ից։ Անհնազանդության քայլերից պետք է լինեն Երևանի կամուրջների արգելափակումը, տրանսպորտային ցանցի խափանումը, դասադուլները, գործադուլները[66][67][68]։

Ապրիլի 16-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհնազանդության միջոցառումները վաղ առավոտյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական անհնազանդության և փողոցներ փակելու գործողություններն ինչպես պլանավորված էին, սկսեցին առավոտյան 08։ 15-ին։ Փակված փողոցներում ակտիվիստները որպես բարիկադ օգտագործում են նստարաններ և աղբամաններ[69]։

Բողոքի միջոցառումներ Գյումրիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի գործողություններ են տեղի ունեցել Գյումրի քաղաքում[70]։

Սերժ Սարգսյանի հայտարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 16-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցին տված հարցազրույցում իր կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին հարցին ի պատասխան հայտարարել է, որ ինքը «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»[71]։

Միջազգային արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և խորհուրդ տվել Երևանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից[72]։

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ տեղյակ է Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ մարզերում շարունակվող բողոքի ակցիաների մասին և ապրիլի 17-ին բողոքի նոր ակցիաների հայտարարված պլանների մասին, ինչը կհանգեցնի ճանապարհների և հարակից տարածքների ծանրաբեռնվածությանը։ «Բողոքի ցույցերի անկանխատեսելի բնույթի պատճառով կարող է բռնություն լինել։ Ձեր անվտանգության համար խուսափեք այս բողոքի ցույցերից անմիջականորեն տուժած տարածքներից և շարունակեք մշտադիտարկել տեղական լրատվամիջոցները՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Մենք հիշեցնում ենք ԱՄՆ բոլոր քաղաքացիներին վերանայել ձեր անձնական անվտանգության պլանները և տեղյակ լինել ձեր շրջապատի մասին։ Խնդրում ենք պահպանել զգոնության բարձր մակարդակ և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու ձեր անձնական անվտանգությունը[73]»:

Սադրիչ խմբեր և տարածվող լուրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 16-ի երեկոյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ մայրաքաղաք է մտել զինվորական ավտոշարասյուն, որը հասել է մինչև Արշակունյաց փողոցի սկզբնամաս[74]։

Քաղաքացիների կողմից փակված Մաշտոցի պողոտան, 16.04.2018թ.

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում տարածված այն լուրերը, թե իբր մայրաքաղաք են բերվում ՀՀ զինված ուժերին ենթակա ստորաբաժանումներ և զինտեխնիկա, որոնք հնարավոր է կիրառվեն խաղաղ ցուցարարների դեմ։ Հովհաննիսյանը նշել է, որ զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին։ Վերջինս վերադառնում էր պլանային միջոցառումներից և Արշակունյաց պողոտայով շարժվելով՝ մամուլի ակումբի մոտից թեքվել է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր[75]։

Ապրիլի 16-ի երեկոյան մամուլը տեղեկություններ տարածեց այն մասին, որ Հայաստանի տարբեր օլիգարխներ իրենց թիկնապահների և ենթակա այլ ուժերի հավաք են սկսել։ Մասնավորապես Ազատության ռադիոկայանի լրագրողը հայտնել է, որ Մհեր Սեդրակյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է Թոխմախի Մհեր մականունով, Էրեբունի թաղամասում գտնվող իրեն պատկանող գազալցակայանի դիմաց հավաքել է շուրջ 200 ամրակազմ երիտասարդների, որոնց վտոմեքենաներից շատերը չունեն պետհամարանիշներ։ Այլ հրապարակումների համաձայն՝ այդպիսի խմբերի անդամների թվաքանակը հասել է 500-ի[74]։ Հրապարակումներում նշված է, որ հարյուրավոր ամրակազմ տղամարդկանց օգտագործելու են ցուցարարների դեմ[76][77]։

Փողոցների փակում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 16-ի ուշ երեկոյան ցուցարարների առանձին խմբեր փակում Երևանի մի շարք փողոցներ[78][79]։

Ապրիլի 17-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհնազանդության գործողություններ վաղ առավոտյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտյան Երևանում վերսկսվեցին բողոքի միջոցառումները[80][81][82]։

Ազգային ժողովի նիստ և հանրահավաք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչապետի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 17-ին առավոտյան ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում մեկնարկեց ՀՀ վարչապետի ընտրության ազգային ժողովի նիստը, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, 91 պատգամավոր[83]։

Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները[84] Քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ է ընտրվում Սերժ Սարգսյանը 77 կողմ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ[84]։

Ֆրանսիայի հրապարակում սկսված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկսում են թավշյա հեղափոխություն, և պետք է արգելափակեն պետական հաստատությունները[85][86]։

Հանրահավաք Հանրապետության հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում 17.04.2018թ.

Ապրիլի 17-ին երեկոյան ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ[87][88][89]։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապրիլի 18-ին շարունակել բողոքի գործողությունները[88][89][90][91]։

Միջադեպ Մաշտոցի պողոտայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 17-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում որոշ խմբերը անկարգություններ են կատարել Երևանի Մ. Մաշտոցի պողոտայում։ Նրանք մետաղե ձողերով կոտրել են լուսաֆորները՝ փորձելով փակել փողոցները, ագրեսիվ վարք են դրսևոորել և հայհոյել վարորդներին։ Ոստիկանական ստորաբաժանումների ժամանելուն պես նրանք քարեր են նետել ոստիկանական ավտոմեքենաների ուղղությամբ[92]։ Այլ տեղեկությունների համաձայն՝ լուսաֆորները կոտրող երիտասարդները եղել են շուրջ երկու տասնյակ, որոնք Բաղրամյան պողոտայի փշալարերի մոտ նաև սկսել են վիճաբանել ոստիկանների հետ[93]։

Ապրիլի 18-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրահավաք Հանրապետության հրապարակում, 18.04.2018

2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային գործողություններին է անդրադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը[94][95][96], Human Rights Watch միջազգային կազմակերպությունը[97]։

Բողոքի գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 18-ի առավոտյան բողոքի գործողությունները վերսկսվում են մայրաքաղաք Երևանում[98][99], Գյումրիում[100][101][102], Արմավիրում[103], Վանաձորում[104], Գավառում[105]։

Երեկոյան հանրահավաք Հանրապետության հրապարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 18-ին երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում[106], որի ավարտին ցուցարարներն իրականացրեցին երթ դեպի ՀՀ վարչապետի նստավայր[107]։

Ապրիլի 19-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի գործողություններ Երևանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեմ ես Սերժին, սիգնալ տուր» ցուցանակ երթի ժամանակ

Ապրիլի 19-ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի զանգվածային գործողությունները։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության ստորաբաժանումների միջև, որի հետևանքով վնասվածքներ են ստացել մի շարք ցուցարարներ[108][109][110][111][112][113][114]։

Բողոքի գործողություններ Գյումրիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 19-ի առավոտյան Գյումրիում սկսվել են բողոքի գործողություններ։ Ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ մի նշարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել[115]։

Երեկոյան հանրահավաք Երևանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 19-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք[116]։

Ապրիլի 20-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի գործողություններ Երևանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցարարները երթով շարժվում են դեպի Դավթաշենի կամուրջ
Ցուցարարները փակել են Ուլնեցի - Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկը
Ցուցարարները ավտոերթ են իրականացնում Հանրապետության հրապարակում
Արտաքին տեսաֆայլեր
Ոստիկանության կարմիր բերետավորները կոտրում են ցուցարարի ավտոմեքենան, որը փակել փակել է փողոցը
Սերժ Սարգսյանի կոտրված շրջանակով նկարը, որը ցուցարարների կողմից գետնին է նետված

Ապրիլի 20-ին Երևանի տարբեր վայրերում սկսվել են բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության։ Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներից սկսել է մասայաբար բերման ենթարկել քաղաքացիների, այդ թվում՝ շարժման համակարգողներին[117]։

Վաղ առավոտյան փակվել է նաև Վաղարշյան փողոցը, որտեղից ոստիկանությունը հատուկ տեխնիկայով հեռացրել են փողոցը փակած ավտոմեքենաները[118][119]։

Վաղ առավոտյան դասադուլ են սկսել մի շարք դպրոցների աշակերտներ, այդ թովւմ՝ Արշալույս գյուղի դպրոցականները[120]։

Բողոքի երթ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահաններով, մահակներով և սաղավարտներով զինված ոստիկանական պատնեշը Երևանի Կոմիտասի պողոտայում, 20.04.2018թ.

