Ռուբեն Հախվերդյան
| Ռուբեն Հախվերդյան | |
Մենահամերգ Ստեփանակերտում |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Ռուբեն Հախվերդյան |
| Ծնված | դեկտեմբերի 3, 1950 Երևան, Հայաստան |
| Ժանրեր | քաղաքային ֆոլկ |
| Մասնագիտություն | Երգիչ, երգահան, |
| Գործիքներ | Վոկալ, կիթառ, |
| Գործունեություն | սկսած 1980 |
Ռուբեն Հախվերդյան, (ծնվ. 1950թ. Դեկտեմբերի 3[1], Երևան) հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ։
Բովանդակություն |
Կյանքը[խմբագրել]
Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ. դեկտեմբերի 3-ին մտավորականի ընտանիքում։ Հայրը` Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր։ Ավարտել է ԵԳԹԻ (1975): Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից: 1968 - 1987-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում: Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկ. առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ): Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»: Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում: Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների: Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր: Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր[2]:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Ռուբեն Հախվերդյանի և Արտավազդ Բայաչյանի հարցազրույցը
- հարցազրույց, Ռ. Հախվերդյան. «հիմա ժանամանակ ժամանակներ են»
- Ռուբեն Հախվերդյան. Հայ երգարվեստի դժբախտությունը թուրքական ելևէջներն են և Երգի պետական թատրոնը
- Հայերն անգամ անկողնում ռուսերեն են խոսում. Ռուբեն Հախվերդյան
- Հայկական ժամանակ։ Ռուբեն Հախվերդյան
- Ռուբեն Հախվերդյանն իր երգերը չի սիրում
Ստեղծագործություններ[խմբագրել]
- Մեր սիրո աշունը
- Հեքիաթ
- Կուրորտային սեր
- Ես հիշում եմ
- Աշուն
- Ես սպասում եմ քեզ հայրիկ
- Խմբային լուսանկար
- Հին ընկեր
- Ռեքվիեմ
- Երնեկ թե այս նոր տարին
- Իմ փոքրիկ ընկեր
- Իմ քաղաք
- Իրիկուն
- Կեսգիշեր
- Ծառը
- Եթե իմանայիր
- Իմ անիծյալը
- Կապույտ նժույգներ
- Հոգու հաշտություն
- Արամիկ
- Չի կարելի
- Գիշերվա ասղազարդ նկարում
- Հանգչի լռությունը
- Ջանիման
- Նախագահական ընտրություններ
- Սարդոստայն
- Շաբաթվա օրերը
- Տխուր սատանա
- Ուրվականը
- Սա Երևանն է
- Իմ տունն անիվների վրա
- Կենսագրություն
- Կիթառ
- Բարի լույս տիկին Արուս
- Խոսքեր
- Եվ իջավ իրիկուն
- Երբ չկային բարձրահարկ շենքեր
- Արտագաղթ
- Օ սա իմ հին փողոցն է
- Որ սարերը չմնան անտեր
- Նավակ
- Մենակ ճամփորդ եմ
- Որքան արագ է պտտվում
- Ես ու լուսինը միասին
- Փոքրիկ իշխան
- Դեղին այգին
- Քա ճամփան
- Լուռ քայլում էր տղան
- Գազանանոց
- Ում ձեռքից են ուտում էս շները
- Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
- Սպիտակ աղավնին
- Տես պատուհանից այն կողմ
- Երջանկություն
- Շոգ կիրակի
- Ձյուն
- Կանչիր ինձ քո դղյակը
- Նա է միակ իմ սերը
- Շատախոս անձրև
- Սիրուն կռունկ
- Շիրիմիս վրա
- Երևանի գիշերներում
- Սարերի քամին
- Երազ
Ծանոթագրություններ[խմբագրել]
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |