Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ
Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ, շարժում արևմտաեվրոպական դասական երաժշտության տարբեր կոմպոզիտորների շրջանում (հիմնականում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին), որոնց երաժշտությունը կենտրոնանում է տրամադրության և մթնոլորտի վրա՝ «փոխանցելով թեմայի առաջացրած տրամադրություններն ու հույզերը, այլ ոչ թե մանրամասն ծրագրային պատկերը»[1]։ «Իմպրեսիոնիզմը» փիլիսոփայական և գեղագիտական տերմին է, որը փոխառված է 19-րդ դարի վերջի ֆրանսիական գեղանկարչությունից՝ Կլոդ Մոնեի «Տպավորություն. Ծագող արև» նկարից: Կոմպոզիտորներին իմպրեսիոնիստ էին անվանում իմպրեսիոնիստ նկարիչների նմանությամբ, ովքեր օգտագործում են խիստ կոնտրաստային գույներ, լույսի էֆեկտ առարկայի վրա, լղոզված առաջնային և հետին պլան, հարթեցնող հեռանկար և ալն, որպեսզի դիտորդն իր ուշադրությունը կենտրոնացնի ընդհանուր տպավորության վրա[2]։
Երաժշտական իմպրեսիոնիզմի ամենաակնառու հատկանիշը «գույնի» օգտագործումն է, կամ երաժշտական առումով տեմբրը, որին կարելի է հասնել գործիքավորմամբ, տեքստուրայի, հարմոնիայի օգտագործմամբ և այլ միջոցներով[3]: Երաժշտական իմպրեսիոնիզմի այլ տարրեր ներառում են նաև նոր ակորդային համադրություններ, տոնայնական նոր մեկնաբանումներ, ընդլայնված ակորդներ, լադերի և էկզոտիկ գամմաների օգտագործում, զուգահեռ շարժում, ծրագրային երաժշտություն և գրավիչ վերնագրեր ինչպիսիք են՝ “Reflets dans l'eau” («Մտորումներ ջրի վրա»), “Brouillards” («Մառախուղներ») և այլն[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ Դեբյուսին և Մորիս Ռավելը իմպրեսիոնիզմի երկու առաջատար դեմքերն են, չնայած Դեբյուսին մերժեց այս պիտակը (1908 թվականի մի նամակում նա գրել է, որ «անհեթեթները [այն, ինչ ես փորձում եմ գրել Պատկերներում] անվանում են «իմպրեսիոնիզմ», տերմին, որն օգտագործվում է առավելագույն անճշտությամբ, հատկապես արվեստաբանների կողմից, որոնք օգտագործում են այն որպես պիտակ կպցնելով Թըրներին՝ առեղծվածի լավագույն ստեղծողն ամբողջ արվեստի մեջ») և Ռավելը իմպրեսիոնիզմի հետ կապված անհանգստություն հայտնեց՝ մի պահ պնդելով, որ այն ընդհանրապես չի կարող պատշաճ կերպով կիրառվել երաժշտության մեջ[4][5]: Դեբյուսիի իմպրեսիոնիստական ստեղծագործությունները սովորաբար «առաջացնում են տրամադրություն, զգացում, մթնոլորտ կամ տեսարան»՝ ստեղծելով երաժշտական պատկերներ բնորոշ մոտիվների, հարմոնիայի, էկզոտիկ գամմաների (օրինակ՝ ամբողջատոն լադ և պենտատոնիկա), գործիքային տեմբրի, մեծ չլուծված ակորդների (օրինակ՝ նոնակորդ, ունդեցիմակորդ, տերցդեցիմակորդ), զուգահեռ շարժման, տոնայնական նոր մեկնաբանման, ծայրահեղ քրոմատիկության, դաշնամուրի պեդալների (ոտնակների) առատ օգտագործման և այլ տարրերի միջոցով[6]: «Դեբյուսիի կոմպոզիտորական լեզվի ընկալումը որպես հստակ հետռոմանտիկ/իմպրեսիոնիստական՝ նուրբ, զուսպ և նրբերանգ, ամուր արմատացած է այսօրվա երաժիշտների և լավ տեղեկացված հանդիսատեսի շրջանում»[7]: Որոշ իմպրեսիոնիստ կոմպոզիտորներ, մասնավորապես Դեբյուսին և Ռավելը, նույնպես պիտակավորված են որպես սիմվոլիստ կոմպոզիտորներ: Երկու գեղագիտական միտումների համար ընդհանուր հատկանիշը «հուզականության անջատումն է. ոչ թե խորը հույզեր արտահայտելը կամ պատմություն պատմելը»՝ ինչպես սիմվոլիստական պոեզիայում, սովորական շարահյուսությունը սովորաբար խաթարվում է, և առաջ են քաշվում առանձին պատկերներ, որոնք կրում են ստեղծագործության իմաստը[6]:
1912 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր Էռնեստ Ֆանելին (1860–1917) մեծ ուշադրություն և լուսաբանում ստացավ փարիզյան մամուլում 1886 թվականին նրա գրած սիմֆոնիկ պոեմի կատարումից հետո, որը վերնագրված էր "Thèbes"[8], իմպրեսիոնիզմի հետ կապված տարրերի ներառումով, ինչպիսիք են ընդլայնված ակորդները և ամբողջատոն լադերը[9]: Ռավելը տպավորված չէր Ֆանելիի նորույթներով՝ պնդելով, որ դրանք արդեն օգտագործվել են նախկին կոմպոզիտորների կողմից, ինչպիսին Ֆերենց Լիստն է[10] : Նա նաև կարծում էր, որ Ֆանելիի իմպրեսիոնիզմը ծագել է Հեկտոր Բեռլիոզից և ոչ թե Լիստից կամ ռուս կոմպոզիտորներից[11]:
Իմպրեսիոնիզմի հետ կապված այլ կոմպոզիտորներից են Լիլի Բուլանժեն[12][13], Իսաակ Ալբենիսը[14], Ֆրեդերիկ Դելիուսը[15], Պոլ Դուկասը[14], Ալեքսանդր Սկրյաբինը[16], Մանուել դե Ֆայան[14] , Ջոն Օլդեն Քարփենթեր[14], Օտտորինո Ռեսպիգի, Ալբերտ Ռուսելը, Կարոլ Շիմանովսկին, Չարլզ Թոմլինսոն Գրիֆսը, և Ֆեդերիկո Մոմպուն[14]: Ֆինն կոմպոզիտոր Յան Սիբելիուսը նույնպես կապված է իմպրեսիոնիզմի հետ[15] և նրա «Տուոնելայի կարապը» (1893) սիմֆոնիկ պոեմը մեկ տարով նախորդում է Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդին (համարվում է երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնական ստեղծագործությունը)[15]:
Ամերիկացի կոմպոզիտոր Հովարդ Հանսոնը նույնպես փոխառել է և՛ Սիբելիուսից, և՛ ընդհանուր առմամբ իմպրեսիոնիզմից այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսին է իր Երկրորդ սիմֆոնիան[15]:
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական իմպրեսիոնիզմի ամենակարևոր գործիքներից մեկը լարվածությունից զուրկ հարմոնիան է։ Ակորդների դիսոնանսը չի լուծվել, այլ օգտագործվել է որպես տեմբր։ Այս ակորդները հաճախ շարժվում էին զուգահեռ: Մեղեդիական դաշտում օգտագործվել են ամբողջատոն լադերը, պենտատոնիկան և եկեղեցական լադեր։ Մեղեդին բնութագրվում էր շրջանաձև մեղեդիական շարժումներով։ Թեմբրը դարձավ իմպրեսիոնիզմի ոճական սարքը՝ լակոնիկ թեմաների կամ ավանդական այլ ձևերի փոխարեն[17]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael Kennedy, "Impressionism", The Oxford Dictionary of Music, second edition, revised, Joyce Bourne, associate editor (Oxford and New York: Oxford University Press, 2006). 978-0-19-861459-3.