Ժամը 10:10-ին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Գուլբենկյան փողոցից երթ սկսեցին[117]

Բողոքի գործողություններ Զեյթուն վարչական շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցում հավաքված ցուցարարները։ Աջից «Դեմ ես Սերժին, սիգնալ տուր» շարժման մասնակից ավտոմեքենա։

Բողոքի ցույցեր են սկսվում նաև Զեյթուն վարչական շրջանում[121]։

Իշխանությունների և կրոնական առաջնորդների հայտարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված ապրիլի 20-ին Երևան է ժամանել Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա֊ն, ով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ապրիլի 20-ի առավոտյան հանդիպել է նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն[122]։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին և իրենց մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ[122]։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ

Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի, խաղաղվի, և մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին։ Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաև բազում մարտահրավերներ և այդ մարտահրավերների առջև կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ և միասնականությամբ։ Առջևում նաև ապրիլի 24-ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը։ Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի և առաջնորդի՝ շիտակ ապրելու և շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ պահենք մեր երկիրը ողբերգություններից, կորուստներից։ Մենք ունենք Արցախ, մենք ունենք մեր հայրենիքի սահմանների վրա ծառայող երիտասարդ հայորդիներ, որոնց անվտանգությունը, գիտենք, պարո՛ն վարչապետ, Ձեր մշտական մտահոգությունն է։ Մենք հաղորդ ենք եղել Ձեր մտածումներին այս առումով։ Թող Աստված պահի, պահպանի մեր ժողովրդին սիրո, խաղաղության մեջ։ Այս է մեր մաղթանքը, այս է մեր աղոթքը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ասել է, որ

Այս օրերին երկրում երիտասարդների, պատանիների ներգրավմամբ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին աշխարհում։ Վերջիվերջո, այս ցույցերի հետևանքները կամ դրանց ընթացքում հասցված վնասների հաղթահարումը ամիսներ են տևելու։ Այսինքն՝ երկիրը կարող է վնասվել։ Մենք պետք է ցուցարարներին ասենք՝ սա մեր բոլորիս հայրենիքն է, բոլորս այս հայրենիքի զավակներն ենք, մի ընտանիք ենք։ Դժվարություններ, հարցեր կլինեն, սակայն պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում։ Հարցերը քննելու միասնական այդ ճիգով դրանց լուծման ճամփաներ պետք է որոնել միասնաբար։ Սա է, որ պետք է լինի։ Այս մթնոլորտում նման ձևով շարունակելը վնաս է՝ վնաս է հայրենիքին, վնաս է մեր ժողովրդին։ Հետևաբար, ես ուրախ եմ, որ նաև Դուք, պարո՛ն վարչապետ, այդ կոչը արել եք, որ ուժերը կողք կողքի գան և սեղանի շուրջ նստեն ու խոսեն։ Նախագահի և Ձեր գլխավորությամբ այդ խոսակցությունը պետք է լինի, որովհետև այս կացության շարունակումը մեծապես կվնասի մեր հայրենիքին, մեր ժողովրդին, Արցախին մանավանդ։ Ժամանակն է, որ համախմբվենք, որովհետև պաշարված ենք ոչ բարեկամ ուժերով։ Հարցեր կան, բնականաբար, բայց այդ հարցերի մասին պետք է խոսենք փոխադարձ սիրո, հարգանքի սահմաններում։ Սա է, որ ուզում էինք Ձեզ փոխանցել, պարո՛ն վարչապետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողի հետ զրույցում հայտարարել է, բողոքող ցուցարարները դեռևս ամբողջ ազգը չեն ու ամոթ է այսպիսի գործողություններ կատարելը, քանի որ զբոսաշրջիկների մոտ Հայաստանը վատ տպավորություն կթողնի։ Նա նաև անդրադարձել է կոռուպցիային՝ ասելով, որ բոլոր երկրներում էլ գոյություն ունի կոռուպցիան[123]։

Շախմատի Հայաստանի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 20-ին Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները, այդ թվում՝ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել նրան[124][125]։

Բողոքի գործողություններ Գյումրիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 20-ի վաղ առավոտից Գյումրի քաղաքում սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողություններ[126]։ Կեսօրին Գյումրիի բնակիչները փակել են Երևան - Արմավիր ավտոճանապարհը։ Նրանց են միացել նաև Լուսաղբյուր և Շիրակավան գյուղերի բնակիչները՝ երթևեկությունը մոտ մեկ ժամ կաթվածահար անելով[127]։

Երեկոյան Գյումրիում տեղի է ունեցել բազմամարդ բողոքի երթ դեպի Անի թաղամաս։ Ցուցարարները վանկարկել են «Միացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Մերժիր Սերժին» կարգախոսներ[127][128][129]։

Բողոքի գործողություններ Վանաձորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 18:00-ին Վանաձոր քաղաքում մեկնարկել է հանրահավաք և երթ։ Ցուցարարները վանկարկում են «Սերժի՛կ հեռացի՛ր», «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժի՛ն» կարգախոսներ։ Ցուցարարներին են միացել վարորդները ովքեր միացնում են ավտոմեքենաների ազդանշանները[130][131][132]։

Բողոքի գործողություններ Եղվարդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 20-ի կեսօրին Եղվարդ քաղաքի բնակիչները փակել են Եղվարդ - Երևան ավտոճանապարհը[133]։

Բողոքի գործողություններ Հրազդանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել Հրազդան քաղաքում, որտեղ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ բռնություն է կատարել[134]։

Երեկոյան հանրահավաք Հանրապետության հրապարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ, 20.04.2018թ.


Ըստ լրատվամիջոցների՝ այս հանրահավաքն ամենաբազմամարդն էր մինչև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գործողությունների շարքում։ Ելույթներով հանդես եկան մի շարք քաղաքացիներ և հասարակական գործիչներ։ Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին», «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Հայաստա՜ն», «Միացում»։ Բանախոսները խոսեցին բերման ենթարկվածների թվաքանակի (200-ից ավել քաղաքացի), ոստիկանության բաժանմունքում իրավական վարքի, Էջմիածնի տարածաշրջանում և այլ վայրերում բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ կատարված բռնությունների և հնարավոր համարժեք պատասխան տալու, հայկական սփյուռքում անցկացված և սպասվելիք բողոքի գործողությունների մասին։ Թվարկվեցին այն հայտնի մարդկանց անունները, ովքեր անդրադարձել են երկրում կատարվող ներքաղաքական իրադարձությունների մասին։ Երբ բեմահարթակից նշվեց, որ բողոքի գործողություններին անդրադարձել է նաև երգչուհի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կին Սիրուշոյի անունը, ցուցարարները սկսեցին սուլել[117][135][136]։

Այդ ընտրությունները ոչ մեկի կասկածի տեղ չեն թողնելու, դրանք պետք է լինեն 100 տոկոս արդար, ազատ ընտրություններ ու հաղթող պետք է լինի միշտ ժողովուրդը։ Հիմա և սրանից հետո ընտրություններում պետք է հաղթի միայն ու միայն ՀՀ ժողովուրդը։ Եվ ընտրությունների հաջորդ օրը ՀՀ քաղաքացին պետք է ասի՝ ես ձևավորեցի իշխանություն, ես ընտրեցի, ես արդար Հայաստանի իշխանությունն եմ։|Նիկոլ Փաշինյան, [117][135][136][137]}}

Ապրիլի 21-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Երևանի Ավան թաղամասում անհայտ անձինք ծեծի են ենթարկում «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» նախաձեռնությանը մասնակցող վարորդներին ու վնասում ավտոմեքենաները, 21.04.2018թ.

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը Ավան թաղամասում «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» նախաձեռնությանը մասնակցող վարորդները հարձակումների և ծեծի են ենթարկվել Երևանի Ավան թաղամասում[138][139][140][141]։

Սերժ Սարգսյանի հայտարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ի առավոտյան ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ դադարեցնել ցույցերը և նստել երկխոսության սեղանին[142][143]։

Մշակույթի և գիտության գործիչների հայտարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ին մի շարք մշակութային գործիչների և գիտության ոլորտի ներկայացուցիչները շնորհավորական նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին, որտեղ նշել են, որ իրենց զորակցությունն են հայտնում նրան երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, ժողովրդի բարեկեցության և անվտանգության ապահովման գործընթացներում։ Նամակը ստորագրել են գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Հովհաննես Թոքմաջյանը, Լևոն Թոքմաջյանը, ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Էդուարդ Ղազարյանը, Վանիկ Զաքարյանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստի դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վահան Ավետիսյանը, Արծրունի Սաֆարյանը, Նիկոլայ Չիլինգարյանը, Ռազմիկ Փետեոտյանը, Էմիլ Խաչատրյանը, Էդուարդ Աշչիյանցը, գյուղ. գիտ դոկտորներ Հունան Ղազարյանը, Ռուզաննա Մանուկյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ Դավիթ Հախվերդյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Վլադիմիր Հարությունյանը, արվեստի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Բաբայանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վիլիկ Սարգսյանը, Սուրեն Աղբալյանը, Միհրան Ստակյանը, Գևորգ Փիրումյանը, Բորիս Բալասանյանը, Արամ Առաքելյանը, տեխնիկական գիտությունների դոկտորներ Արթուր Մինասյանը, Պետրոս Համբարձումյանը, Մանուկ Վարդանյանը, Վաչե Թոքմաջյանը, Հովսեփ Պետրոսյանը, Արթուր Մինասյանը,երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, քիմիական գիտությունների դոկտոր Սերժ Սարգսյանը, գյուղ. Գիտ. Դոկտոր Գայանե Սարգսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Համլետ Հարությունյանը, Էդիկ Մինասյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը, պրոֆեսոր Արարատ Ղոչիկյանը, տնտեսագիտության դոկտոր Տիգրան Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը[144][145]։

Բողոքի գործողություններ Վաղարշապատում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Էջմիածնի և հարակից բնակավայրերի բազմահազարանոց շարասյան մուտքը Երևանի կենտրոն, 21.04.2018թ.

Ապրիլի 21-ին առավոտյան բողոքի երթ տեղի ունեցել Վաղարշապատ քաղաքում, որի մասնակիցները քայլելով հասել են Երևան[146][147][148]։

Բողոքի գործողություններ Ապարանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ի առավոտյան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի գործողություններ տեղի ունեցել Ապարան քաղաքում։ Քաղաքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են «Գնթունիկ» խանութի դիմաց և փակել Երևան - Սպիտակ ավտոճանապարհը[149]։

Բողոքի գործողություններ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ի առավոտյան «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգաղոսով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և հարակից գյուղերի բնակիչները բողոքի գործողություններ են սկսել։ Նրանք փակել են Մեծ Մանթաշի ճանապարհը[150]։

Բողոքի գործողություններ Հանրապետության երրորդ խոշոր քաղաք Վանաձորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի միջոցառումներ տեղի ունեցել Վանաձորում[151][152]

Երթի ժամանակ Վանաձորում պարբերաբար ընդհարումներ են տեղի ունեցել[153]։

Երեկոյան Վանաձորում ոստիկանությունը սկսել է քաղաքացիների բերման ենթարկել[154]։

Ժամը կեսօրից հետո ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ կուսակցության անդամ Առաքել Մովսիսյանը հրահանգել է մեծ բեռնատարներով փակել Երևան - Էջմիածին ավտոճանապարհը։ Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ փողոցի փակման նպատակն է Էջմիածին քաղաքից ավտոմեքենաներով դեպի Երևան գնացող քաղաքացիների երթը կանխելը[4][9]։

Բողոքի գործողություններ Սպիտակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ի կեսօրին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում[155]։

Բողոքի գործողություններ մայրաքաղաքի ՀԱԹ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու իր թիկնազորի անդամները հարձակվում են ցուցարարների վրա

Ապրիլի 21-ին կեսօրին բողոքի գործողություններ են տեղի ունեցել Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում, որտեղ ցուցարարների վրա են հարձակվել Հանրապետական կուսակցության անդամ, օլիգարխ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու իր թիկնազորի անդամները։ Նրանք ծեծելով հեռացրել են երիտասարդ ցուցարարներին փողոցներից[9][156]։

Բողոքի գործողություններ Հրազդանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ին բողոքի գործողություններ են տեղի ունեցել Հրազդան քաղաքում։ Կեսօրին ցուցարարների մեջ է մխրճվել ոստիկանական ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 երեխա տեղափոխվել են հիվանդանոց[157]։

Բողոքի գործողություններ Գյումրիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 21-ին բողոքի գործողություններ են տեղի ունեցել Գյումրի քաղաքում[158][159]։

Ապրիլի 22-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 22-ի առավոտյան Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողությունները։ Առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հրապարակային հանդիպում։ Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն.Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ։ Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Ընդհարումից հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում առավել մասշտաբային վերսկսվեցին բողոքի գորողություները։ ՀՀ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ։ Բողոքող քաղաքացիները տարբեր բնակավայրերում օրվա ընթացքում իրականացրեցին բազմահազարանոց երթեր, փողոցների և ճանապարհների արգելափակում։ Կեսօրից հետո ՀՀ մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ։ Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներ։ Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցեցին ավելի քան 160.000 քաղաքացիներ։

Բողոքի գործողություններ Ստեփանավանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 22-ին ժամը 14:00-ից բողոքի գործողություններ են մեկնարկել Ստեփանավանում։ Ցուցարարները փակել են Վրաստանի սահման-Ստեփանավան-Երևան ավտոմայրուղին՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին։ Հարյուրավոր քաղաքացիներ անցել են քայլերթով։ Ստեփանավանի հարակից գյուղերի բնակիչները տևական ժամանակ փակել են նաև քաղաք մտնող մայրուղիները[160]։ Երկու կողմից էլ առաջացել են մեքենաների կուտակումներ, սակայն վարորդները չեն դժգոհել ու ազդանշաններով աջակցել են ցուցարարներին։ Տարածքում եղել են ոստիկաններ, որոնց մեծ մասը եղել են քաղաքացիական հագուստով։ Ակցիայի ժամանակ մոտակայքում է եղել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով ցուցարարներին հորդորել է դադարեցնել ակցիան։ Քաղաքապետը նշել է, որ այս ակցիայով քաղաքացիները գցում են Ստեփանավանի և հայ ազգի պատիվը՝ նշելով որ «ամեն ակցիա կարելիա սիրուն ձևով անել, ոչ թե սումբուրնի ձևով։ Սա ազգին խայտառակ անելա»[161]։

Միջազգային արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 22-ին Եվրոպական Միությունը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակի մասին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով[162].

Հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենքի համաձայն՝ համընդհանուր և հիմնարար ազատություն է։ Եվրոպական միությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ կհարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի իրացումն արդար և համաչափ կերպով, Հայաստանի միջազգային պարտավորությունների համաձայն, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի։ Բոլոր այն անձինք, ովքեր բերման են ենթարկվել, օրենքին համաձայն՝ իրենց հավաքների ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հուսահատեցնող ու անհանգստացնող է, որ այսօրվա կարճ հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև չկանխեց իրավիճակի հետագա սրումը
- Եվրոպական Միության ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչ, [162]

«Կաթսաների կեսգիշերային միջոցառում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 22-ին ժամը 23:00-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում մեկնարկեց երկաթյա կաթսաների միջոցառումը, որի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից հարվածում էին կաթսաներին և հետաքրքիր աղմուկ առաջացնում` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Սերժ Սարգսյանի իշխանությանը[163]։

Ապրիլի 23-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 23-ի առավոտյան Հայաստանի Հանրապետությունը վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի միջոցառումները։ Բողոքի գործողություններն ընդգրկել են մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները[164][165][166][167][168][169][170][171][172][173]։

Սերժ Սարգսյանի հրաժարական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 23-ին ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Իր վերջին ելույթում նա ասել է[174][175][176].

