Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտորինո Ռեսպիգի (իտալ. ՝ Ottorino Respighi ) (հուլիսի 9 , 1879 (1879-07-09 ) [ 1] [ 2] [ 3] […] , Բոլոնիա , Իտալիա [ 4] [ 5] - ապրիլի 18 , 1936 (1936-04-18 ) [ 4] [ 1] [ 2] […] , Հռոմ , Իտալիա [ 4] [ 5] ), իտալացի կոմպոզիտոր ։
Ավարտել է Բոլոնիայի երաժշտական լիցեյը 1899 թվականին։ 1901 -1903 թվականներին իտալական օպերայի խմբի հետ որպես ջութակահար եղել է Մոսկվայում և Պետերբուրգում, դասեր առել Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովից (կոմպոզիցիա և գործիքավորում)։ 1902 թվականին Բեռլինում պարապել է Մարտին Բրուխի մոտ (կոմպոզիցիա )։ Հանդես է եկել որպես ջութակահար , ալտահար , դաշնակահար և դիրիժոր ։ 1913 թվականից Հռոմի «Սանտա-Չեչիլիա» ակադեմիայի պրոֆեսոր (1924 թվականից, 1926 թվականին՝ նաև տնօրեն)։ Ռեսպիգիի ստեղծագործությանը բնորոշ են իմպրեսիոնիստական և նեոկլասիցիստական միտումները։ Առավել ճանաչման են արժանացել Ռեսպիգիի նվագախմբային գործերը՝ «Հռոմի շատրվանները» (1916 ), «Բոտաիչելլիի եռապատկերը» (1927 ), «Հռոմեական տոնախմբություններ» (1928 ) և այլն։ Գրել է նաև օպերաներ («Բելֆագոր» 1923 ), բալետներ , սիմֆոնիկ , կամերային-գործիքային երկեր, «Գարուն» քնարական պոեմը (ըստ Կոստան Զարյանի «Երեք երգ»-ի, խառը երգչախմբի, նվագախմբի և մենակատարների համար, 1923), ռոմանսներ և երգեր՝ Վիկտոր Հյուգոյի , Մորիս Մետեռլինկի , Ռաբինդրանաթ Թագորի , Ներսես Շնորհալու , Կոստան Զարյանի խոսքերով։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bernardoni V. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 87.
↑ 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Респиги Отторино // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։