Շանթ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանթ Շահենի Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1965 (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Շահեն Հարությունյանը

Շանթ Շահենի Հարությունյան (փետրվարի 3, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ «Ազգային Միացյալ նախաձեռնության» համակարգող[1], Հայաստանի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Շահեն Հարությունի Հարությունյանը, ակտիվ հայ անկախական էր, հակախորհրդային և ազգային գործիչ, եղել է 1966 թվականին ստեղծված Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներից (Հայկազ Խաչատրյանի և Ստեփան Զատիկյանի հետ միասին), հակախորհրդային գործունեության համար դատապարվել է երկու անգամ ազատազրկման, իսկ ավելի ուշ՝ արտաքսվել[5]։

Շանթ Հարությունյանը 1980 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետում։

1984 թվականին զորակոչվել է Խորհրդային Միության բանակ, որտեղ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով դատապարտվել է 3 տարի ժամկետով։ Ճանաչվել է քաղաքական բանտարկյալ[6]։

1987 թվականի դեկտեմբերի 1-ին հիմնել է «Կանչ» երիտասարդական ակումբը, 1988 թվականից Արցախյան շարժման ջատագովն էր և նույն թվականի հունիսին ընկերների հետ հացադուլ է հայտարարել՝ Արցախը Հայաստանին միանալու պահանջով։

1988 թվականին «Կանչ»-ը վերանվանվել է «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության, որն առաջնորդվում էր Նժդեհի ցեղակրոն գաղափարներով։ 1988-1991 թվականներին հրատարակել է «Ցեղակրոն» պաշտոնաթերթը։ 1988 թվականի շարժմանն ակտիվ մասնակցելու համար մեկ ամսով ազատազրկվել է։

1989 թ. ընկերների հետ ստեղծել է կամավորական ջոկատ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ 1990 թ. փետրվարից ընկերների հետ եղել է Կապանի սահմանամերձ տարածքում, ուր ապրիլի 24-ին, ջոկատի սպառազինությունն ուժեղացնելու նպատակով, զինաթափել են խորհրդային բանակի մի ստորաբաժանում[7]։

1990 թ. մայիսի 27-ին «Անկախության բանակի» և մի քանի այլ ջոկատների կազմում մասնակցել է խորհրդային բանակի հետ ռազմական բախմանը։ Մինչև 1992 թվականը ընկերների հետ պաշտպանել է Հայաստանի սահմանամերձ գոտին[5]։ Հայկական բանակի կազմավորումից հետո Շանթ Հարությունյանի ընկերների մի մասը շարունակում են իրենց ծառայությունը բանակում, իսկ Շանթ Հարությունյանը իրականացրել է կուսակցական-քաղաքական գործունեություն։

2008 թ. ապրիլի 10-ին կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար։ 2009 թ. ազատ է արձակվել[6] հայտնի և աղմկալից դատավարությունից հետո, ուր ներկայացնում էր իր պաշտպանությունը անձամբ, առանց պաշտպանի և կարողացավ ամբողջովին իր և ընկերների վրայից հանել բոլոր մեղադրանքները, ներառյալ անմեղսունակության մեղադրանքը, որը փորձում էին վերագրել իրեն։

Շանթ Հարությունյանը մի շարք հոդվածների, հրապարակումների հեղինակ է։ 2004 թվականին հրատարակել է «Իմ քաղաքական զարթոնքը կամ Խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության դեմ» հոդվածների ժողովածուն, 2005-ին՝ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն»[8], 2007 թվականին՝ «Աստվածների վերադարձը»[9] աշխատությունները։ Հասարակությանը հայտնի է հեռուստատեսային զանազան բանավեճերում հայրենասիրական վերլուծություններով։

Շանթ Հարությունյանը իր գործունեությունը նվիրել է ազատ և անկախ Հայաստանի կերտման գործին։ Բազմիցս քննադատել է Ռուսական կայսրության քայքայիչ ազդեցությունը Հայաստանի նկատմամբ և որոշ կուսակցությունների հակահայ-ռուսամետ կեցվածքը։ Բանավեճերում և հոդվածներում ապացուցել է 1920-1921 թվականների Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի անօրինակությունը, որոնցով Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից, բաժանվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև[10]։։

2013 թվականի նոյեմբերի 5-ին մի շարք համախոհների հետ Երևանում փայտերով և պայթուցիկներով դեպի նախագահական նստավայր երթ իրականացնելու համար ձերբակալվել է։ Դրանից մեկ օր առաջ հայտարարել էր «արժեքների հեղափոխություն» իրականացնելու մասին[11]։ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման[12]։ Իրենից բացի դատապարտվել էր ևս 14 քաղաքացի[4]։

«Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչեց որպես քաղաքական բանտարկյալներ[13]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի իշխանությունները ռուսական կայսրության սատրապներն են. Շ. Հարությունյան
  2. Հայաստանում կարմիր ներկ են լցրել Գրիբոյեդովի արձանի վրա՝ որպես պատասխան Ռուսաստանում վանդալիզմի ակտին։ JAMNEWS, ԵՐԵՒԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 3, 2019, [1](չաշխատող հղում)
  3. Ուզում ենք հավատալ, որ Փաշինյանի վճռականությունը բավարար կլինի՝ պաշտպանելու հայկական շահերը. Շ. Հարությունյան։ 20/12/2018։ «Հայկական ժամանակ», «Արմթայմս»[2]
  4. 4,0 4,1 Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Տաթեւ Խաչատրյան։ 06/11/2018։ «Երևանն այսօր», «Երևան թըդէյ»[3]
  5. 5,0 5,1 Շանթ Հարությունյան
  6. 6,0 6,1 Շանթ Հարությունյանը քաղկալանավո՞ր է, թե՞ քրեական հանցագործ
  7. «Շանթն իր ջոկատով 1990 թ. զինաթափել էր սովետական զորքին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  8. ««Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  9. ««Աստվածների վերադարձը»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  10. Շանթ Հարությունյան
  11. Շանթ Հարությունյան. «Ես շնչահեղձ եմ լինում էս երկրում», hetq.am
  12. Shant Harutyunyan Fears Possible Provocation at Psychiatric Hospital: Ombudsman’s Office
  13. «Human Rights Defense-ը նոյեմբերի 5-ի ձերբակալվածներին քաղբանտարկյալ է ճանաչում, Իրավունք։». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  14. http://armtimes.com/hy/article/147803

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]