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին։

Շնորհակալ եմ։

Ժողովրդի արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը[177][178][179]։

Քաղաքական ուժերի արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր և քաղաքակիան գործիչներ հանդես են եկել հայտարարություններով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ վարչապետի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին մեծ մասամբ քվեարկած ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք ժողովրդի կողքին են և միասին պետք է կերտեն Հայաստանը[180]։

«Օրինաց երկիր» կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Օրինաց Երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպման առաջարկը[181]։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ նշել է, որ «շնորհավորում է Հայաստանի ժողովրդին Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող՝ քրեա-օլիգարխիկ համակարգի փլուզման կապակցությամբ։ Տարիներ շարունակ մղվող պայքարը վերջապես պսակվեց հաջողությամբ՝ դուռ բացելով երկրում ժողովրդավարության հաստատման համար։ Սա կարևորագույն, սակայն ընդամենը առաջին քայլն է։ Այսօրվանից սկսած բոլորս ապրում ենք այլ Հայաստանում, և նույն հետևողականությամբ և ոգեշնչմամբ մեր հասարակությունը պետք է լծվի նոր, ժողովրդավարական Հայրենիքի կառուցման գործին։ Ներկա պահի գլխավոր խնդիրը պետության կառավարելիության և իշխանության սահուն փոխանցման ապահովումն է»[182]։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանի վարչապետությունը սատարող Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձևավորման համար։ Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է։ Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը։ Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը, զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։ Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որևէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին և պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար»[183][184]։

«Սասնա Ծռեր» կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Սասնա Ծռեր կազմակերպության անունից հայտարարություն են տարածել բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը։ Նրանց կոչում ասված է «Անհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։ Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։ Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման հավատ ներշնչելով բոլորիս։ Ողջունում ենք նաև զինվորականներին, որ միացան հարազատ ժողովրդին և դրանով վերջին մեխը խփեցին ռեժիմի դագաղի կափարիչին։ Միևնույն ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին կոչ ենք անում մնալ դիրքերում և կրկնակի եռանդով ու աչալրջությամբ հսկել սահմանը։ Հատուկ ողջույն ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս նվիրյալներին։ Դուք կարողացաք շարժել համայն հայությանը, արթնացնել մեր հրաբխային ժողովրդին և նրա հրահեղուկ հոսքն ուղղել ի շահ Հայրենիքի ու պետականության։ Բոլորդ միասին այնպես արեցիք, որ Ապրիլի 24-ը դառնա Ազգային վերածննդի օր»[185]։

Միջազգային արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարություններով են հանդես եկել նաև տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների և ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալլ ուղերձ է հղել Միավորված Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա իր հայտարարության մեջ ասել է «Ես ողջունում եմ ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում կոչ եմ անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ»[186][187]

Ռուսաստանի Դաշնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 23-ի երեկոյան Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու ու պահպանելու հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասությունների, հզոր ժողովուրդ է։ Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»[188]։

Ապրիլի 23-ի երեկոյան Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին հայտնել է, որ «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանի իրավիճակին երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Ես ի գիտություն եմ ընդունել տեղեկությունը, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ ԵԱՀԿ ԽՎ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցելու Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին։ Ես կրկին կոչ եմ անում հանդարտության, կոչ եմ անում բոլոր կողմերին պատասխանատու գործողությունների՝ ի շահ բոլոր հայերի»[189]։

Քաղաքական վերադասավորություններ Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 23-ի կեսօրին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ըստ գործող Սահմանադրության, վարչապետի պաշտոնը զբաղեցրեց առաջին փոխվարչապետ, ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը[190][191]։ Հրաժարականից մի քանի ժամ անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առողջապահության նախարար է վերանշանակել ՀՀԿ անդամ Լևոն Ալթունյանին[192][193], բնապահպանության նախարար՝ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին[193], տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ ՀՀԿ անդամ Վահան Մարտիրոսյանին[193], կրթության և գիտության նախարար՝ ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանին[193], աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյանին[193], սփյուռքի նախարար՝ ՀՀԿ անդամ Հրանուշ Հակոբյանին[193], էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար՝ Աշոտ Մանուկյանին[193], սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Հրաչյա Ռոստոմյանին[193]։ Նոր նախարարների նշանակումից հետո նույն օրը ՀՀ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրավիրել է կառավարության նիստ[190]։

Ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ Կառավարության հրաժարականը[194][195]։

Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։ Հանրահավաքի բազմամարդ լինելու և իրար մոտ կանգնելու հետևանքով բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել էր, ինչի համար մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Հիվանդանոցի ճանապարհին 36-ամյա մի տղամարդ մահացել է[196]։

Ապրիլի 24-ի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունների մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 24-ի առավոտյան Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած իշխանության և նրանց սատարող ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարություններով, որոշ գործիչներ լրագրողների հարցերին ագրեսիվ վարք են դրսևորել կամ չեն ցանկացել պատասխանել[197][198] [199][200][201][202][203][204][204][205][206][207][208][209][210]:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 24-ին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին են անդրադարձել նաև ԱՄՆ իշխանությունները։ Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը հայտարարել է, որ «Առաջիկա օրերը պատմական պահ են ներկայացնում Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար, քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում։ Հորդորում է բոլոր կողմերին՝ ներգրավվել կառուցողական կերպով, Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակում՝ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը օրենքի գերիշխանությանը հավատարիմ մնալով։ Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդի ներգրավվումը երկխոսությունում՝ ուղղված ժողովրդավարական և խաղաղ միջոցներով իր ինքնիշխան ապագան կերտելուն»[211]։

«Ակնկալում ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»

Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդարի կոչեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վերջինի իշխանության դեմ պայքարող բազմաթիվ քաղաքացիների կողմից հնչեցվում են ՀՀԿ անդամների, նրանց սատարող ուժերի, պետական բարձրաստիճան պաշտոնեաների, օլիգարխների նկատմամբ հաշվեհարդարի կոչեր։ Որոշ շրջանակների կողմից ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են մարդկանց անուններ, ովքեր պետք է պատժվեն[212]։

Բանակցությունների տապալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 24-ի կեսգիշերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ի առավոտյան Նիկոլ Փաշինյան - Կարեն Կարապետյան հանդիպումը չի կայանա, քանի որ իրենց կողմից առաջադրված պահանջները չեն բավարարվել։ Նա հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն իշխանության խաղաղ փոխանցման,, ԱԺ արտահերթ ընտրությունների կայացման հարցերի շուրջ, իսկ իշխող ՀՀԿ կուսակցությունը չպետք է ներկայացված լինի անցումային կառավարությունում[213]։

Կեսգիշերին Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նրանք քննարկել են Հյաստանում առկա ներքաղաքական խնդիրները[214]։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակման ձևաչափով տեսաուղերձում հայտարարել է, որ եթե իրեն չզանգահարեն Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, ապա իրենք վաղ առավոտից սկսում են բողոքի գործողությունները[215]։ Նա նաև ասել է, որ իր հանդիպումը պետք է լինի 3+3 ձևաչափով, որին իշխող կուսակցությունից պետք է մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդարասյանը, իսկ օրակարգը լինի բացառապես իշխանության խաղաղ փոխանցումը, իսկ բանակցային գործընթացը պետք է լուսաբանվի այն ձևաչափով, ինչպես լուսաբանվել է իր և Սերժ Սարգսյանը հանդիպումը[216]։

Չեղարկված բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ կուսակցության խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ բանակցությունները չեն կայանալու, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված պահանջները, այն է՝ հանդիպման ձևաչափը, օրակարգն և լուսաբանման ձևը անընդունելի է իրենց։ Նա նաև հավելել է, որ իրենք չեն գնա հանդիպման, քանի որ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է իշխանությունների կողմից մասնակցող անձանց ցանկ, ինչպես նաև հայտարարել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ[217]։

Հայկական թավշյա հեղափոխությունը Սփյուռքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Թավշյա հեղափոխությունը դրական արձագանքներ ու գրեթե անվերապահ աջակցություն ստացավ աշխարհասփյուռ տասներկու միլիոնանոց հայության կողմից։ Հատկապես ակտիվ էին ամերիկահայ, ֆրանսահայ, իսպանահայ համայնքները[218][219][220][221][222][223][224][225][226]։

Հայկական թավշյա հեղափոխությունն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական թավշյա հեղափոխությունը գրեթե անմիջապես իր արձագանքը գտավ նաև հայկական ժամանակակից արվեստում։ Առաջին արվեստագետներից մեկը, որ անդրադարձավ թեմային, նկարիչ Աննա Սողոմոնյանն էր իր «Հայկական թավշյա հեղափոխություն» գեղանկարով[227]։ Այն բազմաֆիգուր կոմպոզիցիա է՝ նկարված հեղինակին բնորոշ հեքիաթային ոճով, որը ներառում է 2018 թվականի գարնան իրադարձություններին մասնակցած տարբեր տիպի մարդկանց։ Հեղինակի պնդմամբ այս կտավը հույժ խորհրդանշական է, ոչ միայն այն պատճառով, որ այն ստեղծվել է խիստ հուզական մի ժամանակաշրջանում և իրենից ներկայացնում է այդ հույզերի խտացված արտացոլանքը, այլ նաև այն պատճառով, որ այն վաճառվել է 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության օրը[228], ինչն, ըստ էության, կարող է խորհրդանշել 2018 թվականի ազգային զարթոնքի հույսերի տապալումը։

2018 թ․ հուլիս ամսին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում արվեստաբան Մերի Ղազարյանի համադրմամբ կազմակերպվեց «Թավշյա հեղափոխություն. պատկերի եւ իրականության միջեւ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ երիտասարդ լուսանկարիչների աչքերով ներկայացվում էր հեղափոխության դեռ թարմ շունչը, ապրիլյան իրադարձությունների հայտնի ու անհայտ էջերը, տպավորիչ դրվագներն ու դեմքերը[229]։

2018 թ․ հոկտեմբեր ամսին Հայաստանի պատմության թանգարանում արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի և մի խումբ արվեստագետների կողմից կազմակերպվեց «Հեղափոխական սենսորիում» ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որտեղ հեղափոխության հանգուցային անցքերը թանգարանի այցելուներին էին ներկայանում լուսանկարների և տեսաինստալիացիաների համադրմամբ[230]։

2019 թ․ մայիսի 9-ին Վենետիկի արվեստի 59-րդ բիենալեի շրջանակներում տեղի ունեցավ Հայկական տաղավարի բացումը, որտեղ «Հեղափոխական սենսորիում» նախագիծը ներկայացվեց արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանի համադրմամբ։ Նախագծի մասնակիցներն էին «Արտլաբ Երևան» արվեստագետների խումբը (Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան, Գագիկ Չարչյան) և արվեստագետ Նարինե Առաքելյանը[231]։

