Տերցիա (ինտերվալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տերցիա (լատ.՝ tertia՝ երրորդ), երաժշտական ինտերվալ երեք աստիճան լայնությամբ, նշանակվում է 3 թվով։

Տերցիայի տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

(a)՝ մեծ տերցիա, (b)՝ փոքր տերցիա, (c)՝ մեծացված տերցիա, (d)՝ փոքրացված տերցիա
  • Մեծ տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ պարունակում է երկու տոն, նշանակվում է՝ մ. 3։ Մեծ (մաժորային) եռահնչյունի ստորին ինտերվալն է և երբեմն կարող է փոխարինել նրան՝ թողնելով գրեթե նույն տպավորությունը։
  • Փոքր տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է մեկուկես տոն, նշանակվում է՝ փ. 3։ Փոքր (մինորային) եռահնչյունի ստորին ինտերվալն է և ինչպես մեծ տերցիան, երբեմն կարող է փոխարինել նրան։
  • Մեծացված տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է երկուսուկես տոն, էնհարմոնիկորեն հավասար է մաքուր կվարտային։ Կառուցվում է մաժորի և մինորի II իջեցված աստիճանին (երկու դեպքերում էլ IV բարձրացված աստիճանի մասնակցությամբ) և լուծվում է մաքուր կվինտայի մեջ։
  • Փոքրացված տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է մեկ տոն, էնհարմոնիկորեն հավասար է մեծ սեկունդային։ Կառուցվում է մաժորի և մինորի կայուն աստիճանների շուրջ, այսինքն՝
  • մաժորում և հարմոնիկ մինորում VII աստիճան վրա (երկու դեպքերում էլ II իջեցված աստիճանի մասնակցությամբ), լուծվում է I աստիճանի մաքուր պրիմայի մեջ,
  • մաժորի II բարձրացված աստիճանին և մինորի II աստիճանին (IV իջեցված աստիճանի մասնակցությամբ), լուծվում է III աստիճանի մաքուր պրիմայի մեջ,
  • հարմոնիկ մաժորի, բնական մինորի և հարմոնիկ մինորի IV բարձրացված աստիճանի վրա, լուծվում է հինգերորդ աստիճանի մաքուր պրիմայի մեջ:

Տերցիայի ակուստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր համակարգերում ձայնի հաճախությունները կարող են տարբեր կերպ հարաբերվել.

Հնչողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքր տերցիա.
(աուդիո)
C-Es
Օգնություն
(աուդիո)
C-A
Օգնություն
  • Մեծ տերցիա.
(աուդիո)
C-E
Օգնություն
(աուդիո)
C-As
Օգնություն