Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1921
Անվանված էԼևոն Շանթ
ՏնօրենԱրմենուհի Զուռնաչյան
Աշակերտներ503
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Ալեք Մանուկյան 3
Կայքyerevan4.schoolsite.am

Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Լևոն Շանթի անվան համար 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1921-1922 ուսումնական տարում։ Դպրոցը եղել է կղմինդրաշեն, 4 դասասենյակներից բաղկացած մի հին շենք՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ։ Սովորել են հայ, ռուս, ադրբեջանցի երեխաներ՝ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով։ Այդ պատճառով էլ կոչվել է N 4 ինտերնացիոնալ դպրոց։ 1927 և 1934 թվականներին, երբ Մաքսիմ Գորկին գալիս է Երևան, դպրոցի տնօրինությունը խնդրում է, որ նա միջնորդի դպրոցի համար նոր շենք կառուցելու։ Գորկու միջնորդությամբ կառավարությունը Հանրապետության փողոցում պետք է կառուցեր տուֆակերտ, քառահարկ շենք համար 4 դպրոցի համար։ Դպրոցի հողաշինարարական աշխատանքներին ականատես և մասնակից է եղել Մաքսիմ Գորկին՝ հիմքին նետելով դրամ և իր գլխարկը։ Կառավարության որոշմամբ համար 4 դպրոցը տեղափոխվել է նոր շենք և անվանվել Մաքսիմ Գորկու անունով։

Մաքսիմ Գորկու բրոնզաձույլ դիմաքանդակը դպրոցի առջևի պատին

Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի շենքը դարձել է զինվորական հիվանդանոց, ուր հերթապահել և աշխատել են և՛ մանկավարժները, և՛ բարձր դասարանների աշակերտները։ 1962 թվականին կառուցվել է նոր շենք, և դպրոցը Ալավերդյան փողոցից տեղափոխվել է Մռավյան 3 քառահարկ, տուֆակերտ շենք։ 1994 թվականից դպրոցն անվանակոչվել է հայ գրող Լևոն Շանթի անունով[1]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]