2018 թվականի նոյեմբերին վերագործարկվեց գրողներ Արփի Ոսկանյանի և Համբարձում Համբարձումյանի հիմնադրած «Գրողուցավ» գրական կայքը, որը 2011 թվականից սկսած համախմբում էր ընդդիմադիր, քաղաքական պայքարի մեջ ներգրավված եւ քաղաքական ու սոցիաական խնդիրները գրականություն բերելուց չխորշող գրողներին մեկ հարթակում և իր գործունեությունը դադարեցրել էր 2017 թ․ հուլիսին նյութական միջոցների բացակայության պատճառով։ Վերագործարկված նախագիծն ունի մի շարք ենթանախագծեր, որոնցից մեկը կոչվում է «Հեղափոխական ծրագիր»։ Այն իրականացվում է  ստեղծագործությունների հրապարակմամբ, որոնց ուշադրության կենտրոնում 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն է՝ իր արդյունքներով ու հետեւանքներով[232]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2018 թվականի ապրիլի 23-ի առավոտյան ժամը 12:30-ին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողություններին են միանում Երևանում տեղակայված ՀՀ Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի բազմաթիվ զինծառայողներ։
  2. Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վարչապետի ընտրությունը, քվեարկության ժամանակ և դրանից հետո մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին նիստ է հրավիրել և Սերժ Սարգսյանին առաջադրել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, իսկ քվեարկության ժամանակ քվեարկել նրա օգտին։
  3. Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վարչապետի ընտրության քվեարկության ժամանակ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին՝ այդպիսով սատարելով նրան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սա քաղաքակրթությունների պայքար է, ուսանողությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի փտած համակարգի դեմ». հանրահավաք Հանրապետության հրապարակում
  2. Ազատություն ռադիոկայանի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ
  3. 1in.am լրատվամիջոցի երեկոյան լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ
  4. 4,0 4,1 «Առաքել Մովսիսյանը փակել է Էջմիածնից Երևան գնացող ցուցարարների ճանապարհը», Հայկական ժամանակ, (արխիվ
  5. «Իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը», aniarc.am, (արխիվացված
  6. «Մոտ 150-180 հոգով Ավանում ջարդել են երթի վերջից եկող մեքենաները, ծեծել երիտասարդներին», armtimes.com, (արխիվացված
  7. Ազատություն ռադիոկայանի կեսօրի լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ
  8. Ազատություն ռադիոկայանի լուրերի թողարկում, 21.04.2018թ., (յութուբյան ձայնագրությունն այստեղ
  9. 9,0 9,1 9,2 «Սամվել Ալեքսանյանը և Առաքել Մովսիսյանը ցուցարարներ են ցրում», hetq.am, (արխիվ
  10. 10,0 10,1 ««Չենք տեսնում ճանապարհը, որով հնարավոր է իշխանափոխություն անել առանց զինված միջամտության». 22 մարտի, 2018թ», aniarc.am, (արխիվացված
  11. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Բաղրամյան պողոտա», Հայկական ժամանակ, (արխիվ
  12. 12,0 12,1 Ազատություն ռադիոկայանի լուրեր թողարկումներ ուղիղ ձևաչափով, 16.04.2018թ. (Յութուբյան ձայնագրությունն այստեղ
  13. Ազատություն ռադիոկայանի առավոտյան լուրերի թողարկում ուղիղ միացման ձևաչափով, 17.04.2018թ., (Յութուբյան ձայնագրությունն այստեղ
  14. http://www.armradio.am/hy/2018/04/16/an-3/. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. https://web.archive.org/web/20220211185717/https://www.tert.am/am/news/2018/04/16/query/2664248. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. Չորրորդ Հանրապետությունը ծնվեց. 23.04.2018։
  17. Թավշյա հեղափոխության առաջնորդը չի կարող չլինել վարչապետ, դա կբերի քաղաքական ճգնաժամի։ [1]
  18. Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ։ ՀՀԿ–ի պաշտոնական կայք։ 17.04.2018։ [2]
  19. ՀՀ ԿԸՀ 2008 թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում
  20. «Սերժ Սարգսյան - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ.
  21. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումներիմասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
  23. One, Studio. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հայտնի է». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  24. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  25. Հայաստանի Նախագահին ներկայացվել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
  26. «Fraud claims mar Armenia referendum». BBC News (բրիտանական անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  27. «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  28. ««ՔՊ-ն բացառում է բռնությունը նաև որպես հակագործողություն». Փաշինյանը՝ Թանդիլյանին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  29. Technologies, Peyotto. «Լինելու են ոչ թե շուրջօրյա նստացույցեր, այլ շուրջօրյա հանրահավաքներ․ ՔՊ անդամ (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  30. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  31. «Սա գրվող պատմություն է մի նոր... ձայնագրվել է «Քաղաքացու երգը»՝ նվիրված սպասվող պայքարին». Հայկական Ժամանակ. 30/03/2018.
  32. ««Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  33. Պատգամավորը փակել է արագաչափը. ոստիկանության հորդորը Նիկոլ Փաշինյանին
  34. «Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը ակցիա իրականացրին ԱԺ-ում. դահլիճը ողողվեց գունավոր ծխով». Հայկական Ժամանակ. 1/04/2018 schedule.
  35. ««Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ակցիա Երևանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  36. ««Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանգանակում է Սերժ Սարգսյանի «թոշակը»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  37. ««Մերժիր Սերժին»-ի անդամները միացան Փաշինյանին (տեսանյութ) | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  38. ««#ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնության երթը». 22:17, 9 ապրիլի, 2018.
  39. «Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ – Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը». Ազատություն. 2018 թ․ ապրիլի 11.
  40. «Հանուն Հայաստան պետության» ճակատը իր անդրանիկ հանրահավաքը անցկացրեց
  41. ««Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները համատեղ հանրահավաք են անցկացնում. ուղիղ միացում». Kentron.am. 18:50, 10.04.2018.
  42. «Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ». 9.04.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  43. ««Սերժ Սարգսյանը գտնվում է քաղաքական կլինիկական մահի շրջանում». Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո)». News.am. 17:58, 09.04.2018.
  44. ««Մերժին Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ պահեցին Մաշտոցի պողոտայի մի հատվածը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  45. «Ցուցարարներին ոստիկանները «պատանդ» են վերցրել (տեսանյութ ոստիկանական մեքենայից) թարմացված». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  46. «Ավտոերթի մասնակիցները Պտղնիում միացան Նիկոլ Փաշինյանին. թարմացվող». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  47. [Ազատություն ռադիոկայանի երեկոյան լուրերի թողարկում, 12.04.2018 թվական:]
  48. «ԵՊՀ-ում դասադուլ է սկսվել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի». Հայկական ժամանակ. 13.04.2018.
  49. «Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները ԵՊՀ-ում են, նրանք դասադուլի կոչ են անում». 1in.am. 16:20 2018-04-13.
  50. «Համալսարանի բոլոր մուտքերը փակել են, չեմ կարողանում դուրս գալ. ԵՊՀ ուսանող», Հայկական ժամանակ, (արխիվ
  51. «Փաշինյանին հաջողվեց մտնել ԵՊՀ, իրազեկում են անցկացնում», Հայկական ժամանակ, (արխիվ)
  52. «Ազատության հրապարակը՝ ընդդեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վերադարձի. 13 ապրիլ, 2018». aniarc.am. 2018 թ․ ապրիլի 13.
  53. «Ազատության հրապարակում #ԻմՔայլ-ի հանրահավաքը մեկնարկել է, այն բազմամարդ է», Հայկական ժամանակ, (արխիվ
  54. «Նիկոլ Փաշինյան. այսօր մեր հսկողության տակ կվերցնենք Ֆրանսիայի հրապարակը». 13.04.2018.
  55. «Վերցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ վաղը՝ ՀՀԿ-ի գրասենյակը», galatv.am Արխիվացված 2018-04-14 Wayback Machine, (արխիվ
  56. «Հանրահավաքի մասնակիցները շարժվում են գրավելու Ֆրանսիայի հրապարակը», Հայկական ժամանակ, (արխիվ
  57. «Ցուցարարների թիվը հասել է 4700 մարդու, լուսանկար թռչնի թռիչքի բարձրությունից», Հայկական ժամանակ, (արխիվ
  58. «Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում վառարան են տեղադրել», Հայկական ժամանակ, (արխիվ
  59. «Ռուբեն Հախվերդյանը նույնպես Ազատության հրապարակում էր», Հայկական ժամանակ, (արխիվ
  60. «Փնտրում ենք ՀՀԿ-ին՝ շրջափակելու համար, թռած են. #ԻմՔայլը երթ է անցկացնում», Հայկական ժամանակ, (արխիվ
  61. «ՀՀԿ խորհուրդը Ծաղկաձորում որոշել է. պաշտոնապես առաջադրվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը», Հայկական ժամանակ, (արխիվ
  62. «Ցուցարարները շարունակեցին իրազեկման երթը Երևանի կենտրոնական փողոցներով», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  63. «Փաշինյանը ուղերձով հանդես եկավ Հանրային ռադիոյի ստուդիայից, ապա ցուցարարները լքեցին ռադիոյի շենքը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  64. «Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրային ռադիոյի եթերային տաղավարից, հանդես եկավ կոչով», Հայկական ժամանակ, (արխիվ
  65. «Հանրային ռադիոն գրավելը խմբակային հարձակում է. ոստիկանության հայտարարությունը», (արխիվ
  66. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների վաղվա պլանը (լրացված)». Hetq.am. 20:54, 15 ապրիլի, 2018.
