Հունան Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունան Պողոսյան
մայիսի 30, 1964(1964-05-30) (59 տարեկան) -
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Հունան Հրաչի Պողոսյան , հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ, Սյունիքի նախկին մարզպետ[1] (2018-2020):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ։

  • 1982-1984 - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1991-1993 - աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
  • 1993-1995 - Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
  • 1995-1996 - Քրեական հետախուզության վարչությունում, որպես պետի տեղակալ,
  • 1996-1999 - Քրեական հետախուզության վարչության պետ,
  • 1999-1999 - Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
  • 1999-2000 - Կենտրոնական ՆԳ բաժնի պետ,
  • 2000-2001 - Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,
  • 2001-2004 - Երևան քաղաքի ՆԳ վարչությունում, որպես պետի օպերատիվ գծով տեղակալ,
  • 2004-2008 - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ,
  • 2008-2010 - զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
  • 2010 թ. մարտի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ[2]։
  • 2018 թվականի մայիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
  • 2018թ. հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության 1129-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ։
  • 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել[1]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահի հրամանագրերով՝

  • 2010 թ. ապրիլի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում[3]։
  • 2014 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում[4]։
  • 1998 - Արիության մեդալ,
  • 2006 - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ,
  • 2011- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
  • 2016- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ (2012)։

ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝

  • 2006 - Մարտական ծառայության մեդալով։

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով։Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»․ Հունան Պողոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել». Hetq.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Հ. Պողոսյանին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին
  3. Հ. Հ. Պողոսյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին
  4. Հ. Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող
Աշոտ Գիզիրյան
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
Հունան Պողոսյան

2008-27 մարտի 2010
Հաջորդող
Գագիկ Ավետիսյան
Նախորդող
Արմեն Երիցյան
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Հունան Պողոսյան

մարտի 27, 2010-մայիսի 11, 2018
Հաջորդող
Արման Սարգսյան
Նախորդող
Կարեն Համբարձումյան 2018-2018
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան
2018—2020
Հաջորդող
Մելիքսեթ Պողոսյան