- ↑ 2,0 2,1 J. Peter Burkholder, Donald Jay Grout and Claude V. Palisca, A History of Western Music, eighth edition (New York: W. W. Norton & Company, 2010). 978-0-393-93280-5. [Հղում աղբյուրներին]
- ↑ Nolan Gasser, "Impressionism". Classical Archives. Accessed 9 November 2011.
- ↑ Maurice Ravel, A Ravel Reader: Correspondence, Articles, Interviews, compiled and edited by Arbie Orenstein (New York: Columbia University Press, 1990): p. 421. 978-0-231-04962-7. Unaltered paperback reprint (Mineola, New York: Dover Publications, 2003), 978-0-486-43078-2.
- ↑ François Lesure and Roger Nichols, Debussy Letters (Harvard University Press, 1987): p. 188. 978-0-674-19429-8
- ↑ 6,0 6,1 J. Peter Burkholder, Donald Jay Grout and Claude V. Palisca, A History of Western Music, eighth edition (New York: W. W. Norton & Company, 2010). 978-0-393-93280-5. [Հղում աղբյուրներին]
- ↑ de Médicis, François; Huebner, Steven, eds. (2018-12-31). Debussy's Resonance. doi:10.1017/9781787442528. ISBN 978-1-78744-252-8. S2CID 239438810.
- ↑ Calvocoressi, M. D. (1912). «An Unknown Composer of To-Day: M. Ernest Fanelli». The Musical Times. 53 (830): 225–226. doi:10.2307/905497. JSTOR 905497.
- ↑ Adriano (2002). Anderson, Keith (ed.). «Fanelli: Symphonic Pictures – Bourgault-Duboudray: Rhapsodie cambodgienne | About this recording» (CD booklet). London: Marco Polo – via naxos.com.
- ↑ Orledge, Robert (2000). «Evocations of exoticism». In Mawer, Deborah (ed.). The Cambridge Companion to Ravel. Cambridge Companions to Music. Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 27–46. ISBN 978-0-521-64856-1.
- ↑ Ravel, Maurice (2003). Orenstein, Arbie (ed.). A Ravel Reader: Correspondence, Articles, Interviews. Mineola, New York: Dover Publications. էջեր 349–350. ISBN 978-0-486-43078-2.
- ↑ [1] By Sylvia Typaldos, Nocturne for violin (or flute) & piano
- ↑ [2] By Sylvia Typaldos, Pie Jesu for mezzo-soprano, string quartet, harp & organ
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 ",Ivar Henning Mankell and Blair FairchildImpressionism, in Music", The Columbia Encyclopedia, sixth edition (New York: Columbia University Press, 2007) (Archive copy from 3 April 2009, accessed 25 December 2012).
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Richard Trombley, "Impressionism in Music", Encyclopedia of Music in the 20th Century, edited by Lol Henderson and Lee Stacey (London and Chicago: Fitzroy Dearborn, 1999). 978-1-57958-079-7; 978-1-135-92946-6.
- ↑ Christopher Palmer, Impressionism in Music (London: Hutchinson; New York: Charles Scribner's Sons, 1973): 208.
- ↑ «Musikalischer Impressionismus in Musik | Schülerlexikon | Lernhelfer». www.lernhelfer.de (գերմաներեն). Վերցված է 2020-06-12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fulcher, Jane. Debussy and His World. Princeton: Princeton University Press, 2001. 978-0-691-09042-9.
- Machlis, Joseph, and Kristine Forney. The Enjoyment of Music, seventh edition. New York: W. W. Norton & Company, 1995. 0-393-96643-7.
- Pasler, Jann. "Impressionism". The New Grove Dictionary of Music and Musicians, second edition, edited by Stanley Sadie and John Tyrrell. London: Macmillan Publishers, 2001.
- Thompson, Oscar. Debussy, Man and Artist. New York: Dodd, Mead & company, 1937.