  67. Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ ներկայացրեց վաղվա անհնազանդության գործողությունների պլանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  68. «Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ին փակել փողոցներն ու կամուրջները». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  69. «Երիտասարդական մետրոյի մոտ երթևեկությունը կաթվածահար է եղել. վարորդները շրջափակման մեջ են մնացել». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.(չաշխատող հղում)
  70. ««Իմ Քայլը». Գյումրիում փակել են Գարեգին Նժդեհ փողոցը», Հայկական ժամանակ, (արխիվ
  71. «Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին», Հայկական ժամանակ, (արխիվ
  72. «ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Երևանում ռուսաստանցիներին խուսափել զանգվածային կուտակումներից», Հայկական ժամանակ, (արխիվ
  73. Armenia, U. S. Mission (2018 թ․ ապրիլի 16). «Demonstration Alert – U.S. Embassy Yerevan, Armenia (April 16, 2018)». U.S. Embassy in Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  74. 74,0 74,1 Զինվորներ են տեղափոխում Երևան - Հրապարակ
  75. «Արծրուն Հովհաննիսյան». www.facebook.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  76. «Իրավապաշտպանները ահազանգում են. Ցուցարարների դեմ խմբեր են ստեղծվում», news.am, (արխիվ
  77. «Վտանգավոր նախադեպ. Բանդանե՞ր են ձևավորվում ցուցարարների դեմ», lragir.am Արխիվացված 2018-04-17 Wayback Machine, (արխիվ
  78. «Ակտիվիստները Երևանում կրկին փողոցներ են փակում», news.am, (արխիվ
  79. «Ցուցարարները գիշերը փողոցներ են փակում», (արխիվ
  80. «live. Բերման են ենթարկել ուսանողներին».
  81. «Ոստիկանները բերման են ենթարկել փողոցը փակող երիտասարդներին». 1in.am. 17.04.2018.
  82. «Փակ փողոցներ ու ցույցեր. ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել», Հայկական ժամանակ, (արխիվ
  83. «Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը. վարչապետի ընտրությանը մասնակցում է 91 պատգամավոր», (արխիվ
  84. 84,0 84,1 ՀՀԿ–ի պաշտոնական կայք:
  85. «Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան», 1in.am, (արխիվ
  86. «В Армении лидер митингующих заявил, что начинает "бархатную революцию"», ТАСС, (արխիվ
  87. «Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  88. 88,0 88,1 «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են մեր իսկ ազատագրած Հայաստանում», Հայկական ժամանակ, (արխիվ
  89. 89,0 89,1 «Մեր գործողությունները շարունակելու են նույն տրամաբանությամբ. Փաշինյանը ներկայացրել է պլանը», news.am, (արխիվ
  90. «Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Շառլ Ազնավուր, եկե՛ք Հայաստան. մաֆիայի վերջը պետք է տանք. Նիկոլ Փաշինյան», factor.am, (արխիվ
  91. «Սերժ Սարգսյանը Հայաստանը պետք է տեսնի փշալարից այն կողմ. Նիկոլ Փաշինյան», factor.am, (արխիվ
  92. «Մաշտոցի պողոտայում ակնհայտ սադրանք է. Փաշինյանը շարժման մասնակիցներին կոչ է անում հեռանալ», Հայկական ժամանակ, (արխիվ
  93. «Հանրապետության հրապարակում ավարտվեց ընդդիմության երթը», news.am, (արխիվ
  94. «ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին», Ամերիկայի ձայն, (արխիվ
  95. «ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին», news.am, (արխիվ
  96. «ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արձագանքել է Երևանի հանրահավաքներին ու վերջին զարգացումներին», Հայկական ժամանակ, (արխիվ
  97. «Human Rights Watch-ի կոչը ՀՀ իշխանություններին», Ամերիկայի ձայն, (արխիվ
  98. «Սկսվում են անհնազանդությունների գործողությունները. Ֆրանսիայի հրապարակում նստացույց է», Հայկական ժամանակ, (արխիվ
  99. «Փաշինյանը սկսեց գործողությունները. շրջափակում են Մոսկովյան փողոցը», Հայկական ժամանակ, (արխիվ
  100. «Գյումրիում ցուցարարները շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը», galatv.am, (արխիվ
  101. «Մերժիր Սերժին.Գյումրիում դասադուլ է», galatv.am Արխիվացված 2018-04-18 Wayback Machine, (արխիվ
  102. «Ինչ է կատարվում Գյումրիում. ցուցարարների թիվը գնալով ավելանում է», armlur.am, (արխիվ
  103. «Արմավիրում դպրոցականները բողոքի ակցիա են իրականացնում», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  104. «Վանաձորում ցուցարարներին սպառնացել են », Հայկական ժամանակ, (արխիվ
  105. «Գավառի համալսարանի դռները փակել են՝ դասադուլ անող ուսանողներին թույլ չեն տվել դուրս գալ», Հայկական ժամանակ (արխիվ
  106. «Դասադուլ անելով դուք կսովորեք կյանքում ամենակարևորը՝ լինել ՀՀ հպարտ քաղաքացի», Հայկական ժամանակ, (արխիվ
  107. «ՀՀ փոխոստիկանապետը հրամայել է վերցնել ՀԺ-ի լրագրողի հեռախոսը՝ զինտեխնիկան նկարելուց հետո», Հայկական ժամանակ, (արխիվ
  108. «Լարված իրավիճակ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. ցուցարարները բերման են ենթարկվում, Ազատություն ռադիոկայան», (արխիվ
  109. «Շենքի մուտքը բացվեց, ոստիկանական մեքենայի տակ մնացած տղային հանեցին», Հայկական ժամանակ, (արխիվ
  110. «Բախումներ կառավարության մասնաշենքի մոտ՝ ոստիկանների և ակտիվիստների միջև», 1in.am, (արխիվ
  111. «Բախման ընթացքում երիտասարդ աղջիկը վնասվածք է ստացել», 1in.am, (արխիվ
  112. ««Սերժին դեմ ես, սիգնալ տուր». Մայրաքաղաքում բազմամարդ երթ է», galatv.am Արխիվացված 2018-04-19 Wayback Machine, (արխիվ
  113. «Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին․ ոստիկանական մեքենայի տակ ցուցարար է պառկել․ տեսանյութ, լուսանկարներ», hetq.am, (արխիվ
  114. «Ոստիկանն աղջկան քարշ տալով բերման է ենթարկում», Հայկական ժամանակ, (արխիվ
  115. «Գյումրիում քաղաքացիների են բերման ենթարկել. Կա ոստիկանական գործողություններից տուժած քաղաքացի», galatv.am Արխիվացված 2018-04-19 Wayback Machine, (արխիվ
  116. «Սահմանը պահելու սուրբ գործը չպետք է դառնա 1 անձի հարստությունը պահելու գաղափար», Հայկական ժամանակ, (արխիվ
  117. 117,0 117,1 117,2 117,3 «Սկսել են բեռնատարներով փողոցները փակել. բերման ենթարկվեց Դավիթ Սանասարյանը», Հայկական ժամանակ, (արխիվ
  118. «ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ԿՈՄԻՏԱՍՈՒՄ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ», hraparak.am, արխիվ։
  119. «Ցուցարարները փակել են Վաղարշյան-Սունդուկյան խաչմերուկը», armlur.am, (արխիվ
  120. «Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից. ՀՔԱՎ», (արխիվ
  121. «Ցուցարարները փակել են Դավիթ Անհաղթի փողոցը. ոստիկաններին կոչ են անում միանալ իրենց (Ֆոտո)». news.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  122. 122,0 122,1 122,2 122,3 «Վարչապետը և հայոց կաթողիկոսները խոսել են Հայաստանում բողոքի զանգվածային ակցիաների մասին», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  123. Ի վերջո, ամոթ է, զբոսաշրջիկներն ի՞նչ կմտածեն - Հրապարակ
  124. «Լևոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանին. Հայտարարություն», news.am, (արխիվ
  125. «Լևոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանի կառավարմանը. հայտարարություն», Հայկական ժամանակ, (արխիվ
  126. «Գյումրիում երթ և հանրահավաք անցկացվեց», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  127. 127,0 127,1 «Բազմամարդ երթ Գյումրիում․ երիտասարդ ցուցարարներին նոր դեմքեր են միացել», aravot.am, (արխիվ
  128. Ոստիկան միացի՛ր, դոլարներին տիրացի՛ր. բազմամարդ երթ Գյումրիում - Հրապարակ
  129. «Գիշերը Գյումրիում բազմամարդ քայլերթից և ավտոերթից հետո տարօրինակ միջադեպ է եղել», Հայկական ժամանակ, (արխիվ
  130. «Վանաձորում կրկին միացել են երևանյան ցույցերին», Հայկական ժամանակ, (արխիվ
  131. «Սաքունցն ակնկալում է Վանաձոր համայնքի ավագանու անդամների դիրքորոշումը», aravot.am, (արխիվ
  132. «Վանաձորցի ցուցարարներին անգամ հորդառատ անձրևը չխանգարեց», Հայկական ժամանակ, (արխիվ
  133. «Ճանապարհ փակած եղվարդցիները հաղթեցին երգ ու պարով», henaran.am, (արխիվ
  134. «Հրազդանում ևս բռնություններ են կիրառվել ցուցարարների նկատմամբ», hetq.am, (արխիվ
  135. 135,0 135,1 1in.am-ի լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով 20.04.2018 (յութուբյան ձայնագրությունն այստեղ
  136. 136,0 136,1 Ազատություն ռադիոկայանի լուրերի թողարկում ուղիղ հեռարձակման ձևաչափով 20.04.2018 (յութուբյան ձայնագրությունն այստեղ
  137. «Նիկոլ Փաշինյանը հրապարակեց շարժման հետագա ծրագիրը», hetq.am, (արխիվ
  138. «Երթից հետո բերման ենթարկվածներ կան, հարձակումներ են եղել ազդանշան տվող մեքենաների վրա», news.am, (արխիվ
  139. «Ավանում շարունակում են ծեծի ենթարկել քաղաքացիներին», Իրավունք Արխիվացված 2018-04-20 Wayback Machine, (արխիվ
  140. «Ավանում դաժան ծեծի ենթարկեցին ավտոերթի մասնակից քաղաքացուն », Իրավունք Արխիվացված 2018-04-20 Wayback Machine, (արխիվ
  141. «Ջարդված ավտոմեքենաներով ավտոերթ անե՛լ. Փաշինյանը պատրաստվում է արժանի հակահարված տալ գիշերը տեղի ունեցած իրադարձություններին», aysor.am, (արխիվ
  142. «Սերժ Սարգսյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին` անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ», armlur.am, (արխիվ
  143. «Սերժ Սարգսյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  144. «Ավելի քան 30 մտավորականներ շնորհավորել և զորակցություն են հայտնել Սերժ Սարգսյանին», Հայկական ժամանակ, (արխիվ
  145. «Մտավորականները շնորհավորել են Սերժ Սարգսյանին», aniarc.am, (արխիվ
  146. «Բողոքի ակցիա Էջմիածնում», hetq.am, (արխիվ
  147. «Էջմիածնեցիները՝ Իսակովի պողոտայում», hetq.am, (արխիվ
  148. «Մեծ թվով էջմիածնեցիներ հասան Երևան. իրավիճակը թեժանում է», armlur.am, (արխիվ
  149. «Լարված իրավիճակ Ապարանում. քաղաքացիները փակել են ճանապարհը, մեծ թվով ոստիկաններ կան», Հայկական ժամանակ, (արխիվ
