Նոնակորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոնակորդ, ակորդ, որը բաղկացած է հինգ հնչյուններից, որոնք կարելի է դասավորել տերցիաներով (օրինակ՝ դո, մի, սլ, սի, ռե)։ Նշանակվում է 9 թվով։

Նեղացված տեսքով (այսինքն՝ տերցիաներով դասավորված լինելով) նոնակորդը պարունակում է չորս տերցիա, երեք կվինտա, երկու սեպտիմա և մեկ նոնա, երեք եռաձայնություն և երկու սեպտակորդ։ Նոնակորդը կարող է դիտարկվել նաև որպես սեպտակորդ՝ իր սեփական տոնից նոնա ավելացնելով։

Տարբերում են մեծ (մեծ նոնայով) և փոքր (փոքր նոնայով) նոնակորդներ, նրանցից պետք է առանձնացվեն մեծ և փոքր դոմինանտային նոնակորդները, այսինքն՝ նոնակորդներըէ կառուցված բնական և հարմոնիկ մաժորի և հարմոնիկ մինորի V աստիճանի վրա, որոնցից V9 (մեծ դոմինանտային նոնակորդ) դիսոնանս է ակուստիկորեն ճիշտ, քանզի բաղկացած է բնական հնչյունաշարի հնչյուններից։

Առավել հաճախ հանդիպում են II և V աստիճանների նոնակորդնրը, որոնք ունեն առավել պարզ արտահայտված հարմոնիկ գործառույթ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]