  150. «Լարված իրավիճակ Շիրակի մարզում. մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մանթաշի ճանապարհը», Հայկական ժամանակ, (արխիվ
  151. «Վանաձորում հարյուրավոր ցուցարարներ քայլերթ են իրականացնում», Հայկական ժամանակ, (արխիվ
  152. «Վանաձորում անցկացվեց ավտոերթ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» վերտառությամբ», Hetq.am, (արխիվ
  153. «Բախում ոստիկանների և ցուցարարի միջև. Վանաձորում բողոքի ակցիան նոր թափ է հավաքում», armlur.am, (արխիվ
  154. «Վանաձորում ցուցարարներ են բերման ենթարկվել», Հայկական ժամանակ, (արխիվ
  155. «Բողոքի ցույցերին միացան նաև Սպիտակի բնակիչները», Հայկական ժամանակ, (արխիվ
  156. Սամվել Ալեքսանյանը կոշտ մեթոդներով անձամբ ցրում է Մալաթիայի ցուցարարներին (տեսանյութ) - Հրապարակ
  157. «Հրազդանում ոստիկանական մեքենան ցուցարար երկու երեխայի վրաերթի է ենթարկել», ', (արխիվ
  158. «Գյումրի.«Նիկոլ, դուխով, հավեսով». պայքարը նոր թափ է հավաքում, ոտքի է կանգնել ողջ Գյումրին», Հայկական ժամանակ, (արխիվ
  159. «Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում, տանում Երևան», Հայկական ժամանակ, (արխիվ
  160. «Բողոքի ակցիաները շարունակվում են Սպիտակում և Վանաձորում․ դրանք մեկնարկել են նաև Ստեփանավանում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  161. «Ստեփանավանի քաղաքապետ. «Սա ազգին խայտառակ անել է սաղ աշխարհի դեմ» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  162. 162,0 162,1 ««Անհանգստացնող է, որ Սարգսյան-Փաշինյան կարճ հանդիպումը չկանխեց իրավիճակի հետագա սրումը». ԵՄ-ն արձագանքում է», 168.am, (արխիվ
  163. «Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը », Հայկական ժամանակ, (արխիվ
  164. «Անհնազանդության գործողությունները Երևանի փողոցներում նորից շարունակվում են», Հայկական ժամանակ, (արխիվ
  165. ՀԿԵ-ն դադարեցրել է Երևան-Գյումրի գնացքների չվերթները - Հրապարակ
  166. «Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել», hetq.am, (արխիվ
  167. «Վանաձորյան դասադուլին միացավ նաև գործադուլը», Հայկական ժամանակ, (արխիվ
  168. «Օձունի դպրոցի շուրջ 200 աշակերտներ առավոտյան դասադուլ են սկսել», hetq.am, (արխիվ
  169. «Իջևանում աննախադեպ մասշտաբի երթ է», hetq.am, (արխիվ
  170. «Սևանցիները ևս բողոքի ակցիա են իրականացնում», hetq.am, (արխիվ
  171. «Արտաշատում դասադուլ է. քաղաքը միանում է ցուցարարներին», armlur.am, (արխիվ
  172. «Էջմիածնի դպրոցների աշակերտները և նրանց ծնողները բողոքի ակցիա են անցկացնում », hetq.am, (արխիվ
  173. «Քաղսիի դպրոցականները բողոքի ակցիա են անում՝ աջակցելու վրաերթի ենթարկված 16-ամյա տղային», Հայկական ժամանակ, (արխիվ
  174. 174,0 174,1 «Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  175. 175,0 175,1 «Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. պաշտոնական», Հայկական ժամանակ, (արխիվ
  176. 176,0 176,1 Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, primeminister.am
  177. «Գյումրին ցնծում է», Հայկական ժամանակ, (արխիվ
  178. «Վանաձորը ցնծության մեջ է», Հայկական ժամանակ, (արխիվ
  179. «Վանաձորի Հայքի հրապարակում նշում են վարչապետի հրաժարականը», Հայկական ժամանակ, (արխիվ
  180. «Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական շարժմանը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  181. «Արթուր Բաղդասարյան. պատրաստ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգը», aravot.am, (արխիվ
  182. «Հայ Ազգային Կոնգրեսը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին», lragir.am Արխիվացված 2018-04-23 Wayback Machine, (արխիվ
  183. «ՀՅԴ. Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ է ստեղծում», aravot.am, (արխիվ
  184. «ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունը», hetq.am, (արխիվ
  185. «Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին՝ Արմավիր ՔԿՀ-ից», Հայկական ժամանակ, (արխիվ
  186. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հայաստանյան իրադարձությունների խաղաղ բնույթը», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  187. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը», Հայկական ժամանակ, (արխիվ
  188. «Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է. Մարիա Զախարովա», Հայկական ժամանակ, (արխիվ
  189. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին. ԵԱՀԿ ԽՎ», news.am, (արխիվ
  190. 190,0 190,1 «Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը. տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ», lragir.am Արխիվացված 2018-04-23 Wayback Machine, (արխիվ
  191. [Վարչապետին փոխարինելու է առաջին փոխվարչապետ Կարապետյանը. կառավարության արտահերթ նիստ «http://armtimes.com/hy/article/136123»(չաշխատող հղում), Հայկական ժամանակ], (արխիվ
  192. «Արմեն Սարգսյանը Լևոն Ալթունյանին վերանշանակել է առողջապահության նախարար», Հայկական ժամանակ, (արխիվ
  193. 193,0 193,1 193,2 193,3 193,4 193,5 193,6 193,7 «Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  194. «ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը», armlur.am, (արխիվ
  195. «Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը», Հայկական ժամանակ, (արխիվ
  196. «Հանրահավաքին վատացած սրտի արատով տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել,4 մարդ հիվանդանոցում է», Հայկական ժամանակ, ([3]):
  197. «Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը` Ծիծեռնակաբերդում», armlur.am, (արխիվ
  198. «Ինչպե՞ս է պատկերացնում գլխավոր դատախազն իր ապագան վարչապետի հրաժարականից հետո», armlur.am, (արխիվ
  199. «Տեղը չես հասկանում, անցի. Վիգեն Սարգսյանն ագրեսիվ էր», armlur.am, (արխիվ
  200. «Գագիկ Մինասյանը` իր ճակատագրի մասին», armlur.am, (արխիվ
  201. «Ես դեռ անալիզ չեմ արել. Արթուր Ջավադյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին», armlur.am, (արխիվ
  202. «Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի. Մանվել Գրիգորյան», armlur.am, (արխիվ
  203. «Սա նոր սկիզբ է. Հրանտ Մարգարյանը` Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին», armlur.am, (արխիվ
  204. 204,0 204,1 «Ոտքի տակ ընկնելն իմ ոճը չէ. Նաիրի Սահակյանը` իրեն ծեծի ենթարկելու մասին», armlur.am, (արխիվ
  205. «Սահմանադրական դատարանի համար կապ չունի ինչ քաղաքական իրավիճակ է. Հրայր Թովմասյան», armlur.am, (արխիվ
  206. «Վարդան Արամյանի համար սպասելի չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը», armlur.am, (արխիվ
  207. «Երևի թե մի բան հնարեմ. Լևոն Ալթունյանը` իր ապագայի մասին», armlur.am, (արխիվ
  208. «Եթե կայացվել ա որոշումը, ուրեմն արդարացված է եղել. Դավիթ Տոնոյան», armlur.am, (արխիվ
  209. «Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն. Շարմազանովը` Սարգսյանի մասին», armlur.am, (արխիվ
  210. «Ծանր աշխատանք պետք է տանենք. Ռուբեն Վարդանյան», armlur.am, (արխիվ
  211. «ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը Սահմանադրության շրջանակում», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  212. «Մերժի՛ր Սերժի՛ն» Արխիվացված 2018-04-24 Wayback Machine, (արխիվ
  213. «Փաշինյան-Կարապետյան հանդիպումը չեղարկվել է», Հայկական ժամանակ, (արխիվ
  214. «Քիչ առաջ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը. քննարկել են ներքաղաքական վիճակը», Հայկական ժամանակ, (արխիվ
  215. «Փաշինյանը սպասելու է ՀՀԿ-ականների զանգին, եթե՝ ոչ, բողոքի գործողությունները կվերսկսվեն», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  216. «Ինչու չեն կայանալու վաղվա բանակցությունները. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը», Հայկական ժամանակ, (արխիվ
  217. «Կարապետյանը հանգուցալուծման տարբերակ է համարում նաև արտահերթ ընտրությունները», Ազատություն ռադիոկայան, (արխիվ
  218. Թավշյա Հեղափոխությունը Զարթոնք էր Նաև Սփյուռքում․ Քննարկում լոս Անջելեսի ԱՄԳԱ հեռուստատեսության Ուղիղ եթերում։ [4]
  219. Ամերիկահայությունը ՀՀԿ-ականներին Նախազգուշացնում է։
  220. Ապագաղութացում Եվ Ազատ Հայաստան․ Լոս Անջելեսի Հայությունը Կոչ Է Անում Միավորվել։ [5]
  221. Glendale Rallies in support of Armenian people․
  222. Armenians rally in Glendale Հայերի բողոքի ցույցը Գլենդելում։
  223. Գլենդելի հայերը տոնում են Սերժի հրաժարականը։
  224. April 22, 2018. Protest in Glendale․
  225. Գլենդելը Նշում է Ազատ Հայաստանի Սկիզբը՝ Չորրորդ Հանրապետության ծնունդը։ [6]
  226. Հայաստանյան շարժմանն աջակցող ֆրանսահայերը հայկական եկեղեցում։ Published on Apr 22, 2018 Ֆրանսիայում հայաստանյան համաժողովրդական շարժմանն աջակցող հայեր եկեղեցականից սրահ են պահանջում հավաք անելու համար։ Մասնակցիներից մեկը նշում է, որ մարդիկ Հայաստանում դուրս են եկել արդարության համար պայքարի, և այժմ իրենք էլ պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին։ [7]
  227. ««Бархатная революция» в искусстве: картины Анны Согомонян». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  228. «Anna Soghomonyan on LinkedIn: #Armenia | 36 comments». www.linkedin.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  229. Daily, A. Z. G. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ». AZG Daily. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  230. «Թավշյա հեղափոխությունն արվեստի գործերում». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  231. «Թավշյա հեղափոխությունը՝ Վենետիկի արվեստի բիենալեում». mystep.foundation (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  232. ««ԳՐՈՂՈՒՑԱՎԻ» ՄԱՍԻՆ». «ԳՐՈՂՈՒՑԱՎ» ԳՐԱԿԱՆ ՑԵԽ. Վերցված է 12․02․2021-ին.